Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/280

Այս էջը սրբագրված չէ

օջախներ կան Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում և Եվրոպայում։ Հարուցիչը Pasteurella pestis ցուպիկաձև բակտերիաներն են, հայտնաբերել և նկարագրել են ֆրանսիացի գիտնական Ա․ Իերսենը և ճապոնացի Շ․ Կիտագատււն։ Բակտերիաներն արագ ոչնչանում են արևի ճառա– գայթների, բարձր ջերմաստիճանի, սուլեմայի, լիզոլի, կարբոլաթթվի ազդեցու– թյունից։ Կայուն են ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ ժ․ բնական–օջախային հիվանդություն է։ Վարակի հիմնական աղբյուրը կրծողներն են (գետնասկյուռ, ավա– զամկներ, դաշտամկներ, առնետներ, արջամկներ), իսկ փոխանցողները՝ նրանց վրա մակաբուծող լվերը։ Մարդիկ ժ–ով կարող են վարակվել նաև հիվանդ կենդանիների հետ շփվելիս, նրանց որսալիս, մորթին հանելիս, կրծողների կեղտոտած սննդամթերքներն օգտագործելիս, ինչպես նաև հիվանդ մարդկանց հետ շփվելիս (հատկապես թոքային ձևը)։ Հարուցիչներն օրգանիզմ են թափանցում վնասված մաշկի և լվերի խայ– թոցների միջոցով։ Վարակը օրգանիզմում տարածվում է ավշային ճանապարհով։ ժ․ ընթանում է կլինիկական 4 ձևով․ 1․ տեղական ախտահարումներ (մաշկային, մաշկա–բուբոնային և բուբոնային ժ․)․ մաշկի վրա առաջանում են թարախաբշտեր, որոնք պատռվելով դառնում են ուշ բուժվող խոցեր (մաշկային ձև)։ Հետագայում մոտակա ավշահանգույցները բորբոքվում են, մեծանում, դառնում ցավոտ (մաշկա–բուբոնային ձև)։ Բուբոնները հաճախ առաջանում են աճուկային շրջանի, հազվադեպ՝ վերին ծայրանդամների և պարանոցի ավշագեղձերում։ Հետագայում բուբոնը թարախակալում է կամ ընդհակառակը՝ ներծծվում է արյան մեջ՝ առա– ջացնելով արյան վարակում, տեղակայվում է զանազան օրգաններում, ավելի հաճախ թոքերում՝ առաջացնելով երկրորդային թոքային ժ․: 2․ Առաջնային Փ ո․ յլ ա յ Հւ ժ․ սքհՆսվոաւգավոր ՃԱՆ Է։ Սկսվում է հանկարծակի, առաջանում Է դող, սարսուռ, ուժեղ գլխացավեր, փսխումներ, կրծքավանդակի շրջանի ցավեր, հևոց, զառանցանքներ, հազ, խորխարտա դրություն (սկզբում՝ փրփրային, հետագայում՝ արյունային), սիրտ–անոթային համակարգի անբավարարություն, ընդհանուր թունավորման երևութներ։ Տևում է մեկ՞ շաբաթ և մեծ մասամբ ավարտվում մահով։ 3․ Աղիքային ձևի դեպքում լինում է արյունային լուծ, լորձարտադրություն, սրտխառնոց, փսխում, բարձր ջերմություն, ուժեղ արտահայտված թունավորման երևույթներ։ Ավարտվում Լ մահով։ 4․ Առաջնային սեպտիկ ձևը ընթանում է ծանր կլինիկական երե– վույթներով՝ արյունազեղումներ երիկամներում, աղիքներում, որը կարող է արյու– նահոսությունների պատճառ դառնալ։ Արյան մեջ կարելի է հայտնաբերել հարու– ցիչներին։ Ախտորոշումը, թարախաբշտի, բուբոնի պարունակության, խորխի, կղանքի, արյան քննություններ հատուկ մաս– նագիտացված լաբորատորիաներում։ Բ ու ժ ու մ ը․ անտիբիոտիկներ (լե– վոմիցետին, ստրեպտոմիցին, տերամիցին), հակաժանտախտային շիճուկի ներարկումներ (ենթամաշկային, միջմկանային, ներերակային)։ Կանխարգել ու մը․ կրծողների և լվերի ոչնչացում, բնական օջախների հետ շփում ունեցող անձանց վակցինացում։ ժ–ի առաջին համաճարակները Հայաստանում բռնկվել են 350–354-ին, Արշակ Բ–ի թագավորության ժամանակ, Արշակավան քաղաքում։ Երկրորդ համաճարակն արձանագրվել է 367–368-ին, Արտագերս ամրոցում։ 1887-ից հետո տեղական դեպքեր չեն արձանագրվել, սակայն բնական օջախներ (կրծողների մեջ) կան մի շարք շրջաններում։ 1942-ից ՀՍՍՀ–ում գործում է Հայկական հակա– ժանտախտային կայանը, ուր մշակվում են ժ–ի բնական օջախների հայտնաբերման, բուժման և կանխարգելման հարցերը։ Գբկ․ Ալեքսանյան U․ Բ․, ժանտսփււո, Ե․, 1950: 3HJIb<l>flH B.H., Hctophh qyMM b ApMerom, «2KypHaji MHKpo6HOJiorHH, ann- fleMHOJIOrHH H HMMyH06H0JT0rHHX>, 1961, JSfe 2 ․ Կ․ Դեղձունյան

ԺԱՆՏԱԽՏ մսակերների, շների, աղվեսների, սամույրների, ջրաքիսների և մորթատու այլ գազանների արագ տարածվող սուր վարակիչ հիվանդություն։ Ընթանում է տենդով, աչքերի, շնչառական ու մարսողական ուղիների բորբոքումներով, մաշկացանով և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով։ Հարուցիչը վիրուսն Է։ Վարակի հարուցիչների աղբյուրը հիվանդ և առողջացած վիրուսակիր կենդանիներն են։ Հիվանդությունը փոխանցվում է վարակված կերի, ջրի և տարբեր առարկաների միջոցով։ Վարակվում են աերոգեն և սննդային ճանապարհով։ Գաղտնի շըր– ջանը 3–15, ջրաքիսների մոտ՝ մինչև 45 օր Է։ Ընթացքը՝ գերսուր և սուր։ Կլի– նիկական նշանները, ախորժակի լրիվ կամ մասնակի անկում, քթից, աչքերից շճային կամ թարախային արտադրություն, բորբ ոթումներ, լուծ, փսխում, մաշկի վրա բշաային ցան, ջղաձգություններ, վերջա– վորությունների թերլուծանք ևն։ Առողջացած կենդանիները շատ հաճախ կորցը– նում են տեսողությունը, լսողությունը և հոտառությունը։ Աղվեսների մոտ բարդությունների դեպքում նկատվում է պարատիֆ։ Ախտորոշում են Էպիզոոտոլոգիական, կլինիկական տվյալների վերլուծությամբ և ախտաբանա–անատոմիական փոփոխությունների և լաբորատոր հետազոտության արդյունքներով։ Կանխարգելիչ միջոցառումներ, անասնաբուժա– սանիտարական կանոնների կիրառում, անապահով կետերում՝ կարանտին, թափառող շների ոչնչացում։ Հիվանդ և կասկածելի կենդանիներին մեկուսացնում են, բուժում, վարակի մեջ կասկածելիներին՝ իմունացնում։ Ամեն օր ախտահանում են շնանոցները, վանդակները, գազանաբուծական ֆերմայի շենքերը։ Կարանտինը հանվում է հիվանդության վերացումից 30 օր հետո։

ԺԱՆՏԱԽՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆ–

ԴԱՆԻՆԵՐԻ, վտանգավոր վարակիչ հիվանդությունների խումբ։ Հարուցիչները յուրահատուկ վիրուսներն են կամ ժան– տախտային բակտերիաները։ Բոլոր ժան– տախտները բնորոշվում են սուր ընթացքով, կոնտազիոզությամբ և մահացության բարձր տոկոսներով։ ժանտախտով հիվանդանում են նաև ձկները և խեցգետինները։ Մարդկանց համար վտանգավոր է հատկապես ուղտերի ժանտախտը։

ԺԱՆՏԱԽՏ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ (Pestis avium), սուր վարակիչ հիվանդությունների անվանում, միավորում է թռչունների եվրոպական կամ դասական ժանտախտը և ասիական կամ կեղծ ժանտախտը։ Թըռ– չունների դասական ժանտախտը (թ ը ո– չունների գրիպ) բնորոշվում է ստամոքս՜աղիքային համակարգի լոր– ձաթաղանթի բորբոքա–մեռուկային ախտահարումով, դեգեներատիվ փոփոխու– թյուններով և հավերի ընտանիքի բոլոր տարիքի թռչունների անկման բարձր տոկոսով։ Հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, իսկ սպորատիկ ձևով՝ Եվրոպայում։ Պատճառում է տնտեսական մեծ վնաս։ Հարուցիչը օրթոմիքսովիրուսների խմբի վիրուսն (A գրիպ) է։ Հիվանդանում են հավերը, խայտահավերը, հընդ– կահավերը, փասիանները, սիրամարգերը, ինչպես նաև բադերը և սագերը, վայրի թռչուններից՝ ճնճղուկը, թութակը, կաքավը ևն։ Ունի համաճարակային բնույթ։ Վարակի հարուցիչների աղբյուրը հիվանդ թռչուններն են, իսկ փոխանցման գործոնները՝ վարակված կերը, ջուրը, խնամքի առարկաները։ Վիրուսի թափանցման ուղիներն են բերանի և քթի խոռոչները, ակնաթաղանթը և կոյանոցը։ Գաղտնի շրջանը 1–3 օր է։ Թռչունները թորշոմում են, դառնում քնկոտ, նկատվում է քթից և բերանից լորձահոսություն, լուծ, 1–3 օր հետո 80– 90% –ը սատկում է։ Ախտորոշում են էպիզոոտոլոգիական, կլինիկական, ախտաբանա–անատոմիական և լաբորատոր հետազոտության տվյալներով։ Կանխարգելման նպատակով թռչնանոցներն ախտահանում են, արգելում կողմնակի մարդկանց մուտքը, կիրառում զոո– հիգիենիկ կանոններ, անապահով տըն– տեսություններում՝ կարանտին, հիվանդ և կասկածելի թռչունների, դրանցից ըստացված մթերքի ոչնչացում ևն։ Կարանտինը հանվում է հիվանդության վերջին դեպքից 4 շաբաթ հետո։ Ասիական կամ կեղծ ժանտախտ (Նյուքասլի հիվանդություն), հայտնաբերված է Եվրոպայում, ԱՄՆ–ում, Ավստրալիայում և Ասիայի մի շարք երկրներում։ ՍՍՀՄ–ում արձանագրված է 1944-ին։ Հիվանդության հարուցիչը պարամիքսո– վիրուսների խմբի վիրուսն է։ Հիվանդության ընթացքը, կլինիկական նշանները և ախտանատոմիական վւոփ ոխությունները շատ նման են եվրոպական ժ–ին։ Կանխարգելման միջոցառումները նույնն են, ինչ եվրոպական ժ–ինը։ Տես Վարակիչ հիվանդություններ։

ԺԱՆՏԱԽՏ ԽՈՋԵՐԻ, արագ տարածվող վարակիչ հիվանդություն։ Հայտնի են դասական և աֆրիկական տեսակները։ Վերջինս ՍՍՀՄ–ում չի արձանագրված։ Դասական ժանտախտին (խԴԺ) բնորոշ է տենդը, արյունահոսային դիաթեզը և հաստ աղիքի կրուպոզ–դիֆտերիտային բորբոքումները։ ՍՍՀՄ–ում որպես համաճարակ վերացված է, բայց հիվանդու–