թյամբ ընդունել է Հայաստանում սովե– տական կարգերի հաստատման լուրը: 1922-ին վերադարձել է Սովետական Հա– յաստան: ճանապարհին, Կ. Պոլսում հրա– տարակել է «Փոթորկին մեջ» (1922) վե– պը, որով անդրադարձել է համաշխար– հային–պաամական մեծ իրադարձությա– նը՝ հեղափոխության հաղթանակին: 1923-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924–26-ին աշ– խատել է Երևանի համալսարանում, «Սո– վետական Հայաստան» թերթի խմբագրու– թյունում: Այս շրջանում են հրատարակ– վել նրա «Մահվան բատալիոն» (1923), «Պողպատի ճաշ» (1924), «Նոր Բյուզան– դիոն» (1925), «Սասմա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկական ստեղ– ծագործությունները, «Նյու Ցորք» (1927), «Կոմսոմոլ Կարոյի արկածներից» (1927), «Գյումրի – Նյու Ցորք» (1929, Ե. Չու– բարյանի հետ) վիպակները, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդված– ներ: «Նոր Բյուզանդիոն» դրաման ար– ժանացավ համամիութենական մրցանա– կի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տե– ղերում, այդ թվում և Փարիզում: 1934-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների I համագումարին: 1929–36 թթ. Թ ի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Ասատուր հ Կլեոպատրա» (1929), «Աղավ– նիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գոր– ծեր: Անդրկովկասում դարասկզբի հեղա– փոխական իրադարձություններն են ար– տացոլված «Բաքու» (1930–34) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կեն– ցաղի և ազգային նկարագրի ռեալիստա– կան պատկերումը: Թ ի լավագույն գոր– ծերից են նաև «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933, ռուս.՝ 1963, անգլ.՝ 1971) ինքնակենսագրական վե– պը, «^րկրզվաՕ թղթևր» (1934), «Հովնա– թան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու–Լոնդոն» (բեմ. 1932), «Մոխրակույտ» (1936) պիես– ները: Գրել է «Աստղաձոր» օպերայի լիբրետոն, գրականագիտական ուսում– նասիրություններ ու հրապարակախոսու– թյուններ՝ «Ա. Շիրվանզադե» (1930), «Հովհաննես Թումանյան» (1931), «Հայ ազգի «փրկիչ» դաշնակները» (1931): Թարգ– մանել է Վ. Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգու– թյունները, Հ. Ջավիդի «Սեյավուշ» պատ– մական չափածո դրաման: Երկ. Երկ., Ե., 1957: Պատմվածքներ, ԿՊ, 1921: Պատմվածքներ, Բոստոն, 1921: Գրկ. Մ անուկյան Ս., Վահան Թոթո– վենց, Ե., 1959: Ա ր զ ու մ ա ն յ ա ն Ս., Վահան Թոթովենց, Ե., 1961: Ս. Արզումանյան
ԹՈԻՁԵ Իրակլի Մոսեևիչ [ծն. 14(27).3. 1902, Թիֆլիս], վրացի սովետական նկա– րիչ: ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1951): Սովորել է հոր՝ Մ. Թոիձեի մոտ և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (ավարտել է 1930-ին): 1930-ից ապրում է Մոսկվայում: Թ. վրաց սովետական պլա– կատի ստեղծողներից է: Լավագույն աշ– խատանքներից են՝ «Իլյիչի լամպերը» (1927), «Երկրային ողջույն հայրենիքին» (1961), Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի (1937), «Վրացական պոեզիայի անթոլոգիա»-ի (1948) և Վրաստանի պատ– մության թեմաներով (1950) կատարած նկարազարդումները, «Մայր հայրենիքն է կանչում» (1941) պլակատը: Արժանացել է ԱՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1948, 1949, 1951):
ԹՈԻՁԵ Մոսե (Մովսես) իվանի [9(21). 1. 1871, Թիֆլիս – 17.6.1953, Թբիլիսի], վրացի սովետական նկարիչ: ՍԱՀՄ ժող. նկարիչ (1953): Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1930–53): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկա– կան անդամ (1947): 1896–99-ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադե– միայում: 1899-ից ապրել է Թիֆլիսում, կազմակերպել ժող. գեղարվեստական ստուդիա (1922): Լավագույն աշխատանք– ներից են՝ «Սցխեթոբա» (1899–1901), «Լվացարարուհի» (1902), «Մոր դիմանկա– րը» (1904–05), «Հին Թիֆլիս» (1935, բո– լորն էլ՝ ՎՍՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի), «Նամակ ռազմաճակատից» (1942):
ԹՈԼԱՆԴ (Toland) Ջոն (30.11.1670 – 11.3.1722), անգլիական մատերիալիստ փիլիսոփա: Աովորել է Գլազգոյի, էդին– բուրգի և Լեյդենի համալսարաններում: Փիլ. երկերում («Նամակներ առ Աիրենա», «Պանթեիստիկոն» ևն) Թ. զարգացրել է Բ. Ապինոզայի մատերիալիզմը, քննա– դատել նրա ուսմունքը անշարժ սուբս– տանցի մասին: Թ. բնության բազմազա– նությունը բացատրել է՝ ելնելով շարժման և իրերի համընդհանուր փոխներգործու– թյան գաղափարից: Շարժումը (ակտիվու– թյունը) համարել է մատերիայի բնորոշ, անհրաժեշտ հատկություն, առաջադրել մատերիայի ինքնաշարժման գաղափարը: Չնայած շարժման և հանգստի փոխհարա– բերության, մատերիայի և նրա ատրի– բուտների կապի մասին Թ–ի դիալեկտի– կական մտքերին, նրա ուսմունքը, ընդ– հանուր առմամբ, զուրկ է զարգացման գաղափարից: Շարժումը, ըստ նրա, որա– կական փոփոխություն չի առաջացնում, այն լոկ շրջապտույտ է, իսկ օրգ. աշխար– հը գոյություն ունի հավիտյան և վերար– տադրում է ինքն իրեն: Կրոնը դիտել է պատմական երևույթ, նրա առաջացումը բացատրել ժողովրդի տգիտությամբ և դյուրահավատությամբ: Մատերիայի ինք– նաշարժման մասին Թ–ի ուսմունքը և կրո– նի քննադատությունը նպաստել են անգլ., ֆրանս. մատերիալիզմի զարգացմանը: Հայ իրականության մեջ Թ. անմիջական ազդեցություն չի ունեցել, բայց նրա քաղ. ու լուսավորական հայացքներին, հատկա– պես միապետության քննադատությանն ու հանրապետական գաղափարներին, արձագանքել են XVIII դ. հայ լուսավորիչ– ները: ժ. Պաւցոյւսն
ԹՈԼԵԿՏԱՆ Մանուել (ծն. 1911, Ֆրեզ– նո), հայ նկարիչ: 1928–32-ին սովորել է Նյու Ցորքի «Արվեստի ուսանողների լի– գայի» ստուդիայում: 1940-ից հաստատ– վել է Կալիֆոռնիայի Աակրամենտո քա– ղաքում: Ստեղծել է իրապաշտական բնույ– թի բնանկարներ և կենցաղային պատ– կերներ՝ «Նավակներ», «Հայկական խըն– ջույք», «Ըմբշամարտիկներ», «Հաց թխող կինը» (բոլորն էլ՝ Հ. Հազարյանի հավա– քածու, Նյու Ցորք): 1935-ին Նյու Ցորքում կազմակերպվել է նրա առաջին անհա– տական ցուցահանդեսը: Թ–ի գործերը գտնվում են Լոս Անջելեսի, Ֆիլադել– ֆիայի, Վաշինգտոնի թանգարաններում: Շ. Խաչատրյան
ԹՈԽԱՐԱԿԱՆ ԼԵ&ՈՒՆԵՐ, հնդեվրո պական լեզվաընտանիքի առանձին ճյուղ, որը ներառնում է նման հորինվածք ունե– ցող երկու լեզու (բարբառ): Հայտնաբեր– վել են XX դ. սկզբին, Արևելյան Թուրքես– տանում կատարված պեղումների ժամա– նակ: Նախապես մեկը կոչվել է թոխարե– րեն Ա, մյուսը՝ թոխարերեն Բ: Հետագա– յում, երբ պարզվել է, որ դրանք կապ չու– նեն թոխար ժողովրդի հետ, վերանվան– վել են կարաշարերեն և քուչերեն՝ ըստ այդ լեզուների հայտնաբերման վայրե– րի: Գրավոր աղբյուրներում (VI–VII դդ.) օգտագործված է հնդ. գրի ձևափոխված մի տեսակը: Հնչյունական և որոշ այլ հատ– կանիշներով ավելի հարում են արմ. հնդեվրոպական լեզվախմբին: ■<. ՊեարոսյաԱ ԹՈԻ>ԼՈՒՏԱ. ավան Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք: Անասնապա– հական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կարտո– ֆիլի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ: Ունի միջնակարգ դպրոց, 2 գրա– դարան, կուլտուրայի տուն, հիվանդանոց, մանկապարտեզ: Թ ի տարածքում պահ– պանվել են հին գերեզմանոցներ, գյուղա– տեղի:
ԹՈԻՄԱԻՅԱՆ Արսեն [1843, գ. Այգես– տան (Վանի վիլայեթ)– 1892], ազատա– գրական շարժման գործիչ, մանկավարժ: Ավարտել է Վարագա վանքի ժառանգա– վորաց վարժարանը: Մասնակցել է Վանի «Միություն. ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնադրմանը (1872): 1878-ին որպես ուսուցիչ աշխատել է Վե– րին Ագուլիսում: 1881-ին էջմիածնում ձեռնադրվել է վարդապետ: 1882-ին, ազա– տագրական պայքար կազմակերպելու նպատակով, վերադարձել է Վան: 1889– 1891-ին եղել է Վարագա ժառանգավորաց վարժարանի տեսուչը: Բանիցս ձերբա– կալվել է թուրք, իշխանությունների կող– մից: Հետապնդումից խուսափելով՝ ան– ցել է Պարսկաստան, որտեղ, Ս. Նախա– վկա վանքում (Մակուի մոտ) սպանվել է: Թ. հայացքներով նարոդնիկ էր: Գտնում էր, որ «… ազգային բարեկենդանության հիմքը գյուղացու բարեկենդանությունն է», որ գյուղացուն պետք է ազատագրել շահագործումից: Քննադատաբար է վե– րաբերվել հայ ժողովրդի հին պատմու– թյան իդեալականացմանը: Գրել է բա– նաստեղծություններ, հանելուկներ, բա– նասիրական հետազոտություններ: Երկ. Մասիս լեռների հարավային ստորոտ– ները, մաս 1 - -2, Թ., 1882: Հայրենիքի պա– հանջներ և հայ գյուղացին, Թ., 1881: Գրկ. Ավդալբեգյան Թ., Արսեն Թոխ– մախյան, Ե., 1926: վ. Գրիգորյան
ԹՈՂԱՐԿՄԱՆ ՇԵՐՏ, հաճախականության տիրույթ, որի սահմաններում ձայնական,