Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/200

Այս էջը սրբագրված չէ

Գրկ. Ա ր ի ս տ ա կ ե ս  Լ ա ս տ ի վ ե ր ց ի, Պատմություն, Ե., 1971: Գ ր ի գ ո ր  Մ ա գ ի ս տ ր ո ս, Թղթեր, Ալեքսանդրապոլ, 1910: Պ ո ղ ո ս յ ա ն Ս. Պ., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX–XIII դարերում, Ե., 1956: Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն  Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 1, Ե., 1957: Տ ե ր–Մ ի ն ա ս յ ա ն  Ե. .Գ, Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: Б a p т и к я н  P. M., Oтвeтноe nocлание Гриropия Maгистрa Пахлавуни сирийскому католикосу, Палестинский cбopник, в. 7(70), М.-Л., 1962. Ս. Պողոսյան

ԹՈՆԻՐ, կավե գլանաձև վառարան: Վերե– վում նեղ է, միջնամասում՝ ուռուցիկ, ներքևում՝ լայն: Տարածված է Առաջավոր և Միջին Ասիայում, Հունաստանում և այլուր: Հայաստանում Թ–ի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Ար– տաշատում (հացթուխի և երկաթագործի Թ–ներ), Դվինում և այլ հնավայրերում: Ամենատարածված տեսակը ունի 40– 60 սմ տրամագիծ, 1,2–1,5 մ խորություն, օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն ևն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար: Թաղվել է խորանաձև թոնդրափի կամ գլխատան կենտրոնում, երդիկի դի– մաց՝ ծուխը հեռացնելու նպատակով: Խո– նավությունից զերծ պահելու համար Թ. երբեմն թաղվում է տան հատակից 40– 60 սմ բարձր թմբի մեջ, շուրթերը թմբին հավասար: Ջերմության առավել երկար պահպանման համար Թ. երբեմն պատ– վում է 20–25 սմ հաստությամբ աղի կամ ավազի շերտով: Օդի հոսքն ապահովե– լու, կրակը բորբոքելու նպատակով Թ–ի ներքևի մասից խողովակներով կամ սա– լաքարերով պատրաստված 1,5–3 մ եր– կարությամբ օդամուղը (ակ, սնվածք) թե– քությամբ դուրս է բերվում գետնի մակե– րես: XX դ. սկզբին Արարատյան հովտում ե. որոշ Նախալեռնային շրշաննւնրում հաց թխելուց առաջ Թ–ի վրա դրվում էր ծխնե– լույզով վառարան, որը ծառայում էր ծու– խը, գազերը հեռացնելու և կերակուր պատրաստելու համար: 1930-ական թթ. հովտային շրջաններում Թ–ները դուրս բերվեցին բակում կառուցված երեսբաց ծածկի տակ: 1960-ական թվականներից որոշ վայրերում պատրաստում են Թ–ին կից տախտակապատ փոս, որի մեջ կանգ– նած առավել հեշտությամբ են հաց թխում: Թ. ծածկվում է կավե (նաև թիթեղյա) կա– փարիչներով, որոնց նախշազարդ նմուշ– ները գտնվել են Դվինում և Հայաստանի այլ հնավայրերում: Հասարակական հաց– թուխների Թ–ները թեք վիճակով կանգնեց– վել են գետնին: Հացթուխը կանգնում է ցածր շուրթի մոտ: Նման Թ–ներ են օգտա– գործում Միրիայից ներգաղթած հայե– րը: Կերակուր եփելու, ջուր տաքացնե լու ևն համար միևնույն թոնրատանը թաղ– վում է նաև համեմատաբար փոքր՝ 0,8– 1 մ խորությամբ Թ.: Երբեմն կերակուր պատրաստելու առավել փոքր շարժական Թ–ներ են տեղադրվում բակերում: Հայաստանի շատ շրջաններում Թ. և դրա հետ կապված պարագաները (խաչ– երկաթ, անթեղ ևն) համարվել են պաշտա– մունքի առարկաներ: Պտղաբերություն են խորհրդանշել Թ–ի վրա կատարվող կնուն– քի և պսակադրության ծեսերը, որոնցով և մեկնաբանվում են Թ–ի կողերը, շուր– թերն ու կավւարիչները կենաց ծառի և այլ խորհրդանշանային պատկերներով նախշազարդելը: Գրկ. T e p-M apTHpocoB Փ., Ah- TH^Hbie neqn H3 pacKonoK ApTamaTa, «ԼՀԳ», 1975, Nq 7: Վ. Բղոյան

ԹՈՆՈՒՆՅ Գուրգեն Հովհաննեսի (ծն. 2.9. 1922, Թիֆլիս), հայ սովետական դերա– սան: ՀԱԱՀ ժող. արտիստ (1967): Սովո– րել է Կինեմատոգրաֆիայի համամիութե– նական ինստ–ի ռեժիսորական ֆակուլ– տետում: Աշխատել է թատրոնում, 1947-ից՝ Գ. Թ ո ն ու ն ց ը Կամոյի դերում (ձաըւից) «Անձամբ ճանաչում եմ» կինոնկարում (1958) կինոյում: Լավագույն դերերից են Կամո («Անձամբ ճանաչում եմ», 1958, «Արտա– կարգ հանձնարարություն», 1965, «Կա– մոյի վերջին սխրանքը», 1973), Արամյան («Ծնվել են ապրելու համար», 1961), Աթարբեկով («Պայթյուն կեսգիշերից հե– տո», 1969, բոլորն էլ՝ «Հայֆիլմ»-ում): ԹՈՌՆ ԱՎԱՆ, գավառ և ավան Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Վանա լճի հյուսիս–արևելյան մասում, Մեհմեդիկ և Կուոուր գետերի վերին հոսանքում: Սահ– մանակցում էր՝ արմ–ից՝ Առբերանի, Ար– ճիշակովիտ, Մեծնունիք, հս–ից՝ Մարդաս– տան, Դառնի, արլ–ից՝ Աղանդ–ռոտ, ճվաշ– ռոտ, հվ–ից՝ Կրճունիք գավառներին: Այդ սահմաններում ուներ մոտ 1300 կմ2 տա– րածք: Կենտրոնն էր Թ. ավանը, որը գտնվում էր այժմյան Տաշ–Ռումի գյուղի մոտերքը: Թ–ի նշանավոր բերդերից էին Նկանը և Սևանը: 852-ին Նկանում Վաս– պուրականի իշխանները հերոսաբար դի– մադրել են Բուղայի գլխավորած արաբ, զորքին: Այդ հերոսական պաշտպանու– թյան նկարագրությունը տվել է Թովմա Արծրունին: 1042-ին Թ–ի իշխան Խաչիկը դիմադրություն է կազմակերպում թշնա– միների դեմ: Սևանը, որն այժմ կոչվում է Մեյվանկալա, գտնվում է Արճակ լի– ճը թափվող Մեհմեդիկ գետի ափին:

ԹՈՌՆԻԿ3ԱՆՆԵՐ, Մամիկոնյան տոհ– մից սերված իշխանական տների ընդ– հանուր անվանումը: Ձևավորվել են VII 1դ. վերջին և հարատևել մինչև XII դ. վերջը: Տարածված էին Հայաստանի տարբեր գավառներում, Կիլիկիայում և Բալկան– ներում: Սկզբնավորվել են Մասունում և Տայքի Ասյաց փոր գավառում: Տայքի Մամիկոնյաններից ճյուղավորված Թ–ի կենտրոնն էր Բերդագրակ ամրոցը, իսկ նրա մոտ գտնվող Չորդվանքը (չորս եկե– ղեցի)՝ հոգևոր կենտրոնը: IX դարից Տայքի Թ. դարձել են քաղկեդոնական, որոնց եպիսկոպոսը կրում էր «Չորդվա– նելի» (չորդվանեցի) տիտղոսը և ենթարկ– վում վրաց կաթողիկոսին: Թեմակալու– թյունը ժառանգական դարձնելու նպատա– կով, ժամանակի ընթացքում այդ պատվա– նուն–տիտղոսը դարձել է «Չորտվանել» անձնանուն՝ գործածվելով նաև հոգևո– րական պաշտոնից անկախ: Ի տարբերություն Տայքի Թ–ի, Տարոն– Սասունի Թ. հայադավան էին: Սակայն X–XI դդ. այդ մարզերը Բյուգանդա– կան կայսրությանը կցվելուց հետո, որ– պես կայսերական պաշտոնյաներ թա– փանցեցին Տայքի քաղկեդոնական Թ., տեղի ունեցավ տեղի և եկվոր Թ–ի միա– խառնում, որից կազմավորվեցին և XI– XII դդ. ընթացքում գոյատևեցին Սասունի Մամիկոնյան Թ–ի և Ամյուկի (Վասպուրա– կան) Մամիկոնյան–Արծրունի Թ–ի իշ– խանական տները: Այնուհետև քաղ. աս– պարեզ մտած Թ. Բյուզանդիայում և մա– սամբ Հայաստանի հվ–ում հանդես են գալիս որպես հունադավան՝ համարվե– լով «հոռոմ», իսկ Տայքում ու Վրաստա– նում՝ իբրև քաղկեդոնական՝ «վրացի»: Բյուզանդիայում հասնելով մեծ պաշտոն– ների՝ Թ. հիմնականում գտնվում էին Փոքր Ասիայում ու Բալկաններում, հատ– կապես՝ Բուլղարիայում: ժամանակի ըն– թացքում Թ. Տայքում ձուլվեցին վրացինե– րի, Բյուզանդիայում՝ հույների հետ: XII դ. վերջում Սասուն–Տարոնի Թ. սելջուկների հարվածներից ստիպված եղան թողնել մինչև Ծոփքի Դեգիք գավա– ռը ձգվող իրենց կալվածները և հեռանալ Կիլիկիա: Այդ տան մնացորդները քաշ– վեցին Սասունի լեռները: Թուրք–սելջուկ– ների գերիշխանության ամրապնդումից հետո նույնը կատարվեց և Ամյուկի Թ–ի հետ, որոնց մի մասը հոգևոր սքեմ հագ– նելով մեաց ու պահպանվեց Վասպուրա– կանում՝ հիմնադրելով Աղթամարի կաթո– ղիկոսությունը (1113), իսկ մյուսները XII դ. 1-ին քառորդին հեռացան Հյուսի– սային Հայաստան, ուր Կյուրիկյանների թագավորության սահմաններում ասպա– րեզ եկան Դսեղի Մամիկոնյանները: Գրկ .Թովմա Արծրունի, Պատմու– թիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887: Մ ա տ– թեոս Ուռհայեցի, ժամանակագրու– թյուն, Ե., 1973: Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956: Ակին յան Ն., Մատենագրական հետազոտություններ, հ. 4, Վնն., 1938: K a jk ո a h A. Ո., ApMHHe b cocTaBe rocnoflCTByiomero KJiacca BH3aHTHHCKOH HMnepHH b XI–XII bb., E., 1975; A d օ n t z N., Etudes Armeno-Byzantines, Lisbonne, 1965. Ս. Երեմյան, է. Դանիեչյան

ԹՈՌՆՅԱՆ Թադեոս (3.10.1843, Զմյուռ– նիա – 5.1.1928, վիեննա), բանասեր, աստվածաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1859-ից): Տիրա– պեւոել է հունարենին (հին և նոր), լատին., իտալ., ֆրանս., գերմ. և այլ լեզուների: «Հատընտիր ընթերցվածք ի մատենա– գրությանց նախնյաց»-ում (հ. 1–2, 1866–1910, Վնն.) զետեղել է գրաբար մատենագրությունից ընտրված հատված–