Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/233

Այս էջը սրբագրված չէ

միտասի «հինգ սաներից»: 1913-ին ավար– տել է Կ. Պոլսի համալսարանը: 1910– 1915-ին երգել է Կոմիաասի «Գուսան» երգչախմբում: 1918– 19-ին Ալեքսանդրիա– յում և Ադանայում կազմակերպել է հայկ. երգչախմբեր, 1920–22-ին Փարիզում շարունակել է երաժշտական ուսումը: 1923-ից բնակվել է ԱՄՆ–ում, հիմնել «Հայ երգ» խմբերգային ընկերությունը, կատա– րել Կոմիտասի և P. Կանաչյանի խմբեր– գերը, զբաղվել Արևմտյան Հայաստանի ժող. երգեր և բանահյուսական նյութեր հավաքելով: 1965-ին հայրենադարձվել է„ աշխատել ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ում, հավաքած նյութերից (գտնվում են ար– վեստի ինստ–ում) կազմել «Հայրենի երգ ու բան» ժողովածուն (հ. 1, 1972): Գբկ. Միհրան Թումաճան, Հուշամաաեան, Նյու 8որք, 1974:

ԹՈՒՄԱՆ, 1. մոնղոլների մոտ «աիլնե– րին» (մեծ ընտանիքներին)’ միավորող ռազմական ստորաբաժանում և վարչա– կան միավոր, ուներ 10 հզ. զինվոր: 2.Ռազ– մա–վարչական միավոր Անդրկովկասում և Հայաստանում XIII–XV դդ.՝ մոնղոլ– ների և թուրքմենական Կարա–Կոյունլու և Ակ–Կոյունլու ցեղերի տիրապետության ժամանակ: Մի քանի Թ. կազմել են վիլա– յեթ: Զաքարյանների ֆեոդալական իշխա նությունը պահպանել է ներքին ինքնա– վարությունը երեք Թ–ի սահմաններում. Անիի Զաքարյանների տիրույթները՝ Կար– սի ինքնավար շրջանով, Ավագյանների տիրույթները՝ Սյունիքով և Արցախի մի մասով, և Վտհրամյանների իշխանությու– նը (Հայաստանի հս–ում): XIII դ. 40-ական թթ. «Գյուրջիստանի վիլայեթից» անջատ– վել են Օրբելյանների տիրույթ Սյունիքն ու Հասան–Ջալալյանի տիրույթ խաչենը և կազմել առանձին Թ–ներ: Իլխանության շրջանում (1256–1353) նրանք նորից միա– ցել են «Գյուրջիստանի վիլայեթին»: Թ–նե– րը Հայաստանում պահպանվել են մինչև XV դ. վերջը: Գբկ. Բ ա բ ա յ ա ն է., Հայաստանի սո– ցիալ–տնտեսական և քաղաքական պատմու– թյունը XIII–XIV դդ., Ե., 1964: "տայ ժողովըր– դի պատմություն, հ. 4, Ե., 1972: Bceodmaa hctophh, t. 3, M.f 1957. Ռ. Մաթևոսյան

ԹՈՒՄԱՆՏԱՆ Անուշավան Գևորգի [20.9. 1882, Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան)– 25.12.1963, Երևան], Անդրկովկասի հեղա– փոխական շարժումների մասնակից: ՍՄԿԿ անդամ 1899-ից: Սովորել է Թիֆլիսի Ներ– սիսյան դպրոցում: Եղել է 1899-ին Ջալալ– օղլիում Ս. Շահումյանի կազմակերպած մարքսիստական խմբակի անդամ: Մաս– նակցել է Լեջանի (1906) և Հաղպատի (1907) բոլշևիկյան կոնֆերանսներին: 1918-ին հեղափոխական գործունեություն է ծավալել դաշնակների Լոռու գնդի զին– վորների շրջանում: 1921–38-ին մանկա՝ վարժական և կուսակցական աշխատանք է կատարել Ստեփանավանում և Կիրովա– կանում, 1939–54-ին եղել է կուսակցա– կան արխիվի դիրեկտոր:

ԹՈՒՄԱՆՏԱՆ Աշոտ Հովհաննեսի [14.10. 1881, Զալալօղլի (այժմ՝ Ստեփանավան)– 9.1.1951, Թիֆլիս], հեղաՓոխական գոր– ծիչ, մանկավարժ: ՍՄԿԿ անդամ 1903-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1901): Մասնակցել 1899-ին Զալալօղլիում Ս. Շահումյանի՝ մարքսիստական խմբա– կի աշխատանքներին: 1910– 13-ին Թ., Հ. Սոլովյանի և Լ. Անանովի հետ, եղել է կապավար Վրաստանի և Հայաստանի բոլշևիկների միջև: Թղթակցել է «Կայծ», «Նոր խոսք» թերթերին: 1919–20-ին ղե– կավարել է Թիֆլիսի ընդհատակյա կու– սակցական դպրոցը: 1921-ին Կովկասյան բյուրոն նրան աշխատանքի է ուղարկել Հայաստան: 1922–34-ին զբաղվել է ման– կավարժությամբ:

ԹՈՒՄԱՆՏԱՆ Բենիկ Եսայու [ծն. 1.5. 1917, գ. Գսեղ (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում)], հայ սովետական աստղագետ: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1970), պրոֆեսոր (1972): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆա– կուլտետը (1940): 1941–45-ին մասնակ– ցել է Հայրենական մեծ պատերազմին: 1957-ից ղեկավարում է Երկրի արհեստա– կան արբանյակների դիտման Երևանի կայանը և համալսարանի աստղադիտա– րանը: 1974-ից համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն է: Հիմնական աշ– խատանքները վերաբերում են աստղագի– տության պատմության՛ը: Հայ աստղագի– տության պատմությունն ամփոփող երկ– հատորյակը (արժանացել է Բնագիտու– թյան և տեխնիկայի պատմության ՍՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմին) ընդգրկում է աստղագիտական մտքի զարգացումը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև XX դ. 1-ին քառորդը: Հետազոտել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարած– ման էվոլյուցիան Հայաստանում, ինչպես նաև գալակտիկական աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիզերի: Բազմաթիվ դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է: Մատենադարանի ձեռագրերի ուսում– նասիրմամբ ստեղծած կարևոր աշխատու– թյունների համար պարգևատրվել է Մես– րոպ Մաշտոցի հուշամեդալով: Եբկ. Հայ աստղագիտության պատմություն, հ. 1–2, Ե., 1964, 1969: Տոմարի պատմու– թյուն, Ե., 1972: Երկրակենտրոն և արևակենտ– րոն համակարգերը Հայաստանում, Ե., 1973:

ԹՈՒՄԱՆՏԱՆ էթերի Գրիգորի [ծն. 30.10. 1923, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)], հայ սովետական լեզվաբան: Բանասիրական գիտ. դ–ր (1972): 1954-ից ավագ գիտաշխա– տող ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստ–ում: Իր աշխատություններում հե– տազոտել է հայերենի հոլովաձևերի զար– գացումը, հոդերի յուրահատկությունները, դասական հայերենի քերականությունը և ծագումնաբանական հարցեր («Հայերենի հնդեվրոպական անունների կառուցված– քը», 1978): Թ. հին և ժամանակակից գրա– կան հայերենի քերականական կառուց– վածքի հարցերը քննել է համաժամանակ– յա և միաժամանակյա ուսումնասիրու– թյամբ՝ ընդհանուր, համեմատական և սոցիոլոգիական լեզվաբանության տե– սանկյունից: Եբկ. OnepKH HCTopHqecicoro pa3BHTHH na- fle^cHwx <J)opM HOBoapMHHCKoro jiHtepaTyp- Horo H3MKa, Mi,, 1962; Apthkjih b coBpeMeHHOM apMHHCKOM a3biKe, E., 1963; ,ZtpeBHeapM$ra-՝ ckhh «3mk, M., 1971. Խ. Կաբադեչյան

ԹՈՒՄԱՆՏԱՆ Հայկ Ղազարի (Լազարի) (12.6.1901, Թիֆլիս– 1971, Մոսկվա), սովետական բանակի քաղաշխատող, գե– Հ. Ղ. Թումանյան ներալ–լեյտենանտ (1945-ից): ՍՄԿԿ ան– դամ 1917-ից: Վրաստանում հեղափոխա– կան գործունեության համար 1919-ին ձերբակալվել է: 1924-ին ավարտել է Մոսկ– վայի 0ա. Սվերդլովի անվ. կոմունիստա– կան համալսարանը, 1929-ին՝ Մ. Ֆրուն– զեի անվ. ռազմ, ակադեմիայի արևելյան ֆակուլտետը: 1930–33-ին աշխատել է Չինաստանում, 1937-ին՝ Իսպանիայում: Եղել է Վ. Կույբիշևի անվ. ռազմա–ինժե– ներական ակադեմիայի զինկոմ: Հայրե– նական մեծ պատերազմի սկզբին Բելո– ռուսիայում կազմակերպել է առաջին պար– տիզանական ջոկատները, գլխավորել 4-րդ Լենինգրադյան պարտիզանական գունդը: 1942–46-ին աշխատել է որպես կորպուսի ռազմ, կոմիսար, բանակի ռազմ, խորհրդի անդամ: Մասնակցել է Ելեցի և Վորոնեժի մարտերին, Ստալինգրադյան ճակատամարտին, Կորսուն–Շևչենկովսկիի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիա– յի, Ավստրիայի, Չեխհսլովակիայի ազա– տագրմանը: Ետպատերազմյան տարինե– րին եղել է սովետական բանակի Զրահա– տանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղբաժնի պետ, աշխա– տել ՍՍՀՄ պաշտպանության մինիստրու– թյան Կենտրոնական ապարատում: Պար– գևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին, Բոգ– դան իյմելնիցկու 1-ին աստիճանի, Աշխա– տանքային կարմիր դրոշի, Կարմիր աստ– ղի շքանշաններով և մեդալներով: Ա. Ղազաբյան

ԹՈՒՄԱՆՏԱՆ Հարություն (1869, Ագու– լիս – 1943), հայ գրող: Եղել է ուսուցիչ: Սկսել է տպագրվել 1890-ական թթ. «Աղ– բյուր», «Տարազ», «Լումա» և այլ պարբե– րականներում: Լույս է ընծայել «խոլեր» (1892) վոդևիլը, «Ամուրին» (1898) երգի– ծաբանական պատկերը, «Բանաստեղծու– թյուններ» (1899) ժողովածուն, «Մելիք Բեգլար» (1900), «Մելիք Ցուսուֆը» (1900), «Գալի Մահրասան» (1902), «Մուսա» (նվագ 1–2, 1902–04), «Հազարան բլբուլ» (1903) պոեմները: Գրել է նաև «Արտավազդ Բ» (1904) պատմական ֆեերիան և «Համա– ռոտ ստուգաբանություն հայոց աշխար– հաբար լեզվի» (1904) աշխատությունը:

ԹՈՒՄԱՆՏԱՆ Հենրիկ Հմայակի (15.9. 1916, Աշտարակ), հայ սովետական բա– նաստեղծ: ՍՄԿԿ անդամ 1943-ից, ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1972): 1941– 1945-ին ծառայել է սովետական բանա– կում: 1971-ից «Գրական թերթ»-ի պատաս– խանատու քարտուղարն է: Հրատարակել է «Գարնանային» (1932), «Հայրենիքիս հետ» (1939), «Հայրենի վտակ» (1955), «Երգի ծնունդը» (1960), «Սիրո հրաշքը» (1967), «Սերը չի ծերանում» (1971) և այլ