Դսեղի ճանապարհին կեսը անտառածածկ է: Բարձրադիր մա– սերում տիրապետում են լորենու անտառ– ները՝ բոխու և հացենու ծառատեսակների հետ: Ալավերդուց հս. հանդիպում են գի– հու նոսր անտառներ՝ շիբսակի բուսատ– ներով: Գետափնյա հարթ տարածություն– ներում կան անտառայգիներ (խնձորենու, դեղձենու տնկարկներով): Կենդանինե– րից հանդիպում են արջ, անտառակատու, այծյամ, եղնիկ, գայլ, աղվես, նապաս– տակ: Բնակչությունը: Բնակվում են հայեր (95%), ադրբեջանցիներ, ռուսներ, հույ– ներ, քրդեր, ուկրաինացիներ և այլք: Մի– շին խտությունը 1 կմ2-ւ վրա 32 մարդ է (1976): Խիտ են բնակեցված Դեբեդի ձախ– ափնյա, մասամբ նաև՝ աշափնյա սարա– վանդները, Մարցիգետի հովիտը: Բնակա– վայրերի 57%-ը գտնվում է 1000–1500 ?/, 30% -ը՝ մինչե 1000 I/, 13% –ը՝ 1500–20001/ բարձրությունների վրա: Ունի 37 բնակա– վայր՝ այդ թվում 3 քտա (Ախթալա, Թու– մանյան, Շամլուղ): Քաղաքային բնակ– չությունը մոտ 24 % է: Պատմական ակնարկ: Թ. շ. հնում մըտ– նում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեշ՝ կազմելով Տաշիր կամ Տաշիրք գա– վառի արլ. մասը: Այստեղ իշխում էին Գու– գարքի բդեշխները, իսկ VIII–XIII դդ.՝ Բագրատունիները, Օրբելյանները, Զա– քարյանները և մասամբ Մամիկոնյաննե– րի շաոավիոնեաւ: XIX ո,. և XX ղ. աԱագ– բին Բորչաչուի հետ միասին կազմւսմ էր Թիֆլիսի նահանգի Լոռի–Բորչալուի գա– վառը: 1920–29-ին Թ. շ. Գուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի և Նոյեմ– բերյանի շրշանների հետ կազմում էր Լոռի–Փամբակի գավառը: Թ. շ. հայտնի է իր հեղափոխական հա– րուստ անցյալով: Առաշին բանվորական ելույթները տեղի են ունեցել դեռես 1896-ին՝ Ալեքսանդրապոլ–Թիֆլիս եր– կաթգծի շինարարության՝ Ախթալա և Սա– նահին–Զամանլու տեղամասերում:
ՌԱԴԲՊ Թիֆլիսի, Բաքվի և Բաթումի կո– միտեների օգնությամբ 1901–03-ին մարք– սիստական և լենինյան–իսկրայական կազ– մակերպություններ են ստեղծվել Ալավեր– դում, Հաղպատում, Սանահինի կայարա– նում: Առավել աչքի ընկնող դեր էր խաղում Հաղպաւոի բոչշևիկյան կազմակերպու– թյունը: 1905–07-ի հեղափոխության տա– րիներին բեղմնավոր է եղել Ալավերդի, Սանահին, Ախթալա, Քոլագերան (Թու– մանյան) երկաթուղային կայարանների, կուսբջիջների գործունեությունը, որոնք մանում էին Բորչաւուի բուշևիկյան կազ– մակերպության (ԲԲԿ) մեշ: ԲԲԿ–ի ղեկա– վարությամբ են անցել Հաղպատի և Լո– ռու գյուղացիների քաղ. ընդվզումները, Ալավերդու պղնձահանք երի, սղոցարա– նի և Սանահին կայարանի բանվորների գործադուլներն ու ցույցերը: Հաղպատ, Ծաթեր, Ուզունլար (Օձուն), Վարդաբլուր, Կուրթան և այլ գյուղերի Հեղկոմները գլխավորում էին գյուղացիության պայքա– րը: Հայաստանի հեղափոխական շարժում– ների պատմության մեջ ուշագրավ էշ են Սանահինի երկաթուղայինների ու Ալա– վերդու հանքափորների 1905-ի և Ալավեր– դու բանւխրների 1906-ի գործադուլները (տես Աչավերղու բանվորների հեղափոխա– կան եչույթներ): Ստոլիպինյան ռեակցիա– յի տարիներին շարունակում էր գործել Աչավերդու սոցիաւ–դեմոկրատական խըմ– բակը: Հեղափոխական վերելքի տարի– ներին (1910–14) բանվորական ելույթ– ները նոր թափ ստացան (1913-ի Ալավեր– դու բանվորական հուզումները, 1914-ի մարտյան գործադուլը): Փետրվարյան հեղափոխության հաղ– թանակից հետո, ինչպես ամբողշ Անդր– կովկասում, Ալավերդում ես ստեղծվեցին բանվորների դեպուտատների սովետներ: Բոլշևիկները տեղական ինքնավարության մարմինների ընտրություններում շահեցին 5 անգամ ավելի շատ տեղ, քան դաշնակ– ցականները: Սակայն օգտվելով երկրա– մասում ստեղծված քաղաքական բարդ իրադրությունից, 1917-ի նոյեմբերին Ան– դլւրկովկսսսի բուրժուա–նացիոնալիստա– կան կուսակցությունները կարողացան տեղերում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Դաշնակների և վրաց մենշևիկների նացիոնալիստական քաղաքականությու– նը 1918-ի վերջերին հանգեցրեց հայ–վրա– ցական ընդհարման: Այդ օգտագործելով որպես Անդրկովկասի ներքին գործերին միշամտելու առիթ՝ անգլո–ամերիկյան ին– տերվենտները 1919-ի հունվարին Լոռու շրշանի մի մասը հայտարարեցին «Չեզոք գոտի», իսկ մենշևիկյան Վրաստանը, օգտվելով նրանց հովանավորությունից, օկուպացրեց այն: Հայաստանում սովետա– կան կարգեր հաստատվելուց հետո Սովե– տական Հայաստանի կառավարության փորձերը՝ բանակցությունների միշոցով կարգավորել Լոռու «Չեզոք գոտու» վի– ճելի հարցերը, անհաշողության մատնվե– ցին: ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմի– տեի բյուրոյի ցուցումներով Լոռու բոլշե– վիկյան կազմակերպություններն աշխա– տավորությանը նախապատրաստում էին զինված ապստամբության: 1921-ի հունվ. 2-ին Ղարաքիլիսայում (Կիրովական) կա– յացավ Լոռու կուսակցական կազմակեր– պությունների կոնֆերանս, որին մասնակ– ցեցին նաև «Չեզոք գոտու» ներկայացու– ցիչները: Կոնֆերանսը քննարկեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի ներկայացուցիչ Ա. Մռավյանի զեկուցումը Լոռու կոմունիստական կազ– մակերպությունների հերթական խնդիր– ների մասին: Փետր. 7-ին ստեղծվեց Լոռու ռազմա–հեղափոխական կոմիտե: Ապըս– տամբության պատասխանատու ղեկավար նշանակվեց Հ. Լազյանը: 1921-ի փետր. 11-ի լույս 12-ի գիշերը «Չեզոք գոտում» բռնկված ժողովրդական ապստամբության շնորհիվ հաստատվեցին սովետական կար– գեր: Մինչե Սովետական Հայաստանի վար– չա–տերիտորիալ նոր բաժանումը Թ. շ–ի կուսակցական կազմակերպությունը մըտ– նում էր Լոռու գավառային կազմակերպու– թյան մեշ: Շրշանային կուսակցական կազ– մակերպությունն ստեղծվել է 1930-ին: Մինչև 1978-ը կայացել է 39 կոնֆերանս: 1978-ի հունվարի 1-ի դրությամբ շրշանում գործում էր 83 սկզբնական կազմակեր– պություն՝ 3168 կոմունիստով և 109 ՀԼԿԵՄ կազմակերպություն՝ 6883 կոմերիտա– կանով: Շրշանը հարուստ է ճարտարապետա– կան հուշարձաններով և համալիրներով, առավել նշանավոր են Օձունի միանավ եկեղեցին (VI դ.), կոթող–մահարձանը (VI դ.) և գմբեթավոր բազիլիկը (VI դ.), Հաղպատի (X–XIII դդ.), Սանահինի (X– XIII դդ.), Ախթալայի (XIII դ.), Քո– բայրի (XII–XIII դդ.), իյորակերտի (XI– XIII դդ.), Արդվիի Ս. Հովհաննես (VIII– XVII դդ.), Դսեղի Քառասնից մանկաց (XI դ.), Բարձրաքաշ Ս. Գրիգոր (XIII դ.) վանքերը, Դսեվանքը (XIII դ.), Կայան բերդը (X–XIII դդ.), Կայծոն ամրոցը (X դ.), Աանահինի կամուրջը (XIII դ.) ևն: Տնտեսությունը: Նախասովետական տարիներին շրջանի տնտեսությունը հե– տամնաց ագրարային բնույթ ուներ: Որոշ չափով կար լեռնահանքային արդյունա– բերություն, որը պատկանում էր օտար– երկրյա (հատկապես ֆրանս.) և ռուս, ըսզԱրություններին: Սովետական տարի– ներին այստեղ ձևավորվել է արդ. կարեոր հանգույց (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Թումանյան): Շրջանի տնտեսությունն այժմ ունի ինդուստրիալ–ագրարային բնույթ, համախառն արտադրանքի կեսից ավելին տալիս է արդյունաբերությունը (առանց Ալավերդի քաղաքի): Գործում են Թումանյանի հրակայուն նյութերի գոր– ծարանը, Ախթալայի բազմամետաղների (կապար, ցինկ) և բարիտի հանքերն ու հանքահարստացուցիչ ֆաբրիկան: Զար– գացած են շինանյութերի (Ախթալայի շի– նարարական իրերի կոմբինատ, Քարկո– փի խճի գործարան), փայտամշակման Հ. Թումանյանի արձանը Դսեղում