Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/197

Այս էջը սրբագրված չէ

ռադիոտեխնիկական կամ օպտիկական սարքերի ամպլիտուդա–հաճախականա– յին բնութագիրը բավական հավասարա– չափ է, որպեսզի շատ քիչ շեղումով ապա– հովի ազդանշանի հաղորդումը: Թ. շ–ի հիմնական պարամետրերն են՝ շերտի լայնությունն ու Թ. շ–ի սահմաններում ամպլիտուդա–հաճախականային բնու– թագրի անհավասարաչափությունը: Շեր– տի լայնությունը սովորաբար որոշում են ամպլիտուդա–հաճախականային տե– ղամասի վերին և ստորին սահմանային հաճախականությունների տարբերու– թյամբ: Թ. շ–ի լայնությունն արտահայ– տում են հաճախականության միավորնե– րով (հց), ամպլիտուդա–հաճախականային բնութագրի անհավասարաչափությունը՝ հարաբերական միավորներով կամ դե– ցիբելներով (դբ): Հեռախոսային կապի համար Թ. շ–ի լայնությունը 300–3400հց է, երաժշտության վերարտադրության համար՝ 30–16000 հց, հեռուստատեսա– յին հաղորդումների համար՝մինչե 8 Մգհց՝. Գրկ . TOHOpOBCKHH H. C . , PaflHO– TexHHqecKne ijemi h CHrHajibi, 2 H3fl., M., 1971.

ԹՈՂԹԱՄԻՇ (ծն. թ. անհտ.– մահ. 1406), Ոսկե Հորդայի խան 1380-ից: Կուլիկովյան ճակատամարտում (1380) թաթար մոնղոլների պարտությունից հետո ձգտել է վերականգնել Ոսկե Հորդայի հզորությունը և հպատակեցնել Ռուսաստանը: 1382-ին արշավել է հս–արլ. Ռուսիա, խա– բեությամբ գրավել Մոսկվան և հիմնա– հատակ ավերել այն: 1384-ին Թ–ի զորքերը ներխուժել են Անդրկովկաս: Սյունիքով անցնելիս (1385) գրավել են Որոտան ամ– րոցը, մեծ ավերածություններ գործել Վայոց ձորում: Թ–ի երկու մասից բաղկա– ցած զորքը միավորվել է Ղարաբաղում, ապա Շիրվանի վրայով վերադարձել Դաշտ–ի Ղփչաղ, իր հետ տանելով 200 հզ. գերի, որոնց մեջ տասնյակ հազարավոր հայեր՝ Պարսկահայքից, Այունիքից, Ար– ցախից: 1395-ին Թ. պարտվել է Լենկթե– մուրից և կորցրել Վոլգայից արլ. ընկած տիրույթները: Կյանքի վերջին տարինե– րին իշխանության համար պայքարել է Թեմիր–Ւ^ութլուղի (Անդրվոլգյան խան) դեմ: Թ ին սպանել է Աիբիրի խան Շադի– բեկը:

ԹՈՂՎԱԾՔ, նախապատրաստուկի (կամ կիսաֆաբրիկատի) նյութի մակերևութային շեըտը, որը պետք է հեռացվի հաջորդ մշակման ժամանակ: Թ–ի չափը կախված է նախապատրաստուկի ստացման եղանակից (ձուլում, դրոշմում, գլոցում ևն) և նրա հետագա մշակման մեթոդից: Ամենաբարենպաստ չափը բերում է նյութի տնտեսմանը և մշակման աշխատատարության փոքրացմանը:

ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, 1. կապի կ ա– նալի, կապի կանալով ինֆորմացիայի հաղորդման առավելագույն արագությու– նը: Չափվում է մեկ վրկ–ում հաղորդվող կրկնավոր սիմվոլների քանակով: Հա– ղորդման արագությունը կախված է կա– նալի ֆիզիկական և խանգարումների վիճակագրական հատկություններից, ազ– դանշանների հաղորդման ու ընդունման եղանակից ևն: 2. էլեկտրահա– ղորդ մ ա ն գծի, էլեկտրահաղորդ– ման գծի հիմնական բնութագրերից մե– կը: Դրանով որոշվում է այն առավելա– գույն հզորությունը, որը կարելի է հաղոր– դել գծով՝ հաշվի առնելով բոլոր սահմա– նափակող պայմանները (կայունության, թագի կորուստների, հաղորդալարերի տաքացման ևն): Թ. կախված է գծի սկըզբ– նամասի և վերջնամասի լարումից, երկա– րությունից և ալիքային բնութագրերից (ալիքային դիմադրությունից և ֆազի փոփոխման գործակցից): ԹՈՄԱ (Thomas) Շառլ Լուի Ամբուազ (5.8.1811, Մեց–12.2.1896, Փարիզ), ֆրան– սիացի կոմպոզիտոր, լիրիկական օպերա– յի հիմնադիրներից և խոշոր ներկայացու– ցիչներից: Ֆրանսիայի ինստ–ի անդամ (1851): Երաժշտության դասատուի որդի: 1832-ին ավարտել է Փարիզի կոնսերվա– տորիան՝ աշակերտելով Ֆ. Վ, Կալքբրե– ներին (դաշնամուր) և ժ. Ֆ. Լեսյույորին (կոմպոզիցիա): 1852-ից նույն կոնսերվա– տորիայի պրոֆեսոր, 1871 – 93-ին՝ դիրեկ– տոր: Աշակերտներից է ժ. Մասնեն: Թ–ի երաժշտությունը առանձնանում է քնարա– կանությամբ (երբեմն սենտիմենտալ երան– գավորումով), մեղեդիականությամբ, գոր– ծիքավորման նրբագեղությամբ: Գրել է 20 օպերա (այդ թվում՝ «Մինյոն», ըստ Գյոթեի, 1866, «Օպերա կոմիկ», Փարիզ, «Համլետ», ըստ Շեքսպիրի, 1868, «Գրանդ– օպերա»), 3 բալետ, (այդ թվում՝ «Փոթո– րիկ», ըստ Շեքսպիրի, 1889), Հանդիսա– վոր մեսսա, Ռեքվիեմ, 3 կանտատ (այդ թվում՝ «Հերման և Կետի», 1832, Հռոմեա– կան մրցանակ), դաշնամուրի և նվագա– խմբի ֆանտազիա, կվինտետ, կվարտետ, դաշնամուրային տրիո, խմբերգեր, երգեր, մոտետներ, վոկալ կվարտետներ: Գրկ. OpaHi;y3CKa5i My3biKa BTopoii iiojio-* bhhm XIX BeKa, noA. pe#. M. .ZIpycKHHa, M., 1938; Curzon H. de, A. Thomas, P., 1921.

ԹՈՄԱԶԵՈ (Tommaseo) [իսկական անու– նը՝ Տոմաշիչ (9.10.1802, Շիբենիկ, Դալ– մաթիա – 1.5.1874, Ֆլորենցիա)], իտա– լացի գրող, բանասեր, հայագետ: Կրթու– թյունն ստացել է Պադուայում, ապրել Վենետիկում: 1848-ին եղել է հանրապե– տական կառավարության անդամ: Գրել է «Խոստովանություններ» (1836), «Բա– նաստեղծական հուշեր» (1838), «Կայծեր» (1841) քնարական ժողովածուները, «Աթեն– քի դուքսը» (1837), «Հավատ և գեղեցկու– թյուն» (1840) պատմավեպերը, «Աստվա– ծային կատակերգության» մեկնաբանու– թյուններ» (1837), «Քաղաքացիական պատ– մությունը գրականության մեջ» (1872) բանասիրական աշխատությունները: Կազ– մել է հոմանիշների, գեղագիտական, իտալերենի բառարաններ: Վենետիկի Մխիթարյանների մոտ սովորել է հայե– րեն (գրաբար), Գ. Այվազովսկու օգնու– թյամբ իտալերենի է թարգմանել Մովսես 1սորենացու «Պաւոմութիւն Հայոց»-ը (1841) և Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ը (1843): Այդ թարգմանությունների իսէալ. առածաբաններում, արժեքավորելով հայ հին գրականությունն ու լեզուն, կոչ Է արել զբաղվել հայ ժողովրդի մշակույթի ուսումնասիրությամբ: Գրկ. Թոմմազեո Նիկողայոս, «Բազմավեպ», 1902, No 11: Ս. Շաիկյան

ԹՈՄԱՍ (Thomas) Սիդնի Զիլքրիստ (16.4. 1850, Լոնդոն - 1.2.1885, Փարիզ), անգ– լիացի մետալուրգ: 1878-ին մշակել Է ձուլածո պողպատի ստացման հատուկ եղանակ, որը կոչվել է նրա անունով:

ԹՈՄԱՍ |ս ԱՐԱ Մ (անգլ. մետաղագործ Ս. Թոմասի անունով), ֆոսֆորական հիմ– նային պարարտանյութ: Ստացվում Է ֆոսֆոր պարունակող չուգունի վերա– մշակման ժամանակ: ԹՈՄԻձՄ, կրոնաիդեալիստական ուս– մունք: Հիմնադիրն է Թովմա Աքվինա– ցին: Ըստ Թ–ի, փիլիսոփայության հար– ցերի պատասխանները գտնվում են սուրբ գրքերում: Փիլիսոփայի խնդիրը լոկ այդ պատասխանների (քրիստոնեական դոգ– մաների) ըմբռնումն Է: Թ. հռչակել է կրո– նական ճշմարտությունների անառար– կելիությունը, հավատի հավաստիությու– նը: Թ. զարգացրել են իտալացի Թովմա դե Վիոն (Կաետանուս, 1469–1534) և իսպանացի Ֆ. Սուարեսը (1548–1617): 1879-ին Թ. հռչակվել է կաթոչիկության միակ ճշմարիտ փիլիսոփայությունը: Թ–ի արտահայտման նորագույն ձևը նեոթո– միզմն Է:

ԹՈՄՈՆ (Thomon) Թոմա դը [1(12).4.1760– 23.8(4.9).1813], ճարտարապետ: Կլասի– ցիզմի ներկայացուցիչ: Ուսանել է Փարի– զում և Հռոմում: 1799-ից աշխատել է Ռու– սաստանում: Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1800), պրո– ֆեսոր (1810): Լավագույն աշխատանքը Պետերբուրգի բորսայի անսամբլն Է (1805–10): Թ–ի նախագծերով կառուց– վել են բնակելի տներ Պետերբուրգում, «Փառքի» կոթողը՝ Պոլտավայում (1805– 1811): Գրկ. OmennoB T. յԼ,, ApxHTeKTop Tomoh, M., 1950.

ԹՈՄՍԵՆ (Thomsen) Վիլհելմ (25.1.1842, Կոպենհագեն – 12.5.1927, Կոպենհա– գեն), դանիացի լեզվաբան: Կոպենհա– գենի համալսարանի պրոֆեսոր (1875– 1913): Երիտքերականության դպրոցի ներկայացուցիչ: Գրել է ավելի քան 200 ուսումնասիրություն՝ նվիրված հնդեվրո– պական և այլ լեզվաընտանիքների մեռտծ կամ կենդանի լեզուներին, մասնավորա– պես՝ ռոմանական լեզուների հնչյունա– բանությանը, գերմանական ու բայթիա– կան լեզուների կապերին և ֆիսսական լեզուների հետ նրանց փոխհարաբերու– թյանը, թյուրքական լեզուներին: 1893-ին վերծանել է օրխոնյան գիրը, հետագա– յում՝ թյուրքական գրության այլ հուշար– ձաններ: Երկ. Hctophh H3biKOBefleHi«i no KOHi;a XIX BeKa, M., 1938.

ԹՈՄՍՈՆ (Thomson) Ջոզեֆ Ջոն (18.12. 1856, Մանչեստր – 30.8.1940, Քեմբրիջ), անգլիացի ֆիզիկոս: Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1884-ից), 1915–20-ին՝ պրեզիդենտ: 1884–1918-ին եղել է Քեմբրիջի համալսարանի Կավենդիշի լաբորատորիայի դիրեկտորը, իսկ 1919-ից՝ Թրինիթի կոլեջի ղեկավարը: Թ–ի առաջին աշխատանքները նվիրված էին մաքսվելյան Էլեկտրադինամիկայի զարգացմանը: Կաթոդային ճառագայթների հետազոտության հիման վրա Թ. 1897-ին հայտնագործել է Էլեկտրոնը, իսկ 1898-ին