«Աշնեֆթեմաշ» գոր– ծարանի խաարների հզոր օդափոխիչնե– րի արտադրամա– սում յան հնգամյակների տարիներին ստեղծ– վեցին ժամանակակից արդյունաբերու– թյան հիմքերը: իրականացվեց կուլտու– րական հեղափոխությունը: Աճեց բանվոր դասակարգի թիվը: Սկսվեց գյուղատնտե– սության կոլեկտիվացումը: Թ. վերածվեց ինդուստրիալ–ագրարային սովետական սոցիալիստական հանրապետության՝ զարգացած արդյունաբերությամբ, մեքե– նայացված գյուղատնտեսությամբ: Ձևա– վորվեց թուրքմենական սոցիալիստական ազգը: Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) հանրապետությունը մեծապես օգնեց ռազմաճակատին (նավթ, բամբակ, պարեն): 19 հզ. մարդ արժանա– ցան ՍՍՀՄ շքանշանների և մեդալների, 78-ը՝ Սովետական Միության հերոսի կոչ– ման: Ետպատերազմյան տարիներին է՝լ ավելի զարգացավ արդյունաբերությունը, հատկապես նավթի և գազի հանույթը, Էներգետիկան, բարձրացավ ժողովրդի կուլտուրական մակարդակը: 304 մարդ արժանացավ սոցիալիստական աշխա– տանքի հերոսի կոչման: Հանրապետու– թյունը պարգևատրվեց Լենինի (1957), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով: Հայերը Թ–ի տերիտորիայում բնակ– վել են վաղ ժամանակներից, սակայն նը– րանց զանգվածային բնակությունը սկըս– վել է XIX դ. 80-ական թթ., երբ ձեռնարկ– վեց Միջինասիական երկաթուղու շինա– րարությունը: Հայաստանից և Անդրկով– կասի հայաշատ բնակավայրերից Միջին Ասիա տեղափոխվեցին մեծ թվով արհես– տավորներ, քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ, երկաթագործներ, որոնք աշխատանքի անցան Կրասնո– վողսկ–Տաշքենդ երկաթուղային կա– մուրջների շինարարության վրա: Թ–ում հայերի թիվը (1897-ի մարդահամարի տվյալներով) 4169 Էր, որը արդյունաբե– րության զարգացման համեմատ ավելա– ցավ և Հոկտեմբերյան հեղափոխության նախօրեին կազմեց 20–25 հզ. (Աշխա– բադ, Մարի, Չարջոու, Կրասնովոդսկ, Բայրամ–Ալի ևն): Հայաբնակ վայրերում գործել են հայկ. դպրոցներ, գրադարան– ներ, թատերական խմբեր: Հայերը ակտի– վորեն մասնակցել են Թ–ի տնտ. և քաղ. կյանքին: 1905– 07-ի հեղափոխության ժամանակ հայ ժողովրդի շատ զավակներ (Ասրյանց, Արշակ խաչիև, Գուրգեն Հայ– կունի՝ բոլորն էլ Աշխաբադի ընդհատակյա կոմիտեի անդամներ) մասնակցել են ս–դ. խմբակների աշխատանքներին, գործա– դուլների կազմակերպմանը: Սովետական իշխանության հաստատման համար մըղ– ված պայքարում Թ–ում առանձնապես աչքի ընկան ականավոր գործիչներ Սամ– վել Ղեյվանդովը (Ղևոնդյան)՝ բոլշևիկ– յան «Տրուդովայա միսլ» («TpyflOBaa MblCJIb»–) և «Գորնիսա» («rOpHHCT», մեկ Էջը՝ հայերենով) թերթերի խմբա– գիրը, Ահարոն Ահարոնովը (1918-ին՝ Ան– դըրկասպյան մարզի ֆինանսների ժող– կոմ, Չարջոուի բոլշևիկյան կազմակեր– պության նախագահ), Աշուո Ստեփանովը (Աշխաբադի Հեղկոմի անդամ, հետագայում անվանի ճարտարապետ), Սոկրատ Հա– րությունյանցը (Աշխաբադի ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեի նախագահի տեղա– կալ), Հեղկոմի անդամներ Դաբրիել Սա– դաթյանը, Օսիպ Շիրինյանը, Զաքար Կաս– պարովը և ուրիշներ: Թ–ում քաղաքացիա– կան պատերազմի աչքի ընկնող գործիչ– ներից էին Հակոբ Մկքոնմովը (թուրք– մենական հեծյալ բրիգադի հրամանա– տար), Թարխան Հայկազյանը (Թուրքես– տանյան 1-ին գնդի հրամանատար), Պետ– րոս Պետրոսյանը (Կարմիր դրոշի շքա– նշանակիր), Արսեն Աթայանը (Թուր– քեստանյան 1-ին գնդի վաշտի հրամա– նատար), Գրիգոր Մելքումովը, Անդրա– նիկ Զախարյանցը, Հայկ Մկրտիչևը: 1919–20-ին Անդրկասպյան մարզում լույս էին տեսնում «Շեփոր» և «Կոչնակ» հայկ. թերթերը: Այսօր էլ հայ ժողովրդի շատ զավակներ, սովետական մյուս ժո– ղովուրդների զավակների հետ միասին, ակտիվորեն մասնակցում են Թ–ի ժող. տնտեսության, գիտության, մշակույթի զարգացմանը: Վ. Պետրոսյան VI. Թուրքմենիայի կոմունիստական կուսակցությունը (ԹԿԿ), ՍՄԿԿ բաղկա– ցուցիչ մասն Է: Ստեղծվել է 1918-ի հունի– սին: Առաջին ս–դ. խմբեր ստեղծվել են 1903–04-ին Կիզիլ–Արվատում և Ասխա– բադում (այժմ՝ Աշխաբադ): 1905–07-ին ս–դ. կազմակերպություններ առաջացան նաև Չարջուեում (այժմ՝ Չարջոու), Մեր– վում (այժմ՝ Մարի), Կրասնովոդսկում: Այդ կազմակերպությունների հիմնադիր– ները և ղեկավարներն էին բոլշևիկներ Վ. Դմիտրիևը, Վ. Բաքրաձեն, Վ. վախնի– նը, Ա. Զապլատկինը և ուրիշներ: 1917-ի հոկտեմբերին Ասխաբադում ստեղծվեց Միջին Ասիայում առաջին ինքնուրույն բոլշևիկյան կազմակերպությունը (ղեկա– վարներն էին Ցա. ժիտնիկովը և Ն. Սո– րինը): 1919-ի ամռանը և աշնանը առաջա– ցան կուսակցության առաջին աուլային բջիջները: 1920-ի օգոստոսին կայացավ առաջին մարզային կուսակցական կոն– ֆերանսը, որն ընտրեց ՌԿ(բ)Կ մարզա– յին կոմիտե, 1925-ին տեղի ունեցավ ԹԿ(բ)Կ I համագումարը: ԹԿԿ XXI հա– մագումարը կայացավ 1976-ին: Ունի ավե– լի քան 80 հզ. անդամ (1977): ԹԿԿ ԿԿ առաջին քարտուղարն է Մ. Գապուրովը (1969-ից): VII. Թուրքմենիայի լենինյան կոմու– նիստական երիտասարդական միությու– նը Կազմակերպչորեն ձևավորվել է 1924-ին: Ունի 4484 սկզբնական կազմակերպու– թյուն՝ 315395 անդամով (1977-ի հուն– վար): VIII. Արհմիությունները 6600 սկզբնական կազմակերպություն– ներում եղել է 625 հզ. անդամ (1977-ի հունվար): IX. Տնտեսությունը Թ. ինդուստրիալ–ագրարային հանրա– պետություն Է՝ բազմաճյուղ արդյունաբե– րությամբ և մեքենայացված գյուղատնտե* սությամբ: Մտնում է Միջինասիական տնտ. շրջանի մեջ: Արդ. արտադրանքի ծավալը 1975-ին, 1940-ի համեմատու– թյամբ, ավելացել է 10 անգամ: Թ. աչքի Է ընկնում նավթի, բնական գազի, քիմ. հումքի հանույթով և վերամշակմամբ, մեքենաշինական և տեքստիլ արդյունա– բերությամբ, բամբակի, կարակուլի, մե– տաքսի, բրդի արտադրությամբ: Զարգա– ցած է թեթև և սննդի արդյունաբերու– թյունը, գորգերի արտադրությունը: Միու– թենական մյուս հանրապետություններ Է արտահանում նավթ, նավթամթերքներ, գազ, բամբակ, մետաքս, կարակուլ, գոր– գեր, նատրիումի սուլֆատ, ծծումբ, յոդ, բրոմ, բենթոնիտ, կաբել, նավթահան պոմ– պեր, ցեմենտ, սուպերֆոսֆատ: Ներմու– ծում է սև մետաղներ, մեքենաներ և սար– քավորումներ, հաց, անտառանյութ, հան– քային պարարտանյութեր: Արտադրանքը արտահանվում է արտասահմանյան 50 երկիր: Արդյունաբերության ճյուղերից առաջատարներն են՝ Էներգետիկան, գա– զի, նավթի, քիմիական, մեքենաշինական, թեթև, յուղի, գինեգործական, շինանյու– թերի արդյունաբերությունը: Նավթի հա– նույթով ՍՍՀՄ–ՈԼմ 4-րդն է (ՌՍՖՍՀ–ից, Ադրբեջանական ՍՍՀ–ից և Ղազախական ՍՍՀ–ից հետո): Նավթահանքերը և նավ– թավերամշակող արդյունաբերությունը տեղաբաշխված են Կրասնովոդսկի մար– զում: Կառուցվել են Վիշկա–Կրասնո– վոդսկ, Չելեքեն–Կրասնովոդսկ և այլ նավթամուղներ: Բնական գազի հանույթով Թ. ՍՍՀՄ–ՈԼմ 3-րդն է (ՌՍՖՍՀ–ից և Ուկրա– ինական ՍՍՀ–ից հետո): Բնական գազի գործող հանքավայրերից են Աչակը, Նաի– պը, Շատլիկը: 1969-ին շարք է մտել Մայսկոյե–Աշխաբադ–Բեզմեին գազա– մուղը: Երեք գազամուղով (Աչակ–Իփվա– Կունգրադ, Շատլիկ– Ւփվա– Կունգրադ և Օկարեմ–Կոտուրդեպե–Կրասնո– վոդսկ– Բեկդաշ–Մանգիշլակ) Թ. գազ Է մատակարարում ՄՍՀՄ եվրոպական մասի կենտրոնական շրջաններին: Արագ տեմ– Կարակումներում սկիզբ առնող «Միջին Ասիա*- կենտրոնական գազամուղը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/265
Այս էջը սրբագրված չէ