հարցերը: Թ. գրել է հետազոտություն– ներ հայ միջնադարյան քնարերգության (Ն. Քուչակ, Ն. Հովնաթան, հատկապես Սայաթ–Նովա), 1ս. Աբովյանի «Վերք Հա– յաստանի» վեպի և հայ հերոսական էպո– սի պատմական արմատների մասին: Նշա– նակալից են Պուշկինին, Լերմոնտովին, Լ. Տոլստոյին տված նրա գնահատական– ները: Հոդվածների U գրախոսականների մի ամբողջ շարք է նվիրել Շեքսպիրին: Իր հրապարակախոսական ելույթնե– րում Թ. մշտապես հանդես է եկել իբրև հայ ժողովրդի ռուս, կողմնորոշման հա– մոզված ջատագով՝ պաշտ,պանելով Ռու– սաստանի առաջավոր դեմոկրատական ուժերի հետ դաշինքի U համագործակցու– թյան գաղափարը: Աշխատավորների ազա– տագրական պայքարի նկատմամբ խոր համակրանքը Թ ին հանգեցրեց Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խությունը և Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումը անվերապահո– րեն ընդունելուն: Իբրև Հայաստանի օգ– նության կոմիտեի (ՀՕԿ) նախագահ (1921 – 22) և Հայ արվեստի տան (Թիֆլիս) ղեկավար՝ նա իր վերջին ուժերը նվիրեց նոր կարգերի ամրապնդման և նոր մշա– կույթի ստեղծման գործին: Նշանակալի է Թ–ի թարգմանական աշխատանքը, որ– տեղ նա ճշգրտությունն ու հարազատու– թյունը զուգակցում է բանաստեղծական ազատության հետ: Թ. թարգմանել է Պուշ– կինի բանաստեղծություններն ու բալլադ– ները («Ձմեռվա իրիկունը», «Օլեգի երգը», «Ջրահեղձը» ևն), Բայրոնի «Շիլիոնի կա– լանավորը», Լերմոնտովի «Մծիրին», հատ– վածներ ռուս, բիլինաներից և սերբական էպոսից, Լոնգֆելլոյի «Հայավաթի եր– գը» պոեմից և այլ գործեր: Թ–ի շատ եր– կեր թարգմանվել են ռուս. (Վ. Բրյուսով, Կ. Բայլմոնտ, Վ. Իվանով, Վ. 1սոդասևիչ, Ս. Մարշակ և ուրիշներ), Սովետական Միության գրեթե բոլոր ժողովուրդների լեզուներով, ինչպես նաև՝ անգլ., ֆրանս., գնրււ., |աւպ., իսպ., արաբ., հուն., ճա– պոն., շվեդ., չին., պարսկ. ևն: Թ–ի երկերի արժեքավորման պատմու– թյունն սկսվում է 1890-ական թթ.: Նրա ստեղծագործության սոցիալական ու գե– ղարվեստական նշանակությունը բարձր են գնահատել կոմունիստական կուսակ– ցության ականավոր գործիչներ Ս. Շա– հումյանն ու Ա. Մյասնիկյանը: Հայ խո– շորագույն գրողները (Ա. Իսահակյան, Դ. Դեմիրճյան, Ե. Չարենց, Ս. Զորյան և ուրիշներ) թողել են Թ–ի ժառանգության առանձին կողմերի և նրա համազգային նշանակության խոր բնութագրումներ: Ռուս ականավոր բանաստեղծ և գիտնա– կան Վ. Բրյուսովը 1916-ին գրել է. «Ամ– բողջովին վերցրած՝ Թումանյանի պոե– զիան Հայաստանն ինքն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և բանաստեղծու– թյամբ արտահայտված՝ մեծ վարպետի ձեռքով» («Հայաստանի և հայ կուլտու– րայի մասին», 1967, էջ 122): 1969-ին Սովետական Միության ժողովուրդները մեծ հանդիսավորությամբ նշեցին Թ–ի ծննդյան 100-ամյակը: Թ–ի աճյունն ամփոփված է եղբայրա– կան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական պանթեոնում: Թ–ի տուն–թան– գարաններ կան Երևանում և Դսեղում: Նրա անունով են կոչվում ՀՍՍՀ նախկին Ալավերդու շրջանը, Հեռավոր Արևեւքի ծովերում նավարկող սովետական մի ջեր– մանավ, Երևանի տիկնիկային թատրոնը, հրապարակ՝ Մոսկվայում, կոլտնտեսու– թյուններ, սովետական տնտեսություններ, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Անդրկովկասի տարբեր վայրերում: Պատկերազարդումը տես աղյուսակ VI1, 192–193-րդ t էջերի միջև՝ ներդիրում: Երկ. Երկ..ժօղ., հ. 1–6, Ե., 1940–59: Երկ. ժող., հ. 1–Հ, Ե., 1969: Թումանյանը քննա– դատ, Ե., 1939: Թամանյան. Ուսումնասիրու– թյուններ և հրապարակումներ, հ. 1–2, Ե., 1964–69: Գրկ. Տերտերյան Ա., Հովհաննես Թումանյան. Հայրենի եզերքի քնարերգուն, Վաղ–պատ, 1911: Մ ար տ անի Ա. (Մ յ ասնիկյան), Հովհաննես Թումանյա– նի ստեղծագործության սոցիալական արժեքը, Թ., 1923: Թումանյան Ն., Հովհաննես Թումանյան, Ե., 1939: Նույնի, Հուշեր և զրույցներ, Ե., 1969: Հովհաննես Թումանյան, Մատենագրություն, Ե., 1961: Զ ր բ ա շ– յ ա ն է., Թումանյանի պոեմները, Ե., 1964: Ն ու յ ն ի, Թումանյանի բալլադները, Ե., 1969: Հախվերդյան Լ., Թումանյանի աշխարհը, Ե., 1966: Ինճիկյան Ա., Հովհաննես Թումանյան, Ե., 1969: Թումանյա– նը ժամանակակիցների հուշերում, է?., 1969: Թումանյան – 100. Հոբելյանական տարե– գրությունը, Ե., 1972: BpiOCOB B., 06 ApMeHHH h apMHHCKoft KyjibType, E., 1963; raHanaHAH O., ^apofleSapM^HCKofinoa- 3hh, E,, 1969; OBaHec TyMaiwra. MaTepnajiM BcecoK>3Hofi MejKyHimepcHTeTCKOH HayqHoft KOH4)epeHn,HHr E., 1969. է. Ջրբաշյւսն
ԹՈՒՄԱՆՏԱՆ Մարիամ Մարկոսի [21.7 (2.8).1870, Թիֆլիս– 1947, Թբիլիսի], հայ մշակույթի գործիչ: Աշխատակցել է Հ. Թումանյանի երկե– րի թարգմանական հրատարակություն– ները Մ. Մ. Թումանյան «Աղբյուր», «Մշակ%, «Հասկեր» և այլ պար– բերականների: 1902-ին Դ. Մունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամա– տիկական ընկերությունը (1903–07-ին՝ նախագահ), մասնակցել Հավլաբարի ժող. թատրոնի ստեղծմանը: 1908-ին կազմա– կերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկ.» հրատարակչությունը, լույս ըն– ծայել գունավոր պատկերներով մանկա– կան գրքեր: Նյութապես օժանդակել է հայ գրողներին: Սովետական իշխանու– թյան հաստատումից հետո եղել է Հայաս– տանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ան– դամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրո– լետար» թերթերին:
ԹՈՒՄԱՆՅԱՆ Մարո Ավետիսի [ծն. 31.8. 1880, Մղնախ (այժմ՝ Վրացական ՍՍՀ–ում)], հեղափոխական, կուսակցա– կան աշխատող: 1896–1905-ին եղել է հնչակյան կուսակցության անդամ: ՍՄԿԿ անդամ 1917-ից: 1900-ին տեղափոխվել է Տաշքենդ, ուր հիմնել է հեղափոխական– ներին օգնող կանանց խմբակ: 1906-ին աշխատել է «Կայծ», «Նոր խոսք» բոլշևիկ– յան թերթերի խմբագրություններում, 1914–17-ին՝ Բաքվի սպառողական կոո– պերացիայում, ուր և կատարել է Բաքվի կոմիտեի հանձնարարությունները: Կո– մունայի ծանր օրերին ընկերների հետ Մոսկվայից զենք և զինամթերք է հասցրել Բաքու: 1920-ի դեկտեմբերին աշխատանքի է ուղարկվել Սովետական Հայաստան: 1921–27-ին աշխատել է ՀԿ(բ)Կ Կենտկո– մի կինբաժնում, 1927–31-ին՝ էլեկտրա– քիմիական տրեստում:
ԹՈՒՄԱՆՅԱՆ Միքայել Գալուստի [29.2 (12.1). 1886, Կարասուբազար (այժմ՝ Բե– լոգորսկ) – 24.7.1950, Երևան], հայ սո– վետական բուսաբույծ, գիտության վաստ. գործիչ (1935), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): 1914-ին ավարտել է Մոսկվայի գյուղատնտ. ինստ–ը (այժմ՝ Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիա): Թ. եղել է իր հիմնադրած մասնավոր երկ– րագործության ամբիոնի վարիչ նախ Երե– վանի համալսարանում (մինչև 1930), ապա հայկական գյուղատնտեսական ինստ–ում (1930–49): 1944-ին Թ ի նախաձեռնու– թյամբ կազմակերպվեց ՀՍՍՀ ԴԱ երկ– րագործության ԴՀԻ, որի դիրեկտորն էր մինչե 1950-ը: Թ. ՀՍՍՀ–ում հայտնաբե– րել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակնե– րով: Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի օնտո– գենեզում փոփոխությունների օրինաչա– փությունների հայտնաբերման հարցերին: