Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/281

Այս էջը սրբագրված չէ

թյան առանձին բռնկումներ դեռես ար– ձանագրվում են: Հիվանդությունը կարող է բռնկվել տարվա բոլոր եղանակներին, ավելի հաճախ՝ աշնանը: Հիվանդանում են բոլոր տարիքի վայրի ու ընտանի խոզերը: Հարուցիչը քիմ. և ֆիզ. ազդակ– ների նկատմամբ կայուն վիրուսն է: Վա– րակի աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են: Վիրուսն օրգանիզմ է թափանցում մարսողական, շնչառական ուղիներով, հազվադեպ՝ վնասված մաշկի և լորձաթաղանթի միջով: Գաղտնի շրջանը տնում է 3–7, երբեմն՝ 20 օր: Ընթացքը սուր (առավել բնորոշ ձեը), ենթասուր և քրոնիկական: Սուր ԽԺԴ–ի նախանշանը բարձր ջերմությունն է՝ 40,5–41°: Հիվանդ կենդանիների մոտ նկատվում է ախորժա– կի անկում, լուծ, փսխում, լորձաթաղանթ– ների բորբոքում (ցանցաբորբ, քթաբորբ), մաշկի արյունազեղումներ, քթից արյու– նահոսություն, սակավարյունություն, հյուծված ությ ուն են: Հիվանդների 70– 90% –ը սատկում են 7–10 օրում: Ախտո– րոշում են էպիզոոտոլոգիական, կլինի– կական և ախտաբանա–անատոմիական մե– թոդներով: կանխարգելումը, կենդանինե– րի վակցինացում, ընդհանուր միջոցա– ռումների կիրառում: Անապահով տնտե– սություններում՝ կարանտին, կլինիկական և քրոնիկ հիվանդների ու վիրուսակիր– ների մորթ: Սպառնալիքի ենթակա տնտե– սությունների կենդանիներին իմունաց– նում են, մատղաշներին կրկնավակցինաց– նում 6 ամիս, իսկ տարիքավորներին՝ մեկ տարի հետո: Կարանտինը հանվում է վերջին հիվանդ կենդանու անկումից 60 օր հետո: Խոզանոցները, վանդակները և կե– րամաններն ախտահանում են, գոմաղբը՝ կենսաջերմայրում: Տես նաև Վարակիչ հիվանդություններ:

ԺԱՆՏԱԽՏ ՏԱՎԱՐԻ, սուր վարակիչ, հա– մաճարակային հիվանդություն: Բնորոշ– վում է ստամոքս՜աղիքային ուղիների լոր– ձաթաղանթների բորբոքա–մեռուկային փոփոխություններով և բարձր տենդով: ժ. տ. անցյալում տնտեսական հսկայական վնասներ է պատճառել (օրինակ, XVIII դ. Եվրոպայում սատկել և ոչնչացվել է մոտ 200 մլն խոշոր եղջերավոր կենդանի, իսկ Ռուսաստանում 1891 –1914-ին՝ 100 մլն): Ռուսաստանում ժ. տ–ի վերջին բռնկումն արձանագրվել է 1914–20-ին, այն վերջ– նականապես վերացվել սովետական շըր– ջանում: ժ. տ. հանդիպում է Ասիայի և Աֆրիկայի տարբեր երկրներում: Վտան– գավոր էպիզոոտիաներ արձանագրվել են Ինդոնեզիայում (1965), Իրանում, Աֆղա– նըստանում և Թուրքիայում (1969–70): Հարուցիչը ՌՆԹ պարունակող, արտաքին ազդակների նկատմամբ ոչ դիմացկուն վիրուսն է: Խոշոր եղջերավորներից առա– վել զգայուն է տավարը, ավելի քիչ՝ գո– մեշը, զեբուն: Հիվանդանում են նաե ոչխարը, այծը, այլ որոճողներ, լաբորա– տոր կենդանիներից՝ ճագարը: Վարակի հարուցիչների, հիմնական աղբյուրը հի– վանդ կենդանիներն են: Գաղտնի շրջանը տեում է մի քանի օր, բացառիկ դեպքե– րում՝ 21 օր: Հիվանդությունն սկսվում է տենդով, նկատվում է ատոնիա, բերանի լորձաթաղանթի վրա մանր հանգույցներ, որոնք քայքայվելով վեր են ածվում խո– ցերի, ապա՝ մեռուկների, քթից և աչքե– րից լորձաթարախային արտադրություն, արյունային լուծ են: Կենդանին խիստ հյուծվում է և 7–10 օրում սատկում: Ախ– տորոշելիս հաշվի է առնվում տվյալ եր– կըրում կամ վայրում համաճարակի առ– կայությունը, կլինիկական և ախտաբա– նաանատոմիական փոփոխությունները, կատարվում է վիրուսոլոգիական և շճա– բանական հետազոտություն: Անհրաժեշտ է բացառել դաբաղը և չարորակ կատարա– յին տենդը: Բուժումն արգելվում է՝ նկատի ունենալով հիվանդության արագ տարած– ման վտանգը: ժ. տ. կանխելու նպատա– կով ՍՍՀՄ–ում ստեղծված են սահմանա– յին անասնաբուժական կայաններ, որոնց խնդիրն է սպառնալիքի ենթակա շրջաննե– րում կազմակերպել և իրագործել կենդա– նիների իմունացումը: ժ. տ–ի հայտնա– բերման դեպքում ամբողջ բնակավայրը հայտարարվում է անապահով և կիրառ– վում կարանտինային բոլոր միջոցառում– ները (արգելվում է հիվանդ կամ կասկա– ծելի կենդանիների ելքն ու մուտքը, արո– տային պահվածքը, բոլոր տիպի մթերք– ների ներմուծումն ու արտահանումը): Եթե կիրառված միջոցառումներով չի կանխվում հիվանդության տարածումը, ապա ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիս– տրության հատուկ թույլտվությամբ կեն– դանիների ամբողջ գլխաքանակը ոչնչաց– վում է: Կարանտինը հանվում է վերջին հիվանդ կենդանու ոչնչացումից 21 օր հետո: Ընթացիկ ախտահանումը կրկնում են ամեն օր, գոմաղբը և ցածր արժեքի առարկաներն այրում են: Տես նաև Վա– րակիչ հիվանդություններ: Հ. ՐոյախԱան

ԺԱՆՏԱՆՏՈՒԹԱՏԻՆ ՆԵՐԿՈՒՄ, բնական թելերի ներկման եղանակ: Ներկի ան– հրաժեշտ երանգի և ամրացման համար թելը նախօրոք մշակում են ժանտանյու– թերով, օրինակ, ճարպաթթուներով, դա– բաղանյութերով կամ մետաղների աղե– րով: Սրանք ներկի հետ թելի վրա առա– ջացնում են ամուր, կայուն, վառ գույնի, ջրում չլուծվող կոմպլեքս միացություն– ներ՝ լաքեր, որոնց հատկությունները և գույնը կախված է ներկի քիմ. կառուց– վածքից, ժանտանյութի և ներկվող թելի բնույթից: Ներկման պրոցեսի երկարա– տևության և բարդության պատճառով ժ. ն. ունի սահմանափակ կիրառություն:

ԺԱՆՏԱՓՈՒՇ, ցաքի (Paliurus), դժնի– կազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է 8 տեսակ, առավել տարածված էփշոտ ցաքին: Առատ ճյուղավոր– ված, Փշոտ թւիեր են, բարձրությունը՝ 1,5–3 ti: Տերևները հերթադիր են, կլո– րավուն, ձվաձև, կաշենման, Փայլուն, կարճ տերևակոթուններով: Տերևակիցնե– րը ձևափոխվել են 2 փշերի: Ծաղիկները երկսեռ են, մանր, դեղնականաչավուն, խմբված տերևածոցերում, կարճ ողկույզ– ների վրա: Պտուղը չոր է, կաշենման, պա– րունակում է 3 սերմ: Տարածված է Հարա– վային Եվրոպայում, Առաջավոր և Միջին Ասիայում, Կովկասում, Ղրիմում՝ 1200– 1500 Վ բարձրության վրա, ՀՍՍՀ–ում՝ Իջևանի, Զանգեզուրի հվ., Մեղրիի շըր– ջաններում, ինչպես նաև Բյուրականում, Արենիում՝ 500–1000 մ բարձրության վրա: Աճում է չոր, քարքարոտ, լավ լու– սավորված թեքություններում և ստեղծում անանցանելի թվւուտներ: Բազմանում է մացառներով ու սերմերով: Օգտագործ– վում է կենդանի ցանկապատ ստեղծելու նպատակով: Արմատներն ու տերևներն ունեն միզամուղ ազդեցություն, կեղևն ու պտուղները հարուստ են դաբաղանյու– թերով:

ԺԱՆՐ (ֆրանս. genre, <լատ. genus – տեսակ, սեռ), գեղարվեստական ստեղ– ծագործության որոշակի տեսակ: Արվես– տում արտացոլվող կենսական երևույթ– ների, ինչպես նաև հեղինակային մոտեց– ման բազմազանության շնորհիվ, պատ– մական զարգացման ընթացքում ամեն մի արվեստի ներսում գոյացել են ստեղծա– գործության տարբեր տիպեր (կամ ժ–եր): Այսպես, գրականության մեջ մտնում են էպիկական (վեպ, վիպակ, պատմվածք, նովել, ակնարկ), քնարական (ներբող, եղերերգություն, էպիգրամ, սիրային, հայրենասիրական, փիլ. լիրիկա), դրա– մատիկական (ողբերգություն, կատակեր– գություն, վոդևիլ, դրամա), ինչպես նաև քնարա–էպիկական (պոեմ, բալլադ, առակ) ժ–եր: Երաժշտության ժ–երից են երգը՝ սյուիտը, օպերան, նկարչության ժ–երից՝ բնանկարը, դիմանկարը, պլակատը, ծաղրանկարը: Ամեն մի ժ. ունի իր հա– մեմատաբար կայուն, հաճախ դարերով պահպանվող թեմատիկ, կառուցվածքային հատկանիշները: Միաժամանակ ժ–երը անընդհատ զարգանում են: Առկա գեղար– վեստական ձևերի զուգորդումից կարող են առաջանալ նոր ժ–եր (օրինակ, վեպն ու նովելը ծագել են Վերածնության դա– րաշրջանում, դրաման՝ XVIII, ակնարկը՝ XIX դ. գրականության մեշ, ժանրային նկարչությունը և օպերան՝ նոր ժամանակ– ների արվեստում): Երբեմն այս կամ այն ժ. դադարում է գոյություն ունենալուց, օրինակ, անտիկ գրականության և կլա– սիցիզմի մի քանի տեսակներ (դյուցազ– ներգություն, հովվերգություն): «ժ.», «սեռ», «տեսակ» տերմինները երբեմն օգտագործվում են մեկը մյուսի փոխարեն: Գրկ. Գրական ժանրեր, պատմական զար– գացումը Ա ժամանակակից վիճակդ* է. Ջր բաշ յան

ԺԱՊԱՎԵՆԱԳԼՈՑՄԱՆ ՀԱՍՏՈՆ, գէոց– մամբ ժապավենների մշակման մեքենա– ների համակարգ: ժ. հ–ի հիմնական գիծը բաղկացած է աշխատանքային հանգույց– ներից, հաղորդակային էլեկտրաշարժի– չից և Փոխանցման մեխանիզմներից: ժ. հ–ները լինում են՝ երկ–, քառա–, մինչև քսան գրտնակավոր և ավելի (գրտնակ– ների հորիզոնական տեղակայմամբ): ժա– պավենագլոցման արագությունը ավելի քան 30 մյվրկ է: ժ. հ–ի վրա կարելի է ստանալ 0,008–4 ՎԱ հաստության ժապա– վեններ:

ԺԱՊԱՎԵՆԱՁԵՎ ԿԱՎԵՐ, մերձսառցա– դաշտային լճերի նստվածքներ՝ կազմված նուրբ կանոնավոր շերտերով հերթաՓոխ– վող ամառային և ձմեռային նստվածք– ներից: Համապատասխանաբար ներկա– յացված են ավելի խոշոր (ավազաքարա– ալևրիտային) կամ ավելի մանր (կավա– յին) նյութով: Շերտի զույգի հզորությունը սովորաբար մինչև 1 ՎՎ է, բայց երբեմն հասնում է մի քանի սՎ: ժ. կ. տարածված