Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/19

Այս էջը սրբագրված չէ

էլեկտրամեխանիկական փոխակերպիչի պարզեցված և ընդհանրացված սխեման պարունակում է էլեկտրական և մեխանի– կական մասեր ու պատկերվում է պասսիվ քառաբեեռի տեսքով (նկ. 1), որի ձախ կողմը՝ էլեկտրականը, ունի երկու սեղ– մակ, իսկ աչը՝ մեխանիկականը, ձող է: Նկ. 1. էլեկտրամեխանիկական պարզագույն փոխակերպչի սխեմատիկ պատկերումը է–յան հիմնական խնդիրը քառաբևեռի տարբեր կողմերի էլեկտրական և մեխանի– կական մեծությունների միջև առնչու– թյունների հաստատումն է: էլեկտրամե– խանիկական փոխակերպիչների տեսու– թյան հիմքում ընկած են էներգիայի պահ– պանման սկզբունքը և փոխադար– ձության սկզբունքը, ըստ որի՝ էլեկտրամեխանիկական Փոխակերպում– ները շրշելի են: Եթե քառաբնեռի ձախ կողմի սեղմակներին կիրառված է Ս էլշու, իսկ աջ կողմի ձողին՝ արտաքին F մեխանիկական ուժ, ապա փոխադար– ձության սկզբունքն արտահայտվում է iU = vF առնչությամբ, որտեղ v-ն ձողի գծային արագությունն է, իսկ i-ն՝ արա– գությանը համարժեք իմաստ ունեցող էլեկտրական հոսանքը: Ընդհանուր դեպ– քում փոխակերպիչը, գծային էլեկտրական քառաբեեռի նման, նկարագրվում է զույգ հավասարումով՝ U = ai+bv, F=ci+dv, որտեղ a, b, c, d-ն քառաբեեռը բնորո– շող պարամետրերն են: Այս հավասա– րումներից կարելի է գտնել փոխակերպիչի հիմնական բնութագրերը՝ զգայնությու– նը, որն արտահայտում է կիրառված ազ– դեցության դիմաց ստացվող արդյունքը, օգտակար գործողության գործակիցը, եր– կու կողմերի մուտքային դիմադրություն– Նկ. 2.ինդուկտիվ փոխակերպիչ– ների կոնստրուկտիվ ձևերի օրինակներ. /. էլեկտրադինամիկական բարձրախոս, ա–շարժական կոճ, բ–մագնի– սական շղթա, գ–կոնաձև դիաֆրագմա, 2. էլեկտրամագնիսական ձայնագրիչ, ա–ձայ– նային կոճ, բ–մագնիսական շղթա, գ–շար– ժական ասեղ, 3. մագնիսաստրիկցիոն վիբրա– տոր. ա–նիկելի թիթեղներ, բ–փաթույթներ ները են: Իրականում էլեկտրամեխանի– կական բոլոր փոխակերպիչները ոչ գծա– յին են և տարբերվում են միայն մոտավոր գծայնության ձեռք բերված աստիճանով: Ավեփն, Փոխակերպիչների մի զգալի խումբ ընդհանրապես չի ենթարկվում փոխադարձության սկզբունքին: Այդ խըմ– բի, ինչպես նան ոչ գծային փոխակերպիչ– ների ընդհանուր տեսությունը մինչև օրս գոյություն չունի, այնպես որ յուրաքան– չյուր մասնավոր դեպք առանձին ուսում– նասիրություն է պահանջում: է–յան կարևոր խնդիրներից մեկի՝ ին– ժեներային հաշվարկման եղանակների մշակման հիմքում ընկած է էլեկտրա– մեխանիկական նմանակ ու– թ յ ունների մեթոդը, որի հա– մաձայն մեխանիկական ցանկացած տար– րին համադրվում է էլեկտրական համար– ժեք տարր (նմանակ): հետևաբար, ցան– կացած բարդ էլեկտրամեխանիկական կամ մեխանիկական սարքի հաշվարկը կարելի է փոխարինել իրեն համարժեք զուտ էլեկտրական համակարգի հաշվար– կով: Դա զգալիորեն հեշտացնում է է–յան խնդիրը, քանի որ էլեկտրական շղթաների հաշվարկման եղանակները համեմատա– բար պարզ են, ավելի լավ. են մշակված և ստանդարտացված: էլեկտրամեխանիկական Փոխակեր– պիչների հաշվարկման եղանակների ստանդարտացումը իր հերթին առաջ է քաշում փոխակերպիչների դասակարգման Նկ. Յ.ունակային Փոխակերպիչ– ների կոնստրուկտիվ ձևերի օրինակներ. /. կոնդենսատորային միկ– րոֆոն. ա–ճկուն մեմբրան, բ–կոնդենսա– տորի անշարժ թիթեղներ, 2. պիեզոէլեկտրա– կան ձայնարկիչ. ա–բիմորֆ պիեզոէլեմենտ, բ–ասեղակալ, գ–ամրակ խնդիրը: Դասակարգումը կատարվում է տարբեր սկզբունքներով: Ըստ հաճախա– յին առանձնահատկությունների՝ փո– խակերպիչները բաժանվում են երկու խմբի՝ լայնաշերտ և ռեզոնանսային: Լայ– նաշերտ փոխակերպիչներն ընդգրկում են ձայնային դիապազոնի, իսկ ռեզոնանսա– յինները՝ ուլտրաձայնային բարձր U գեր– բարձր հաճախականությունների գործիք– ներ: Դասակարգման մյուս սկզբունքն առանձնացնում է ձայնային դաշտ ճառա– գայթող և ընդունող (բարձրախոս, միկ– րոֆոն են) և ձայնային դաշտի հետ առըն– չություն չունեցող (ձայնարկիչ, լույսի մոդուլյատոր ևն) սարքերը: Ըստ ֆիզի– կական բնույթի՝ Փոխակերպիչները լի– նում են ինդուկտիվ և ունակային տիպի: Ինդուկտիվ Փոխակերպիչներում էլեկտրա– շարժ ուժն առաջանում է մագնիսական հոսքի փոՓոխման, իսկ մեխանիկականը՝ հոսանքների փոխազդեցության հետե– վանքով: Ինդուկտիվ դասին են պատկա– նում էլեկտրադինամիկական, էլեկտրա– մագնիսական և մագնիսաստրիկցիոն Փոխակերպիչները (նկ. 2): Ունակային Փոխակերպիչներում (կոնդենսատորային և պիեզոէլեկտրական, նկ. 3) մեխանիկա– կան ուժերը պայմանավորված են էլեկ– տրական լիցքերի փոխազդեցությամբ: Գրկ. XapKeBHq A. A., Teopun npe- 06pa30BaTejiefi, M.–JI., 1948; Փ y p a y e b B. B., 3jieKTpoaicycTHKa, M.–JI., 1948; /IpeH3eHH. T., 3jieKTpoaicycTHKa h 3By- K0B0e Benjairae, M., 1961. Ռ. Ղազարյան

ԷԼԵԿՏՐԱՅԱՅՆԱՅԻՆ ՓՈԻԱԿԵՐՊԻՉ, էլեկտրական էներգիան ձայնայինի կամ ձայնային էներգիան էլեկտրականի Փո– խակերպող սարք: է. փ. էլեկտրամեխա– նիկական Փոխակերպիչների (տես էչեկ– տրաձայնագիաություն) մասնավոր տե– սակն է: էլեկտրական տատանումները ձայնայինի Փոխակերպող է. փ–ներից են բարձրախոսը, ականջակալը, իսկ ձայ– նային տատանումները էլեկտրականի փո– խակերպող սարքեր են միկրոֆոնը, չա– րին գոֆոնը: է. Փ–ները լինում են՝ ածխա– կոնտակտային, ինդուկցիոն (մագնիսա– էլեկտրական), էլեկտրաստատիկ (կոն– դենսատորային), պիեզոէլեկտրական (տես Պիեզոէ չեկ արական փոխակերպիչ), էլեկտրամագնիսական ու մագնիսաստ– րիկցիոն (տես Մագնիսաահրիկցիոն փո– խակերպիչ): Ածխա–կոնտակտային փոխա– կերպիչներից բացի (իրագործում են միայն ձայնային տատանումների փոխակերպու– մը էլեկտրական ազդանշանի), մյուս բո– լոր տիպի է. Փ–ները սկզբունքորեն շըր– ջելի են: է. փ–ներ են նաև ձայնարկիչներն ու ձայնագրիչները: է. փ–ները լայն կիրա– ռություն ունեն էլեկտրաձայնագիտու– թյան, հիդրոձայնագիտության մեջ, հիդ– րոլոկացիայում և ուլտրաձայնի գործած– ման տարբեր բնագավառներում: Գրկ. տես էւեկտրաձայնագիաություն հոդ– վածի գրականությունը: Ռ. Ղազարյան

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍ, հաղորդալարի գա– լար, որով էլեկտրական հոսանք է անց– նում: Մագնիսական դաշտն ուժեղացնելու համար օգտագործում են ֆեռոմագնիսա– կան միջուկ և մեծ թվով գալարներ ունեցող կոճեր: Հզոր դաշտեր ստանալու նպա– տակով պատրաստում են գերհաղորդիչ կոճեր՝ առանց միջուկի: է. կիրառվում է էլեկտրական տարբեր սարքերում ու մեխանիզմներում՝ քարշի կառավարվող ուժ և մագնիսական հոսքի կարգավոր– վող գրգռում ստեղծելու համար: Գեր– հաղորդիչ և մեծ չափերի է–ներն օգտա– գործվում են արագացուցիչներում:

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ , տա– րածության մեջ վերջավոր արագությամբ տարածվող էչեկւորամագնիսական դաշտ.: է. ա–ի հետ էլեկտրամագնիսական էներ– գիա է տեղափոխվում: է. ա–ի գոյությու– նը, որ կանխագուշակել է Մ. Ֆարադեյը (1832), իսկ փորձով հայտնաբերել Հ. Հեր– ցը (1886–89), տեսականորեն բխում է Մաքսվեչի հավասարումներից: է. ա. վակուումում տարածվում են լույսի, իսկ c նյութական միջավայրում՝ v= y՜^ արա– գությամբ (c-ն լույսի արագությունն է վակուումում, e-ը և |յ,-ն միջավայրի դիէլեկտրիկ և մագնիսական թափանցե– լիություններն են): Պատահական չէ, որ է. ա. և լույսը տարածվում են նույն արա– գությամբ. թե" տեսականորեն, թե՝ Փոր– ձերով ապացուցված է, որ լույսը որոշակի երկարության է. ա–ի համախումբ է: է. ա–ի աղբյուրը ժամանակի ընթացքում փոփոխվող էլեկտրական հոսանքներն են,