Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/242

Այս էջը սրբագրված չէ

ղորդումը: ԹՆ–ի թունավորության աստի– ճանը կախված է ֆերմենտների մեկուսաց– ման ընտրողականությունից: Որոշ դեպ– քերում առաջանում են այնքան կայուն միացություններ, որ թերապևտիկ միջա– մըտությունը դառնում է անօգուտ: Այսպես, ֆոսգենով և իպրիտով ախտահարված ֆերմենտային համակարգերը գործնա– կանում անհնար է վերականգնել: Իսկ ՖԹՆ–ով, լյուիզիտով, կապտաթթվով վնասվածության դեպքում հակաթույների (անտիդոտների) կիրառման շնորհիվ կա– րելի է այդ ԹՆ–ի մահացու քանակների ազդեցությունը մասամբ վերացնել: ԹՆ–ի խիստ դասակարգումը դժվար է: Ներկայումս մեծ նշանակություն է ձեռք բերել ֆիզիոլոգիական և տակտիկական դասակարգումը (տես աղյուսակ): Ըստ առաջին դասակարգման, տարբերում են անկայուն ԹՆ (ԱԹՆ), կայուն ԹՆ (ԿԹՆ) և թունածխային (ԹԾՆ): ԱԹՆ գոլորշու մեծ առաձգականությամբ նյութեր են, վարա– կում են մթնոլորտը՝ առաջացնելով ամպ, որը քամու ուղղությամբ տարածվելիս արագ ցրվում է: ԿԹՆ գոլորշու փոքր առաձ– գականությամբ հեղուկ նյութեր են, առա– ջացնում են ԹՆ–ի աերոզոլով վարակված ամպ: ԹՆ–ի մի մասը կաթիլների ձևով նստում է կիրառման վայրի մոտակայքում: ԹԾՆ գոլորշու շատ փոքր առաձգականու– թյամբ պինդ նյութեր են, կիրառվում են թունավոր ծխի ձևով: ԹՆ–ից կենդանի ուժի պաշտպանության համալիր միջո– ցառումների մեջ մտնում են ԹՆ–ի ինդի– կացումը, դեգազացումը և պաշտպանու– թյունը (տես Քաղաքացիական պաշտպա– նություն , Ապաստարան): Պաշտպանու– թյան միջոցառումների ապահովման հա– մար կարևոր նշանակություն ունի ԹՆ–ի ճիշտ ժամանակին հայտնաբերումը, նրանց տեսակի և խտության հաստատու– մը: Առավել հուսալի է գործիքային ինդի– կացումը, որը հիմնված է ԹՆ–ի տված փոխազդեցությունների վրա, որոնց ժա– մանակ առաջանում են գունավոր միացու– թյուններ կամ փոխվում է որևէ պրոցեսի ընթացքը, օրինակ, ֆերմենտների կաւոա– լիտիկ ակտիվությունը (կենսաքիմիական եղանակ) ևն: Ինդիկացման առավել հա– սարակ միջոցներն են ինդիկատորով հա– գեցած թղթերը կամ ինդիկաւոոր պարու– նակող խողովակները, որոնց գույնը փոխ– վում է ԹՆ–ի գոլորշու կամ կաթիլի ազդե– ցությունից: Ինդիկատորների զգայու– նությունը պետք է ավելի բարձր լինի ԹՆ–ի նվազագույն ներգործող քանակ– չափաբաժնից (դոզայից): Տես նաև Թու– նագիտություն, Թունավորում:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ, օրգանիզմի ախտաբա– նական վիճակ, առաջանում է թույների ազդեցության հետևանքով և ուղեկցվում օրգանիզմի ֆունկցիաների և ներքին մի– ջավայրի կայունության խանգարումնե– րով: Լինում են սուր և քրոնիկական Թ–ներ: Ս ու ր Թ. թույնի զանգվածային դոզայի անմիջական ազդեցության հեւոե– վանք է: Քրոնիկական Թ. առս» ջանում է թույնի փոքր դոզայի երկարա– տև ազդեցությունից (արտադրական թու– նավորումներ): Թ–ման առաջացման պայ– մաններից կախված տարբերում են ար– տադրական, կենցաղային և դեղորայքա– յին Թ–ներ: Թ–ման այս կամ այն ձևի հա– ճախականությունը կախված է սեզոնից, աշխարհագրական տեղանքից, որոշ դե– ղանյութերի չափից ավելի օգտագործու– մից նն: Կենցաղում ամենատարածված Թ. լինում է քնաբեր դեղանյութերից, ֆոսֆորօրգանական թունաքիմիկատնե– րից, նարկոտիկներից, գազից և որոշ սննդամթերքներից (տես Սննդային թու– նավորումներ), արտադրության մեջ՝ կապարից, սնդիկից, ածխածնի ենթօքսի– դից ևն: Թ–ման տեղական ախտանշաննե– րը պայմանավորված են մաշկի, շնչառա– կան ուղիների, ստամոքսի և բարակ աղիքների լորձաթաղանթների վրա թույնի անմիջական ազդեցությամբ: Թույնը ար– յան մեջ ներծծվելիս առաջանում են ռեզորբտիվ ախտանշաններ, որոնք կախ– ված են կենսական կարևոր օրգանների (լյարդ, երիկամներ ևն), արյան, կենտրո– նական և ծայրամասային նյարդային հա– մակարգերի ախտահարման աստիճանից: Բ ու ժ ու մ ը. սուր Թ–ման դեպքում արտակարգ շտապ բժշկ. միջոցառումներ, ստամոքսի լվացում, արհեստական փըս– խումների առաջացում, լուծողականներ, շնչառության կանգի և սրտի գործունեու– թյան խանգարման դեպքում՝ արհեստա– կան շնչառություն, սրտի մերսում (մա– սաժ): Ստացիոնար պայմաններում՝ արա– գացված դիուրեցի մեթոդի, իսկ որոշ դեպքում «արհեստական երիկամ» ապա–