ստացավ <Ազգային ճակատ» բուրժուա– դեմոկրատական խմբավորումը՝ Նոր դես– տուր կուսակցության ղեկավարությամբ: Նրա առաջնորդ Հ. Բուրգիբան կազմեց կառավարություն: 1957-ի հուլիսի 25-ին Թ. հռչակվեց հանրապետություն, պրե– զիդենտ ընտրվեց Բուրգիբան: 1957-ին Թ. տնտ. և տեխ. օգնության համաձայնա– գիր կնքեց ԱՄՆ–ի հետ և հավանություն տվեց «Էյզենհաուերի դոկտրինային»: Թ. քայլեր ձեռնարկեց Հյուսիսաֆրիկյան ֆեդերացիա (Թ., Ալժիր, Մարոկկո) ստեղ– ծելու ուղղությամբ: 1962-ին մշակվեց Թ–ի զարգացման 10- ամյա պլան, որի հիմքում ընկավ այսպես կոչված դեստուրյան սոցիալիզմի տեսա– կետը. տնտեսության մեջ 3 սեկտորների (պետ., կոոպերատիվ և մասնավոր) առկա– յությունը՝ պետության ղեկավար դերով: Սոցիալ–տնտ. վերափոխումները հանդի– պում էին իմպերիալիստական մոնոպո– լիաների և ներքին հետադիմության դի– մադրությանը: 1970-ին պլանի իրագոր– ծումը դադարեցվեց, առաջադիմական բա– րեփոխումների կողմնակիցները դուրս եկան կառավարությունից, խրախուսվեց մասնավոր կապիտալը: 1974-ին Հ. Բուր– գիբան ընտրվեց ցմահ պրեզիդենտ: Թ. ՄԱԿ–ի (1956-ից), Արաբական երկըր– ների լիգայի (1958-ից), Աֆրիկայի միաս– նության կազմակերպության (1963-ից) անդամ է: Արտաքին քաղ. ասպարեզում վարում է դրական չեզոքության քաղաքա– կանություն, հանդես գալիս գաղութատի– րության վերացման, միջազգային լարվա– ծության հետագա թուլացման օգտին: 1956-ին դիվանագիտական հարաբերու– թյուններ են հաստատվել Թ–ի և ՍՍՀՄ–ի միշև: 1950–60-ական թթ. կնքվեցին սո– վետա–թունիսյան համաձայնագրեր (առև– տըրական, վճարային, մշակութային են), ՍՍՀՄ–ը վարկավորեց U տեխ. օժանդա– կություն ցույց տվեց արդ. ձեռնարկու– թյունների կառուցման գործում: 1977-ին LT Հկվձյ vJ կՆթվհցիՆ սովնւոա–թունիս– յան հյուպատոսական, մշակութային, գիւո. ե առևտրական նոր համաձայնագրեր: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները Սոցիալիստական դու ս– տ ուր կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՍԴԿ), ստեղծվել է 1934-ին: Թ ու ն ի ս ի կ ո– Հակաիմպերիալիաոական միտինգ Թունիսում մունիսաական կ ու ս ա կ ց ու - թ յ ու ն (ԹԿԿ), ստեղծվել է 1939-ին (1920-ից՝ Թունիսի կոմունիստական ֆե– դերացիա՝ Ֆրանսիայի կոմկուսի կազ– մում), 1963-ին արգելվել է, գործում է անլեգալ: Թունիսի աշխատանքի համընդհանուր միավոր ու մ (ԹԱՀՄ), ստեղծվել է 1946-ին, ղեկավար– վում է ՍԴԿ–ի կողմից: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Թ. ագրարային երկիր է՝ համեմատա– բար զարգացած լեռնահանքային արդյու– նաբերությամբ: Աֆրիկյան երկրների մեշ առաջինն է ձիթապտղի և ցորենի արտադրությամբ, ֆոսֆորիտների հա– նույթով: Անկախություն ստանալուց հետո ազգայնացվել են երկաթուղիները, առևտրական նավատորմը, քաղաքային տրանսպորտը, կապը, որոշ բանկեր, օտարերկրացիներին պատկանող հողերի մի մասը, սահմանափակվել են ֆրանս. կապիտալի դերը, ֆեոդ, հողատիրությու– նը: Արտաքին առևտրի վրա սահմանված է պետ. հսկողություն: Պետությունը վա– րում է պետ., կոոպերատիվ և մասնավոր սեկտորների համագործակցելու քաղա– քականություն: Տնտեսության մեջ թափան– ցում է ԱՄՆ–ի, ԳՖՀ–ի, Իտալիայի, Շվե– դիայի կապիտալը: Գյուղատնտեսությունը: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Հիմնա– կան ճյուղերն են հացահատիկային կուլ– տուրաների մշակությունը և անասնապա– հությունը: Ագրարային բարեփոխումների հետևանքով առաշացել են մասնավոր և պետ.–կապիտալիստական ֆերմաներ, միշին ու մանր գյուղացիական տնտեսու– թյուններ: Ունևոր գյուղացիների կոոպե– րացման փորձեր են կատարվում: Գյու– ղացիների զգալի մասը հողազուրկ կամ սակավահող է: Արտահանության համար կարևորը ձիթապտղի մշակությունն է (40 մլն ձիթենի): Անասնապահությունը հս–ում և հս–արլ–ում ունի արոտավայրա– յին, իսկ կենտրոնական ու հվ. շրջաննե– րում՝ քոչվոր և կիսաքոչվոր բնույթ: Բու– ծում են գլխավորապես մանր և խոշոր եղջերավոր անասուններ, ինչպես նաև ուղտեր (1976-ին 216 հզ.), ավանակներ, ձիեր, ջորիներ: Արդյունաբերության առա– ջատար ճյուղը լեռնահանքային արդյու– նաբերությունն է, հատկապես նավթի հանույթը: Կարևոր են նաև մետալուր– գի ական, մեքենաշինական, նավթավե– րամշակման քիմ. արդյունաբերության ճյուղերը: Տրանսպորտը: Երկաթուղիների երկա– րությունը ավելի քան 2,1 հզ. կմ է, խճու– ղիներինը՝ 19 հզ. կմ: Կառուցվում է Գաֆ– սա–Գաբես երկաթուղին: Ծովային տրանսպորտով է կատարվում համարյա ամբողջ արտաքին առևտուրը: Գլխավոր նավահանգիստներն են՝ Սեխիրան, Սֆաք– սը» Բիզերաան, Թունիսը, Սուսը: Միջազ– գային օդանավակայան կա Էլ–Աուինա– յում (Թունիս քաղաքի մոտ): Արտաքին առևտուրը: Արտահանում է ֆոսֆորիտներ, նավթ, սուպերֆոսֆատ, մետաղի հանքաքար, ձիթայուղ, գինի: Ներմուծում է մեքենաներ և տրանսպոր– տային սարքավորումներ, սննդամթերք, լայն սպառման ապրանքներ: Առևտրա– կան հիմնական գործընկերներն են Եվրո– պայի տնտ. համագործակցության երկըր– ները (հատկապես Ֆրանսիան), ԱՄՆ–ը: Զարգանում են տնտ. կապերը ՍՍՀՄ–ի և մյուս սոցիալիստական երկրների հետ: ՍՍՀՄ–ի համագործակցությամբ կառուց– վում են ամբարտակներ, ՀԷԿ–եր: Դրա– մական միավորը դինարն է (1 դինարը= = 1ռ. 63 կ., 1978): VII. Առողջապահությունը Բժշկա–սանիտարական վի– ճակը և առողջապահ ու թյ ու - ն ը: 1972-ին Թ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 36,9, մահացությունը՝ 7,4, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին 76,2: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, որոնք մահացության հիմնական պատ– ճառներն են: Տարածված են ճիճվային, ստամոքս–աղիքային համակարգի, վենե– րական հիվանդությունները, տուբերկու– լոզը, տրախոման. շիստոսոմատոզը: Բնակչության 90%–ը ստանում է ձրի բժշկ. օգնություն: Բժիշկներ են պատրաստում Թունիսի համալսարանի բժշկ. ֆակուլտե– տում: Առողջապահության ծախսերը (1971) կազմել է պետական բյուջեի 8,8%-ը: IX. Լուսավորությունը Անկախություն ձեռք բերելուց հետո կառավարությունը միջոցներ է ձեռնար– կել կրթություն տարածելու ուղղությամբ: Տարրական կրթությունը (6 տարեկանից 6-ամյա) դարձել է պարտադիր և ձրի: Լրիվ միջնակարգ կրթություն են տալիս 7-ամյա լիցեյները: Ուսուցումը տարվում է ֆրանս. և արաբ.: Խոշորագույն բուհը համալսարանն է մայրաքաղաքում (հիմ– նադրվել է 1960-ին): Ունի մասնագիտաց– ված գիտահետազոտական հիմնարկներ (այդ թվում 1969-ին ՍՍՀՄ–ի օժանդակու– թյամբ կառուցված Ազգային տեխնիկա– կան ինստիտուտը), Ազգային գրադարան (հիմն. 1883-ին, 380 հզ. կտոր գիրք). Ազգային թանգարան (1888): X. Գիտական հիմնարկները Գիտ. հիմնարկները (մեծ մասը՝ մայրա– քաղաքում) գտնվում են մինիստրություն՝ ների տնօրինության տակ: Իաշորագույն գիտ. կազմակերպություններն են՝ Թու– նիսի համալսարանը, միջուկային հետա– զոտությունների (1966, ուսումնասիրում է մասնավորապես արևի էներգիայի օգ– տագործման պրոբլեմները) և ծովային ջրերի և ոռոգումների ուսումնասիրման (1963) կենտրոնները, գիտ. և տեխ. հետա– զոտությունների (1968), ուռուցքաբանու– թյան (1969), մանկավարժական հետազո– տությունների (1971), հնագիտության և արվեստի (1957), գյուղատնտեսական հե– տազոտությունների (1914), օվկիանոսա– գիտության և ձկնորսության գիտ. և տեխ. (1924), անասնաբուժական հետազոտու– թյունների և անտառագիտության ինստ– ները: XI. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 1975-ին Թ–ում հրատարակվել են 4 օրաթերթ և մի քանի տասնյակ հան– դես: Թերթերը՝ «Ակսիոն» («Լ’ Action»,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/246
Այս էջը սրբագրված չէ