ունի աճող, երիտասարդ օրգանիզմի նյու– թափոխանակության համար:
ԹՐԹՆՋԿԱԹԹՈՒ, HOOC-COOH, հա– գեցած երկհիմն պարզ օրգանական թթու: Ասեղնաձև բյուրեղներ են, հալ. ջերմաս– տիճանը՝ 189,5°C, խտությունը՝ 1653 կգ/մ* (18,5°C-nuf): Բյուրեղանում է երկու մո– լեկուլ ջրի հետ՝ HOOC–C00HH20, անգույն բյուրեղներ են, հալ. ջերմաստի– ճանը՝ 101,5°C: 100 մ ջրում, 15°Շ–ում լուծվում է 9,5 գ Թ.: Առաջացնում է թթու և չեզոք աղեր, էսթերներ, ամիդներ ևն: Թ. տարածված է բույսերում, գլխավորա– պես կալցիումի աղի ձևով: Աննշան քանա– կի Թ. կա կենդանիների կ մարդու օրգա– նիզմում: Թ–ի աղերն ստացվում են մրջնա– թթվի աղերը 400°Շ–ում տաքացնելիս, ազատ վիճակում՝ աղերը թթուներով մշա– կելիս: Թ–ի ստացման համար մշակված է նոր եղանակ՝ ածխածնի երկօքսիդից և ջրածնից: Թ. և նրա աղերը կիրառվում են վերլուծական քիմիայում որպես վերա– կանգնիչներ, ինչպես նաև արհեստական ներկերի արտադրության մեջ:
ԹՐԹՆՋՈՒԿ, տես Ավեւակ:
ԹՐԹՌԱՓՈՒԱԿԵՐՊԻՉ, ցածր լարման հաստատուն հոսանքը բարձր լարման հաստատուն հոսանքի փոխարկող էլեկ– տրամեխանիկական սարք: Հաստատուն հոսանքի աղբյուրին պարբերաբար միաց– վող էլեկտրամագնիսը (նկ.) ստիպում է խարսխին թրթռալ: Խարսխին ամրացված սեղմակը (5) հոսանքի աղբյուրը հերթով միացնում է տրանսֆորմատորի առաջնա– յին փաթույթի մեկ այս, մեկ այն կեսին, որի հետևանքով երկրորդային փաթույ– թում մակածվում է փոփոխական բարձր լարում: Մյուս սեղմակի (4) օգնությամբ այդ լարումը ձևափոխվում է միևնույն նշանի բաբախող լարման: Այնուհետև էլեկտրական զտիչը հարթեցնում է լար– ման բաբախումները, և ելքի սեղմակնե– րում ստացվում է բարձր լարման հաստա– ԹրթռաՓոխակերպչի սխեման. 7. թրթռիչ, 2. էլեկտրամագնիս, 3. խարիսխ, 4, 5. սեղմակներ, 6. հոսանքի աղբյուր, 7. բարձրացնող տրանսֆորմատոր, 8. հարթեց– նող զտիչ, 9. ելքի սեղմակներ տուն հոսանք: 1960-ական թթ. սկսած Թ–ները հիմնականում փոխարինվել են կիսահաղորդչային փոխակերպիչներով:
ԹՐԹՌԻՉ, մեխանիկական տատանում– ներ առաջացնող սարք: Օգտագործվում է շինարարության մեջ գետինը և բետոնի շաղախը խտացնելու համար: Հիմնակա– նում տարածված են խորքային (մտցվում է շաղախի մեջ), արտաքին (ամրացվում է կաղապարամածին) և մակերեսային (դըր– վում է շաղախի վրա) Թ–ները: Կան նաև թրթռահարթակներ, որոնք օգտագործվում են հավաքովի բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ պատրաստելիս:
ԹՐԹՈՒՐ, կենդանիների (մեծ թվով ան– ողնաշարավորների և որոշ ողնաշարավոր– ների՝ ձկների, երկկենցաղների) անհա– տական զարգացման փուլ, երբ ձվաբջջում սննդարար նյութերի քանակը չի բավա– կանացնում սաղմնային զարգացումն ավարտելու համար: Թ–ային շրջանում օրգանիզմն ինքնուրույն կյանք է վարում և, մեծ մասամբ, Ունենում է հատուկ օրգան– ներ, ՝ որոնք հատկանշական չեն հա– սուն ձևերին: Շատ կենդանիների Թ–ների և հասուն ձևերի կյանքի պայմանները տարբերվում են միմյանցից: Օրինակ, բազմախոզան որդերի և շատ փափկա– մարմինների Թ.՝ տրոխոֆորան ազատ լողացող է, իսկ հասուն անհատ– ները հատակային կյանք են վարում: Թ–ի առկայությունը զարգացման շրջա– նում երբեմն կապված է ապրելավայրի փոփոխության հետ, օրինակ, երկկեն– ցաղներից շատերի Թ–ները հարմարված են ջրում ապրելուն, հասուն ձևերը՝ ցա– մաքում:
ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ՇԱՐԺԱՍԱՐՔ, ինքնագնաց մեքենաների շարժասարք, որն ապահո– վում է մեծ անցունակություն: Թ. շ–ի գոր– Տրակտորի թրթուրավոր շար– ժասարք. /. թրթուրներ, 2. տանող անիվ– ներ, 5. ուղղորդ անիվներ, 4. հենման գլդոն– ներ, 5. պահող գլդոններ, 6. ձգող սարք, 7. կախոց ծողության սկզբունքը մեքենայի անիվ– ների համար փափուկ գրունտի համեմա– տությամբ ավելի թույլ դիմադրություն ունեցող անվերջ ճանապարհ ստեղծելն է: Թ. շ–ի մեծ մակերեսի շնորհիվ մեքենայի ճնշումը գետնին ավելի փոքր է (0,3– 0,5 կգիսէ2), քան մարդու ոտքինը, որով և ապահովվում է Թ. շ. ունեցող մեքենաների երթը ճանապարհազուրկ վայրով, ճահ– ճով են: Թ. շ–ով մեքենան կարող է զար– գացնել 50–70 կմ/ժ արագություն:
ԹՐԹՈՒՐԱՔՈՐԴԱՎՈՐՆԵՐ, պարեգո– տավորներ (Urochordata, Tunica- ta), քորդավոր կենդանիների ենթատիպ, որի ներկայացուցիչները քորդա ունենում են միայն թրթուրային զարգացման փու– լում: Մարմինը պարկանման է կամ տակա– ռիկաձե, ամփաիված դոնդողանման թա– ղանթով՝ տունիկայով, որը կազմված է հատուկ նյութից՝ տունիցինից: Վերջինս քիմ. բաղադրությամբ նման է թաղանթա– նյութին: Աղիների առջեի հատվածը՝ կլա– նը, ծածկված էխռիկայինճեղքերով, որոնց միջոցով կատարվում է սնունդը ընդունե– լու և շնչառական ֆունկցիա: Ւոփկային ճեղքերն արտաքին միջավայրի հետ հա– ղորդակցվում են անմիջապես (ապենդի– կուլարիաներ) կամ հատուկ խոռոչի՝ կլոակայի միջոցով, որտեղ բացվում են ետին աղիքը և սեռական գեղձերի ծորանները (ասցիդիաներ ևն): Նյարդա– յին համակարգը խողովակաձև է, տեղա– դրված մարմնի մեջքային մասում: Արյան շրջանառությունը կատարվում է սրտա– պարկում պարփակված սրտի միջոցով: Թ. երկսեռ են, բազմանում են սեռական և անսեռ (բողբոջմամբ) ճանապարհով: Ունեն սերունդների հաջորդականության ցիկլ: Հիմնականում ծովային կենդանի* ներ են, սնվում են մանր կենդանիներով, ջրիմուռներով, ջրում գտնվող օրգ. մնա– ցորդներով: Հայտնի է Թ–ի 3 դաս, ավելի քան 1000 տեսակ:
ԹՐԻԱԼԵԹ, հնագիտական հուշարձան– ների խումբ վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանում: 1936–40-ին և 1947–48-ին պեղել է Վրաստանի պետ. թանգարանի արշավախումբը՝ P. Ա. Կուֆւոինի ղեկա– վարությամբ: Հայտնաբերվել են ուշ քա– րի դարից մինչև վաղ միջնադարի հուշար– ձաններ: Առավել ուշագրավ է միջին բրոն– զի դարի (մ. թ. ա. II հազարամյակ) մշա– կույթը: Դամբարանաբլուրներում (եր– բեմն՝ մոտ 100 մ տրամագծով) պեղվել են քարակույտով կամ հողաթմբով ծածկ– ված անհատական թաղումներ: Որոշ մեծ դամբարանախցեր կառուցապատված են սալաքարերով և հիշեցնում են թաղումնա– յին սրահներ (մինչև 175 մ2 տարածքով): Թ–ում մեծ մասամբ դիակիզել են: Թաղել են փայտե պատգարակների, երբեմն՝ քառանիվ սայլերի վրա: Գտնվել են կիսա– թանկարժեք քարերով զարդարված ոսկե և ծիսական տեսարաններով արծաթե գավաթ, պղնձե, բրոնզե, կավե, քարե կենցաղային առարկաներ: Թ–ի դամբա– րանաբլուրների մշակույթը մոտ է Սևանի ավազանի (Լճաշեն ևն), Լոռու (Կիրովա– կանի դամբարանաբլուր) մշակույթնե– րին, ընդհանուր գծեր ունի համապատաս– խան ժամանակաշրջանի առաջավորասիա– կան մշակույթի հետ: Գրկ. Ky 4>thh B. A., ApxeoJioraqe- CKH6 pacKQiiKHb TpHajieTH, T6., 1941; JX >k a- napHfl3e O. M., ApxeojiorireecKHe pac- koiikh b TpHajiera b 1957–58 rr., T6.. 1960; Ն ու յ Կ ի, ApxeoJioriwecKHe pacKonicH b Tpna- jieTHB 1959–62 it., ^CoBeTCKaa apxeojiorafl», 1964, Nq 2. Գ. Արեշյան
ԹՐԻԱԼԵԹԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնաշղթա Փոքր Կովկասի համակարգում, նրա հյու– սիս–արևմուտքում, Կուրի աջ ափին (Վրա– ցական ՍՍՀ): Երկարությունը մոտ 150 կմ է, բարձրությունը՝ 1700–2500 մ (առավե– լագույնը՝ 2850 it, Շավիկլդե լեռ): Կազմ– ված է առավելապես ֆլիշային և հրաբխա– ծին ապարներից: Հս. լանջերն անտառա– պատ են: Գերակշռում են բարձր լեռնային տափաստաններն ու ենթալպյան մարգա– գետինները: Տես նաև Աշարա–Թրիաւեթ– յան ծաչքավոր զոնա:
ԹՐԾԱԹՈՂՈՒՄ, տես Ջերմամշակում մե– տաղների:
ԹՐԾԱՎԱՌԱՐԱՆ, վառարան՝ տարբեր նյութերի թրծման համար: 700–1300°C աշխատանքային ջերմաստիճանով Թ–ները