Թ. Թորամանյան. Անիի Առաքելոց եկե– ղեցու գավթի վերակազմությունը գաղթի տարիներին նա կորցրեց նաև իր արխիվը, հրատարակության պատրաստ գիտական ինը աշխատության ձեռա– գրեր, օրագրեր և փաստաթղթեր, 300-ից ավելի մասնագիտական հազվագյուտ գրքեր: Սովետական իշխանության հաս– տատման առաջին իսկ տարիներից Թ–ին կենսաթոշակ է նշանակվել: 1923-ին նրա մասնակցությամբ ստեղծվել է հուշար– ձանների պահպանության կոմիտե: Թ. եղել է կոմիտեի աշխատակից: Կյանքի վերջին տարիներին նա փորձել է իր ուսում– նասիրություններն ամփոփել «Նյութեր հայկական ճարտարապետության պատ– մության» խորագրով մի ընդարձակ աշ– խատության մեջ: Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում՝ Թ. չափագրել, լուսանկա– րել ու նկարագրել է հարյուրավոր հու– շարձաններ, որոնցից շատերը պահպան– վել են միայն Թ–ի նյութերով: Թ. հայ ճարտ. պատմությունը ստեղծել է հուշարձան– ները տեղում բազմակողմանի ուսումնա– սիրելու հիման վրա, որոնք սկզբնաղ– բյուր են դարձել Մառի, Ստրժիգովսկու, ինչպես և ճարտ. պատմությամբ զբաղվող մյուս գիտնականների համար: Թ–ի նա– խագծերով վերակազմվել են հիմնա– հատակ ավերված, գեղարվեստական ու կառուցողական հազվադեպ արժեք ունե– ցող հուշարձաններ, որոնք մեծ համբավեն բերել Հայաստանի միջնադարյան ճարտ– յանը: Նա առաջինն էր, որ դասակար– գեց ու բնութագրեց հայկ. ճարտ. զար– գացման շրջանները, բացահայտեց ու բնութագրեց նրա ինքնատիպությունը, պատմական տարբեր շրջաններում նրա օրինաչափ զարգացումը, ոճական ամբող– ջականությունը: Շնորհիվ Թ–ի հայկ. ճարտ. միջազգային ճանաչում ստացավ որպես ինքնուրույն ճարտ. ոճ: Թ. թաղ– ված է Երեանի Կոմիտասի անվան զբոս– այգու պանթեոնում: ՀՍՍՀ ԳԱ Նախա– գահությունը 1969-ին սահմանել է Թ–ի անվ. հուշամեդալ: Թ–ի անունով է կոչվում Երեանի փողոցներից մեկը: Պատկերազարդումը տես 208-րդ էջից հետո՝ ներդիրում: Երկ. Նյութեր հայկական ճարտարապետու– թյան պատմության, հ. 1–2, Ե., 1942–48: Նամակներ, կազմ. Ն. Թորամանյան, Ե., 1968: Գրկ .Հարությունյան Վ. Մ., Թո– րոս Թորամանյան, Ե., 1959: Հ ա ճ ո զ– յ ա ն Հ., Նյութեր ճարտարապետ Թորոս Թորամանյանի Բուլղարիո մեջ ունեցած գոր– ծունեության մասին, «ՍԱ», 1965, N° 9: Strzygowski, Die Baukunst der Arme- nier und Europa, t. 1–2, Wien, 1918. XX. Երեմյան
ԹՈՐԳՈՄ (եբր. bet togarmah, հուն. 0o- 7aP|ict, 0op7a^a, լատ. Thogaorma), ըստ Աստվածաշնչի, Հայոց (հավանաբար Փոքր Հայքի) անվանադիր նախնի: Հին կտակարանի ազգացանկում Թ. դիտվում է Գոմերի (Գամրաց նախնի) որդին, Աս– քանազի (սակերի նախնի) և Ռիփաթի (պափլագոնացիների նախնի) եղբայրը: Մովսես Խորենացու մոտ պահպանված ազգացանկում Թ. համարվում է Գոմերի թոռը և Հայոց անվանադիր նախնի Հայ– կի հայրը: Եզեկիել մարգարեն հիշատա– կում է վաճառաշահ «Թոգարմա տունը» (Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ՝ «տուն Թորգոմայ»), որը Տյուրոս քաղաքի վաճառանոցը լցնում է ձիերով ու ջորիներով (Իէ, 14): Աստվածաշնչի հին մեկնիչները «տուն Թորգոմայ» կամ «Թոր– գոմական աշխարհ» ասելով հասկացել են գլխավորապես Հայաստանը: Որոշ ուսումնասիրողներ «Թորգոմի տունը» նույնացնում են խեթական արձանագրու– թյուններում հիշվող Թեգարամա կամ Թագարամա և ասորեստանյան Թիլ–Գա– րիմմու երկրանուններին: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հայաստան յառաշ քան զլինելն Հայաստան, Վնտ., 1904, էշ 114–24: Տ ա շ յ ա ն Հ., Ուսումն դասական հայերեն լեզուի, Վնն., 1920: Ի ն գ լ ի զ* յան Վ., Հայաստան Սուրբ Գրքի մեջ, Վնն., 1947:
ԹՈՐԴՈՄՅԱՆ (Գեղտրիկյան) Ծերուն Հա– կոբի (ծն. 15.2.1896, վան), հայ սովետա– կան գրո–ղ: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գոր– ծիչ: Ավարտել է Վանի Երամյան վարժա– րանը (1912), ապա՝ մանկավարժական ուսումնարանը (1915): 1915-ին նրանց ընտանիքը գաղթել է Թիֆլիս: Նույն թվին «Հորիզոն»-ում հրատարակվել է Թ–ի «Պանդուխտի երգեր» շարքը, 1917-ին Բաքվի «Գործ» ամսագրում՝ «Անթառամ ծաղիկներ» վիպակը և «Լաչակս գլխիդ» պատմվածքը: 1918-ին Թիֆլիսում խմբա– գրել է «Հրազդան» գրական ալմանախը, 1918–21-ին Կրասնոդարում՝ «Արձա– գանք», «Կարմիր աստղ» թերթերը: Հրա– տարակել է «Պատմվածքներ» (1926), «Աղային փեշքեշը» (1929), «Հորձանքում» (1931), «ժպտացող կյանքը» (1936) և այլ վիպակներ ու պատմվածքներ, «Անմար կրակներ» (1953, վրաց. 1961), «Ալեկոծ ծովը» (1965) վեպերը և այլ ստեղծագոր– ծություններ:
ԹՈՐԴՈԱՏԱՆ Վահրամ (20.4.1858, Կոս– տանդնուպոլիս – 1942, Փարիզ), հայ բժիշկ, պատմաբան, հասարակական գոր– ծիչ: 1884-ին ավարտել է Փարիզի համալ– սարանի բժշկ. ֆակուլտետը և վերադար– ձել Կոստանդնուպոլիս, ուր զբաղվել է դպրոցական, սննդի, հղիության հիգիե– նայի հարցերի ուսումնասիրությամբ: Եղել է Կոստանդնուպոլսի հայկ. դպրո– ցական և բժշկ. ընկերությունների, հիգիե– նային բարձրագույն խորհրդի անդամ, թուրքական բժշկ. ընկերության նախա– գահի տեղակալ: 1923-ին մեկնել է Փարիզ, ուսումնասիրել Վենետիկի Մխիթարյան միաբանության և Փարիզի ազգային գրա– դարաններում պահված հայ բժշկության պատմության վերաբերյալ բազմաթիվ ձե– ռագրեր, գրել աշխատություններ, XVIII– XIX դդ. հայ բժիշկների կենսագրական– ները: Թ. արժանացել է ռումինական բժիշկ–պատմաբանների ընկերության շքանշանին և ֆրանսիական կառավարա– կան «Officier d’Academie» կոչմանը: Երկ. Արդի հնդկահայ բժիշկներ, մաս 1, Վնն., 1896: Դպրոցական առողջապահություն, Վնտ., 1908: Հարյուրամյակ Րեստենի բժշկա– կան հրատարակության, Վնտ., 1922: Հայ բժշկական արձանագրաբանություն, Վնտ., 1931: Amirdovlathe d’Amasie… «Bulletin de la soc. de 1’histoire et de la medicine», 1919; Les manuscripts medicaux armeniens de la Bib- liotheque Nationale de Paris, նույն տեղում, 1925:
ԹՈՐԳՈԱՏԱՆ վրույր Խաչատուրի (25.12. 1905, Նոր Բայագետ, այժմ՝ Կամո), հայ սովետական մաթեմատիկոս: ՀՍՍՀ գի– տության վաստակավոր գործիչ (1965): ՍՄԿԿ անդամ՝ 1945-ից: 1929-ին ավարտել է Երեանի պետ. համալսարանը: 1930-ից աշխատում է Երեանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստ–ում (1934– 1975-ին՝ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ): Հայերենի է -թարգմանել մի շարք դա– սագրքեր և խնդրագրքեր: Երկ. Վեկտորական հանրահաշիվ, դասըն– թաց, 2 հրտ., Ե., 1972:
ԹՈՐԴԱՆ, Թորթան, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բա– սեն գավառում: XIX դ. վերջին ուներ 100, իսկ 1909-ին՝ 50 տուն հայ բնակիչ: Հիշա– տակվում է 1650-ից: Գյուղն ուներ եկեղե– ցի (Ս. Գրիգոր): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԹՈՐԴԱՆ, Թորթան, ավան Մեծ Հայ– քի Բարձր Հայք նահանգի Դարանաղի (Կամախ) գավառում, Սեպուհ լեռան արե– վելյան լանջին: Թ–ում կար հեթանոսական մեհյան: Ագաթանգեղոսի վկայությամբ մեհյանում կանգնեցված էր ասորական Բարշամ աստծո արձանը: Քրիստոնեու– թյան տարածման ժամանակ մեհյանը կործանվեց, և նրա ավերակների վրա կա– ռուցվեց Ս. Ի»աչ (Ս. Նշան) անունով վանք: Մեհյանի կալվածներն անցան վանքին: Լուսավորիչը Թ–ում կառուցել տվեց նաև առանձնատուն, ստեղծեց փոքրիկ պարտեզ, որի տեղը հետագայում կառուցվել է Թ–ի քառանկյունի, գմբեթավոր, առանց սյու– ների, անկյուններում թաղածածկ խորան– ներով եկեղեցին (պահպանվում էր մինչև XX դ. սկիզբը): Այստեղ են թաղվել մի քանի կաթողիկոսներ Լուսավորչի տոհ– մից և Արշակունի թագավորներ, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորիչը և Տրդաւո Գ թագավորը: 1909-ին Թ. աննշան գյուղ էր, ուներ 419 (43 ընտանիք) հայ բնակիչ: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: