Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/251

Այս էջը սրբագրված չէ

րալ–նահանգապեսփ գլխավորությամբ: Գլխավոր օրգաններն էին զինվորական շւոաբը, գրասենյակի, հարկային և ռազ– մասանիաարական վարչությունները: Նա– խատեսվում էր գեներալ–նահաևգապետու– թյունը բաժանել մարզերի (Վանի, Mirn- սի, էրզրումի, Պոնտական), օկրուգների (29) և տեղամասերի: Հանձնարարվում էր օկրուգներ կազմելիս խուսափել նախկին վարչական բաժանումը խախտելուց: Տե– ղամասերի պետերի հիմնական պարտա– կանությունը բնակիչներից հարկեր գան– ձելն էր: Նրանք պետք է հսկեին նաև գյուղական համայնքի գործունեությանը: Համայնքի ղեկավարումը դրվում էր գյու– ղի ժողովի, ավագի և նրա օգնականի վրա: 1917-ի ապրիլի 26-ի որոշմամբ Արև– մըայան Հայաստանի տարածքը անմիջա– պես ենթարկվեց բուրժ. ժամանակավոր կառավարությանը: Գեներալ–նահանգա– պետի փոխարեն սահմանվեցին գլխավոր կոմիսարի և քաղաքացիական գծով նրա օգնականի նոր պաշտոններ: Թ. գ–ն. վե– րացավ 1918-ի սկզբին, երբ թուրքերը նո– րից նվաճեցին Արևմտյան Հայաստանը: Գրկ. Արզումանյան Մ., Հայաաոան. 1914 – 1917, Ե., 1966: Պ. ՄայիԱան

ԹՈՒՐՔԵՍՏԱՆ, քաղաք Ղազախական ՍՍՀ–ում, Չիմքենւոի մարզում: Երկաթու– ղային կայարան է Ղզըլ–Օրդա–Տաշքենդ գծամասում: 61 հզ. բնակիչ (1977): X դ. կոչվել է Շավգար, ավեյի ուշ՝ Ցասի, Թ. անունով հայտնի է XV դարից: Որպես կրոնական կենտրոն կոչվել է Հազրեթ: 1864-ին միացվել է Ռուս, կայսրությանը: Ունի բամբակազտիչ, մետաղամշակման, Թուրքնսաան. Իաշա Ահմեդ Ցսաավիի դամբարան–մզկիթը (XIV դ.) շինանյութերի, կերային անտիբիոտիկ– ների գործարաններ, բժշկ. և մանկավար– ժական ուսումնարաններ, ինդուստրիալ– մանկավարժական տեխնիկում: Թ–ում պահպանվել է միջինասիական ճարտա– րապետության լավագույն նմուշներից՝ խոջա Ահմեդ Ցասսավիի դամբարան–մըզ– կիթի համալիրը (XIV դ.):

ԹՈՒՐՔԵՍՏԱՆ (թյուրքերի երկիր), պատ– մա–աշխարհագրական տերմին, որով կոչ– վել է թյուրքական ցեղերով բնակեցված Միջին և Կենտրոնական Ասիայի ընդար– ձակ տերիտորիան (մակերեսը՝ 3 մլն կմ2): Տարածվում էր արմ–ում Կասպից ծովից և Ուրալից մինչև Ալթայ ու Չինաստան, արլ–ում, հվ–ում՝ Իրանից ու Աֆղանստա– նից մինչև Տոմսկի ու Տոբոլսկի նա– հանգները: Թ. բաժանվել է Արևմտյան կամ Ռուսականի (Ղազախստանի հվ. մա– սը և Ռուսաստանի միջինասիական տի– րույթները), Արլ. կամ Չինականի (Սին– ցզյանի նահանգը) և Աֆղանականի (եր– կըրի հս. մասը): Ռուս. Թ–ում 1867-ին կազմավորվել է գեներալ–նահանգապե– տություն, 1886-ին՝ Թ–ի երկրամաս (1898-ից նրա մեջ են մտել Անդրկասպյան, Սամարղանդի, Սեմիրեչենսկի, Սիրդար– յայի և Ֆերգանայի մարզերը): Ռուս. Թ–ում էին գտնվում ցարական Ռուսաս– տանի վասաւ՝ Ւփվայի և Բուխարայի խա– նությունները: Հոկտեմբերյան հեղափո– խությունից հետո ռուս. Թ–ի տերիտորիա– յում կազմավորվեցին Թուրքեստանի Ինք– նավար Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը (1918), Բուխարայի ժողովրդական Սովետական Հանրապե– տությունը և Խորեզմի ժողովրդական Սովետական Հանրապետությունը (1920): Միջին Ասիայի ազգային ւցեւոական բա– ժանման հետևանքով առաջացան Ուզ– բեկական ՍՍՀ, Թուրքմենական ՍՍՀ, Տա– ջիկական ԻՍՍՀ (1929-ից՝ Տաջիկական ՍՍՀ), Կիրգիզական ՍՍՀ (1936-ից), Կա– րակալպակական ԻՍՍՀ (1932-ից): Թ–ի հս. մասն անցավ Ղազախական ՍՍՀ–ին: Այդ տարիներին Թ–ի փոխարեն առաջա– ցավ Միջին Աս իա հասկացությունը:

ԹՈՒՐՔԵՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱ– ԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆ (ԹԻՍՍՀ) Ռ Ս Ֆ Ս Հ կազմում (1918–24), սովետական առաջին պետա– կան կազմավորումը Միջին Ասիայում: Հռչակվել է Տաշքենդում, 1918-ի ապրիլի 30-ին: Մայրաքաղաքը՝ Տաշքենդ: ԹԻՍՍՀ կազմավորվեց Արմ. (ռուս.) Թուրքեսաա– նի տերիտորիայի մի մասում (5230 հզ. մարդ, 1920): 1918-ի գարնանը ազգայ– նացվեցին արդյունաբերության գյխավոր ճյուղերը, բանկերը, երկաթուղիները: Սկը– սեց կենսագործվեւ հողի մասին դեկրետը: Թուրքեստանի բոլշևիկյան կազմակեր– պությունների առաջին համագումարը (1918-ի հունիս) կազմակերպորեն ձևա– վորեց Թուրքեստանի կոմկուսը (ԹԿԿ): 1918–20-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում ՌԿ(բ)Կ Կենտկոմը և ՌՍՖՍՀ կառավարությունր տնտ. և ռազմաքաղ. օժանդակություն ցույց տվեցին ԹԻՍՍՀ աշխատավորներին՝ ինտերվենտների և ներքին հակահեղափոխության դեմ պայ– քարում: 1919-ի սեպտեմբերին Թուրքես– տանյան ռազմաճակատի զորքերը (հրա– մանատար Մ. Ֆրունզե, ՌՀԻ» անդամ Վ. Կույբիշև) վերականգնեցին ԹԻՍՍՀ–ի կապը Կենտրոնական Ռուսաստանի հետ: 1919-ի հոկտեմբերին ստեղծվեց Համա– ռուսաստանյան Կենտգործկոմի և ՌՍՖՍՀ ժողկոմսովետի Թուրքեստանյան հանձ– նաժողովը, որը մեծ դեր խաղաց

ԹԻՍՍՀ–ում սովետական իշխանության ամրապնդման և լենինյան ազգային քա– ղաքականության իրականացման ուղղու– թյամբ: 1920-ի սեպտ. 24-ին ընդունվեց

ԹԻՍՍՀ նոր սահմանադրություն: Աշխա– տավոր գյուղացիները միավորվեցին Կոշ՜ չի միության մեջ, որի մասնակցությամբ 1921-ին սկսվեց հողա ջրային ռեֆորմը: Ձեռք բերվեցին մեծ հաջողություններ տնտ. և հասարակական–քաղ. կյանքում, ջախջախվեցին բասմաչության հիմնական օջախները: Ծավալվեց կուլտուրական շի– նարարությունը: ԹԻՍՍՀ վերացվեց 1924-ի հոգտ. 27-ին՝ Միջին Ասիայի ազ– գային–ւցհաական բաժանման կապակցու– թյամբ: Գրկ. Y p a յ a e b HI. A., TypKecTaHcicaH ACCP h ee rocyzjapCTBeHHo-npaBOBbie oco6eH- hocth, TamiceHT, 1958.

ԹՈՒՐՔԵՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հիսարա– Ալայան սիստեմում, Միջին Ասիայում. Ֆերգանայի հովտից հարավ: Ձգվում է Մաւոչա լեռնահանգույցից արլ., ուր միա– նում է Ալայան լեռնաշղթային, և արմ.՝ մինչև Փենջիքենդ քաղաքի շրջանը: Եր– կարությունը (Մալգուզար լեռնաշղթայի հետ) մոտ 340 կմ է, բարձրությունը՝ մինչև 5510 մ:

ԹՈՒՐՔԵՐ (ինքնանվանումը՝ թ յ ու ր ք, օ ս մ ա ն լ ը), ազգ, Թուրքիայի հիմնա– կան բնակչությունը (ավելի քան 35 մլն, 1975): Ապրում են նաև Բուլղարիայում (ավելի քան 700 հզ.), Հարավսլավիայում (մոտ 200 հզ.), Հունաստանում (մոտ 100 հզ.), Կիպրոսում (մոտ 100 հզ.), Ռու– մինիայում (15 հզ.), Իրաքում (10 հզ.), ՍՍՀՄ–ում (79 հզ.): Լեզուն թուրքերեն է. պատկանում է ալթայան լեզվաընտանիքի թյուրքական խմբի հվ–արմ. (օղուզական) ենթախմբին: Մեծ մասը սուննի մահմե– դականներ են: Հիմնականում պատկա– նում են հվ. եվրոպեոիդների միջերկրա– ծովյան խմբին, գրեթե իսպառ կորցրել են թյուրքական ցեղերին հատուկ նախ– նական մարդաբանական գծերը: Նրանց բնորոշ են սև կամ շագանակագույն ալի– քաձև մազերը, խիստ զարգացած երրոր– դային մազածածկույթը, լայն նշակերպ աչքերը, նեղ դուրս ցցված քիթը, թույլ զարգացած այտոսկրերը: Թ. ազգության կազմավորումն ավարտ– վել է XV դ.: Թ. ձևավորվել են Միջին Ասիայից Փոքր Ասիա գաղթած XI–XIII դդ. թյուրքական քոչվոր անասնապահական ցեղերի և տեղաբնիկների միախառնումից: Թ–ի մի մասը (ուզեր, պեչենեգներ ևն) Փոքր Ասիա է թափանցել Բալկաններից, ձուլել տեղացի մի շարք ժողովուրդների, ընդունեւ նրանց նյութական և հոգևոր մշակույթի տարրերը: XIII դ. խույս տա– լով մոնղոլական արշավանքներից՝ Միջին Ասիայից և Իրանից Անատոլիա թափան– ցեցին բազմաթիվ թյուրքական (հիմնա– կանում՝ թուրքմեններ) և ուրիշ ցեղեր: XV դ. Թ. գրավեցին Փոքր Ասիան և միա– վորեցին թյուրքական ցեղերը, տեղա– բնակների (հայեր, հույներ, արաբներ ևն) մի մասը ոչնչացվեց, մնացածը ձուլ– վեց: XV–XVI դդ. Թ. չունեին միասնական ցեղանուն, դրան փոխարինում էր դավա– նական՝ մուսուլման անվանումը: Դեռևս XIX դ. 30-ական թթ. Թուրքիա– յում 7 մլն թուրքից բացի բնակվում էին 2 մլն–ից ավելի հայեր, մոտ 2 մլն քրդեր, 1–1,5 մլն հույներ, ինչպես նաև աջարներ, հրեաներ, ալբանացիներ, բոսնիացիներ, խորվաթներ ևն, որոնք կազմում էին բնակ– չության 45 % –ը: Մոտ 2 մլն մարդ ընդգըր– կում էին թուրքական ազգագրական խմբե– րը՝ թուրքմենները և յուրյուքները (քոչ– վորներ): Դեռևս լրիվ չէին ձուլվել թախ– տաջիները, աբդալները, զեյբեկները: Առ այսօր շարունակվում է համշենցիների (մեծ մասամբ՝ մահմեդականացած հա– յեր) միաձուլումը: XX դ. սկզբին ձևավոր– վեց թուրքական ազգը: էթնիկական ձևա–