Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/256

Այս էջը սրբագրված չէ

հայտարարեց, ցրեց պառլամենտը, հաս– տատեց միահեծան ի7խանություն (աես

  • Զոնւոււէ»): 1877–78-ի ռուս–թուրքական

պատերազմում թուրք, զորքերը Բալկան– յան և Կովկասյան ճակատներում գլխո– վին ջախջախվեցին: Ռուս, զորքերին մեծ օգնություն ցույց տվեցին Բալկանների և Անդրկովկասի ժողովուրդները: Ռուս, զոր– քերի շարքերում կռվում էին նաև հայ կամավորական ջոկատներ: Սան Ստեֆա նոյի պայմանագրով (տես Սան Ստեֆա– նոյի պայմանագիր 1878) Բուլղարիան ազատագրվեց թուրք, յծից, 16-րդ հոդվա– ծով թուրք, կառավարությունը պարտա– վորվում էր մինչև ռուս, զորքերի հեռա– նալը հայկ. նահանգներում անցկացնեք ռեֆորմներ: Եվրոպական տերությունները Սան Ստեֆանոյի պայմանագիրը դիտեցին որպես Ռուսաստանի դիրքերի ուժեղա– ցում և նրանց պահանջով այն վերանայ– վեց Բեռլինի կոնգրեսում (տես Բեուինի կոնգրես 1878): Բեռլինի դաշնագրով ճա– նաչվեց Սերբիայի, Ռումինիայի, Չեռնո– գորիայի անկախությունը, Հյուսիսային Բուլղարիան դարձավ Թ–ին վասաք իշխա– նություն, իսկ Հարավային Բուլղարիան՝ նահանգ Թ–ի կազմում՝ Արևելյան Ռումե– լիա անունով: Ռուսաստանի տիրապետու– թյան տակ անցան Կարսը, Արդահանը և Բաթումը: 61–րդ հոդվածով հայկ. նահանգ– ներում հայերի ապահովության և ռեֆորմ– ների անցկացման հսկողությունը դրվեց տարբեր շահեր ունեցող վեց տերություն– ների վրա՝ դրանով իսկ խափանելով ռեֆորմների իրագործումը: Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը, Բեռ– [ինի կոնգրեսից սկսած, միջազգային դի– վանագիտության մեջ մտավ իբրև Հայկա– կան հարց: Բեռլինի կոնգրեսից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականա– պես վերածվեց իմպերիալիստական պե– տությունների կիսագաղութի: Նա շարու– նակում էր կորցնեք իր նվաճած երկրները: 1881-ին Ֆրանսիան զավթեց Թունիսը, Յ.ՆգլիաՆ" Եգիպտոսը: XIX դ. վերջին Թ–ոււք Անգլիայի և Ֆրանսիայի մրցակիցը դարձավ Գերմանիան, որոնք վիճարկում էին Բաղդադի երկաթուղու կառուցման մենաշնորհը: Աբդուլ Համիդ II-ի արտաքին և ներքին քաղաքականության առանցքը պանիսքա– միզմն Էր, որը ներքին քաղաքականության մեջ հետապնդում էր ոչ թուրք ժողովուրդ– ների ազգային–ազատագրական պայքարը ճնշելու, արտաքին քաղաքականության մեջ՝ կրոնի քողի տակ, իսլամ դավանող ժոււովուրդներին նվաճելու նպատակ: Աբ– ղուլ Հալքիդ II ոչ միայն չիրագործեց Բեռ– լինի կոնգրեսի որոշումները, այլև Հայ– կական հարցը փորձեց լուծեք հայերի զանգվածային կոտորածներով: XIX դ. 90-ական թթ. Արևմտյան Հայաստանում և Կ.Պոլսում բնաջնջվեց ավեյի քան 300 հզ. հայ (տես Հայկական կոտորածներ 1895–96): Զեյթունում, Վանում, Սասա– նում և այլուր հայերը դիմեցին ինքնա– պաշտպանության (տես Սասանի ապըս– աամքություններ 1894, 1904): 1889-ին Ստամբուլում երիաթո ւրքերի ստեղծած «Միություն և առաջադիմություն» գաղտնի ընկերությունը կայսրությունը պահպանելու միակ ճանապարհը համա– րում էր օաէանիզմի և պանթյուրքիզմի շովինիստական ասիմիլյատորական քա– ղաքականության կիրառումը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո (տես Երիտթուրքական հեղափոխություն 1908), 1909-ի մարտին երիտթուրքերն անցան իշխանության գլուխ: Աբդուլ Հա– միդը գահընկեց եղավ, սուլթան դարձավ նրա եղբայրը՝ Մուհամմեդ V (1909–18): 1909-ին Ադանայում և Կիլիկիայի այլ շրջաններում երիտթուրքերի կազմակեր– պած հայերի զանգվածային կոտորածին զոհ դարձավ 30 հզ. մարդ (տես Սղանայի կոտորած 1909): 1911 –12-ի իտալա–թուր– քական և 1912–13-ի Բալկանյան պա– տերազմներից հետո եվրոպական պետու– թյունների առջև նորից ծառացավ Հայկա– կան հարցը: 1914-ի հունվ. 26 (փետր. 8)-ի ռուս–թուրք. համաձայնագրով նախատես– վեց Արևմտյան Հայաստանում կատարեք բարեփոխություններ, սակայն առաջին համաշխարհային լլյատերազմը խոչըն– դոտեց այդ ծրագրի իրականացմանը (տես Հայկական բարենորոգումներ 1913–14): 1914-ի հոկտեմբերին Թ. մտավ պատե– րազմի մեջ Գերմանիայի կողմում: Կով– կասյան ճակատում ռուս, զորքերը ջախ– ջախիչ հարված հասցրին թուրքերին և 1915–16-ի ընթացքում գրավեցին գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը: Ռուս, զորքերի հաղթանակներին նպաստեցին հայ կամավորական ջոկատները (աես Կամավորական շարժում): Թեև թուրք, զորքերը որոշակի հաջողության հասան 1915-ին Գալլիպոլիում՝ անգլո–ֆրանսիա– կան դեսանտային զորքերի, իսկ 1916-ին Կուտ Էլ–Ամարայի ճակատամարտում՝ անգլ. բանակի նկատմամբ, երկիրը գտնը– վում էր կործանման եզրին: Երիտթուր– քերը օգտագործելով պատերազմի ընձե– ռած հնարավորությունը, հայերի նկատ– մամբ կիրառեցին ցեղասպանություն: 1915-ի ապրիլից Արևմտյան Հայաստա– նում, նախապես մշակված ծրագրով, իրա– գորՇվեց զանգվաօային կոաորաօ, որին զոհ գնաց ավելի քան մեկ ու կես մլն հայ (տես Մեծ եղեոն): Որոշ տեղեր հայերը դիմեցին ինքնապաշտպանության (տես Վանի հերոսամարտ 1915, Մաշի գոյա– մարտ 1915, Մասա {եռան հերոսամարտ 1915, Սասանի ինքնապաշտպանություն 1915, Շատախի հերոսամարտ 1915, Շա– պին–Գարահիսարի հերոսամարտ 1915, ուրֆայի հերոսամարտ 1915): Հայերի բնաջնջման երիտթուրքական պլանը ան– միջականորեն կապված էր Կովկասի, Պովոլժիեի, Ղրիմի, Միջին Ասիայի և Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդ– ներով բնակեցված այյ շրջանների նկատ– մամբ ունեցած նրանց պանթյուրքական նվաճողական ձգտումների հետ: 1916-ին թուրք, լծի դեմ ապստամբեցին արաբները: Ստամբուլում, Անատոլիայի տարբեր շըր– ջաններում տեղի էին ունենում ժող. զանգ– վածների զինված ելույթներ: 1918-ին Թ. Գերմանիայի հետ Սովետական Ռուսաս– տանին պարտադրեց Բրեսա–Լիտովսկի թալանչիական պայմանագիրը (աես Բրես– աի հաշտություն 1918): Կարսը, Արդա– հանը, Արդվինը նվաճելուց հետո, 1918-ին թուրք, զավթիչները ներխուժեցին Անդր– կովկաս: Մայիսի 22–-26-ին հայ զինվոր– ները և աշխարհազորը Մարդարապատի ճակատամարտում պարտության մատնե– ցին թուրքերին և կասեցրին նրանց ար– շավանքը Երևան (աես Սարդարապատի ճակատամարտ 1918): Սեպտ. 15-ին թուր– քերը գրավեցին Բաքուն և սրի քաշեցին 30 հզ. հայ: 1918-ին թուրք, զորքերը պարտություն կրեցին Պաղեստինի և Բսղ– կանյան ճակատներում: 1918-ի հոկտ. 30-ին Անտանտի երկրների և Օսմանյան կայսրության միջև Մուդրոսում ստորա– գրվեց զինադադար (տես Մուդրոսի զի– նադադար 1918): 1919-ին Փարիզի խաղա– ղության կոնֆերանսում մշակվեցին Օս– մանյան կայսրութքան մասնատման սլլան– ներ (տես Փարիզի հաշտության կոնֆե– րանս 1919–20): Մուդրոսի զինադադարից հետո Ան– տանտի զինված ուժերը, ըստ Սայքս Պիկոյի համաձայնագրի (տես Սայքս– Պիկոյի համաձայնագիր 1916), օկուպաց– րին Օսմանյան կայսրության տարբեր մա– սերը: Թուրք ժողովուրդը պայքարի ելավ Անտանտի երկրների դեմ: Այդ պայքարի հիմնական շարժիչ ուժը գյուղացիությունն էր: Ազգային պատերազմը գլխավորեց գեն. Մուստաֆա Քեմալ փաշան (Սթա– թյուրք), որի անունով շարժումը կոչվեց քեմալական: 1920-ի ապրիլի 23-ին Ան– կարայում քեմալականները ստեղծեցին մեջլիս (պառլամենտ), Թ–ի Ազգային մեծ ժողովը, որը կազմեց կառավա– րություն՝ Մ. Քեմալի գլխավորությամբ: Անկարայի կառավարությունն ապրիլի 26-ին դիմեց սովետական կառավարու– թյանը՝ խնդրելով ցույց տալ նյութա1|ան օգնություն և հաստատել դիվանագիտա– կան հարաբերություններ: Սովետական կառավարությունը ճանաչեց (1920-ի հու– նիսի 2) նորաստեղծ կառավարությանը, տալով նյութական օգնություն՝ ավելի քան 10 մլն ռ. (ոսկով) և մեծ քանաէքու– թյամբ զենք ու զինամթերք: 1920-ի օգոստ. 10-ին Անտանտի և Թ–ի սուլթանական կա– ռավարության Միջև կնքվեց ՍԱրի պայմա– նագիրը (տես Սերի հաշտության պայմա– նագիր 192(f), որը քեմալական կառավա– րությունը չճանաչեց: Քեմալականները 1920-ի սեպտեմբերին ռազմ, գործողու– թյուններ սկսեցին Հայաստանի բուրժ. հանրապետության դեմ՝ դրանք ներկա– յացնելով իբրև Անտանտի դեմ պատե– րազմ: Այդ «իմպերիափզմի դեմ» պատե– րազմում թուրք հրոսակները հրի ու սրի մատնեցին Արևելյան Հայաստանը՝ ոչըն– չացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց (տես Հայ–թարքական պատե– րազմ 1920): Սովետական Ռուսաստանի կառավարության վճռական միջամտու– թյան և Արևելյան Հայաստանում սովե– տական կարգերի հաղթանակի շնորհիվ թուրք, զավթիչները չկարողացան իրա– գործել հայերին իսպառ բնաջնջելու և Անդրկովկասը զավթելու ծրագիրը: 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Սովետական Ռուսաստանի և Թ–ի միջև պայմանագիր կնքվեց, որով Թ–ին Անդրկովկասից ան– ցավ շուրջ 25 հզ. կմ2 տարածություն (տես Սովեւոա–թուրքական պայմանագրեր 1921, 1925)՝ Քեմալական կառավարու– թյունն ազգ. պատերազմի ընթացքում վա– րում էր մոլի շովինիստական քաղաքա–