բարձրավանդակի արմ. մասը բաղկացած է մինչև 2500 tl բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներից, կենտ– րոնական մասն զբաղեցնում է Անատոլիա– կան սարահարթը: Հայկական լեռնաշխար– հի՝ Թ ին պատկանող մասում առանձնա– նում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր: Սարահարթերը կազմված են հնագույն լավային ծածկույթներից, նրանց վրա վեր են խոյանում բազմաթիվ հզոր հանգած հրաբուխներ՝ Արարատը (5165 մ, Թ–ի ամենաբարձր կետը), Սիփա– նը (4434 */), Նեմրուդը (3050 մ) և ուրիշ– ներ: Հայկական Տավրոսից հվ. գտնվում է Զեզիրե սարավանդի (500–1000 ?/) հս. մասը: Եվրոպական Թ–ի Սեծովյան ափի երկայնքով ձգվում է Իսթրանջա լեռնա– շղթան (մինչև 1030 tl) Թ–ի տարածքը գտնվում է Միջերկրա– ծովյան ծալքավոր գեոսինկլինալային գոտու սահմաններում: Այստեղ առանձ– նանում են Պոնտոսի և Տավրոսի ալպյան ծալքավոր համակարգերը, որոնց միջև գտնվում է մինչքեմբրի և մասամբ պալեո– զոյի բյուրեղային ապարներից կազմված Կենւորոնա–Անատոլական ծալքավոր միջակա զոնան: Հվ–արլ–ում անցնում է հնագույն Աֆրիկա–Արաբական պլատ– ֆորմի եզրային կքվածքը: Թ. հարուստ է քրոմիտների, բորատների, բոքսիտների, վոլֆրամի, սնդիկի, ծարիրի, պղնձի, քա– րածխի պաշարներով: Կան նաև նավթի, մանգանի, երկաթի, կապարի, ցինկի, գորշածխի, մագնեզիտի, բարիտի, կո– րունդի, ասբեստի, ֆլյուորիտի, ծծմբի, ֆոսֆատների, քարաղի և այլ հանածո– ների արդ. նշանակություն ունեցող հան– քավայրեր: Կլիման մերձարևադարձային է, առափնյա շրջաններում՝ միջերկրածով– յան: Լեռնային ռելիեֆը ստեղծում է կլի– մայական շրջանների մեծ բազմազանու– թյուն: Հունվարի միջին ջերմաստիճանը դաշտավայրերում 5°Շ–ից (հս–ում) մինչև WC X ^զ–nuJ), սարահարթերում՝ 0°0-ից, –5°Շ–ից (արւք–ոսՕ ւքինչԼւ– 15°C (արլ–ում հնարավոր են մինչև –35°C սառնամանիք– ներ): Հուլիսի միջին ջերմաստիճանը Սև և Մարմարա ծովերի ափերին 22°Շ–ից մինչև 24°C է, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին՝ 25°Շ–ից 32°C, ներքին սարա– հարթերում՝ 15°Շ–ից 22°C: Տարեկան տե– ղումները 1000–2000 t/i/ից՝ ափամերձ լեռներում, մինչև 3000 ՎՎՏ Պոնտական լեռների արլ. մասում, Անատոլական սա– րահարթի ներքին շրջաններում՝ 200– 350 iltl, Հայկական լեռնաշխարհի լեռնե– րում՝ 300– 600 ilil: Դետերը լեռնային են, որպես կանոն, սակավաջուր: խոշոր գե– տերի (Տիգրիս, Եփրաւո, Կուր, Արաքս, Եշիլ–Իրմակ, Կզըլ–Իրմակ, ճորոխ) մեծ մասը սկիզբ են առնում Հայկական լեռ– նաշխարհից, Մաքարիա գետը՝ Անատո– լական սարահարթից: Եվրոպական Թ–ում է գտնվում Մարիցա գետի ստորին հո– սանքը: Կան շատ լճեր (Վանա, Տուզ ևն): Հողերը: Ներքին սարահարթերում գերիշխում են կիսաանապատային բաց գորշ և մոխրագույն հողերը, իջվածքնե– րում՝ աղուտները, Հայկական լեռնաշխար– հի տափաստանային շրջաններում՝ սևա– հողերը, ծովափնյա շրջաններում՝ շագա– նակագույն, հս–արլ–ի խոնավ մերձարևա– դարձերում՝ կարմրահողերը և լեռնա– անտառային գորշ հողերը, իսկ 2000– 2100 մ բարձրությունից սկսած՝ լեռնա– մարգագետնային հողերը: Բ ու ս ա կ ա ն ու թ յ ու ն ը: Եզրային լեռների ծովահայաց լանջերին գերակըշ– ռում է միջերկրածովային բուսականու– թյունը (կոշտատերև անտառներ և թփուտ– ներ), Տավրոսի լեռներում՝ մաքվիսը (տեղ– տեղ Փշատերև անտառներ), Արևելա–Պոն– տական լեռներում՝ տերևաթափ անտառ– ները (մշտադալար ենթանտառով), ներ– քին շրջաններում՝ կիսաանապատային և տափաստանային բուսականությունը, շիբլյակի և ֆրիգանայի խմբակցություն– ները: Հայկական լեռնաշխարհում տա– րածված են բարձրալեռնային մարգա– գետինները և լեռնային չոր տափաստան– ները: Կենդանական աշխարհը: Բնորոշ են լեռնային ֆաունայի ներկայա– ցուցիչները՝ մուֆլոն, բեզոարյան այծ: Անտառներում հանդիպում են ազնիվ եղ– ջերու, այծյամ, վարազ, չախկալ, գայլ, շերտավոր բորենի, արջ, Զեզիրե սարա– վանդում՝ ցիռ (վայրի էշ), աֆրիկական ֆաունայի ներկայացուցիչներ՝ վիթ, փա– րավոնամուկ ևն: IV. Բնակչությունը Պաշտոնական վիճակագրությունը բնակչության ազգային կազմի մսաին հավաստի տվյալներ չի պարունակում: Մարդահամարները թուրք են գրանցում Թ–ի բոլոր այն քաղաքացիներին, որոնք իբրև մայրենի լեզու են ընդունել թուրքե– րենը: Ըստ լեզվական պատկանելության բնակչության 90,2%–ը թուրքեր են (դավա– նում են սուննի աղանդի՝իսլամ), 7,4% –ը՝ քրդեր, 1,2%-ը՝ արաբներ (1975), մնա– ցածը՝ «չերքեզներ» (Թ–ում այսպես են անվանում ադըղեներին, ուբիխներին, չե– չեններին, օսերին, լեզգիներին), հույներ, հայեր, լագեր, վրացիներ, բուլղարներ, ևրևաներ: 1961–75-ին բնակչության տա– րեկան միջին աճը կազմել է 2*5%: Բնակ– չության միջին խտությունը 1 կմ2 վրա £2 մարդ է: Քաղաքային բնակչությունը կազմում է 42% (1975): Խոշոր քաղաքներ են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադա– նան, Բուրսան, Ղազիանթեպը, էսկիշե– հիրը, Կոնիան: 1974-ին Թ–ում կար 5 մլն գործազուրկ (լրիվ և մասնակի), արտա– սահման աշխատանքի է մեկնել մոտ 1 մլն բանվոր: V. Պատմական ակնարկ XI դ. 70-ական թթ. Միջին Ասիայից Փոքր Ասիա արշաված օղուզ–թուրքմե– նական քոչվոր ցեղերը հիմնեցին թուրք, պետություն՝ սելջուկյան կամ իկոնիայի սոււթանությունը: XIII դ. 1-ին կեսին մոնղոլ–թաթարական արշավանքների հե– տևանքով թուրք, ցեղերի հոսքը Փոքր Ասիա ուժեղացավ: Ներկայիս էսկիշեհիրի շրջանում բնակություն հաստատած ռազ– մատենչ կայը ցեղի առաջնորդ էրթողրուլ բեյը, օգտվելով սելջուկների սուլթանու– թյան և Բյուզանդիայի թուլացումից, ըն– դարձակեց իր բեյլիկը (բեյություն, բեկու– թյուն): էրթողրուլի մահից (1281) հետո նրան հաջորդեց որդին՝ Օսմանը (1299– 1326), որի անունով թուրքերի պետու– թյունը կոչվեց Օսմանի բեյություն, հե– տագայում՝ Օսմանյան կայսրություն (Եվրոպայում՝ Օտոմանյան կայսրություն): Օսմանյան պետության կազմավորման սկիզբը համարվում է 1299-ը, երբ Օսմա– նը (որի աթոռանիստը 1301-ից էնիշեհիրն էր) սկսեց վարել անկախ քաղաքականու– թյուն: Օսմանի որդի Օրհանի օրոք (1326–59), որը մայրաքաղաք դարձրեց Բրուսան (1326), թուրքերը հասան մինչև Սև և Մարմարա ծովերը: Մուրադ I (1359– 1389) սուլթանը Բյուզանդիայից զավթեց Արևելյան Թրակիան, Ադրիանուպոլիսը դարձրեց մայրաքաղաք, 1360-ին ստեղծեց կանոնավոր հետևակ՝ ենիչերիների զոր– քը: Բայազիդ I-ի օրոք (1389–1402) թուրքե– րը նվաճեցին Բուլղարիան, Մակեդոնիան, Թեսալիան, մոտեցան Կ.Պոլսին, ներխու– ժեցին Փոքր Հայք, ապա՝ Մեծ Հայք: 1402-ի հոււիսի 28-ին Անկ ար այ ի տակ թուրք, զորքերը ծանր պարտություն կրե– ցին Լենկթեմուրից: Երկիրը բաժանվեց բեյությունների: Գահակալական պայ– քարը, ֆեոդալների կամայականություն– ները, երկպառակտչական պատերազմնե– րը վատթարացրին ժող. մասսաների դրու– թյունը: Բռնկվեց գյուղացիական ապըս– տամբություն, որի ղեկավար Բեդրեդդին Սիմավին քարոզում էր ընդհանուր հա– վասարություն: 1416-ին ապստամբությու– նը ճնշվեց: Թուրք, նվաճումների հետե– վանքով Բյուզանդիայի տիրույթները սահ– մանափակվել էին Կ.Պոլսով և նրա շրջա– կայքով: 1453-ին սուլթան Մուհամմեդ II (Մեհմետ, Մեհմեդ, 1451–81) շրջապատեց Կ. Պոլիսը և երկարատև պաշարումից հետո, մայիսի 29-ին, գրավեց այն՝ դարձ– նելով Օսմանյան կայսրության մայրա– քաղաքը: Մուհամմեդ II նվաճեց Սերբիան, Հերցեգովինան, Հունաստանը, իր իրա– վասությանը ենթարկեց Ալբանիան, Մոլ– դովան, Վալախիան, Ղրիմի խանությունը և գրեթե ամբողջ Անատոլիան: Թուրքերը կասեցրին նվաճած ժողովուրդների պատ– մական զարգացման ընթացքը, որովհետև գտնվում էին սոցիաւ–տնտեսական զար– գացման առավել ցածր մակարդակի վրա: Փոքր Ասիայում թյուրքական տարբեր ցեղերից և բնիկների մի մասի բռնի թուր– քացումից աստիճանաբար ձևավորվեց թուրք ազգությունը: Թուրքերի նվաճումները նպաստեցին հողատիրության ռազմաավատական սիս– տեմի տարածմանը: Հողի գերագույն սե– փականատերը պետությունն էր: Նվաճած հողերի մի մասը տրվում էր ավատատերե– րին իբրև նվիրատվություն: Ավատները՝ թիմարները, զիամեթները, խ ա ս և ր ը, տարբերվում էին եկամտի չափով: Մեծ քանակությամբ հողեր՝ վ ա– կ ուֆ ն և ր, պատկանում էին մզկիթ– ներին: Զինվորական ավատատերերի՝ սիփահիների աշխարհազորը թուրք, բա– նակի հիմնական ուժն էր (XVI դ. կեսին 200 հզ. մարդ): Բայազիդ II-ի օրոք (1481– 1512) թուրքերը Փոքր Ասիայից դուրս մղեցին Ակ–Կոյունւուներին, մոտեցան Հայաստանին, որտեղ նրանց ախոյանը դարձավ Սեֆյան Պարսկաստանը: XVI դ. Թ–ի և Սեֆյան Պարսկաստանի միջև սկըս– վեց մոտ 300-ամյա պայքար՝ Մերձավոր և Միջին Արևելքոլմ գերակայության համար
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/254
Այս էջը սրբագրված չէ