Սաամբուլ (տես Թարք–իրանական պատերազմներ XVI-XVIII դդ.): Սելիմ I (1512-20) գրա– վեց Հայաստանի արմ. մասը, Քրդստանը, Ասորիքը, Պաղեստինը, Հեջազը, Իրաքը, Եգիպտոսը, Ալժիրը: Օսմանյան կայսրու– թյունը ռազմ, հզորության գագաթնակե– տին հասավ Սուլեյման 1–ի օրոք (1520– 1566): Թուրքերը նվաճեցին Հռոդոս կղզին, Հունգարիան: 1555-ին Պարսկաստանի հետ կնքած պայմանագրով Հայաստանը և Վրաստանը բաժանվեցին Թ–ի և Պարս– կաստանի միջե: 1535-ին Սուլեյման I ե Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1 կնքեցին ֆրանս–թուրքական դաշնակցա– յին պայմանագիր, մշակվեց կապիտուլ– յացիաների տեքստը, որը առետր., հյու– պատոսական U դատական արտոնություն– ներ էր տրամադրում ֆրանս. հպատակ– ներին: Սոււեյման I-ի օրոք հրապարակ– վեցին մի շարք օրենքներ (վարչ., ֆինանս, են), որոնք ամրապնդեցին ռազմա–ֆեո– դալական սիստեմը: XVI դ. 2-րդ կեսին նկատվում են Օսմանյան կայսրության թուլացման նախանշաններ: Հաղթական պատնրազմներր նպաստում էին ֆեոդալ– ների հարստացմանը, բայց քայքայում արտադրողական ուժերը: Օսմանյան կայս– րության տնտ. թուլացումը անդրադար– ձավ նրա ռազմ, հզորության վրա: 1569-ին թուրք, զորքերր պարտվեցին Աստրախանի մոտ, 1571-ին՝ Լեպանտոյի ծովամարտում: XVI դ. 90-ական թթ. սկսվեց ջալալիների (ջելալիների) հակաֆեոդալական շարժու– մը, որը ավերածության մատնեց Հայաս– տանը, բազմահազար հայեր ստիպված հեռացան հայրենիքից: 1610-ին շարժումը ճնշվեց: 1639-ինՊարսկաստանի հետ կընք– ված պայմանագրով Հայաստանը երկ– րորդ անգամ բաժանվեց երկու պետություն– ների միջե (տես Թարք–իրանական պայ– մանագիր 1639)՝. Օսմանյան կայսրության սոցիալ–տնտե– սական զարգացման ետ մնաւը եվրոպա– կան պետությունների համեմատ՝ իր ար– տահայտությունը գտավ նրանց դեմ մղած պատերազմներում: 1664-ին թուրք, զոր– քերը ծանր պարտություն կրեցին Սան Դոթարդի ճակատամարտում՝ ավստր. և հունգ. միացյալ զորքերից, 1683-ին Վիեն– նայի մոտ՝ լեե. և ավառր. զորքերից, 1699-ի Կարլովցիի հաշտությամբ U 1700-ի Կ. Պոլսի պայմանագրով Ավստրիային անցան Կենտրոնական ^տունգարիան և Տրանսիլվանիան, Լեհաստանին՝ Աջւաի– նյա Ուկրաինայի հվ. մասը, Վենետիկին՝ Մորեան, Ռուսաստանին՝ Ագովը (տես Կարչովցիի կոնգրես J698–99): XVIII դ. Ավստրիայի, Պարսկաստանի U Ռուսաս– տանի հետ պատերազմներում (տես Ռուս– թուրքական պատերազմներ XVIII– XIX ղղ.) Թ. կորցրեց Վալախիան, Բոսնիայի մի մասը, Թավրիզը, ^ամա– դանը, Ռուսաստանին վերադարձրեց 1711-ին գրաված Ազովը, Զապորոժիեն, 1783-ին Ղրիմը միացվեց Ռուսաստանին, ճանաչվեց Ռուսաստանի հովանավորու– թյունը Վալախիայի և Մոլդովայի վրա: XVIII դ. վերջից Թ–ի եվրոպական տիրույթ– ների ճակատագրի հարցը և ճնշված ժո– դովուրդների ազատագրական պայքարը ավելի ու ավելի կախման մեջ գցեց Թ. մեծ տերություններից: Այսպես ծագեց Արհեւյան հարցը՝ որպես «օսմանյան ժա– ռանգության» բաժանման խնդիր: Աելիմ III (1789–1807) կայսրության ֆեոդալա– կան մասնատվածությանը վերջ տալու, ոազմ. հզորությունը վերականգնելու նը– պատակով փորձեց անցկացնել մի շարք բարենորոգումներ (հայտնի են «նիզամի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության մատնվեցին: 1806–12-ի ռուս–թուրք. պա– տերազմում Թ–ի պարտությունից հետո Բեսարաբիան ազատագրվեց թուրք, լծից, Աերբիան, Մոլդովան U Վալախիան ստա– ցան ներքին ինքնավարություն (1813-ին Աերբիայում վերահաստատվեց թուրք, տի– րապետություն, տես Բուխարեսաի հաշ– աության պայմանագրեր 1812, 1913, 1918): 1821-ին բռնկվեց հույների ապստամբու– թյունը, որը վերածվեց հույների համազ– գային պայքարի (տես Հունական ազգա– յին –ազատագրական հեղափոխություն 1821–29): 1830-ին Հունաստանը հռչակ– վեց անկախ պետություն: 1828–29-ի ռուս– թուրք. պատերազմի ժամանակ ռուս, զոր– քերին Անդրկովկասում մեծ օգնություն ցույց տվեցին հայերը U վրացիները: Ռու– սաստանին անցան ԱՍ ծովի կովկասյան ափերը, Ախալցխան, Ախալքալաքը (տես Ադրիանուպուսի հաշտության պայմանա– գիր 1829): 1830-ական թթ. եգիպտական փաշա Մուհամմեդ Ափի հետ ընդհարու– մից հետո ուժեղացավ Թ–ի կախումը եվրո– պական տերություններից: Մահմուդ II (1808–39) կայսրությունը փլուզումից փրկելու համար դիմեց կտրուկ միջոցնե– րի. 1826-ին ոչնչացրեց ենիչերիներին, 1834-ին վերացրեց ռազմա–ավատական համակարգը պետ. ապարատում, անց– կացրեց վարչական նոր բաժանումներ, ստեղծեց մինիստրություններ, նախա– պատրաստեց ռեֆորմների ծրագիր, որը թանզիմաթ անունով հրապարակվեց Աբ– դուլ Մեջիդի (1839–51) օրոք: 1839-ի Հաթթը Շերիֆը և 1856-ի Հաթթը Հումա– յունը է որոնք նախատեսում էին առաջա– դիմական վերափոխումներ, հիմնականում չիրագործվեցին: Թեե այդ ռեֆորմները հռչակում էին Օսմանյան կայսրության բոլոր հպատակների կյանքի, գույքի ապա– հովություն, դավանանքի ազատություն, Թ–ում շարունակվում էր ոչ թուրք ժողո– վուրդների հալածանքը: Դա հանդիպում էր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի դիմադրությանը (տես Զեյթունի ապստամբություններ 1862, 1878, 1895): Այնուամենայնիվ, «թանզիմաթի» շրջա– նակներում հայերը ստեղծեցին Ազգային հոգևոր ն գերագույն ժողովևեր, հաստատ– վեց Ազգային սահմանադրությունը: Ղրի– մի պատերազմից հետո Անգլիան U Ֆրան– սիան ուժեղացրին իրենց դիրքը Թ–ում (տես Ղրիմի պատերազմ 1853–56, Փարի– զի հաշտության պայմանագիր 1856): 1856-ին հիմնվեց Օտոմանյան բանկը, որի կապիտալն ամբողջապես պատկանում էր անգլիացիներին և ֆրանսիացիներին: Օտարերկրյա կապիտալը և Թ–ում իշ– խող ֆեոդալական վարչակարգը արգե– լակում էին թուրք, ազգ. բուրժուազիայի զարգացումը: 1865-ին թուրք, մտավորա– կանները Կ.Պոլսում հիմնեցին ՀՆոր օս– մաններ» գաղտնի քաղ. կազմակերպու– թյունը, որի նպատակն էր ստեղծել սահ– մանադրական միապետություն, վերջ տալ թուրք, լծի տակ տառապող ժողովուրդ - ների ազգային–ազատագրական շարժում– ներին և կայսրությունը փրկել տրոհումից: 1876-ի մայիսին պալատական հեղաշըրջ– մամբ գահընկեց արվեց Աբդուլ Ազիզը (1861–76), կազմվեց կառավարություն «Նոր օսմանների» կողմնակիցներից՝ Միղ– հաթ Փաշայի գլխավորությամբ, որը Դրի– գոր Օտյանի հետ կազմեց թուրք, առաջին սահմանադրությունը: 1876-ին Աբդուղ Համիդ II (1876–1909) ընդունեց սահմա– նադրությունը, սակայն 1878-ին չեղյալ Բոսֆորի ափին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/255
Այս էջը սրբագրված չէ