Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/259

Այս էջը սրբագրված չէ

Արդյունաբերական արտադրանքի կարևոր տեսակների արտադրությունը Արտադրանքի տեսակներ | 1950 | 1960 | 1975 էլեկտրաէներգիա, մլրդ կվտ–ժ 0,8 2,8 15,6 Քարածուխ, մլն ա 2,8 3,6 4,8 Գորշածուխ, մլն ա 0,7 1,3 6,2 Նավթ, հզ. w 17,0 375,0 3100 Քրոմի հանքանյութ1, հզ. ա 207 221,0 232 Երկաթի հանքանյութ2, հզ. in 143 444,0 1297 Մանգանի հանքանյութ, հզ. ա 16,0 17,5 6,63 Պղինձ անմաքուր/ հզ. ա 12,0 27,0 27 Ծարիրի հանքանյութ, հզ. ա 1,3 1,4 5,93 Նավթամթերքներ, մլն ա … 3,5 12,3 Չուգուն, հզ. m 113,0 248 1300 Պողպատ, հզ. ա 91,0 265,0 1809 Ցեմենտ, հզ. ա 396,0 2040,0 10850 Թուղթ և ստվարաթուղթ, հզ. ա 18,0 56,0 367 Բամբակյա գործվածքներ, մլն մ 152 517 1225 Բրդյա գործվածքներ, մլն ւ£ 9 22 49 Շաքար, հզ. ա 141 644 806 1. Ըստ 0քշ03-ի պարունակության: 2. Ըստ մետաղի պարունակության: 3.1973: Գյոքչեկայայում (300 Մվւո). նույն գետի վրա է գտնվում Աարրյարի ՀԷԿ–ը (160 Մվւո), իսկ Կզըլ–Իրմակի վրա՝ Խըրֆան– լարի ՀԷԿ–ը (148 Մվւո): Քարածուխ արդյու– նահանվում է Աևծովյան ափին՝ Զոնգուլ– դակ–էրեգլիի ավազանում, գորշածուխ՝ Քյոթահիայի իլում: Շահագործվում են նավթի հանքավայրեր Ռամադանում և Զոկում (հվ–արլ–ում), որոնք նավթամուղ– ներով միացված են Բաթմանի նավթա– վերամշակման գործարանին: Նավթի պա– հանջմունքի մոտ 4/5-ը բավարարվում է ներմուծման հաշվին: Ներմուծվող նավթը վերամշակվում է Մերսինի, Իզմիթի և Ալիաղայի գործարաններում: Թ. քրոմիտների արդյունահանությամբ կապիտալիստական և զարգացող երկըր– ների մեջ գրավում է 3-րդ տեղը (ՀԱՀ–ից և Հարավային Ռոդեզիայից հետո), ար– դյունահանվում են Գուլեմանի, Գյոջեկի, էսկիշեհիրի շրջանում: Պղնձի հանքա– նյութ արդյունահանվում է Մուրգուլում և էրգանիում, երկաթի՝ Տիվրիկում, ման– գանի՝ Ֆետհիեի մոտ և էրեզլիի շրջա– նում, ծարիրի՝ Բալըքեսիրի մոտ. ար– դյունահանվում են նաև սնդիկ, վոլֆրամ, կապար, բոքսիտներ, ծծումբ: Թույլ է զարգացած մշակող ծանր արդյունաբերու– թյունը: Սև մետաղների արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Կարա– բյուքում և էրեգլիում: 1975-ին շահագործ– ման է հանձնվել Իսքենդերոնի կոմբի– նատը: Գունավոր մետաղներից պղինձ ձուլվում է Աամսունում, էրգանիում և Առաջին դոմնային վառարանը Իսքենդերո– նում Մուրգուլում, կապար՝ Կեբանում, ալյու– մին՝ Աեյդիշեհիրում: Մեքենաշինությունը թողարկում է տրանսպորտային միջոցներ (ջերմաքարշեր, վագոններ, ավտոմոբիլ– ներ), գյուղատնտ. մեքենաներ (տրակ– տորներ, կոմբայններ), հաստոցներ, կեն– ցաղային մեքենաներ և սարքավորում, էլեկտրատեխ. ապրանքներ ևն: Ցարըմ– ջայում կառուցվել է նավթաքիմիական կոմպլեքս, Բանդըրմայում՝ ծծմբաթթվի, Աարըէսկիում (Իսքենդերոն), Աիվրիջա– յում և Ցարըմջայում՝ ֆոսֆատային, Քյո– թահիայում, Մերսինում և Աամսունում՝ ազոտական պարարտանյութերի, Իզմի– րում՝ լաքերի և ներկերի, Իզմիթում և Ադաբազարում՝ ավտոդողերի գործարան– ներ: Մշակող արդյունաբերության առա– վել զարգացած ճյուղերից է տեքստիլը (Կեսարիա, Նազիլլի, Ատամբուլ, Իզմիր, Երզնկա, Ադանա): Զարգացած է սննդի արդյունաբերությունը՝ ալրաղացային (250 գործարան), շաքարի (18 գործարան), մսի (13 կոմբինատ), ձիթագործական, բանջարեղենի և ձկան պահածոների ար– տադրության ճյուղերը: Ծխախոտի առա– վել խոշոր ֆաբրիկաները գտնվում են Մտամբուլում, Իզմիրում, Աամսունում, Ադանայում, Բիթլիսում, Մալաթիայում: Թղթի ֆաբրիկաներ կան Իզմիթում, Չայ– ջումայում, Կերասունտում, Դալամանում: Չայիրօվայում (Մտամբուլի մոտ) գործում է լուսամուտի ապակու՝ Մերձավոր և Միջին Արևելքում ամենախոշոր գործա– րանը: Զարգացած է ցեմենտի արտադրու– թյունը (27 գործարան): Տրանսպորտը: Երկաթուղիների երկա– րությունը 8138 կմ է (1976), որոնց սպա– սարկում են (1975) 717 շոգեքարշ, 242 ջերմաքարշ և 11 էլեկտրաքարշ: Խճուղի– ների երկարությունը 51 հզ. կմ է, գրուն– տային ճանապարհներինը՝ 160 հզ. կմ: 1975-ին երկրում կար 261,3 հզ. մարդա– տար ավտոմեքենա, 223,8 հզ. բեռնատար և 59,5 հզ. ավտոբուս: Մեծ դեր են խաղում սայլերով և քարավաններով կատարվող փոխադրումները: 1976-ին առևտրական ծովային նավատորմի տոննաժը 1079,3 հզ« ա էր, առավել խոշոր նավահանգիստները՝ Ատամբուլ, Մերսին, Իզմիր, Իսքենդերոն, Սամսուն: Նավագնացություն կա նաև Վա– նա լճում: Դատվանի և Վանի միջև երթևե– կում է երկաթուղային լաստանավ: Խո– շոր օդանավակայանները՝ էսենբոգա (Անկարա), Եշիլքյոյ (Ատամբուլ), Չիգլի (Իզմիր), Ադանա: Արտաքին տնտեսական կապերը: Թ–ի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացա– սական է: 1975-ին արտահանությունը կազմել է 1401,1 մլն դոլլար, ներմուծումը՝ 4738,7 մլն դոլլար: Արտահանում է գյու– ղատնտ. մթերքներ (բամբակ, ծխախոտ, կաղին, չամիչ) և արդ. հումք (սև և գունա– վոր մետաղների հանքանյութ): Ներմու– ծում է մեքենաներ ու սարքավորում, տրանսպորտային միջոցներ, մասամբ՝ սպառման ապրանքներ: Արտաքին առն– տըրում կարևոր դեր են խաղում ԳՖՀ–ն, Իտալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտա– նիան, Ֆրանսիան, Լիբանանը: 1960-ական թթ. կեսերից ընդլայնվում են արտաքին տնտ. կապերը սոցիալիստական երկըր– ների, ամենից առաջ ԱԱՀՄ–ի հետ: 1974-ին ԱՍՀՄ–ի և Թ–ի միջև ապրանքաշրջանառու– թյունը 1964-ի համեմատությամբ աճել էր 10 անգամ: 1974-ին ԱՍՀՄ–ին բաժին էր ընկնում արտահանության 5% –ը և ներ– մուծման 3%–ը: Տնտ. և տեխ. համագոր– ծակցության վերաբերյալ 1967-ի համա– ձայնագրով ԱՍՀՄ–ը Թ–ին աջակցում է մետալուրգիական (Իսքենդերոնում), ալ– յումինի (Աեյդիշեհիրում), նավթավերա– մշակման (Իզմիրում), ծծմբաթթվի (Բան– դըրմայում), փայտյա սալիկների (Արդ– վինում) գործարանների կառուցման գոր– ծում: 1973-ի հոկտեմբերին ստորագրվել է Ախուրյան գետի վրա ոռոգման ամբար– տակի համատեղ կառուցման սովետա– թուրքական համաձայնագիրը: Դրա– մական միավորը թուրքական լիրան է: ԱԱՀՄ Պետբանկի կուրսով 100 թուրք. լիրան=2 ռ. 74 կոպ. (1978-ի հուն– վար): VIII. Բժշկա–սանիտարական վիճակը և առողջապահությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Թ–ում ծնունդը 1000 բնակչին կազմել է 41,2, մահացությունը՝ 14,5 (1974): Մանկական մահացության վերաբերյալ ստույգ տվյալ– ներ չկան (այն տատանվում է 1000 ողջ ծնվածին՝ 90–150 դեպք): Մահացության հիմնական պատճառները՝ սիրտ–անոթա– յին համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացություններն են: Տա– րածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները: Գրանցվել է (1971) տուբերկուլոզի ակտիվ ձևի մոտ 450 հզ. դեպք: 1972-ին Թ–ում եղել է 768 հիվան– դանոցային հիմնարկ՝ 75,5 հզ. մահճա– կալով (2,1 մահճակալ 1 հզ. բնակչին), որից .49,0 հզ. մահճակալը՝ 586 պետ. բուժհիմնարկներում: Արտահիվանդանո– ցային բժշկ. օգնություն են կազմակեր– պել հիվանդանոցների 371 պոլիկլինիկա– յին բաժանմունք, 437 մասնավոր պոլի– կլինիկա, 292 բժշկ. կենտրոն, 872 առող– ջապահական կենտրոն, 2,4 հզ. առողջա– պահական կետ, մոր ու մանկան առողջու– թյան պաշտպանության 62 կենտրոն, երե– խաների բուժսպասարկման 759 կետ և 301 դիսպանսեր: Աշխատել են (1973)