«Տոսկա», «Բոհեմա»), Ալֆրեդ, Ռադամես (Վերդիի «Տրավիաաա», «Աիդա»), Խոզե (Բիզեի «Կարմեն»), Ֆիգարո (Ռոսինիի «Սևի լյան սափրիչ»), Կանիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»): Հանդես է եկել հայկ. երգերի կատարումներով: Ց. Բրուայան
ԹՈՔԱՄԶԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պլերիա (հուն, jt^eijpa – թոքամիզ), սուր կամ քրոնիկական ընթացք ունեցող հիվանդություն: Լինում է վարակիչ և ոչ վարակիչ: Վարակիչ Թ. բ–ման հարուցիչները տուբերկուլոզի ցուպիկը, կոկերը և վիրուսներն են: Մարդիկ հաճախ տառապում են տուբերկուլոզային Թ. բ–ով (երբ առաջնային պրոցեսը տեղակայվում է թոքերում ու ավշագեղձերում) և թոքերի բորբոքման ընթացքը բարդացնող Թ. բ–ով: Ոչ վարակիչ Թ. բ–ման շարքին են դասվում, տոքսիկ Թ. բ., որն առաջանում է նյութափոխանակության թունավոր արգասիքներով թոքամզի գրգռման դեպքում, ինչպես նաև տրավմատիկ և ուռուցքային Թ. բ ները: Գոյություն ունի նաև առաջնային Թ. բ., որի պատճառները դեռևս պարզաբանված չեն: Թ. բ. պայմանականորեն բաժանում են կլինիկական հետևյալ ձևերի, չոր (ֆիբրինային), որի դեպքում թոքամզի թերթիկների վրա առաջանում է չոր փառ (տուբերկուլոզ, թոքերի բորբոքում), թաց (էքսուդատիվ), երբ թոքամզի խոռոչը լցվում է շճային, շճա–ֆիբրինային արտաքիրտով #ռաջանում է տուբերկուլոզի, ռևմատիզմի ժամանակ կամ որպես ինքնուրույն հիվանդություն), արյունային (տուբերկուլոզի, ուռուցքների դեպքում), թարախային և նեխային (թոքերի թարախակույտի դեպքում): Ըստ տեղակայման Թ. բ. լինում է սահմանափակ և տա– րածուն: Թ. բ–ման հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, դող, քրտնարտադրություն, հազ, հևոց, արյան փոփոխություններ: Չոր Թ. բ–ման ժամանակ՝ ցավեր կրծքավանդակում, իսկ աուսկուլտացիայի դեպքում՝ թոքամզի քսման աղմուկ, թաց Թ. բ–ման դեպքում՝ ընդբախելիս թոքային հնչյունի բթացում, արտաքիրտի կուտակման հատվածում կրծքավանդակի արտափքում, շնչառության խիստ թուլացում (կարևոր են նաև ռենտգենախտորոշման տվյալները): Բարդությունները՝ թոքամզի կպումներ, աճակցումներ: Բուժումը, հիմնական հիվանդության վերացում, անտիբիոտիկներ, հակաալերգիական, հակաբորբոքային և ախտանշանային դեղամիջոցներ: Արտաքիրտի հեռացում՝ թոքամզի պունկցիայով:
ԹՈՔԱՄԻԶ, պլև ր ա (հուն. rikevpa ■– կող, կողք, պատ), մարդու և որոշ ողնա– շարավոր կենդանիների կրծքի խոռոչը և թոքերը ծածկող շճաթաղանթ: Կաթնասունների Թ. ունի 2 թերթիկ՝ ընդերային, որը սերտաճում է թոքի հյուսվածքին, և առպատային՝ պատում է կրծքի խոռոչի ներքին պատերը (կրծքամիզ): Թ–ի առպատային թերթիկը բաժան– վում է կողային, ստոծանային, միջնորմային և գագաթնային հատվածների: Թ–ի ընդերային և առպատային թերթիկների արանքում գոյություն ունի ճեղքանման տարածություն, որը կոչվում է Թ–ի խոռոչ: Այն լցված է շճային հեղուկով, որը շնչառության ժամանակ Փոքրացնում է 2 թերթիկների միջև եղած շփումը: Թ. սնուցում են միջկողային, կրծքային ներքին և ստոծանիական զարկերակները, նյարդավորում են թափառող, միջկողային և ստոծանիական նյարդերը: ԹՈՔԱՎՈՐՆԵՐ (Pulmonata), փափկա– մորթների տիպի փորոտանիների ենթադաս: Ունեն լավ զարգացած, պարուրաձև խեցի, կափարիչը բացակայում է: Շնչառությունը կատարվում է ինքնատիպ թոքերով: Թիկնոցային խոռոչը վեր է ածվել թոքային խոռոչի, որի վերին պատը սպունգանման ծալքավոր է, հարուստ արյունատար անոթներով և մեծացնում է թթվածին կլանելու մակերևույթը: Թ. երկսեռ են, զարգանում են առանց թրթուրային շրջանի: Հայտնի է մոտ 15 հզ. տեսակ, որից 10 հզ.՝ ՍՍՀՄ–ում : Ապրում են ջրում և ցամաքում, տարածված են տաք, խոնավ վայրերում, քաղցրահամ ջրերում, ծովերում: Մեծ մասը մարդկանց և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդությունների փոխանցողներ են: Կան գյուղատնտեսությանը վնաս հասցնող տեսակներ: ԹՈՔԱՏ, քաղաք Թուրքիայում, տես Եվ– դոկիա:
ԹՈՔԵՐ (հուն. JtgeujucoG, լատ. pulmones), որոշ ձկների (երկշունչներ. վրձնա– լողակներ, բազմալողակներ), ցամաքային ողնաշարավորների և մարդու օդային շնչառության օրգան: Մ ա ր դ ու Թ. շնչառական զույգ օրգաններ են, գտնվում են կրծքի վանդակում, ստոծանու համապատասխան գմբեթների վրա, սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի մյուս օրգաններից աջ և ձախ, պարփակված թոքամզային պարկերի մեջ: Թ–ի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին և արյունը մաքրվում՜ ածխաթթու գազից (տես Շնչառություն): Թ. իրենց մակերեվույթներով հպված են կրծքի վանդակի պատերին, ծածկված են թոքամզի ընդերային թերթիկներով: Կիսակոնաձև են, գագաթով ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն երեք մակերևույթ, կողային կոր՝ հպված է կողերին, միջային՝ դարձած է դեպի միջնորմը, և ստորին գոգ՝ հպվում է ստոծանուն, որոնք միմյանցից սահմանված են ետին՝ բութ և առաջային ու ստորին սուր եզրերով: Թոքի միջային մակերևույթին գտնվում է ռոմբաձև կամ օվալաձև փոսություն՝ թոքի դրունքը, որով անցնում են Թ–ի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկե– րակը, թոքային երկու երակները, ավշային անոթներ, նյարդեր: Թոքի դրունքում տեղադրված են՝մի քանի ավշային հանգույցներ և թոքը նյարդավորող վեգետատիվ հյուսակը: Յուրաքանչյուր թոք միշբլթային ճեղքերով բաժանվում է բլթերի: Աջը, որն ավելի լայն է ու կարճ, երկու ակոսներով բաժանվում է վերին, միջին և ստորին, իսկ ձախը մեկ ակոսով՝ վերին և ստորին բլթերի: Ցուրաքանչյուր բիլթ կազմված է պարենքիմայի ավելի փոքր բաժիններից, որոնք կոչվում են թոքային հատվածներ, իսկ սրանք կազմված են թոքային բլթակներից: Վերջիններս գոյանում են թոքի կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր համարվող, այսպես կոչվող թոքային ողկույզներից (aci– nus): Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխների, որոնց քանակը համապատասխանում է բլթերի թվին: Բլթային բրոնխը թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով հաջորդաբար բաժանվում է հատվածային