Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/268

Այս էջը սրբագրված չէ

ռուցվել են գեղեցիկ խճանկար երեսպատումով դամբարաններ, մզկիթներ, քարվանսարաներ, մինարեթներ: Գեղարվեստական մշակույթի հուշարձաններից են՝ երկրաչափական որմնագարդերը, խեցեղեն անոթները, քարից, ոսկրից, պղնձից, արծաթից և ոսկուց պատրաստված առարկաները, գեղարվեստական գործվածքները, գորգերը, արձանիկները, քանդակները: Սովետական իշխանության տարիներին շինարարությունը մեծ ծավալ է ստացել: 1935–37-ին մշակվել է Աշխաբադի առաշին գլխավոր հատակագիծը: 1952-ին նախագծվել, 1954-ին սկսվել է աշխարհում ամենամեծ հիդրոկառույցի՝ Կարակումի Վ. Ի. Լենինի անվ. շրանցքի շինարարությունը: Ծնունդ է առել հաստոցային կերպարվեստը՝ գեղանկարչությունը, գրաֆիկան, քանդակագործությունը: Հանրապետության նկարիչները միավորվել են նկարիչների միությունում (վարչության նախագահ ՍՍՀՄ Ժող. նկարիչ, ՍՍՀՄ և Թուրքմ. ՍՍՀ պետ. մրցանակների դափնեկիր Ի. Կլիչև): Թուրքմ. սովետական առաջին նկարիչը թուրքմ. ժող. նկարիչ Բ. Նուրալին է (1900–64): Արվեստի լավագույն ստեղծագործություններից են՝ Ցու. Դանեշվարի «Զեռագործ է անում», Ե. Ադամովի «Հանգստի ժամին», Ա. Հաշիեի «Մահտումկուլիի դիմանկարը», ի. Կլիչեի «Կարակումի անապատում»: Բեմանկարչության ասպարեզում առանձնանում են Խ. Ալլաբարդիեի, Ե. Կորդիշի, 6ա. Անանուրովի և ուրիշների գործերը, քանդակագործության առավել նշանավոր աշխատանքներից են Վ. Ի. Լենինի, գրող Մահտումկուլիի, Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված մարտիկների հուշարձանները Աշխաբադում:

XVI. Երաժշտությունը

Թ–ի բանաստեղծական և երաժշտական բանահյուսությանը բնորոշ են բովանդակության հարստությունը և վառ արտահայտված ազգային ինքնատիպությունը: Հնագույն ժամանակներից թուրքմենների կյանքում պատվավոր տեղ են ունեցել ժող. բանաստեղծ–երաժիշտների՝ բախշիների երաժշտությունն ու երգերը: ժող. նվագարաններից են՝ դուտարը (երկլար, կսմիթավոր), գիշակը, գարգի տյուդյուկը և դիլլի տյուդյուկը (փողավոր, ֆլեյտայի տիպի): Ամենատարածվածը դուտարն է: 1935-ին Մոսկվայի Չայկովսկու անվ. կոնսերվատորիային կից բացված թուրքմ. բաժանմունքը մեծապես նպաստել է Թուրքմենստանի երաժշտության զարգացմանը: 1940-ին կազմակերպվել է կոմպոզիտորների միությունը: Երիտասարդ կոմպոզիտորներ Վ. Մուխատովը, Դ. Օվեզովը, Ս. Կուլիեը եղբայրական հանրապետությունների կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծել են «Շահսենեմ և Ղարիբ» (Ա. Շապոշնիկով, Դ. Օվեզով), «Կեմինե և Կագի» (Ա. Շապոշնիկով, Վ. Մուխատով), «Աբադան» (Ցու. Մեյտուս, Ա. Կուլին) օպերաները: Գործում են ֆիլհարմոնիան, օպերայի և բալետի թատրոնը, պարի անսամբլը և երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը: Նշանավոր երգիչներ են ՍՍՀՄ ժող. արտիստներ Մ. Կուլիևան և Ա. Աննակուլիևան, հանրապետության ժող. արտիստներ Յո. Խումմաևը, Խ. Աննադուրդիևը և ուրիշներ: ՍՍՀՄ ժող. արտիստ Վ. Մուխատովի «Թուրքմենական սյուիտ» և «Իմ հայրենիքը» սիմֆոնիկ պոեմներն արժանացել են ՍՍՀՄ պետ. մրցանակների:

XVII. Թատրոնը

1929-ին կազմակերպվել է թուրքմենական թատրոնը (այժմ՝ Մոլլանեպեսի անվ. թուրքմենական պետական ակադեմիական դրամայի թատրոն): Այդ ժամանակ էլ ձևավորվել է թուրքմենական դրամատուրգիան: Խաղացանկում ընդգրկվել են տեղացի հեղինակների առաշին պիեսները, ինչպես և ռուս ու ադրբեշանցի գրողների երկերը: Բ. Քերբաբաևի «Վճռական քայլ», Ա. Կաուշուտովի «Զումա», Կ. Բուրունովի և Բ. Ամանովի «Կեյմիր Քյոռ», Ա. Կարլիևի «Այնա», Գ.Մուխտարովի «Ալլանի ընտանիքը» պիեսների հետ բեմադրվել են Գոգոլի «Ռևիզոր»-ը, Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը, Գորկու «Թշնամիներ»-ը, Շեքսպիրի «Օթելլո»-ն ևն: Դերասաններից են՝ ՄՍՀՄ ժող. արտիստներ Ա. Կուլմամեդովը, Մ. Մուրադովան, Բ. Ամանովը, Ա. Դուրդիևը, ԹՍՍՀ ժող. արտիստներ Կ. Բերդիևը, Մ. Չերքեգովը, Ն. Աոյունովան, Ս. Մուրադովան, Ա. Բեկմուրադովը: Պատանի հանդիսատեսի հանրապետական թատրոնում աշխատում են Մոսկվայի թատերական ինստ–ի ստուդիայի սաները: Աշխաբադում գործում են Մահտումկուլիի անվ. օպերայի և բալետի, Մոլլանեպեսի անվ. ակադեմիական դրամայի, Պուշկինի անվ. ռուսական դրամայի թատրոնները:

XVIII. Կինոն

1926-ին Աշխաբադում կազմակերպվել է կինոստուդիա: Առաձին տարիներին նկարահանվել են փաստա–վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր: 1930-ական թթ. սկզբից ստուդիան սկսել է թողարկել գեղարվեստական կինոնկարներ («Սպիտակ ոսկի», «8ոթ սիրտ»): 1935-ին նկարահանվել է առաշին հնչուն գեղարվեստա–վավերագրական «Աննախադեպ արշավ» ֆիլմը: Ըստ Օ. Թաշնազարովի «Բատրակ» պոեմի, ստեղծվել է «Ես կվերադառնամ» առաձին պատմա–հեղափոխական կինոնկարը: «Դուրսուն» գեղարվես– տական ժապավենը (1940) արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի: Կիևի կինոստուդիան 1941-ին էվակուացվել էր Աշխաբադ, որտեղ թողարկվել են բազմաթիվ կինոժողովածուներ և գեղարվեստական ֆիլմեր: 1948-ին համամիութենական էկրանում ցուցադրվել է «Հեռավոր հարսնացուն» գեղարվեստական կինոնկարը (ՍՍՀՄ պետ. մրցանակ): Կինոյում պատմա–հեղափոխական թեմայի լուծման նոր էտապ էր «Վճռական քայլ» երկու սերիայով կինոնկարը (1966, ըստ Բ. Քերբաբաևի վեպի): Կինեմատոգրաֆիստներից են՝ Ա. Կարլիևը (ՍՍՀՄ ժող. արտիստ, ՄՍՀՄ պետ. մրցանակի կրկնակի դափնեկիր), Խ. Աղախանովը, Խ. Նառլիևը, Գ. Խոջաևը, Յա. Շամուրադովան, Ա. Գելդիևը, Յա. Սեիդովը:

Պատկերազարդումը տես աղյուսակ XI–XII, 192–193-րդ էշերի միշև՝ ներդիրում:

Գրկ. JleHHH B. H., Օ CpeflHeft A3hh h Ka3axcTaHe, [c6.], TannceHT, 1960; Մնա– ցականյան Ա. Ն., Հոկտեմբերի բարի– կադների վրա, Ե., 1967: Ea6yniKHHJI.H., Koran H. A., OH3mco-reorpa(i>HHecKoe pano- HHpOBaHHe TypKMeHCKOH CCP, TamiceHT, 1971; Hctopvlsi CoBeTCKoro TypKMeHHCTaHa, h. 1–2, Amxa6afl, 1970; O^epKH hctophh KoMMyHHc- THHecKoft napTHH TypKMeHHCTaHa, 2 H3#., Amxadaa, 1965; IIo6eAa Cobctckoh bjkicth b CpeflHen A3hh h Ka3axcTaHe, TannceHT, 1967; flaBJieTOB #., Hjlb ACOB A., npH- coeflHHeHHe TypKMeHHH k Pocchh, Anrxa6a/j, 1972; A3hmob n.A., Hayxa CoBeTCKofi TypKMeHHH, b kh .: JleHHH h coBpeMemmH Hay- Ka, kh. 2, M., 1970; Kop-OrjiH X., TypK- MeHCKan jiHTepaTypa, M., 1972; Ո y r a h e h- Kosa T. A., HcKyccTBO TypKMeHHCTaHa, M., 1967; ApxHTeKiypa CoBeTCKoro TypKMe– HHCTaHa, M., 1972; KepHMH K*, TypK- MeHCKHH aKaAeMHqecKHH TeaTp flpaMW hm. MojuiaHeneca, Amxa6a;j, 1969; PeitHH H., A6ffyjiJiaeB B., TypKMeHCKoe khho, Amxadafl, 1974.

ԹՈՒՐՔՄԵՆԵՐԵՆ, թուրքմենների լեզուն: Պատկանում է թյուրքական լեզվաընտա– նիքի արմ. (հվ–արմ.) ճյուղի օղուզյան խմբին: Խոսվում է Թուրքմ. ՍՍՀ–ում և հարակից վայրերում, նաև՝ Աֆղանստանում, Իրանում և այլուր: Խոսողների թիվը ՍՍՀՄ–ում՝ 1,5 մլն (1970): Հնչյունական համակարգը հարուստ է ձայնավորներով: Շեշտը ուժային է (վերշնավանվուԱ՜): Գոյականն ունի հոլովի, թվի, ստացական առման, բայը՝ սահմանական, պայմանական, հրամայական, անհրաժեշտության, սեռի կարգեր: Թ. գործածել է արաբագիր (մինչև 1928), լատինագիր (1928–40), ապա ռուսագիր այբուբեն:

ԹՈՒՐՔՄԵՆԻԱՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ա. Մ. Գորկու անվան, հիմնադրվել է 1950-ին, Աշխաբադում, մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա: 1960-ական թթ. նրա տեխնիկական ֆակուլտետի հիման վրա կազմակերպվել է պոլիտեխնիկական ինստ.: Ունի բանասիրական (թուրքմենական և ռուսական), օտար լեզուների, պատմության, իրավաբանական, կենսաբանա–աշխարհագրական, տնտեսագիտական, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետներ (1975), երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժանմունքներ, ասպիրանտուրա: 1974/75 ուս. տարում սովորել է 10 հզ. ուսանող, աշխատել 665 դասախոս և գիտական աշխատող: 1954-ից հրատարակում է «Գիտական զեկույցներ»:

ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐ, ժողովուրդ, Թուրքմենական ՍՍՀ հիմնական բնակչությունը: Ապրում են նաև Ուզբեկական ՄՄՀ–ում,