Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/207

Այս էջը սրբագրված չէ

րոնք մանում են ուրանի և ակաինաուրանի ընտանիքի մեջ: Արհեսաականորեն ստաց– վել են ռադիոակտիվ իզոտոպներ, որոն– ցից երկարակյացը Th229 է (17շ = 7340 տարի): Թ. հայտնաբերել է շվեդ գիտնա– կան Ց. Բերցեփուսը 1828-ին թորիւո մինե– րալում: Թ. երկրակեղևի վերին մասի՝ գրանիտային շերտի և նստվածքային թա– ղանթի բնորոշ տարին է, որտեղ նրա մի– ջին պարունակությունը, համապատաս– խանաբար, 1,8-1 Օ՜3% և 1,3-10՜3% է ըստ զանգվածի: Բնության մեջ հայտնաբերված է 120 միներալում, որոնցից ամենաշատ Թ. պարունակում է մոնացիւռը: Թ. սպի– տակ–արծաթավուն մետաղ է, խտությու– նը՝ 11720 կգ/մ3, հալ. ջերմաստիճանը՝ 1750°C, եռմանը՝ 3500–4200°C: Քիմիա– պես ակտիվ տարր է, միացություններում՝ քառարժեք: Օդում դանդաղ օքսիդանում է՝ պատվելով օքսիդի բարակ շերտով, որը պահպանում է նրան հետագա օքսի– դացումից: Թ. թթվածնի հետ առաջացնում է միայն Th02 օքսիդը, սպիտակ բյուրեղ– ներ են, եալ. ջերմաստիճանը՝ 3200±16°C, եռմանը՝ 4490°C: 7հ02-ը ստացվում է նաև Թ. օդում այրելիս կամ Թ–ի թթվածնավոր աղերը շիկացնելիս: ThC^-ը տի փոխազ– դում նոսր թթուների և հիմքերի հետ: Բար– ձըր ջերմաստիճաններում Թ. միացու– թյուններ է առաջացնում ջրածնի, ազոտի, ածխածնի, հալոգենների և այլ տարրերի հետ: Թ. ստացվում է մոնացիտը ծծմբական թթվով մշակելիս, 7հ02-ը կալցիումով վերականգնելիս, հալոգենիդները էլեկ– տրոլիզի ենթարկելիս և այլ եղանակնե– րով: Օգտագործվում է միջուկային տեխնի– կայում: Թ. նեյտրոններով ռմբակոծելիս ստացվում է միջուկային վառելիք հանդի– սացող Ս233 իզոտոպը: Թ–ի միացություն– ները կիրառվում են օրգ. և անօրգ. սինթեզ– ներում որպես կատալիզատորներ: Գրկ. K a n n a h I.E., Tophh, ero cbipbe- BMe pecypcM h TexHOjmrHfl, M., 1960. Ս. Շահնազարյան

ԹՈՐԾՈՒՄ, տեխնիկայում, կը– տըրման միջոցով մետաղների և փայտա– նյութերի մշակման եղանակ: Կատար– վում է թործիչ հաստոցի վրա ամրացված ատամնա– հատ գործիքով՝ թործա– նով: Թործանները լինում են. սկավառակաձև՝ ուղղա– տամև շեղատամ ատամնա– նիվների մշակման, բաժա– կաձև ուղղատամ ատամ– նանիվների դիմահար մշակ– ման, պոչավոր ներքին կառչման ատամնանիվների մշակման, վռանային Նկ. թործման պրոցեսի սխե–՝ մա. v ա. ը. – աշխատան– քային ընթացք, v պ. ը. – պարապ ընթացք փոքր մոդուլների ատամնանիվների մշակ– ման համար և պատրաստվում են արա– գահատ պողպատներից: Թ–ման ժամանակ (նկ.) կտրման գլխավոր շարժումը կըտ– րող գործիքի ուղղաձիգ հետադարձ–համ– ընթաց շարժումն է, իսկ մատուցման շար– ժումը մշակվող նախապատրաստուկի երկայնական կամ լայնական ուղղություն– ներով պարբերական ուղղաձիգ կամ պտտական շարժումը:

ԹՈՐՄԱՆ ԿԱԹՍԱ, նախատեսված է հա– սարակ թորման միջոցով տարբեր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկ նյութերն իրարից .բաժանելու համար: Կաթսայում (1) եռում է ելային հատուկ նյութերի խառնուրդը: Առաջացած գոլորշին անընդ– հատ մտնում է սառնարան (2), խտանում և հոսում դեպի ընդունարան (3): Թ. կ. օգտագործվում է սննդի արդյունաբերու– թյան մեջ, նավթի վերամշակման ժամա– նակ և ժող. տնտեսության տարբեր բնա– գավառներում:

ԹՈՐՈՍ (ծն. թ. անհտ.– 1725), Չավնդուր գավառի իշխան, Սյունիքի հայ ազատա– գրական շարժման պարագլուխներից:Մըտ– նելով Դավիթ Բեկի հրամանատարության տակ՝ ստացել է զորաբանակ կազմելու իրավունք և նշանակվել Չավնդուրի հրա– մանատար: 1723-ին, գիշերային անսպա– սելի հարձակումով, ծանր հարված է հասց– րել Չավնդուր ներխուժած Բարգուշատի Ֆաթհ–Ալի խանի զորքերին: 1724-ի ամ– ռանը, անտառածածկ մի լեռնանցքում կասեցրել է Ֆաթհ–Ալիի նոր հարձակումը և ջարդ տվել: Ապա հարվածն ուղղել է հայկ. գյուղերի վրա արշաված Լևազի խան Սաֆի–Կուլիի դեմ և վւախուստի մատ– նել: Զոհվել է Եղվարդի ճակատամարտում (տես Եղվարդի ճակաաամարա 1725) և թաղվել Եղվարդ գյուղի եկեղեցու գերեզ– մանատանը: Գրկ. Ընտիր պատմութիւն Դավիթ Բէգին…, Վաղ–պատ, 1871: Լ և ո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973:

ԹՈՐՈՍ, Սուրբ Թորոս, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, էրզրումի վիլա– յեթի Բաբերդ գավառում, համանուն քա– ղաքից 16 կմ արևմուտք: XX դ. սկզբին ուներ 65 տուն հայ բնակիչ: Գյուղի գեր– դաստանները բազմանդամ էին (մի հարկի տակ 80–90 հոգի): Կար եկեղեցի և վար– ժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մեծ մասը զոհվել է թուրք ջարդարարների ձեռքով:

ԹՈՐՈՍ Ա (ծն. թ. անհտ.– 1129), Կիլի– կիայի հայոց իշխան 1100-ից: Հաջորդել է հորը՝ Կոստանդինին: Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկ– րից վտարել է բյուգանդական զորքերին, միավորել Դաշտային Կիլիկիան՝ Միս, Անարզաբա բերդաքաղաքներով: Հայ իշ– խան Գող Վասիչի զինակցությամբ Բեր– դուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլ– թանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից: Պե– տության արլ. սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնու– թյան է տվել Եդեսիայի դուքս Բալդուին (Բաղդին) II-ին և դաշնակցել նրան՝ ընդ– դեմ մահմեդական ամիրայությունների: Մատթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թ. վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպա– նած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածներն ու Կընդ– ռոսկավիս (Կիզիստրա) բերդը (1111 կամ 1113-ին): Թ. այնուհետև հարաբերություն– ները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին: Անարզաբայում կառուցել է ապարանքներ, Մ. Զորավա– րաց և այլ եկեղեցիներ: Մսի մոտ հիմնել է Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը: Թաղվել է իր ձեռակերտ Դրա– զարկում, որն այնուհետև դարձել է արքու– նի դամբարան: Գրկ. Ալիշան Ղ–, Սիսուան, Վնտ., 1895: Mикаелян T. T., История Kиликийского apмянскoro rocударствa, E., 1952.

ԹՈՐՈՍ Բ (ծն. թ. անհտ.– 1169), Կիլի– կիայի հայկական պետության իշխան 1145-ից, Ռուբինյանների տոհմից: Լևոն Ա–ի որդին և հաջորդը: Վահրամ Րաբու– նին նրան համարում է «այր իմաստուն, և կիրթ և վարժ և կորովի ի պատերազ– մունս և քաջասիրտ և մեծախորհուրդ»: 1145-ին բյուգանդական գերությունից փախչելով, երիտասարդ Թ. եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ հա– մախմբելով Կիլիկիայի հայկ. ուժերը, ազատագրեց երկիրը բյուգանդական և սելջուկ–թուրքական զավթիչներից, վե– րականգնեց 1137-ից ընդհատված հայրե– նի իշխանական գահը: Կիլիկիայի կո– րըստով Բյուզանդիան փաստորեն ցա– մաքային ուղիով կտրվեց նաև Ասորի– քում ունեցած տիրապետությունից: Ուստի Բյուզանդիայի կայսր Մանվել Կոմնենո– սը 1152-ին Արևելք ուղարկեց 12 հազարա– նոց այրուձի՝ իր մերձավոր ազգական Անդրոնիկոս Կոմնենոսի հրամանատա– րությամբ նրան տալով Թ–ի դեմ պատե– րազմ վարելու արտակարգ լիազորու– թյուններ և նախապես նշանակելով Կիլի– կիայի դուկ: Անդրոնիկոսի պառակտիչ դիվանագիտության շնորհիվ նրա բա– նակին միացան Արևմտյան Կիլիկիայի անջատամետ որոշ հայ իշխաններ՝ Լամբ– րոն և Պապեռոն բերդերի տեր Օշին և Սմբատ Հեթումյանները, Բարձրաբերդի տեր Վասիլ Նաթանայելյանը և ուրիշներ: Մամեստիա (Մսիս) բերդում պաշարված Թ–ի հաշտության առաջարկը մերժելով՝ Անդրոնիկոսը հայտարարեց, որ նրան հոր նման շղթայված տանելու է Կոստանդ– նուպոլիս, բայց հայկ. զորքերը, Թ–ի, Մտեփանեի ու Մլեհի հրամանատարու– թյամբ, հանկարծակի գրոհով փախուստի մատնեցին թշնամուն: Բազմաթիվ զին– վորներ ու զորահրամանատարներ գե– րեվարվեցին: Անդրոնիկոսը լքելով բա– նակը՝ ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Գերիներին ազատելու համար բյուզան– դական իշխանությունը վճարեց դրամա– կան փրկագին, որն, ի զարմանս հույնե– րի, Թ. բաժանեց իր զինվորներին: Թշնա– մու կողմն անցած հայ ավատատեր իշ– խաններից պատանդներ պահելուց և առ– միշտ հպատակության երդումից հետո Թ. նրանց ազատ արձակեց: Ստեփանեի ռազմաջոկատը 1155-ին Ամանոսի լեռնե– րում ոչնչացրեց Բյուզանդիայի դրդմամբ Կիլիկիա խուժող սելջուկ–թուրքերի երեք հազարանոց զորամասը՝ սպանելով նրանց