Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/279

Այս էջը սրբագրված չէ

Չաղողի ողկույզից կազմված աստղ–ծաղիկնե– րով, թռչնազարդով ժանյակե սփռոց՝ «Կեցցե Խորհրդային Հայաստան» տեքստով, գործ՝ Ե. Կոտիկյանի (1957, Կորդովա, Արգենտինա, Երևան քաղաքի պատմության թանգարան) Մեծ մակույկով հյուսած ժանյակ, գործ՝ Ս. Ջըր– բաշյանի (XIX դ. վերշ, Վան, մասնավոր հա– վաքածու) սելու բպոր եղանակներին, նախապատ– վությունը տվել են ասեղով կարած ժ–ին, որը կոչվել է ասեղնագործ (տես Ասեղնա– գործություն): Հայկական ժ. կտրելու ձևով, զարդանկարներով միանգամայն տարբերվում է եվրոպական ժ–ից: Ասեղ– նագործ ժ. կարվում է մետաքսյա, բամ– բակյա բարակ թելով, հանգույցներով ու նրանց միացնող թելերով, առաջ են գալիս եռանկյուն, ռոմբաձև, քառանկյուն «օղակ– ներ»՝ «աչքեր»: Բացի հանգույց–օղակից ժ–ի մակերեսին կարում են վեր բարձրա– ցող կախված օղակներ՝ «ծիլեր»: Դրանցով ձևավորվում են նախշեր: Օղակ–հանգույց– ծիլերով հորինվել են անհամար ժ–ներ: Նախշազարդ մասերը միմյանցից բաժան– վում են կամրջակներով, սյունակներով, ավելի օդային, թափանցիկ դարձնելով ժ.: Հայկական ժ–ի մեջ պահպանվել են ամենահին՝ երկրաչափական, բուսական, կենդանական, թռչնական, տիեզերական մարմինների և այլ՝ ոճավորված զարդա– նկարներ: Տարածված են վարդյակի բա– զում տարատեսակներ, կենաց ծառի, նը– ռան, խաղողի ողկույզի պատկերներ, վերջինս կոչվել է «ճութ», իսկ ժ–ի արհես– տանոցը «ճթարան»: ճերմակ թելով կա– րած ժ. նուրբ է ջրի փրփուրի, ձյան Փաթի– լի պես: ժ. կարվել է նաև գունավոր մե– տաքսաթելով, գլխավորապես՝ ծաղիկներ, որոնք զարդարել են Շիրակ–Կարինի տարազի գլխի հարդարանք «վարդ»-ը (թանթանա) և թաՓանցիկ գլխաշորի եզրը: Հայկական տարազում գլխին գցել են նրբագույն թաՓանցիկ քող, սարդոստայնի նրբության ծակոտկեն հյուսվածք՝ շղարշ («տուլի», «Փուշի», «չիքիլա»), որը եզրա– կարվել է նախշազարդ, ատամնավոր ժ–ով: Տարազում գործածվել են նաև մարգար– տահյուս, ոսկեթել, արծաթաթել ժ–ներ: Կան նաև թելքաշ ասեղնագործված ժ–ներ: Հյուսված ժ–ի է նման Մարաշի ասեղնա– գործված զարդակարը: Սովետական իշխանության հաստատու– մից հետո, 1920-ական թթ., ռուսական ժ–ի հիմնական կենտրոններում կազմա– կերպվել են ժանյակագործների արտել– ներ, բացվել են դասընթացներ և գեղար– վեստա–մասնագիտական դպրոցներ: Հե– տևելով անցյալի ավանդույթներին՝ սո– վետական շրջանի ժ–ում օգտագործվում են նաև զարդանկարի նոր մոտիվներ: Սովետական Հայաստանում նույնպես շա– րունակվում են հայկական ժ–ի ավան– դույթները: Դպրոցական, ակումբային ինքնագործ խմբակներում, ձեռքի աշխա– տանքի հետ, աշակերտուհիները սովո– րում են ժ. կարել: ժ–ներ պատրաստվում են Երևանի, Լենինականի, Դիլիջանի, Կիրովականի, էջմիածնի, Ստեփանավանի և այլ քաղաքների պիոներական պալատ– ներում ու դպրոցական ինքնագործ խըմ– բակներում: Հայկական ժ–ի պահպանման հիմնական օջախը Հայաստանի ժողովըր– դական արվեստի պետական թանգարանն է (Երևան): Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIII: Գրկ. Դավթյան Ս., Հայկական ժանյակ, Ե., 1966: PadoTHOBa H.n., Pycc oe Ha- poflHoe KpyjKeBO, M., 1956; Bnpio KOBa H.K>., 3ana«HoeBponeficKoe KpyaceBO, 16– 19 bb., b co6pamm 3pMHTaxca, JI., 195^. Ս. Դավթյան

ԺԱՆՆԱ ԴԱՐԿ (Jeanne d’Arc) (մոտ 1412–1431), Ֆրանսիայի ազգային հե– րոսուհի: Գլխավորել է ֆրանս. ժողովըր– դի ազատագրական պայքարն անգլիացի– ների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337–1453) ժամանակ: Ծնվել է գյուղա– ցու ընտանիքում: Մոլեռանդ կրոնապաշտ ժ. դ’ Ա. հավատացել է, որ իրեն նախա– սահմանված է ազատագրել Ֆրանսիան: Դժվարությամբ տեսակցել է դոֆին Կար լոսի հետ և համոզել նրան՝ սկսելու վճռա– կան ռազմ. գործողու»յւ ննեբ: Կանգնե– լով բանակի գլուխ՝ ժ. րւ’Ա. 1429-ի մա– յիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռ– լեանը (ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս): Մի շարք հաղթանակնե– րից հետո նա բանակը տարել է Ռեյմս, որտեղ 1429-ի հուլիսի 17-ին թագադրել է դոֆին Կարլոսին (Կարլոս VII): ժող. պատերազմի ծավալը և ժ. դ’Ա–ի լայն ժողովրդականությունը վախեցրել են թա– գավորին և ազնվականությանը: 1430-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քա– ղաքից դուրս գալու ժամանակ ժ. դ’ Ա–ին գերել են անգլիացիների դաշնակից բուր– գունդները և վաճառել անգլիացիներին: Ռուանում, եկեղեցական դատարանը ժ. դ’ Ա–ին մեղադրել է հերետիկոսության U հմայության մեշ, և նրան այրել են խա– րույկի վրա: 1456-ին Ֆրանսիայում նոր դատավարությամբ ժ. դ’ Ա. հանդիսավո– րապես արդարացվել է: 1920-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը:

ԺԱՆԱԵՄ (Հովհաննես Միրի– ջանի Սեմեր ջյան, ծն. 9.3.1920, Սելեգ, Թուրքիա), հայ նկարիչ: Սո– վորել է Մոնպառնասի «ազատ ակա– դեմիաներում (1934–36): 1939-ին ավարտել է Փարիզի դեկորատիվ ար– վեստի բարձրագույն դպրոցը: 1944-ից ցուցադրվել է «Անկախների» սալոնում: Ստեղծագործության առաջին շրջանում ստեղծել է զուտ ազգային թեմաներ շո– շափող կտավներ՝ «Հայուհին» (1946), «Հայկական հարսանիք» (1947), «Թաղում» (1948): Առավելապես նկարում է թշվառ մարդկանց կենցաղը պատկերող բազմա– ֆիգուր, ծավալուն կոմպոզիցիաներ՝ «Ըն– տանիք» (1953), «Շուկայում» (1954), «Զըկ– նավաճառներ» (1957), «Թափոր ջահերով» (1962): 1951-ին ժ. շահել է «Պրի պոպու– լիստ»,’ 1953-ին՝ «Անտրալ» մրցանակ– ները: 1958-ին Մեքսիկայում շահել է«Կոմ– պարեզոն», իսկ 1962-ին Բրյուգե քաղաքի Բիենալեի մրցանակները: Անհատական նկարահանդեսներ է ունեցել աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Ցուցադրվել է նաև Մոսկվայում (1957): ժ–ի հայտնի նկա– րաշարքերից են «Վենետիկյան բնանկար– ներ» (1966–67), «Պարուհիները» (1968– 1970), «Ցլամարտի տեսարաններ» (1970– 1971): Ստեղծել է դիմանկարներ («Դերա– սան Ա. Քուին», 1955, «Շ. Ազնավուր», 1956 են): Հեղինակ է գունավոր և միա– գույն վիմագրությունների, նկարազար– դումների (Սերվանտեսի, Բոդլերի և ուրիշ– ների գրքերը): ժ–ի գործերից շատերը գտնվում են Եվրոպայի ու ԱՄՆ–ի մի շարք թանգարաններում ու մասնավոր հավա– քածուներում: Մասնակցում է ֆրանսահայ արվեստագետների միջոցառումներին: 1973-ին այցելել է հայրենիք, Հայաստանի ժ ա ն ս Կ մ. «Կինը եգիպտացորենով» (1972, Հայաստանի պետական պատկերասրահ) պետական պատկերասրահին նվիրաբե– րել «Կինը եգիպտացորենով» (1972) թե– մատիկ կտավը և երեսուն վիմագրություն: Zahar M*, Jansem. Geneve, 1964; M a-z a r s P., Jansem, Monte Carlo, 1974. Շ. Խաչատրյան

ԺԱՆՏԱԽՏ, մարդու և կենդանիների (կըր– ծողներ, ուղտ, կատու են) հատուկ վտան– գավոր (կոնվենցիոն), արյունային խմբին պատկանող սուր վարակիչ հիվանդու– թյուն: Մինչև XX դ. եղել են ուժեղ բռնկում– ներ: XIV դ. ժ–ով հիվանդացել է Եվրոպա– յի բնակչության 1/4–ը: Ներկայումս ժ–ի