Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/191

Այս էջը սրբագրված չէ

տակն էր՝ հայկ. միջավայրում տարածել արեմտյան երաժշտական արվեստը, հա– վաքել, ներդաշնակել և զարգացնել հայկ. երգն ու երաժշտությունը: Վարչության կազմում ընտրվել են Հ. Սպենդիարյա– նը, Ն. Դոլուխանյանը, Ս. Մելիքյանը, Մ. Միրզայանը, Գ. Վրույրը և ուրիշներ, նախագահ՝ տիկին Հ. Սպենդիարյան: Կազմակերպել է մրցույթներ (հատկապես մանկական երաժշտության գծով), հայ կոմպոզիտորների ստեղծագործական երեկոներ, գիտ. արշավախմբեր՝ Հայաս– տանի շրջաններում ժող. երգեր ձայնա– գրելու նպատակով (առաջինը 1914-ին՝ Շիրակ, Ս. Մելիքյանի և Ա. Տեր–Ղեոնդ– յանի մասնակցությամբ): ժող. երգերն առաջին անգամ ձայնագրվել են ֆոնո– գրաֆի գյանների վրա, որ հետագայում վերծանել, նոտագրել է Ս. Մելիքյանը և հրատարակել «ժողովրդական երգեր» ազ– գագրական ժողովածուում (հ. 1, «Շիրա– կի երգեր», 1917): Հայ գրերի գյուտի 1500- ամյակի և տպագրության 400-ամյակի հո– բելյանների առթիվ վարչության որոշմամբ տպագրվել է Ս. Մելիքյանի «Հունական ազդեցությունը հայ երաժշտության տե– սականի վրա» (1914) գիրքը: 1916-ին ընկերությունը կազմակերպեւ է Ա– Սպեն– դիարյանի հեղինակային համերգը: 1914-ից ընկերության նախագահն է եղել դաշնակահար Հ. Տեր–Դավթյանը, որը կազմակերպել է ընկերության անդամնե– րի վերապատրաստման հատուկ ստու– դիա: Թ. հ. ե. ը. գործել է մինչե 1921-ը: Մ. Մուրադյան

ԹԻՖԼԻՍԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1921, Վրաստանի ապստամբ աշխատավորների և 11-րդ կարմիր բանակի ռազմական գործողու– թյունները փետրվարի 16–25-ին՝ Վրաս– տանը բուրժուա–մենշեիկյան տիրապե– տությունից ազատելու նպատակով: 1921-ի գարնանը Վրաստանի աշխատավորները բոլշեիկների գլխավորությամբ մի շարք գավառներում (Բորչալու, Գորի, Դուշեթ են), Մենգրելիայում, Աջարիայում և Աբխազիայում զինված ապստամբու– թյուն բարձրացրեցին, Վրաստանը հռչա– կեցին սովետական հանրապետություն (փետր. 16) և դիմեցին Սովետական Ռու– սաստանին օգնության խնդրանքով: Ապստամբներին օգնելու նպատակով 11-րդ բանակի կազմում, Մ. Վեփկանովի հրա– մանատարությամբ, առանձնացվեց հա– տուկ զորախումբ (մոտ 2 դիվիզիա), որը հարձակման անցավ Բաքու–Թիֆլիս երկաթուղու երկայնքով, բայց շոշափելի արդյունքի չհասավ: Վերախմբավորվե– լով՝ կարմիր բանակի զորքերը ւիետր. 24-ին վերսկսեցին հարձակումը Թիֆ– լիսի վրա արլ–ից և արմ–ից: Կոտրելով մենշևիկյան զորքերի դիմադրությունը, հեղափոխական ապստամբների հետ, փետր. 25-ի առավոտյան նրանք մտան Թիֆլիս: Թ. օ ին մասնակցում էր նաե հայկ. հեծյալ բրիգադը: Օպերացիայի հաջող ելքը 11-րդ բանակի հրամանատա–, րությանը հնարավորություն տվեց ուժերի մի մասը տեղափոխել Հայաստան՝ դաշ– նակցականների փետրվարյան խռովու– թյանը ճնշելու համար: Գրկ. K a a h ա e b A. B., HHTepBemAHH h rpajK/iaHCKaH BoiiHa b SaicaBKaabc, M., i960; TpacKyHOB M. B., KaBKa3CKaa Kpac- H03HaM6HHaA, T 6., 1961; KpacH03HaMeHHbiS 3aKaBKa3CKnfi, M., 1969. Մ. Տրասկանով

ԹԼԱՆՅԻԿ գյուղ Արեմտյան Հայաստա– նում, Խարբերդի վիւայեթում: XX դ. սկըզ– բին ուներ 17 տուն հայ բնակիչ: Կար եկե– ղեցի (Ս. Սարգիս): Բնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: ԹԼԻԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Ախուրյանի ձախ ափին, շըրջ– կենտրոնից մոտ 30 կմ հյուսիս–արեմուտք: Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատի– կային և կերային կուլտուրաների մշա– կությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: ԹԼԻԵ, Թ ը ր խ ե, գյուղ Արեմտյան Հա– յաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բա– լու գավառում, համանուն քաղաքից մոտ 12 կմ հեռու, Արածանիի ափին, լեռան լան– ջին: XX ղ. սկզբին ուներ 44 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Սարգիս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ– վել է:

ԹԼԿԱՏԻՆ, Խ ու յ լ ու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, 12–13 կմ իյարբերդից հարավ, Արածա– նիի վաակ Ուլ գետի ափին: Հիմնադրվել է 1700-ին: XX դ. սկզբին ուներ 2000 (300 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ, այգեգործությամբ և արհեստնե– րով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Ստեփա– նոս, կառուցված 1860-ին) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճա– նապարհին: Թ–ում է ծնվել գրող Թչկա– ւռինցին (Հովհաննես Հարությունյան):

ԹԼԿԱՏԻՆՅԻ [Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն Հովհաննես, 1860, գ. Թլկատին (այժմ՝ գ. իյոյլու, Արեմտյան Հայաստա– նի իյարբերդի վիլայեթում) – 1915, Մեծ եղեռնի զոհ], հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Խար– բերդի Սմբատյան վարժարանը, զբաղվել մանկավարժությամբ: Հիմնադրել է (1887) իյարբերդի ազգային կեդրոնական վար– ժարանը և մինչե կյանքի վերջը եղել նրա տնօրենը: Գրական առաջին քայլերն արել է 1880-ական թթ. սկզբներին՝ Կ. Պոլսի «Մասիս», «Արևելք» թերթերում՝ տպա– գրելով գավառական թղթակցություններ: Դրանք արձագանքն էին ռուս–թուրքական պատերազմից հետո Արեմտյան Հայաս– տանի քաղ. լարված իրադրության և ժո– ղովրդի տնտ. ծանր վիճակի: 1894–96-ի հայկ. կոտորածներից հետո Թ. պատկերել է արևմտահայ գյուղացու ողբերգությունը, անօգնական մարդկանց, ւքված կանանց, որբ երեխաների («Վերջին տեղը», 1900, «ճախրակին առաջքը», 1900, «Գլխուդ , ջուր դիր», 1896): Թ–ու պատմվածքներում կենցաղային թեմաներին ու նկարագրու– թյուններին զուգակցվում է կերպարների հոգեբանական ցայտուն բնորոշումը («Հին հավատքս», 1895, «Այգիիս փշե– նին», 1898, «Պիծակննրուն ձայնը»), մեր– կացվում են գյուղական միջավայրի բա– ցասական երևույթները («Բամբակ բե– րան», 1907, «Գավաթ մը միայն», 1907, «ճնճղուկներուն դատաստանը», 1908): Գրել է պիեսներ («էնդի դեմեն», 1902, «Զալըմ տղան», 1904, «ճամփորդն ու ճամփեցնողները», 1905, «Կտակը», 1911): Թ–ու ստեղծագործությունը իր արտա– հայտչամիջոցներով ինքնատիպ է, ժո– ղովրդային, համեմված է հումորով, եր– գիծանքով, առածներով, ասացվածքներով: Բանաստեղծությունների մեջ իշխողը անձնական ապրումներն են («Իմ բախտս», «Մի հայիր», «Բերնովդ ըսեիր», «Հողը» են): Կյանքի վերջին տարիների երկերում («Ախ, աստվա՜ծ, աստվա՜ծ», «Դեպի արևը» ևն) նորից է անդրադարձել արևմտահայ գյուղի անցյալին: Երկ. Թլկատինցին և իր գործը (Ա. Չոպան– յանի առաջա բանով), Բոստոն, 1927: Գյու– ղին կյանքը, Ե., 1966: Գրկ. Կարապետյան Լ., Թլկատին– ցի, Ե., 1966: Լ. Կարապետյան ԹԼԿ ՈՒՐԱՆ, գյուղ Թուրքիայում, Եդեսիա– յից (Ուրֆա) 25 կմ հյուսիս–արևելք: Հնում եղել է հայաշատ ավան: Պահպանվել են Թ–ի ավերակ բերդի պարիսպները: XX դ. սկզբին ուներ խառը բնակչություն, մեծ մասը՝ քրդեր: Հայերն զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով: Թ–ում է ծնվեւ Հովհաննես կաթողիկոս Թլկուրանցին:

ԹԼՊԱՇԱՐ, Թիլ Ավետյաց, քաղաք Թուրքիայում, Եդեսիայից (Ուրֆա) արև– մուտք, Այնթապի և Հռոմկլայի մոտ: Թ–ում են հաճախ բնակվել Եդեսիայի կոմսերը: 1141-ին Իկոնիայի սուլթան Մաք– սուտը հարձակվել է Թ–ի վրա: ճոսլին կոմսը, հայ իշխանների աջակցությամբ, ետ է մղել թուրքերի հարձակումը: 1218-ին Թ–ում տիրել է Իկոնիայի սուլթանը, այ– նուհետև՝ եգիպտացիները, խաչակիրնե– րը և վերջապես՝ թուրքերը: Թ–ի հայերն զբաղվում էին արհեստներով, առևտրով, ունեին եկեղեցի:

ԹԼՓԱՏՈՒՄ, առնանդամի ծայրամաշկը (թլիփը) հեռացնելու մկրտության սրբա– գործված սովորույթ: Ծագել է նախնա– դարյան հասարակարգում, երբ պատա– նիներին հասուն տղամարդկանց շարքերն անցնելու հանդիսավոր արարողության ժամանակ հաղորդակից էին դարձնում տոհմական ավանդույթներին և ենթար– կում էին ֆիզիկական փորձությունների (քաղց, ատամների սղոցում, Թ. են): Թ. պահպանվել է Օվկիանիայի, Աֆրի– կայի, Ավստրալիայի որոշ ժողովուրդնե– րի մոտ, ինչպես նաև հուդաիզմի (թլփա– տում են մանկահասակներին) և իսլամի (թլփատում են 7–10 տարեկան տղանե– րին) կրոնական ծիսակատարություննե– րում: ԹԻ» ԵՆ Ի (Padus), վարդազգիների ընտա– նիքի տերևաթափ ծառերի ու թփերի ցեղ: Հայտնի է 20 տեսակ, որից 7-ը՝ ՍՍՀՄ–ում, 1-ը՝ սովորական Թ. (P. racemosa Gilib), տարածված է նաև ՀՍՍՀ լեռնային շրջաններում՝ Զանգեզուրի, Ապարանի, Սևանի, Մեղրու անտառներում: Ոչ մեծ ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ մինչև 6 մ, տերևները երկարավուն–էլիպսաձև են: Պտուղը սև, կլորավուն–ձվաձև, թնթե– վակի կնճռոտված կորիզապտուղ է՝ դառը համով: ՀՍՍՀ բուսաբանական այ գին ե–