Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/209

Այս էջը սրբագրված չէ

իսկ ներբեոււՐ Մարկոս Ավետարանիչի ու մանկան լվացման տեսարանները: Հետագայում Թ. Ռ. ծաղկել է ավետա– րանային թեմաների առավել զարգացած ցիկլ: Նրա ստեղծագործությանը հատուկ է խորը դրամատիզմ ու վեհաշուք պաթոս, ներքին լարվածություն, հերոսների հոգե– բանական ապրումների՝ վերարտադրում, որոնցով հագեցած են Քրիստոսի կյանքը ներկայացնող տերունական պատկերնե– րը: Հիմնական շեշտը դնելով դեմքերի արտահայտության վրա, մանրանկարիչը իր հերոսներին պատկերում է համեմա– տաբար հանգիստ, բայց շատ բնական և արտահայտիչ դիրքով: Թ. Ռ–ի կատարողա– կան տեխնիկայի բարձր մակարդակը որոշ ընդհանրություններ ունի XI դ. վերջի բյուգանդական արվեստի հետ: Մակայն նրա մանրանկարչությունում գծային ոճա– վորումը համեմատաբար պակաս նշանա– կություն է ստանում: Գունագրական տար– րերի գերակշռությունը նրա ստեղծա– գործության ընդգծված առանձնահատ– կություններից է: Ազատ մնալով միջնա– դարյան (հատկապես բյուգանդական) գեղանկարչության բնորոշ սահմանափա– կումներից, ուր գույները դասավորվում էին որոշակի սխեմաներով ու հաջորդա– կանությամբ, Թ. Ռ. պահպանելով այդ սխեման ստեղծում է իր գունաշարը, կի– սատոների միջոցով հասնելով երանգ– ների աստիճանական փոխանցումների: Ազատ ձևերը, համարձակ և լայնաշունչ վրձնահարվածները ավելի են ուժեղաց– նում մանրանկարի գունանկարչական բնույթը: Վաղ շրջանի (1260–62-ի) ձեռա– գրերի մանրանկարներին բնորոշ է հար– թապատկերային կերպավորումը: Ավելի ուշ շրջանի ձեռագրերում (1266-ի «Մաշ– տոց») նա փորձում է հորինվածքին հա– ղորդել եռաչափ տարածականություն: Դրա համար նա պերսոնաժներին դասա– վորում է ոչ թե մեկը մյուսի վրա (արխա– Թորոս Օ–ոսլին. «Խաչից իջեցնելը», մանրանկար 1262-ի Ավետարանից (հւոլտերսի պատկերասրահ, Բալթիմոր, ձեռ. JMJ 539) Թ ո ր ո ա Ռոսլին. «Հոգեգալուստ», ման– րանկար 1268-ի Ավետարանից (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N» 10675, նախկինում՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի ձեռ. 3627) իկ ձև), այլ մեկը մյուսից հետո, ստեղծե– լով խորության պատրանք:՛Մնալով ժա– մանակի մտածողության շրջանակներում՝ Թ. Ռ. պատկերագրական սխեմաների խախտման հետ մեկտեղ փորձում է դուրս գալ մարդու և իրականության նկատմամբ միջնադարյան հայեցողության սահմա– նափակումներից: Հիշարժան է 1262-ի Բալթիմորի Ավետարանը: Ամբողջ էջը գրավող մանրանկարների հետ, այստեղ կակ նաև փոքրերը, որոնք տեղադրված են տեքստի մեջ: Պատկերագրությանը բնո– րոշ չէ և ազատ մեկնաբանություն ունի ձկնորսություն ներկայացնող մանրանկա– րը: Այստեղ պատկերված է Ղուկասի Ավե– տարանի այն հատվածը, ուր անհաջողակ ձկնորսները Քրիստոսի հրաշագործու– թյան շնորհիվ առատ որս են անում և, հավատալով նրա աստվածային զորու– թյանը, թողնում են ձկնորսությունն ու դառնում նրա աշակերտները: Նկարիչը այնպես բնական և համոզիչ է ներկայաց– րել գործողությունը, այնքան է հեռացել ոճավորումից և զրույցի փոխաբերական իմաստավորումից, որ հրաշագործության փոխարեն այն ընկալվում է իբրև ժանրա– յին մի տեսարան: Կանոնիկ թեմաների պատկերներում Թ. Ռ. խորացնում է գոր– ծողության դրամատիզմը («Քրիստոսի խաչելությունը» և «Խաչից իջեցնելը» 1262-ի Բալթիմորի Ավետարանում): Այս խնդրում Թ. Ռ. մնում է անգերազանցելի, դուրս գալով ազգային շրջանակներից: Նորը Թ. Ռ–ի արվեստում հանդես է գա– լիս ոչ միայն սահմանված կրոնական սխեմաներից շեղվելով կամ դրանցում նոր դրվագներ մտցնելով: Նա հաճախ ինքնուրույն է մեկնաբանում ավետարա– նային թեմաները, յուրովի բացահայտում երևույթի կենսական, հոգեբանական իմաստը: Այսպես, ըստ Հին և Նոր կտա– կարանների Քրիստոսի մուտքը Երուսա– ղեմ տեղի է ունենում հրեաների մեծ տոնի* զատկի տոնակատարության ժամանակ: Ավետարաններում Քրիստոսի կյանքի այս դրվագը ներկայացվում է որպես մեծ տոնախմբություն: Մյուժեի նման մեկնա– բանությունը ընդունված է ոչ միայն հայ– կական մանրանկարչության պատկերա– գրական համակարգում: Նույն բնույթն ունի նաև Թ. Ռ–ի 1262-ի Բալթիմորի ձե– ռագրի այս թեմայով մանրանկարը: Մա– կայն, 1265-ի ձեռագրում (Երուսաղեմ, ձեռ. H 1956) սովորական տոնական տրամադրությունը փոխարինված է վե– հաշունչ մոնումենտալությամբ: Նա ձեր– բազատվում է իր մտահղացմանը խան– գարող բոլոր ավելորդություններից (Փրկչին դիմավորող քաղաքացիները, շքերթը դիտող երեխաները, Քրիստոսի ճանապարհին հագուստներ փռող կա– նայք ևն), որի շնորհիվ ռիթմիկ, չափավոր շարժումով առաջացող գործող անձինք պարզ գծագրվում են ոսկե հարթ ֆոնին: Քրիստոսին ուղեկցող առաքյալները (նրա աշակերտները), որոնց դեմքերին դրոշմ– ված է պահի ողջ կարևորությունը, հան– դիսավոր քայլում են դեպի քաղաքի (Երու– սաղեմի) դարպասը: Մակավաթիվ պեր– սոնաժները էջի մակերեսին դասավոր– ված են այնպես, որ դիտողի ուշադրու– թյան կենտրոնը ակամայից դառնում է Քրիստոսը: Առաքյալների դեմքերի ար– տահայտությունը կարծեք թե կանխագու– շակում է այդ գործողությանը հաջորդող ողբերգական դեպքերը: 1266-ի «Մաշտո– ցում» Թ. Ռ–ի կատարման թեթևությունը, ազատ ձևերը, կուռ գծանկարը մեծ վար– պետության կնիքն ունեն, պարզ շրջա– նակներով պարփակված մանրանկարնե– րը լակոնիկ են: Թ. Ռ–ի պատկերազարդած վերջին՝ 1268-ի Ավետարանում խորաց– ված ես պատկերվող գործողության դրա– մատիզմը և հերոսների հոգեբանական արտահայտությունը, մարդու աշխարհիկ էությունը սահմանափակող քրիստոնեա– կան գաղափարաբանությունից դուրս Թորաս Ռոսլին. Ւ»որան, մանրանկար 1268-ի Ավետարանից (Երեանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ. Մատենադարան, ձեռ. M 10675, նախկինում՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վան– քի ձեռ. N* 3627)