Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/267

Այս էջը սրբագրված չէ

կումի ջրանցքի շարունակության կառուց– ման, նոր հողատարածությունների յու– րացման հետ: Մեծ աշխատանքներ են կատարվում հասարակական գիտությունների բնագա– վառում: ԳԱ գրականության Ա լեզվի ինաո–ում ուսումնասիրվում են թուրքմենե– րենը և թուրքմեն ժողովրդի գրական ժա– ռանգությունը, ազգային գրականության դասականների ստեղծագործությունները: ԳԱ պատմության ինստ–ը պատրաստել և հրատարակել է «Թուրքմենական ՍՍՀ պատմություն» բազմահատորյակը, որն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: 1976-ին Թ–ում կար 60 գիտական հիմնարկ (ներառյալ նաև բու– հերը), 4,6 հզ. գիտաշխատող, այդ թվում՝ 39 ակադեմիկոս և թղթ–անդամ, ավելի քան 1800 գիտ. դ–ր և թեկնածու: Ունենալով տերիտորիալ, էթնիկական և մշակութային ընդհանրություններ ուզ– բեկների, տաջիկների, ղազախների և միջինասիական մյուս ժողովուրդների հետ՝ թուրքմենների հասարակական և փիլ. միտքը զարգացել է այդ ժողովուրդ– ների հետ՝ նրանց սերտ կապերի և փոխ– ներգործության ընթացքում: Մշակույթի վերածնունդի շրջանում՝ XVIII–XIX դդ. Փիլիսոփաներ Ազդին, Մախտումկուլին, Աեյդին և ուրիշներ հանդես են եկել ընդ– դեմ ֆեոդալա–կղերական գաղափարախո– սության և միստիցիզմի, քննադատելով սոցիալական անարդարությունները՝ զար– գացրել են պանթեիզմի, հումանիզմի և հայրենասիրության գաղափարները: Ռու– սաստանին միանալուց հետո Թ–ում փոխ– վել է տնտ., հաս–քաղ. և հոգևոր կյանքը. XX դ–ի սկզբներին բանաստեղծ–մտածող– ներ Մոլլամուրտը, Բայրամ Շահիրը և Դուրդի Կլիչը զարգացրել են փիլ., գեղա– գիտական և բարոյագիտական առաջա– դիմական գաղափարներ: Սովետական կարգերի հաստատումից հետո, 20– 30-ական թթ. սկսած թուրքմեներեն են թարգմանվել Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի, Վ. Ի. Լենինի աշխատությունները: Այժմ հանրապետությունում ուսումնասիրու– թյուններ են կատարվում ֆեոդալիզմից սոցիալիզմին անցման առանձին օրինա– չափությունների, սոցիալիստական ազգե– րի ձևավորման ու զարգացման, հաս–քաղ. մտքի պատմության, արդի բնագիտության նորագույն նվաճումների վերաբերյալ: Մշակվում են գիտական աթեիզմի, բարո– յագիտության և գեղագիտության պրոբ– լեմները, վեր հանվում արդի, բուրժ. փիլիսոփայության ու սոցիոլոգիայի արատները: Փիլ. ուսումնասիրությունները իրակա– նացվում են ԳԱ փիլիսոփայության և իրա– վունքի բաժանմունքում, բուհերի փիլ. ամբիոններում: XIII. Մամուլը, ռադիոն և հեռուստա– տեսությունը 1975-ին Թ–ում լույս է տեսել 26 անուն թերթ (7 հանրապետական, 10 մարզային, 2 շրջանային, 1 քաղաքային, 6 տեղական): Հանրապետական թերթերն են՝ «Սովետ Թուրքմենիստանի» («Սովետական Թուրք– մենիստան», 1920-ից), «Ցաշ կոմունիստ» («Երիտասարդ կոմունիստ», 1925-ից), «Միդամ տայ յար» («Միշտ պատրաստ», 1930-ից), «էդեբիյատ վե սունգաա» («Գրա– կանություն և արվեստ», 1958-ից), ռուս. «Տուրկմենսկայա իսկրա» (1924-ից), «Կոմ– սոմոլեց Տուրկմենիաոանա» (1938-ից): 1974-ին լույս է տեսել 30 հանդես: Ռա– դիոհաղորդումներն սկսվել են 1927-ին, հեռուստատեսային հաղորդումները՝ 1959-ին: XIV. Գրականությունը ժող. բանավոր ստեղծագործությունը և գրականությունը սկզբնավորվել է վաղ անցյալում: ժող. չափածո ստեղծագոր– ծությունը եղել է թուրքմ. գրականության կարևորագույն աղբյուրներից մեկը («Քյո– րօղլի», «Շահսանամ և Ղարիբ»): Հատուկ ժանր են հեքիաթները, աղջկական եր– գերը՝ լյալեները, հանելուկները, առակ– ներն ու ասացվածքները: Հին և միջնա– դարյան գրականությունը գրվել է պարս– կերենով և արաբերենով: Աչքի են ընկել բանաստեղծ–զորավարներ Բուրխանեդ– դին Սիվասին, Մուհամեդ Բայրամ խանը և նրա որդի Ռահիմ խանը, բանաստեղծ Բարխուդար Թուրքմենը: ժողովրդին հաս– կանալի լեզվով գրականությունն սկսել է զարգանալ XVIII դ.: Դասական շրջանի առաջին բանաստեղծը Դովլեթմամեդ Ագադին է (1700–60): Նրա «Ազատ քա– րոզ» չափածո պոեմ–տրակտատը թուրքմ. գրականության եզակի ստեղծագործու– թյուններից է, որտեղ արտացոլված են առաջավոր գաղափարներ: Թուրքմ. դա– սական գրականության և գրական լեզվի հիմնադիրն է բանաստեղծ Մահթումկու– լին (1733–83). ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է, նրա իրավունք– ները, մարդկանց փոխհարաբերություն– ները: XVIII–XIX դդ. եղել են թուրքմ. գրականության ծաղկման շրջան: Այդ ժամանակ են ապրել ու ստեղծագործել Անդալիբը (1710–70), Շեյդաին (1730– 1800), Մագրուպին (1735–1805), Մոլլա– նեպեսը (1810–62), Կեմինեն (1770– 1840), Սեյդին (1775–1836), Զելիլին (1785–1846), Մյատաջին (1822–84) և ուրիշներ, որոնք գրել են ժողովրդին մատչելի լեզվով: Սոցիալական նոր պայ– մանները, օտարերկրյա զավթիչների դեմ պայքարի ելած թուրքմենների քաղ. ակ– տիվության ուժեղացումը նպաստեցին հայրենասիրական պոեզիայի առաջաց– մանը: XX դ. սկզբին բանաստեղծների գործերում ավելի ուժեղ են հնչում դեմո– կրատական մոտիվները: Սովետական իշ– խանության առաջին տարիներին թուրք– մեն գրողների գործերում արտահայտվել են հանրապետության կյանքի նշանակալի իրադարձությունները: Նոր գրականու– թյան հիմնադիրներն են Քյորմոլլան (1876–1933), Մոլլամուրտը (1879–1930), Դուրդի Ղլիչը, Բ. Քերբաբաևը (1894– 1974), Կ. Բուռունովը (1898–1965), Ա. Կաուշուտովը (1903–50): Այդ շրջանի հիմնական ժանրը բանաստեղծությունն է, զարգանում են նաև արձակն ու դրամա– տուրգիան: Գրականության հիմնական հերոսը դարձել է սոցիալիստական հա– սարակարգ ստեղծող ժողովուրդը (Բ. Քեր– բաբաևի «Ադաթի զոհ», Ա. Ալամիշևի «Սո– նա» պոեմները, Ա. Դուրդիևի «Գեղեց– կուհին ուրուրի ճանկերում» պատմվածքը, Ա. Կաուշուտովի «Արյունոտ անտառ» պիեսը ևն): 30-ական թթ. վերջին թուրքմ. գրականությունը հարստացավ մեծ կտա– վի գործերով, ստեղծվեցին պատմա՜հեղա– փոխական վեպեր: Ստեղծագործական մեթոդը դարձավ սոցիալիստական ռեա– լիզմը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին թուրքմեն գրողները սովե– տական բանակի շարքերում էին (Չ. Աշի– րով, Կ. իշանով, Պ. Նուրբերդիև, Պ. Իս– մաիլովև ուրիշներ): Շ. Կեկիլովը, Ն. Սա– րիխանովը, Ա. Նիյազովը զոհվեցին մար– տերում: Գրականության առաջատար թե– ման դարձավ սովետական հայրենասի– րությունը, ժողովուրդների բարեկամու– թյունը: Առանձնապես հայտնի էին հան– րապետության ժող. շահիր Աթա Աալիհի (1908–64), Դ. |սալդուրդայի (ծն. 1909), Պ. Նուրբերդիևի (1909–72) բանաստեղ– ծությունները: 50-ական թթ. սկզբին գրա– կանություն եկան Ա. Աթաջանովը (ծն. 1922), Մ. Սեիդովը (ծն. 1925), Կ. Կուր– բաննեպեսովը (ծն. 1929) և ուրիշներ: Ետպատերազմյան շրջանը նշանավորվեց գրականության և գրականագիտության զարգացումով: 60-ական թթ. և 70-ակաէ թթ. սկզբներին երևան եկան գեղարվես– տական մի շարք խոշոր ստեղծագործու– թյուններ, գրական–քննադատական ու– սումնասիրություններ, մենագրություն ներ: XV. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Պահպանվել են մ. թ. ա. VI–V հազա րամյակների ճարտ. հուշարձանների մնա– ցորդներ (Պեսեջիկթեփե, Ղարաթեփե, Ցասըթեվւե, Նամազգաթեփե, Ալթինթե– փե): Հնագիտական պեղումներով հաս– տատվել Է, որ կառույցներում կիրառվեւ են խոշոր ուղղանկյուն հում աղյուս, թա– ղեր, պատերի և հատակի կավե սվաղ: Կառուցապատված քաղաքներում կիրառ վել է թրծված աղյուս, ձևավոր շարվածք երկրաչափական նախշազարդում: Կա «Բեշիր» գորգ