Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/212

Այս էջը սրբագրված չէ

Հեղինակն է նաև ֆրանսերեն լույս տեսած «Աշխարհի օրը» (1959, «Le joure du Monde») գրքի: Գեղանկարչական լավագույն աշխատանքներից են ծովափնյա բնանկարների ու հեծյալների նկարաշարերը («Ձիավորներ», 1956, «Հեծյալն աշտարակի մոտ», 1960, «Կանաչ տեսիլ», 1969): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1961), Բեյրութում (1967), Երևանում (1969):

ԹՈՓԱԼ–ՉԱՈՒՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն դաշտում: 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Ունեին եկեղեցի (Ս. Հովհաննես) և վարժարան: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է թուրք ջարդարարների ձեռքով Կամախի կիրճում: Թ. շ. այժմ թրքաբնակ գյուղ է:

ԹՈՓՉՏԱՆ Էդուարդ Ստեփանի [11.7.1911, գ. Էվջիլար (Սուրմալուի գավառում) – 3.9.1975, Երևան], հայ սովետական գրականագետ, ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1970): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1935–38-ին՝ Լենինգրադի արվեստագիտության ինստ–ի ասպիրանտուրան: 1939–41-ին աշխատել է Արմֆանի լեզվի և գրականության ինստ–ում որպես ավագ գիտաշխատող: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–43): 1943–1944-ին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը, 1944–46-ին՝ Հայաստանի սովետական գրողների միության վարչության պատաս– խանատու քարտուղարը, 1946–52-ին՝ ՀՍՍՀ ԳԱ գրականության ինստ–ի ավագ գիտաշխատող, 1953–54-ին՝ նույն ինստ–ի դիրեկտորը, 1954–75-ին՝ Հայաստանի սովետական գրողների միության վարչության առաջին քարտուղարը: Ընտրվել է ՀՍՍՀ IV–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967–71-ին՝ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահ: Հրատարակել է տեսական հոդվածներ և ուսումնասիրություններ՝ նվիրված հայ, ռուս, սովետական, եվրոպական գրականության զարգացման ու տեսության խնդիրներին. «Վահան Տերյան» (1945), «Սոցիալիստական ռեալիզմի պրոբլեմների շուրջը» (1948), «Դերենիկ Դեմիրճյան» (1954), «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը» (1965): Երկ. Վերածնության խորհուրդը, Ե., 1977: Ս. "Հովհաննիսյան

ԹՈՓՐԱխ–ԿԱԼԵ, Ոուսախինիլի, ուրարտական ամրոց: Գտնվում է Վան քաղաքի հս–արլ–ում, «Ագռավաքար» կոչվող ծայրամասում: Կառուցել է Ռուսա I թագավորը (մ. թ. ա. 735–713), Տուշպայում՝ Թիգլաթպալասարի կատարած ավերածություններից հետո և դարձրել Ուրարտուի մայրաքաղաքը: 1879-ին Թ–կ–ում պեղումներ են կատարել ամերիկացի միսիոներ Ռայնոլդը և անգլիական դեսպան Կլեյտոնը, հաջորդ տարին՝ Ռասսամը: Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է այն ժամանակ դեռևս լավ պահպանված տաճարի վրա: 1898–99-ին Թ–կ. առավել լայն չափերով պեղեց Լեման–Հաուպտի և Բելքի գերմանական արշավախումբը: 1916-ին պեղել են Հ. Օրբելին և Ն. Մառը, իսկ 1938-ին՝ ամերիկյան արշավախումբը: Բացվել են գունավոր քարերով, շախմատաձև շարված տաճարի պատերը, ներսում՝ զոհարան: Հայտնաբերվել են առյուծների, ցուլերի պատկերներով և սեպագրերով դեկորատիվ վահաններ, կահույքի քանդակազարդ մասեր, խճանկարների կտորներ, նախաուրարտական և ուրարտական՝ կարմիր-փայլեցված ու նկարազարդ խեցեղեն, պալատականների կազմը ներկայացնող արձանագրություն, աստծո և քրմի մեկական փղոսկրե արձանիկ, ոսկե թաս և մեդալիոն, արծաթե իրեր, զենքեր, կնքադրոշմներ, թագավորների քանդակազարդ կապարճներ, երկրագործական գործիքներ (արորի և գութանի խոփեր, մանգաղներ, եղաններ ևն), գործվածքի մնացորդ, գահի մասեր կազմող թևավոր ցուլերի բրոնզե արձաններ, մետաքսե գործվածքի մնացորդներ, գինու պահեստի մի մասը՝ հողի մեջ թաղված 20–25 խոշոր կարասներով, կնքադրոշմներ, կրոնական արարողություններ պատկերող բարձրաքանդակներ: Ամրոցի մի հատվածում գտնվել են մեծ քանակությամբ ոսկորներ՝ առանց գանգերի, որը և Լեման–Հաուպտին հիմք է տվել ենթադրելու, որ այդտեղ են հավաքել Խալդի աստծուն զոհաբերված մարդկանց դիակները: Թ–կ–ի կառույցները եղել են հիմնականում հում աղյուսից, հողածածկ: Ամրոցը 56 աստիճաններով կապված է ստորգետնյա ժայռափոր կառույցին, որը, հավանաբար, եղել է քարանձավ–աաճար: Ենթադրվում է, որ նրա կենտրոնում գըտնվող փոսը եղել է ավազան: Սենյակը լուսավորվել է վերևից բացված անցքից: Թ–կ–ից գտնված նյութերը պահվում են հիմնականում Բրիտանական և Բեռլինի թանգարաններում, մասամբ՝ Լենինգրադի պետական էրիմտաժում: ԹՈՓՈհՐԻՁԵ Վալենտին Բագրատի [ծն. 31.12.1907 (13.1.1908), Թիֆլիս], վրացի սովետական քանդակագործ; ՎՍՍՀ ժող. նկարիչ (1958), ՍՍՀՍ Գեղարվեստի ակադեմիայի թղթ-անդամ (1958): ՍՍԿԿ անդամ 1945-ից: Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում (1924–31): Աշխա– տանքներից են՝ Լ. Կեցխովելու (քար, 1935–36), Վ. Ի. Լենինի (բրոնզ, 1956) հուշարձանները, Ի. ճավճավաձեի և Ա. Ծերեթելու հուշարձանի՝ Ա. Ծերեթելու ֆի– գուրը (բրոնզ, 1958), Թբիլիսիում, Վ. Ի. Լենինի կիսանդրին (մարմար, 1938, Վրաստանի կոմկուսի Կենտկոմի շենքում), «Հաղթանակ» արձանը Չիաթուրայի թատրոնի շենքի վրա (բրոնզ, 1950): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1950): ԹՈՔԱԹՅԱՆ Արման (17.7.1896, Պլովդիվ – 12.6.1960, Լոս Անջելես), հայ երգիչ (դրամատիկական տենոր): 1904-ին ընտանիքով տեղափոխվել է Եգիպտոս: 1911-ին Ալեքսանդրիայում երգել է Կոմիտասի երգչախմբում, 1919–22-ին Միլանում մշակել ձայնը: 1922–47-ին, որպես մեներգիչ, հանդես է եկել Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում: Լավագույն դեր երգերից են՝ Տուրիդդու (Մասկանիի «Գեղջկական ասպետություն»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»), Կավարադոսի, Ռուդոլֆ (Պուչչինիի