կաթ, ֆոսֆորիտներ, նավթ, բնական գազ, ցինկ, կապար, սնդիկ, ֆլյուորիտ, բարիա, մանգան, կալիումական աղեր են: Կլիման Թ–ի մեծ մասում մերձարևադար– ձային, միշերկրածովային է՝ շոգ ու չոր ամառով, համեմատաբար գով ու խոնավ ձմեռով: Ծայր հվ–ում արևադարձային, անապատային է՝ Սահարայից հաճախակի փչող ս ի ր ռ կ ո տաք քամիներով: Ծո– վափին հուլիսի միշին ջերմաստիճանը 26°C է, հունվարինը՝ 10°C, հվ–ում համա– պատասխանաբար՝ 33°C և 11°C: Տեղում– ների առավելագույնը լինում է Հյուսիսա– յին Թելում (տարեկան՝ 1000–1500 t/i/), Թելի մնացած մասերում՝ 400–600 մմ, Թունիսի լեռնաշղթայից հվ.՝ 100–200 մմ՝. Գետերը մեծ մասամբ ունեն ժամանակա– վոր կամ պարբերական հոսք (ուէդներ): Ւաշոր գետը Մեշերդան է, որի շրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակներով: Հս–ում են քփզերտա և Գարաետ Աշկել աղի լճե– րը: Հողաբուսական ծած– կույթում գերակշռում են միջերկրածովյան տիպե– րը: Հս–ում տարածված են դարչնագույն կարբոնատա– յին, Ատլասի լեռներում՝ գորշ անտառային, հվ–ում՝ մոխրադարչնագույն և ա– ղակալած կիսաանապատա– յին և անապատային հո– ղերը: Անտառները պահ– պանվել են լեռներում, ներ– կայացված են սաղարթա– վոր և փշատերև ծառա– տեսակներով՝ հատկապես կաղնի, խցանակաղնի, սո– ճի, կենսածառ: Մեծ տա– րածություններ են զբաղեց– նում մակվիսի թփուտները: Չոր»տափաստաններում և կիսաանապատներում գե– րակշռում է չորասեր խո– տածածկույթը, անապատ– ներում՝ էֆեմեր բույսերը, աղուտներում՝ օշանը, ուէդ– ների հովիտներում՝ ակա– ցիան, կարմրանը: Կենդա– նական աշխարհը համեմա– տաբար աղքատ է: Պահ– պանվել են հովազը, վայրի խոզը և ոչխարը: Կիսա– անապատներին բնորոշ են վագրակատուն, շնագայլը, վայրի կատուն, աղվեսը և կրծողները: Բազմազան ու հարուստ է թռչնաշխարհը: Շատ են սողունները: Գյու– ղատնտեսությանը մեծ վը– նաս է հասցնում մորեխը: Առափնյա շրերը հարուստ են ձկներով: Թ–ում է Զե– բել–Բու–!սեդմա արգելանո– ցռ*. IV. Բնակչությունը 99% –ը արաբաբ երբ երա– կան ծագում ունեցող թու– նիսցիներ են: Կան նաև եվրոպացիներ: Պետական լեզուն արաբերենն է, կրո– նը՝ իսլամը: Միշին խտու– թյունը՝ 1 կւ12-էւ վրա 34 մարդ: Քաղաքա– յին բնակչությունը 49,1% է (1975): 1սոշոր քաղաքներն են Թունիսը, Աֆաքսը, Սու– իսը, Բիզերտան, Կայրուանը: V. Պատմական ակնարկ Թ–ի տարածքում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից: Պահպանվել են ստորին, միշին և վերին պալեոլիթի գործիքներ: Մ. թ. ա. XII դ. Թ–ի տարածքում հայտնվել են հույները, ապա՝ փյունիկեցիները: Կարևոր դեր է խաղացել փյունիկեցիների հիմնած Կար– թագենը: Պունիկյան պատերազմների հե– տևանքով (մ. թ. ա. 264–146) Կարթագենը կործանվել է, Թ–ի տարածքն անցել է Հռոմին, մտել Աֆրիկա պրովինցիայի մեշ: Մ. թ. I դ. Թ–ում տարածվել է քրիս– տոնեությունը: 439-ին վանդալները նվա– ճել են Թ. և նպաստել ֆեոդ, հարաբերու– թյունների ձևավորմանը: 534-ին նվաճել է Բյուզանդիան, իսկ VII դ. վերշին՝ արաբ– ները: VII դ. վերշին –VIII դ. սկզբին տիրապետող կրոնը դարձել է իսլամը: 800-ին Թ. անշատվել է Աբբասյանների խալիֆայությունից, դարձել ինքնուրույն պետություն՝ Աղլաբյանների (800–909), ապա արաբ, այլ դինաստիաների իշխա– նության տակ: XVI դ. Թ. զավթել են թուր– քերը և դարձրել Օսմանյան կայսրության նահանգ: 1705-ին Հուսեյնյանների դի– նաստիան հիմնել է ինքնուրույն պետու– թյուն: Արտաքին առևտրի աճը և ապրան– քա–դրամական հարաբերությունների զարգացումը պայմանավորեցին սոցիալ– անա. վերափոխումները XIX դ.: 1830-ին ստեղծվեցին Թ–ի կանոնավոր բանակի առաշին միավորումները, հիմնվեցին պետ. գործարաններ և ֆաբրիկաներ, բացվեցին աշխարհիկ ուս. հաստատու– թյուններ: 1861-ին լիբերալ բարեփոխիչ Հայրադդին ատ–Թունիսիի նախագահու– թյամբ ընդունվեց Թ–ի 1-ին սահմանա– դրությունը («Դեստուր»): XIX դ. 50-ական թթ. եվրոպական կապիտալիստները կոն– ցեսիաներ ստացան Թ–ում: Հարկային ճնշումն ու եվրոպացիներին արտոնու– թյուններ տրամադրելը դժգոհություն առաշացրին բնակչության մեջ և հանգեց– րին 1864–65-ի ապստամբությանը: 1869-ին Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան Թ–ում հաստատեցին միասնական ֆինան– սական հսկողություն: 1881^ին ֆրանս. զորքերը ներխուժեցին Թ. և ստիպեցին պայմանագիր ստորագրել պրոտեկտորա– տի մասին: Թ. փաստորեն դարձավ Ֆրան– սիայի գաղութը: Հոկտեմբերյան հեղափոխության ազ– դեցությամբ Թ–ում ուժեղացավ ազգային– ազատագրական շարժումը: 1920-ին հիմ– նըվեց Թ–ի կոմունիստական ֆեդերա– ցիան: Ազգային բուրժուազիան 1920-ին ստեղծեց լիբերալ–սահմանադրական կու– սակցությունը (Դեստուր, Դուստուր): Այն պահանշում էր սահմանադրական կառա– վարություն և արաբների իրավունքների հավասարեցում ֆրանսիացիների հետ: 1934-ին Հաբիբ Բուրգիբան ստեղծեց Նոր դեստուր ձախ ազգայնական կուսակցու– թյունը, որը ազգային–ազատագրական շարժման ղեկավարությունից դուրս մղեց նախկին դեստուրի ղեկավարներին, որոնք հիմնել էին Հին դեստուր կուսակցու– թյունը: 1940–42-ին Թ. գտնվել է «Վիշիի» կառավարության իշխանության ներքո, ապա այն զավթել են իտալ.-գերմ. օկու– պատները (մինչև 1943-ի մայիսը): Ֆա– շիզմի դեմ հաղթանակը խթանեց ազգա– յին–ազատագրական շարժումը: Ֆրանս, գաղութային իշխանությունները որոշ զիշումներ արեցին: 1946-ին Թ. ստացավ Ֆրանս, միության «Միացված պետու– թյան» ստատուս: 1947-ին սկսվեց գործա– դուլային լայն շարժում: 1952-ի հունվա– րին մասսայական ձերբակալություններ եղան կոմկուսի և արհմիությունների ղե– կավարների շրշանում: Թ–ի հարցը քըն– նարկվեց ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 7-րդ և 8-րդ նստաշրշաններում (1952 և 1953): 1954-ին Ֆրանսիան Թ–ին տվեց ներքին ինքնավարություն, իսկ 1956-ի մարտի 20-ին ճանաչեց նրա անկախու– թյունը: Ընտրությունների ժամանակ Սահմանադիր ժողովում բոլոր տեղերը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/245
Այս էջը սրբագրված չէ