Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/250

Այս էջը սրբագրված չէ

ավերիչ արշավանքները Հայաստանի վրա՝ XI դ. 40-ական թթ. մինչե XV դ.: Այդ աշ– խատությունները սելջուկյան սուլթանու– թյան և Օսմանյան կայսրության սկզբնա– վորման ու "միջնադարի պատմության ուսումնասիրության հավաստի սկզբնաղ– բյուրներ են: Օսմանյան կայսրության XV–XVII դդ. պատմությունը լուսաբանե– լու համար շատ կարեոր են հայերեն ձե– ռագրերի հիշատակարաններում և մանր ժամանակագրություններում եղած հա– րուստ փաստական տվյալները: Արժեքա– վոր նյութեր կան պատմիչներ Գրիգոր Դարանաղցու «ժամանակագրութիւն», Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն», Հա– կոբ Կարնեցու «Տեղագիր վերին Հայոց», Սիմեոն Լեհացու «Ուղեգրություն», Զա– քարիա Քանաքեռցու «Պատմագրություն» աշխատություններում: Օսմանյան կայս– րության պատմության գիտական շարա– դրանքը առաջինը տվեց Երեմիա Չելեբի Քյոմուրճյանը (XVII դ.), իսկ XVIII դ. հայ հեղինակներ Աբրահամ Երեանցին, Մի– քայել Չամչյանը, ապա Թուրքիայում շվե– դական դեսպանության աշխատակից Մու– րաջա դ’Օսոնը (Հակոպ Հիսարյան) լու– սաբանեցին այդ պատմության մի շարք հիմնական հարցեր: XVIII – XIX^. Ղուկաս Ինճիճյանի, Գաբ– րիել Այվազովսկու և Ամբրոսիոս Գալ– ֆայանի թուրքագիտական աշխատություն– ները գրված են հիմնականում թուրք մա– տենագիրների ձեռագիր և տպագիր աշ– խատությունների, հայկ. աղբյուրների, եվրոպական լեզուներով գրականության հիման վրա: Հետագա շրշանի հետազո– տողներ Մկրտիչ Պատյանի, Ավետիս Պեր– պերյանի, Ալեքսանդր Երիցյանի, Ստեփա– նոս Պալասանյանի, Միքայել Աշճյանի երկերում բավականին տեղ է հատկաց– ված Օսմանյան կայսրության պատմու– թյանը: Թուրքիայի պատմության երիտ– թուրքական փուլին (1909–18) են նվիր– ված Ե. Թոփչյանի, Ա. Զիվելեգյանի, Ս. Բյուր ատի, Գ. Զոհրապի, Ռ. Բեկուլ– յանցի, Ա. Վանցյանի, Լեոյի, Գ. Աղան– յանցի, Գ. Մելիք–Կարակոզովի, Մ. Անդ– րեասյանի, Հ. Աճաոյանի, Ե. Գեղամյա– նի, Ա–Դոյի աշխատությունները, ուր մեր– կացված է երիտթուրքերի ազգայնամոլ, ցեղասպան քաղաքականությունը: 1920-ից հետո ընկած ժամանակաշրջա– նում սփյուռքահայ հեղինակների աշխա– տությունները Թուրքիայի մասին գերա– զանցապես հուշագրային բնույթի են: Որոշ հեղինակներ օգտագործել են նոր վավերագրեր և փաստական նյութ, որոնք նրանց աշխատություններին տալիս են սկզբնաղբյուրի արժեք: Սփյուռքահայ Թ. քննության է առել Օսմանյան կայսրու– թյան, ինչպես և հանրապետական Թուր– քիայի ներքին և արտաքին քաղաքակա– նության բազմաթիվ հարցեր: Մեծ տեղ է հատկացված Արեմտյան Հայաստանի, հատկապես առանձին հայաբնակ նա– հանգների (վիլայեթների) պատմության, հասարակական–քաղաքական կյանքում հայերի դերի, թուրք, իշխանությունների հայահալած քաղաքականության, հայ ժո– ղովրդի ազատագրական պայքարի, արևե ի յան հարցի (այդ թվում նաե՝ Հայկական հարցի), միջազգային դիվանագիտության ե հարակից այլ խնդիրների լուսաբանու– թյանը: Հայ Թ. ավելի զարգացավ Հայաստա– նում սովետական կարգերի հաղթանակից հետո նախ Երեանի համալսարանում, ապա՝ Հայաստանի ԳԱ պատմության, այնուհետև՝ արևելագիտության ինստ–նե– րում: 1971-ից արևելագիտության ինստ–ում գործում է Թ–յան բաժին: Այդտեղ ուսում– նասիրվում են Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների ազգային–ազա– տագրական պայքարը տիրող ռազմա– ֆեոդալական բռնապետության դեմ, օս– մանյան կառավարության պանթուրքիս– տական նվաճողական քաղաքականությու– նը Անդրկովկասի նկատմամբ, նրա ագրա– րային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում, ազգային փոքրամասնու– թյունների վիճակը, երիտթուրքերի կառա– վարության ազգայնամոլ քաղաքականու– թյունը, թուրք, ազգային բուրժուազիայի զարգացման առանձնահատկությունները և այլ խնդիրներ: Դրանք գիտական խոր ուսումնասիրության են ենթարկվել Մ. Ներ– սիսյանի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ» (1955), Ջ. Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արև– մըտահայությունը 1914–1916 թթ.» (1967), Ա. Համբարյանի «Ագրարային հարաբե– րությունները Արևմտյան Հայաստանում 1856–1914 թթ.» (1965), Հ. Ղազարյանի «Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ.» (1967), Ե. Սարգսյանի «Օսմանյան կառա– վարության ագրարային քաղաքականու– թյունը Արևմտյան Հայաստանում XIX դ. երկրորդ կեսին» (1957, ռուս.), «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությու– նը Անդրկովկասում 1914–1918» (1964), «Օսմանյան կառավարության քաղաքա– կանությունը Արևմտյան Հայաստանում և պետությունները XIX դ. վերջին քառոր– դում ու XX ղ. սկզբին» (1972. ռուս.), Հ. Ինճիկյանի «Օսմանյան կայսրության բուրժուազիան» (1977, ռուս.) և այլ աշ– խատություններում: Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հարցերին են նվիրված Ռ. Սահակյանի «Թուրք– ֆրանսական հարաբերությունները և Կի– լիկիան 1919–1921 թթ.» (1970), Ռ. Կոն– դակչյանի «Արևմտագերմանական մոնո– պոլիստների ներխուժումը Թուրքիա» (1963), Ա. Ավետյանի «Գերմանական իմ– պերիալիզմը Մերձավոր Արևելքում» (1966, ռուս.), Ե. Աարգսյանի «Աշխատավոր մաս– սաների դրությունը ժամանակակից Թուր– քիայում» (1955, ռուս.), «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և ազգային–ազատագրական պայքարը Թուրքիայում 1918–1922 թթ.» (1958, ռուս.) աշխատությունները: Ա. Սաֆրաստյանի թարգմանությամբ (թուրքերեն բնագրերից) և ծանոթագրություններով լույս են տեսել «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդ– ների մասին» (հ. 1–4, 1961–69) ժողո– վածուները, ինչպես նաև Հ. Փափազյանի «Քյաթիբ Չելեբիի «Ջիհան–Նյուման» և «Ֆեզլեքեն» որպես աղբյուր Հայաստանի պատմության» (XVII դ.) աշխատությունը (ռուս., Ե., 1973): Հայ ժողովրդի պատմու– թյան՝ թուրք, կեղծարարների տեսակետ– ների մերկացմանն է նվիրված Ե. Սարգըս– յանի և Ռ. Սահակյանի «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ» (1963) ուսումնասիրությունը: Այդ նույն պրոբ– լեմի միջնադարյան փուլին է նվիրված Մ. Զուլալյանի «Հայաստանի հին և միջ– նադարի պատմության հարցերը ժամա– նակակից թուրքական պատմագրության լուսաբանմամբ» (ռուս., 1970) աշխատու– թյունը: Օսմանյան կայսրության, ապա՝ հանրա– պետական Թուրքիայի մոլի նացիոնալիս– տական քաղաքականությունը ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ լուսաբանվել է «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրու– թյան մեջ» (1966, ռուս.) փաստաթղթերի ժողովածուում, որ կազմել է Մ. Ներսիս– յանը, և Ս. Ավանեսովի «Ազգային փոքրա– մասնությունների դրությունը Թուրքիա– յում» գրքում: Ե. Սարգսյանը և Ռ. Կոն– դակչյանը հեղինակակից են ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստ–ի հրատարակած «Թուրքիայի նորագույն պատմություն» (1968) ուսումնասիրությանը: Տես նաև Թուրքիա: Գ/ւ^. Թո Փ չ յ ա ն Ե., Իսլամ, Թ., 1899: Սահակյան Ռ. Գ., 1920–1923 թթ. սո– վեաա–թուրքական հարաբերությունների մի քանի հարցերը ժամանակակից թուրք հեղի– նակների աշխաաություններում: Արևելագի– տության ժողովածու, [հ. 2], Ե., 1964: Ն ու յ– ն ի, Սովնաա–թուրքական հարաբերություն– ների պատմության հակագիտական լուսաբա– նումը ժամանակակից թուրք պատմագրության մեջ, Ե., 1964: Թուրքիա, Ե., 1970 (Մերձավոր U Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ. 5): TopflHOB B. ., OajibCH4>HKanmi hctophh TypeijKoro 3aBoeBaHHH h BoeHHo-4)eoflajibHoro cTpofl OcMaHCKofi TypijHH b Tpyaax yqeHbix 3anafla h CIHA, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1953, JvJo 10; jithkob A.#., IleTpocHH B.A., Hctophh npocBemeHHfl b TypijHH, M., 1965; Mhahchkhh O. ., BocTOKOBeaeHHe. Bkh.: AxafleMHJi HayK ApM- HHCKoft CCP 3a 25 JieT, E., 1968; BapTOJibp B.B., BH6jraorpacJ)iraecKHft cjiOBapb oieqecT- BeHHbix TiopKojioroB, M., 1974; Pearson I. D., Oriental and Asian bibliography, L., 1966.

ԹՈՒՐՔ11ՀԱՅԱՍՏԱՆ, Թուրքիայի բռնա– գրաված Արևմտյան Հայաստանի պայ մա նական անվանումը, տես Արևմտյան Հա– յաստան :

ԹՈՒՐՔԱՀԱՏԱՍՏԱՆԻ ԳԵՆ ԵՐԱԼ–ՆԱՀԱՆ– ԳԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ռազմա–վարչական միավոր Արևմտյան Հայաստանում: Կազ– մըվել է 1915-ին, առաջին համաշխարհա՝ յին պատերազմի ժամանակ հայ կամա– վորների մասնակցությամբ՝ Արևմտյան Հայաստանում ցարական Ռուսաստանի գրաված շրջաններից: Դրանք կառավա– րելու համար ստեղծվեցին քաղ–վարչա– կան տեղական մարմիններ: Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Ցուդե– նիչը հանդես եկավ այդտեղ Կուբանից ու Դոնից գաղթեցրած կազակներով բնակեց– նելու, եփրատյան կազակություն ստեղ– ծելու առաջարկով: 1916-ի հունիսի 8-ին Նիկոլայ II-ը հաստատեց Արևմտյան Հա– յաստանում՝ Թուրքիայից գրաված շըր– ջանների քաղաքացիական վարչության ժամանակավոր կանոնադրությունը, ըս– տեղծվեց հատուկ ժամանակավոր ռազմ, գեներալ–նահանգապետություն՝ գենե–