Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/263

Այս էջը սրբագրված չէ

Թուրքերը շարժվեցին Արլ. Իրան, սա– կայն 1726-ի հոկտեմբերին նրանց առաջ– խաղացումը կասեցրեց Իրանի աֆղան կառավարիչ Աշրաֆը: 1727-ի հոկտ. 4-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճա– նաչեց Թուրքիայի իրավունքները նվաճ– ված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրա– ֆին՝ իրանի տիրակալ: 1723–27-ի պա– տերազմը ծանր հարված հասցրեց Ղա– րաբաղում և Սյունիքում ապստամբած հայերին: 1730–36-ի պատերազմը: 1730-ին իրանի Փաստական կառավարիչ Նադի– րը (1736–47-ին՝ Իրանի շահ) թուրք, զորքերին վտարեց Համադանից, Քրման– շահից և Հյուսիսային իրանից: Շահ Թահմազ II (1722-32) ինք– նուրույն ռազմ, գործողու– թյուններ ծավալեց, սակայն 1731-ին պարտվեց Համա– դանի մոա: 1732-ին հաշ– տություն կնքվեց, որով Թուրքիան պահպանում էր Արաքսից հս. Անդրկովկաս– յան հողերը: 1734–35-ին Նադիրի զորքերը ներխու– ժեցին Արեելյան Հայաս– տան, Վրաստան, Ադրբե– շան: 1735-ի հունիսի 14-ին Եղվարդի մոտ վճռական ճակատամարտում Նադիրի զորքերը շախշախեցին թուրքերին: Կարեոր դեր խաղաց հայ գյուղացիների աշխարհազորը, որը վւակեց թուրքերի նահանշի ճանա– պարհը: 1736-ի հոկտ. 17-ի Ստամբուլի հաշտությամբ նախատեսվում էր Իրանին վերադարձնել 1723-ից Թուրքիայի գրաված հողե– րը: Սակայն պայմանագի– րը ուժի մեջ չմտավ: 1743–46-ի պատե– րազմը: 1743-ի աշնանը Նադիր շահի զորքերը պա– տարեցին Մոսուլը, 1744-ի հալիս–հոկտեմբ երին՝ Կար– սը: 1745-ի օգոստ. 23-ին, Երեանից արեմուտք, Նա– դիր շահը հաղթեց թուրքե– րին, սակայն չզարգացրեց հաշողությունը: 1746-ի սեպտ. 4-ի հաշտությամբ հաստատվեցին 1639-ի պայմանները: XIX դ. 20–40-ական թթ. թուրք–իրանական ընդհա– րումները չազդեցին սահ– մանների փոփոխման վրա: Թ–ի. պատերազմները թուլացրին Թուրքիային և Իրանին, որից օգտվեցին եվրոպական երկրները՝ Մերձավոր Արեելքում հաս– տատվելու համար: Այդ պատերազմները կործանա– րար հետեանք ունեցան Հայաստանի և հայ ժողո– վըրդի համար: Բնակչու– թյան կոտորածը և գերեվա– յւումը, քաղաքների ու գյու– ղերի ավերումը, ավարառությունը ծանր հարված հասցրին Հայաստանի հասարա– կական–տնտեսական կյանքին: Հայաստա– նը բաժանվեց երկու մասի. արմ. մասն անցավ Թուրքիայի, արլ–ը՝ իրանի տիրա– պետության տակ: Գրկ. Աբրահամ Կ ր և տ ա ց ի, Պաա– մագրութիւն անցիցն իւրոյ և Նաւոր–Շահին Պարսից, Վաղ–պաւո, 1870: Առաքել Դավ– ր ի ժ և ց ի, Պաամութիւն, Վաղ–պատ, 1896: Աբրահամ Երեանցի, Պաամութիւն պատերազմացն 1721 – 1736 թթ., Ե., 1938: Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1972: ApyHOBa Mk P., AmpacfctfH K. 3., rocy/japcTBO Haflnp-maxa Acjmiapa, M., 1958; T e p-M kpthhhhJI., ApMeHHH noa BJiacTtio HaflHp-inaxa, M., 1963, Հ. Նաշարյան.

ԹՈՒՐՔՄԵՆ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Բուրսայի վիլայեթում, Բիլեճիկ քա– ղաքից հարավ–արևելք: XX դ. սկզբին ուներ 506 տուն բնակիչ: Նրանց նախնի– ները գաղթել էին Սեբաստիայից: Գյուղը հիմնադրվել, է XVI դ.: Զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով (կտավագործություն, դեր– ձակություն, երկաթագործություն, համե– տագործություն, պայտարություն): Թ. իր շրջապատի գյուղերի համար արհեստների U առևտրի կենտրոն էր: Կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան՝ 125 աշակերտով: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և տա– րագրվել օտար երկրներ:

ԹՈՒՐՔՄԵՆԱ–ԻՈՐԱՍԱՆԻ ԼԵՌՆԵՐ, լեռ– նային համակարգ Իրանում և Թուրքմե– նական UlK-ում, Իրանական բարձրա– վանդակի հյուսիսում, էլբուրսի և Պարո– պամիզի միջև: Երկարությունն ավելի քան 600 կմ է, լայնությունը՝ մինչև 250 կմ, բարձրությունը՝ 1500–3314 մ (Կենգգոշկ):

ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՁԻ, տեղական հնա– գույն հեծկան ձի: Ախալթեքեյան և իո– մուցյան ձիերի բուծման համար ծառայել է որպես ելակետային ցեղ: Տես Ախաւ– թեքեյան ձի:

ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՏԻԱ–

ԼԻԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Թուրք– մենիստան Սովետ Սոցիալիստիկ Ռես– պուբլիկասի), Թուրքմենստան, Թուրքմենիա Բովանդակ ու թյուն I. Ընդհանուր տեղեկություններ . . . 263 II. Պետական կարգը 264 III. Բնությունը • . 264 IY. Բնակչությունը 264 V. Պատմական ակնարկ 264 YI. Թուրքմենիայի կոմունիստական կուսակցությունը (ԹԿԿ) 265 VII. Թուրքմենի այի լենինյան կոմու– նիստական երիտասարդական միությունը . . 265 VIII. Արհմիությունները 265 IX. Տնտեսությունը 265 X. Առողջապահությունը 266 XI. ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմ– նարկները 266 XII. Գիտությունը և գիտական հիմ– նարկները 266 XIII. Մամուլը, ռադիոն և հեռուստա– տեսությունը 267 XIV. Գրականությունը 267 XY. ճարտարապետությունը և կերպ– արվեստը 267 XVI. Երաժշտությունը 268 XYII. Թատրոնը 268 XYIII. Կինոն 268 I. Ընդհանուր տեղեկություններ Թուրքմենական ՍՍ^տ կազմվել է 1924-ի