Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/223

Այս էջը սրբագրված չէ

սարանում կառուցվել է առաջին լրիվ էլեկտրոնային ԹՀՄ՝ «ԷՆԻԱԿ» (հեղինակներ՝ Զ. Մաուչլի, Զ. էկկերտ): Չնայած իր թերություններին, այդ մեքենան կարևոր դեր խաղաց էլեկտրոնային ԹՀՄ– ների հետագա զարգացման գործում: Այն աշխատում էր թվերի ներկայացման տասական համակարգով, կատարում էր վայրկյանում մի քանի հարյուր գործողություն և կազմված էր 18000 լամպից: Ուսումնասիրելով այս մեքենայի թերությունները և հաշվի առնելով էլեկտրոնիկայի հնարավորությունները՝ մաթեմատիկոսներ Ջ. ֆոն Նեյմանը և Ն. Վիները մշակեցին ժամանակակից ԷԹՀՄ–ների հիմնական սկզբունքները: Դրանցից հետո երևան եկան մի շարք նոր մեքենաներ, որոնք բավականաչափ արագագործ էին և կարողանում էին լուծել բազմազան խնդիրներ: 1948-ին ԱՄՆ–ում թողարկվեց «ԻԲՄ–603» ԷԹՀՄ, որը բաղկացած էր 1400 լամպից և կատարում էր վայրկյանում մի քանի հազար թվաբանական գործողություն: 1949-ին Քեմբրիջի համալսարանում կառուցվեց այդ տիպի այլ մեքենա՝ «ԷԴՍԱԿ» (հեղինակ՝ Մ. Ուիլկս): 1951-ին արտադրվեց հայտնի սերիական ԹՀՄ («ՈւնիՎԱԿ»), նույն տարում կառուցվեց նաև սովետական «ՄԷՍՄ» ԹՀՄ (հեղինակ՝ Ա. Լեբեդև): 1953-ին կառուցվեց առաջին էլեկտրոնային ԹՀՄ, որն ուներ ֆերիտային հիշող սարք (հեղինակներ՝ Ջ. Ֆորեստեր, Ու.Պապյան, ԱՄՆ): 1955-ին ԱՄՆ–ում կառուցվեց էլեկտրոնային ԹՀՄ–ների առաշին համալիրը՝ «ՍԵՅՋ» (հեղինակներ՝ Մ. Աստրահան, Ա. Սարուհան, Ա. Քյուրքչյան): 1964-ին ստեղծվեց «ԻԲՄ–360» մակնիշի էլեկտրոնային ԹՀՄ–ների ընտանիքը: ՏՓԽ–ի անդամ երկրների համատեղ շանքերով 1970– 1975-ին ստեղծվեցին «Ռյադ» անվանաշարի ԹՀՄ–ները, այդ թվում Երևանի ՄՄԳՀԻ–ում ստեղծված «ԵՍ–1030» մակնիշի մեքենան, որը այդ անվանաշարի մեքենաներից ամենահայտնին է: ԹՀՄ– ների զարգացումը ավելի մեծ թափ ստացավ հատկապես կիսահաղորդչային տարրերի ստեղծվելուց (1948) հետո: Այդ տարրերով նախագծված մեքենաների արագ զարգացումն ու լայն տարածումը բացատրվում է նրանով, որ դրանք ամփոփ են, հուսալի, արագագործ, օգտագործում են քիչ էլեկտրաէներգիա ևն: ժամանակակից ԹՀՄ–ի տիպային սխեման պարունակում է հետևյալ հիմնական սարքերը, հիշող սարք (ՀՍ)՝ նախատես– ված է հաշվարկների ծրագիրը, սկզբնական տվյալները, ինչպես նաև խնդրի լուծման միջանկյալ և վերջնական արդյունքները պահելու համար, թվաբանական սարք (ԹՍ)՝ ինֆորմացիայի փոխա– կերպման համար, մուտքի սարք՝ ապահովում է սկզբնական ինֆորմացիան ԹՀՄ–ի հիշողություն մուծելն ու գրանցելը, ելքի սարք (ԵՍ)՝ նախատեսված է խնդրի լուծման արդյունքների արտաբերման համար, կառավարման սարք (ԿՍ)՝ ծրագրի իրացման պրոցեսում սինքրոնացնում է բոլոր սարքերի աշխատանքը, անցուղիներ, որոնք կապ են հաստատում մեքենայի հիշողության և արտաքին սարքերի միջև: Մեքենայի ամենաբարդ և թանկարժեք հանգույցներից մեկը օպերացիոն համակարգն (ՕՀ) է՝ հաշվողական պրոցեսի կառավարման և ինֆորմացիայի մշակման ամենաընդհանուր ալգորիթմներն իրացնող ծրագրերի համալիրը (առաջին ՕՀ ստեղծվել է ԱՄՆ–ում՝ 1953–54-ին): Արդի մեքենաների ՕՀ–երը կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ, հայտնաբերում են մեքենայի սխալները, հիշողությունն ու ժամանակը բաշխում տարբեր խնդիրների միջև, կազմակերպում կապը արտաքին սարքերի միջև, տարբեր լեզու– ներով գրված ծրագրերը թարգմանում և տեղադրում հիշողության մեջ ևն: ԹՀՄ–ում ինֆորմացիան ներկայացվում է երկուական կոդերի տեսքով, իսկ թվերը՝ ըստ երկուական թվարկության համակարգի: Դա առաջին հերթին բացատրվում է երկու կայուն վիճակ ունեցող, հուսալի, արագագործ և խնայողական տարրերի գոյությամբ: Բացի այդ, թվարկության երկուական համակարգում գործողություններ կատարելը տեխնիկապես շատ պարզ է: Մուտքի-ելքի սարքերում օգտագործվում են երկուական, ութական, երկուական–տասական և այլ համակարգեր: Ինֆորմացիայի միավորը, որի հետ գործ է ունենում ԹՀՄ, մեքենայական բառն է, որը կարող է լինել հրաման, թիվ կամ տառերիթվանշանների խումբ: ժամանակակից ԹՀՄ–ներում սովորաբար օգտագործում են կառավարման հրամանահասցեային սկզբունք: Աշխատանքի պրոցեսում ԹՀՄ օգտագործում է երկու տիպի ինֆորմացիա՝ լուծման ծրագիր և նախնական տվյալներ: Ծրագիրը որոշում է կատարվող գործողությունների հաջորդականությունը և կարող է տրվել սխեմային տարրերի կոմուտացիայի օգնությամբ կամ հիշող սարքում գրանցելով: Խնդրի լուծման պրոցեսը տրոհվում է գործողությունների, որոնցից յուրաքանչյուրը կատարվում է ըստ որոշակի հրամանի: Մեքենայական հրամանը ինֆորմացիա է պարունակում ծրագրի իրացման տվյալ քայլում կատարվող գործողության, ինչպես նաև օպերանդների մասին: Վերջիններս հրամանում ամենից հաճախ տրվում են իրենց հասցեներով (հիշողության մեջ ունեցած տեղով), սակայն կարող են տրվել և անմիջականորեն: ժամանակակից ԹՀՄ–ներն ունեն հիշողության ստորադասական (բագմամակարդակ) համակարգ: Հիշողության յուրաքանչյուր մակարդակ բնութագրվում է ՀՍ–ի ծավալով, ՀՍ–ին դիմելու տևողությամբ և արժողությամբ, ընդորում արագագործության մեծացման հետ արժեքը մեծանում է, իսկ ՀՍ–ի ծավալը՝ փոքրանում: ԹՀՄ–ներում ամենից հաճախ կիրառում են հիշողության հետևյալ մակարդակները, ռեգիստորներ, գերօպերատիվ ՀՍ–եր, օպերատիվ ՀՍ–եր (ՕՀՍ) և արտաքին ՀՍ–եր (ԱՀՍ): Հիշողության կառուցվածքը և տարբեր մակարդակների ՀՍ–երի բնութագիրը որոշվում է ԹՀՄ– ների կարգով: ԹՀՄ–ի հաշվողական հզո– րությունը (արտադրողականությունը) որոշվում է հիմնականում նրա արագագործությամբ և հիշողության ծավալով: Բացի այդ, այն կախված է ՕՀՍ–ի, ԱՀՍ–ի և արտաքին սարքերի միջև ինֆորմացիայի փոխանակման կազմակերպման եղա– նակից, օպերացիոն համակարգի որակից: ԹՀՄ–ների հաշվողական հզորությունը կախված է նաև ՀՍ–ի ծավալից՝ հիշողության ստորակարգության յուրաքանչյուր մակարդակում: Ըստ հաշվողական հզորության ԹՀՄ–ները պայմանականորեն բաժանվում են փոքր, միջին և մեծ հզորության մեքենաների: Փոքր հզորության ԹՀՄ-ներն ունեն համեմատաբար փոքր նոմինալ արագագործություն (հարյուրից հազար գործողություն մեկ վայրկյա– նում), տասնյակ հազար բայտ կարգի ծավալով ՕՀՄ («Նսիրի 1, 2», «Միր») և նախատեսված են գլխավորապես ինժեներական հաշվարկների ու բազմամեքենա հաշվողական համակարգերի կազ– մում որպես օժանդակ մեքենաներ աշխատելու համար: Միջին հզորության ԹՀՄ– ներն ունեն վայրկյանում մի քանի տասնյակ հազար գործողություն կարգի արագագործություն, տասնյակ հազար բայտ կարգի ծավալով ՕՀՍ և միլիոնավոր բայտ կարգի ծավալով ԱՀՍ («Հրազդան–3», «Մինսկ–23», «Ուրալ–14» ընտանիքների ԹՀՄ–ները): Մեծ հզորության ԹՀՄ–ների արագագործությունը հասնում է վայրկյանում 100 հզ–ից մինչև միլիոն (նույնիսկ միլիարդ) գործողության, ՕՀՍ–ի ծավալը՝ մինչև միլիոն, իսկ ԱՀՍ–ի ծավալը՝ մինչև տասնյակ միլիոն բայտի («ԲԵՍՄ–6», «ՔԴՔ–7600», «ԻԼԼԻԱԿ–IV»): ԹՀՄ–ներն ըստ նշանակության լինում են մասնագիտացված և ընդհանուր նշանակության: Վերջինները նախատեսված են լայն դասի խնդիրների լուծման համար, ունեն գործո– ղությունների ճյուղավորված համակարգ, ՀՍ–ի ստորադասական կառուցվածք և ինֆորմացիա մուծելու–արտածելու զարգացած համակարգ: Մասնագիտացված ԹՀՄ–ները նախատեսված են նեղ դասի խնդիրների լուծման համար: Սրանց բնու– թագրերն ու կառուցվածքը որոշվում են լուծվող խնդիրների առանձնահատկությամբ, այդ իսկ պատճառով այս ԹՀՄ– ները այդպիսի խնդիրները լուծում են ավելի արդյունավետ ձևով, քան ընդհա– նուր նշանակության մեքենաները: Մաս– նագիտացված ԹՀՄ–ները, որպես հիմնական օղակ, լայնորեն օգտագործվում են ավտոմատ կառավարման համակարգերում և զանազան օբյեկտներ ու պրոցեսներ կառավարում են ըստ տրված ալգորիթմի (տես Կառավարող հաշվողական մեքենա): Դրանք օգտագործվում են նաև մեծ ծավալի ինֆորմացիայի հատուկ մշակման համար (տես Ինֆորմացիոն մեքենա): Մեծ է հայ գիտնականների լուման ԹՀՄ– ների զարգացման գործում, ամբողջ աշխարհում արված մոտ 18 հզ. գյուտից 750-ի հեղինակները հայ են: Ֆերիտային ՀՍ–ի կոնստրուկցիան ստեղծել և կատարելագործել է Ու. Պապյանը (ԱՄՆ): Նրա և Զ. Ֆորեստերի նախագծած (1953) «Մրրիկ» ԹՀՄ–ում տեղադրած ՀՍ խոշոր գյուտ էր ԹՀՄ–ների զարգացման ասպարեզում: 1976-ին աշխարհում գործող 120 հզ. ԹՀՄ– ներից 90 հզ. սարքավորված են այդ տիպի ՀՄ–երով: 1955-ին ինժեներ Հ. Հակոբյանը (ԱՄՆ) ստեղծեց կամավոր ընտրությամբ աշխատող ՀՍ, որի կիրառումը հանգեցրեց հանրահայտ «ԻԲՄ–305* մակ–