Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/257

Այս էջը սրբագրված չէ

կանություն հույների, հայերի նկատմամբ: Հայերի զանգվածային կոտորած կազմա– կերպվեց Կիլիկիայում, հույների և հայե– րի շարդ՝ Իզմիրում, քրդերի՝ Արևելյան Անատոլիայում: Հալածվում էր բանվո– րական և արհմիութենական շարժումը: Թ–ի կոմունիստական կուսակցությունը (ԹԿԿ), որը հիմնադրվել էր 1920-ին, ան– ցավ րնդհատակ: Ազգային պատերազմն ավարտվեց քե– մալականների հաղթանակով: 1923-ի հու– լիսի 24-ին Լոգանում ստորագրվեց հաշ– տության պայմանագիր Թ–ի և Անտանտի պետությունների միշև (տես Լոզանի կոն– ֆերանս 1922–23): 1923-ի հոկտ. 29-ին Թ. հռչակվեց հանրապետություն, պրեզի– դենտ դարձավ Մ. Քեմայը, պրեմիեր մի– նիստր՝ Իսմեթ Ինյոնյուն: 1924-ին ըն– դունվեց սահմանադրություն: Կառավա– րող կուսակցություն դարձավ (մինչև 1950-ը) 1923-ին Մ. Քեմալի ստեղծած ժողովրդա–հանրապետական կուսակցու– թյունը (ԺՀԿ): Ազգային պատերազմի կարևորագույն հետևանքը թուրքերի ազգային համա– խմբումն էր, թուրք բուրժ. ազգի վերշ– նական ձևավորումը: 1920-30-ական թթ. իրականացվեցին բուրժ. ռեֆորմներ, վե– րացվեցին սուլթանությունը և խալֆա– յությունը, հոգևոր իշխանությունը ան– ջատվեց պետությունից, դպրոցը՝ հոգևոր իշխանությունից: Եվրոպական օրենսգըր– քերի հիման վրա ստեղծվեցին քաղ. և քրեական օրենսգրքեր, արգեյվեց բազ– մակնությունը, չադրան, թուրք. գիրը դարձավ լատինատառ, մտցվեց եվրոպա– կան հագուստ: Կառավարությունը ար– դյունաբերության բնագավառում կիրա– ռում էր «էտատիզմի»՝ պետ. սեկտորի զարգացման քաղաքականություն, միա– ժամանակ խրախուսում մասնավոր սեկ– տորի ընդլայնումը: Գյուղատնտեսության ասպարեգում կիրառված միջոցառումները նպատակ ունեին ուժեղացնելու կուլա– կային տնտեսությունը: Քեմալականների նացիոնալիստական քաղաքականությունը Ստամբուլի հին թաղամաս հանգեցրեց 1925-ի քրդական ապստամ– բության, որը խեղդվեց արյան մեշ: Այդ ապստամբության օրերին, Անատոլիայի գյուղացիությանը ապստամբներից հեռու պահելու նպատակով, Քեմալը ստիպված եղավ անցկացնել մասնակի ագրարային ռեֆորմ: Թ–ի միջազգային դրությունն ամրա– պրնդվեց սովետա–թուրքական բարեկա– մական հարաբերությունների հաստատ– ման շնորհիվ: 1925-ի դեկա. 17-ին ստորա– գրվեց սովետա–թուրքական բարեկամու– թյան և չեզոքության մասին պայմանա– գիրը, որի գործողությունը 1935-ին եր– կարացվեց 10 տարով: 1932-ին Թ. դարձավ Ազգերի լիգայի, 1934-ին՝ Բալկանյան Անտանտի անդամ: 1931, 1936–37-ին դաժանորեն ճնշվեցին քրդական ապըս– տամբությունները: 30-ական թթ. ընդլայն– վեցին կապերը ֆաշիստական Գերմանիա– յի հետ: Իմպերիալիստական պետություն– ների հետ մերձեցումը ակնառու դարձավ նեղուցների ռեժիմի վերանայման կա– պակցությամբ, երբ թուրք, պատվիրակու– թյունը հանդես եկավ սովետական ներ– կայացուցիչների արդար, օրինավոր և հիմնավորված առարկությունների դեմ (տես Մոնարյոյքւ կոնֆերանս 1936): 1937-ին Թեհրանում ձևավորվեց Թ–ի, Իրա– նի, Իրաքի և Աֆղանստանի ռազմ, խըմ– բավորումը (Սահադաբադի պակտ), որը դարձավ բրիտանական քաղաքականու– թյան գործիք: Անգլո–ֆրանսիական իմ– պերիայիստները 1938-ին աշակցեցին Սի– րիայից Ալեքսանդրետի սանջակը անջա– տելուն և Թ–ին միացնելուն: Մ. Քեմալի մահից հետո, 1938-ին, պրեզիդենտ ըն– տըրվեց Ի. Ինյոնյուն: 1939-ի հոկտ. 19-ին Թ. միացավ անգլո– ֆրանսիական ռազմ, բլոկին, որը ձևա– կանորեն հակաֆաշիստական էր, սակայն իրականում ուղղված էր Սովետական Միու– թյան դեմ: Մովետա–ֆիննական պատե– րազմի ժամանակ Թ. գաղտնի բանակցու– թյուններ էր վարում Սիրիայում ֆրանս. հրամանատարության հետ՝ Բաքվի և Բա– թումի վրա հարձակվելու նպատակով: Պատերազմի ընթացքում, «չեզոքության» քողի տակ, Թ. օգնում էր Գերմանիային և վերջինիս աջակցությամբ նախատեսել էր զավթել Կովկասը: Թ. սովետական սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դի– վիզիա, որոնք Ստալինգրադի անկման պահին ներխուժելու էին Անդրկովկաս: Գերմ. զորքերի ջախջախումը Ստալին– գրադում սթափեցրեց թուրք, կառավարող– ներին: 1944-ի օգոստոսին դաշնակիցների պահանջով Թ. ձևականորեն խզեց դիվա– նագիտական հարաբերությունները Գեր– մանիայի հետ, իսկ 1945-ին, ՄԱԿ–ում տեղ գրավելու համար, սիմվոլիկ պատե– րազմ հայտարարեց Գերմանիային և ճա– պոնիային: Պատերազմի տարիներին Թ–ի կառավարությունը վարում էր հետադեմ, հակաժողովրդական, մոլի շովինիստա– կան ներքին քաղաքականություն: Հա– յերին, հույներին և հրեաներին տնտե– սապես քայքայելու նպատակով 1942-ին ընդունեց «Ունեցվածքի հարկի» («Վար– յըք վերգիսի») օրենքը: Հույները, հայերը և հրեաները պետք է պետ. գանձարան մուծեին իրենց ունեցվածքից տասնյակ անգամ ավելի գումար: ժամկետին չմու– ծողները արտաքսվում էին Անատոլիայի խորքերը՝ տաժանակիր աշխատանքի: Երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո «Տրումենի դոկտրինայի» (1947) և «Մարշափ ւկչանի» (1948) իրագործման հետևանքով Թ. ԱՄՆ–ից ստացավ ռազմ, և տնտ. օգնություն, Թ–ում տեղադրվեցին ԱՄՆ–ի ռազմ, բազաներ: Թ–ի տնտեսու– թյունը ենթարկվեց օտարերկրյա կապի– տալին: Երկրի ռազմականացման հետա– դիմական քաղաքականությունը վատթա– րացրեց ժող. զանգվածների դրությունը: 1950-ին իշխանության գլուխ անցած դե– մոկրատական կուսակցության (ԴԿ, ըս– տեղծվել էր 1946-ին) կառավարությունը շարունակեց ԺՀԿ–ի ներքին և արտաքին քաղաքականությունը: Ա. Մենդերեսի կա– ռավարությունը 1955-ի սեպտեմբերին Ստամբուլում և Իզմիրում կազմակերպեց հույների և հայերի զանգվածային շարդ: 1950-ին թուրք, կառավարությունը Կորեա ուղարկեց 20 հզ. զինվոր, որոնք ԱՄՆ–ի զորքերի հետ պատերազմում էին կորեա– կան ժողովրդի դեմ: 1951-ին Թ. դարձավ ՆԱՏՕ–ի, այնու– հետև ՍԵՆՏՕ–ի անդամ: 1960–76-ի ըն– թացքում Թ–ում աշխուժացավ բանվորա– կան և արհմիութենական շարժումը: 1973-ին պրեզիդենտ դարձավ Ֆահրի Քո– րություրքը: 1974-ին, օգտվելով Կիպրո– սում ստեղծված իրադրությունից, Թ. իրա– գործեց Կիպրոսը զավթելու իր վաղեմի ծրագիրը և գրավեց կղզու 40% –ը: Ավելի քան 200 հզ. հույն, մասամբ հայ կիպրոս ցիներ, թուրք զավթիչներից փրկվեւու համար, հեռացան իրենց բնակավայրերից և պատսպարվեցին վրանաքաղաքներում: Թ–ի կառավարող շրջանները չէին կա– րող հաշվի չառնեյ երկրի հասարակական շրջանների՝ Սովետական Միության հեա հարաբերությունները լավացնելու պա– հանջը: 1976-ի փետրվարին մի խումբ դեպուտատներ կազմեցին պառլամենտա– կան կոմիտե՝ Սովետական Միության հեա բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ընդ– լայնվում են Թ–ի՝ Աովետական Միության հետ տնտ., տեխ., մշակութային և առևտր. կապերը: Մակայն Թ–ի կառավարող շըր– ջանների քաղաքականության հիմքը հա– կակոմունիզմը և հակասովետիզմն է: Ար– տաքին քաղաքականության ասպարեզում Թ. մնում է հավատարիմ ՆԱՏՕ–ի ագրեսիվ բլոկին և ԱՄՆ–ին: 1977-ի հուլիսին Մ. Դե– միրելը կազմեց կոալիցիոն նոր կառավա– րություն: 1977-ի դեկտեմբերին քաղ. ճգնաժամի պայմաններում Ս. Դեմիրելը հրաժարա– կան տվեց: ԺՀԿ ղեկավար Բյուլենա էջե– վիտը 1978-ի հունվարին կազմեց Թ–ի նոր կառավարություն: Թ–յււմ ներկայումս (1978) բնակվում է շուրշ 100 հզ. (որոշ տվյալներով՝ 250 հզ.) հայ, որից 60 հզ. Ստամբուլում, ուր և կենտ– րոնացած է հայ կյանքը (տես ՍտամըոէԼ, Հայերը Ստամբուլում մասը): Մնացածները տեղաբաշխված են՝ Անկա– րայում՝ 300 ընտանիք, Մալաթիայում՝ 120, Տիգրանակերտում՝ 110, Ավազում (Աեբաստիա)՝ 72, Թոքաաում (Եվդոկիա)՝ 29, Կայսերիում (Կեսարիա)՝ 28, Իսքեն–