Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/229

Այս էջը սրբագրված չէ

թրոմրի առաջացմամբ: Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները, երակների վնասվածքները, արյան հոսքի դանդա– ղումը և մակարդելիության բարձրացու– մը: Լինում է մակերեսային և խորանիստ երակների Թ.: Առավել հաճախ ախտա– հարվում են ստորին վերջույթների և փոքր կոնքի երակները, հազվադեպ՝ սիներակ– ները, դռներակը, լյարդային երակները: Երբեմն Թ. հանդիսանում է ծննդաբերու– թյան, զանազան վիրահատությունների, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների բարդություն: Սուր Թ. արտահայտվում է ախտահարված երակների ցավերով, մարմնի ջերմության բարձրացմամբ, դողով: Մակերեսային երակների Թ. բնորոշվում է ցավոտ, պինդ հանգույցների առաջացմամբ և երակի ուղղությամբ մաշկի կարմրությամբ: խո– րանիստ երակների Թ–ի դեպքում արյան հոսքի խանգարման հետևանքով առաջա– նում է ծայրանդամի այտուց: Հնարավոր է նաև Թ–ի քրոնիկական ընթացք, պարբե– րաբար սրացումներով: Թ–ի ամենավտան– գավոր բարդությունը թրոմբի պոկվելը և դրանով թոքային զարկերակի խցանվելն է: Բ ու ժ ու մ ը կախված է Թ–ի ձևից և փուլից՝ հանգիստ, անտիբիոտիկներ, հա– կամակարդիչ դեղանյութեր, երբեմն՝ վի– րաբուժական միջամտություն: ԹՐՈՅ (Troy), քաղաք ԱՄՆ–ի հյուսիս– արևելքում, Նյու Ցորք նահանգում: 62,9 հզ. բն. (1970): Նավահանգիստ Հուդզոն գետի ափին:

ԹՐՋՈՒՄ, միջմոլեկուլային փոխազդե– ցության դրսևորումը 3 ֆազերի՝ պինդ մարմնի, հեղուկի և գազի (կամ առաջինի հետ չմիախառնվող այլ հեղուկի) հպման սահմանում. արտահայտվում է պինդ մարմնի մակերևույթի վրա հեղուկի տար– հոսումով: Պինդ մարմնի և այն թրջող հեղուկի բաժանման մակերևույթը սահ– մանափակող գիծը կոչվում է թրջման Նկ. 1. մասնակի թրշման պատ– կեր. /. հնղուկի կաթիլ, 2. օդ կամ հագե– ցած գոլորշի, 3. պինդ մակերևույթ Նկ. 2. խ ո ղ ո վ ա կ ի պատերի թըրջ– ման պատկերը տարբեր հեղուկ–, ների դեպք ու մ. ա–լրիվ թրշում (©–* 0°), p–ոչ լրիվ թրջում (0<9Օ°), գ–լրիվ չթրշում (0–>–180օ) պարագիծ: Թ. լինում է ստատիկ կամ հավասարակշիռ (Թ–ման գծային սահմանն անփոփոխ է մնում) և կինետիկ կամ ան– հավասարակշիռ (Թ–ման սահմանը տեղա– շարժվում է պինդ մարմնի մակերևույթի վրա): Թ. բնութագրվում է cos0=(a23– –ՕշՅ)խէշ մեծությամբ. 0-ն եզրային ա ն կ յ ու ն ն է (նկ. 1), ai2, cris և ծ2յ–ը մակերևութային լարվածության արժեք– ներն են համապատասխան ֆազերի բա– ժանման սահմանում: Երբ 0=0°, տեղի ունի լրիվ Թ., իսկ 0= 180°-ի դեպքում՝ լրիվ չթրջում: Թ. արտահայտվում է նաե անոթի պատերի մոտ հեղուկի ազատ մա– կերևույթի (կամ չմիախառնվող հեղուկ– ների բաժանման մակերևույթի) կորացու– մով (նկ. 2): Թ. կարևոր նշանակություն ունի տեխնոլոգիական տարբեր պրոցես– ներում (ֆլոտացում, զոդում, եռակցում, մանրաթելերի և գործվածքների մշակում ևն): ԹՐՈհԱՏԱ (Troyat) Անրի (իսկական անու– նը՝ Լեոն Ասլանի Թորոսյան, ծն. 1.11. 1 911, Մոսկվա), ֆրանսիական գրող, ազ– գությամբ՝ հայ: 1959-ից ֆրանսիական ակադեմիայի անդամ: Թ. օտարազգի առա– շին գրողն է, որ արժանացել է «քառասուն Ա. Թրուայա անմահներից» մեկը լինելու պատվին: 1918-ին ծնողների հետ մեկնել է Ռուսաս– տանից: Ստացել է իրավաբանական կրթու– թյուն: ճանաչվել է «Սարդը» (1938, Գոն– կարյան մրցանակ) վիպակով: Բուրժուա– ազնվականական հասարակության քայ– քայումը Ռուսաստանում մինչև 1917 թ. և վտարանդիների ողբերգական ճակատա– գիրն է պատկերված «Քանի դեռ կա երկ– րագունդը» (1947) եռերգությունում: «Ար– դարների լույսը» (1959–-63) պատմավե– պերի շարքը նվիրել է դեկաբրիստների ապստամբությանն ու ճակատագրին, «Ապագայի ժառանգորդները» (1968–70) եռերգությունում պատմում է ճորտատի– րական իրավունքի վերացման ժամանա– կաշրջանի և նարոդնիկների պայքարի մասին: Լավագույն գործերից են «Սգավոր ձյունը» (1952, հայերեն հրտ. 1974, Պրենս Ռենիե դը Մոնակոյի մեծ մրցանակ) վի– պակը, «Ցանք և հունձք» (հ. 1–5, 1953– 1958) շարքը, «էգլետիերների ընտանի– քը (1965–67) եռերգությունը: Թ. հայտնի է նաեՊուշկինի, Լերմոնտովի, Դոստոևս– կու, Տոլստոյի կենսագրական վեպերով: Ա. Աչիքյան

ԹՈՒԱՆ&, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումից մոտ 10 կմ հյուսիս–արե– վելք: 1909-ին ուներ 46 տուն հայ բնակիչ: Թ–ում կար եկեղեցի (Ամենափրկիչ) և վար– ժարան: Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասը զոհվել է Կամախի կիր– ճում: ԹՈհԴՒԱԼԻԱ, Թ ու դ հ ա լ ի ա, թագա– վորներ Խեթական պետությունում. Թ. I, Լ ա բ ա ր ն ա, խեթական պետու– թյան հիմնադիրը, գահակալել է մ. թ. ա, XVIII դ.: Թ. II (մ. թ. ա. մոտ XV դ.):Պատերազմել է Հայասայի հետ: Թ. Ill [այլ հաշվումով՝ Թ. IV (մ. թ. ա. XIII դ.)]: Նրա օրոք Հյուսիսային Ասորիքը և Փոքր Ասիայի արմ. մասի շատ երկրներ գտնվում էին Խեթական պետության կազ– մում: Թ. III գահակալման վերշին տարի– ներին թագավորում էր որդու՝ Արնուվան– դա III-ի հետ: ԹՈհԶԼԱՍԱՐ, Տ ու զ ա ս ա ր, Տ ու զ– Հիսար, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Սվազի (Սեբաստիայի) վիլայեթում, Սվազ քաղաքից արևելք, ձորակի մեջ: XX դ. սկզբին ուներ 250 տուն հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով: Կար եկեղեցի (Ս. Կա– րապետ) և դպրոց: Բնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: ԹՈհԹԱԿ (շվի), փողային երաժշտա– կան գործիք: Թ. սնամեջ, հիմնականում եղեգնյա փող է, որը երեսի կողմից ունի 7 ձայնանցք, հակառակ կողմից՝ 1: Գլխա– մասը պատրաստվում է սուլիչի սկզբուն– քով: Երկարությունը 32,2 սվ է: Օգտա– գործվում է մենակատարման համար, երբեմն՝ նաե անսամբլում:

ԹՈՒԹԱԿ ՀԱՅԿԱԶՅԱՆ», բարոյախոսա– կան, բանասիրական և ուսումնական ամ– սաթերթ: Լույս է տեսել Զմյուռնիայում, 1854–55-ին: Հրատարակել են Մեսրոպ– յան վարժարանի սաները՝ մանկավարժ Ա. Փափազյանի հովանավորությամբ ու քաջալերանքով: Աշակերտ–խմբագիրնե– րը, դպրոցի սաներն ու ուսուցիչները տպագրել են գրական ստեղծագործություն– ներ, բանասիրական նյութեր, թարգմա– նություններ, զրույցներ, հեքիաթներ, զվարճալիքներ: Նյութերը հիմնականում աշխարհաբար են, բանաստեղծություն– ները՝ մեծ մասամբ գրաբար: Հայ մանկա– կան մամուլի առաջնեկներից է: Մ. Հակոբյան.

ԹՈՒԹԱԿՆԵՐ (Psittaciformes), թռչուն– ների կարգ: Ունեն կարճ պարանոց, խո– շոր գլուխ, հզոր կտուց: Վերնակտուցը շարժական ձևով միացած է ճակատոսկրի հետ: Լեզուն կարճ է, մկանոտ: Փետուր– ները գունավորված են վառ կանաչ, կար– միր, կապույտ գույներով, հազվադեպ սև են կամ մոխրագույն: Գունային երկձևու– թյունը թույլ է արտահայտված: Ոտքերն ունեն 4-ական մատներ, ամուր եղունգ– ներ: Առաշին և չորրորդ մատները ետ են ծալված: Տարածված են արեադարձերում և մերձարևադարձերում: Բնորոշ են հիմ– նականում ծառապատ տարածքներին, սա– կայն կան նաև բաց տարածություններում ապրողներ: Բազմացման շրջանից դուրս լինում են երամներով: Բնադրում են ծառե– րի Փչակներում, ժայռերի ճեղքերում, տերմիտների բներում, երբեմն՝ գետնին: Դնում են 1–12 (հաճախ 2–5) սպիտակ ձու: Թխսում է էգը .կամ արուն (18–30 օր): Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, ան– օգնական և կույր: Երկու ծնողներն էլ մասնակցում են սերնդի խնամքին: Թ. սնվում են պտուղներով, սերմերով, բող– բոջներով, երբեմն՝ միջատներով: Օգտա– կար են, նպաստում են բույսերի փոշոտ– մանը և սերմերի տարածմանը: Որոշ Թ.