nep. c aHra., M., 1972; C t e h t I, Mo;ie- KyjiHpHan reHeTinca, M., 1974. Ջ. Եղի ազար յան
ԺԱՌԱՆԳՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, քաղաքացիա– կան իրավունքի մաս, որով կարգավոր– վում է մահացածի (ժառանգատուի) գույքի փոխանցումն այլ անձանց: Սոցիալիզմի պայմաններում ժ. ի–ի նպատակն է բա– վարարել քաղաքացիների անձնական կա– րիքները: ՍՍՀՄ–ում անձնական սեփա– կանությունը ժառանգելու իրավունքը սահ– մանադրական է: ժառանգության իրավա– հարաբերությունները կարգավորում են՝ ՍՍՀ Միության և միութենական հանրա– պետությունների քաղաքացիական օրենս– դրության հիմունքները, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերը, պետական նոտարիատի կանոնադրությունները: Գույքը ժառանգ– վում է ըստ օրենքի և ըստ կտակի: Ըստ օրենքի ժառանգվում է կտակի բացակա– յության դեպքում: Երբ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգներ չկան, կամ ժառանգ– ները չեն ընդունել ժառանգությունը, կամ ժառանգատուն բոլոր ժառանգներին զըր– կել է ժառանգությունից, նրա ողշ գույքը ժառանգության իրավունքով անցնում է պետությանը: ժառանգելու իրավունքից չեն օգտվումծնողական իրավունքից գըրկ– վածները, ժառանգատուին պահելու պար– տավորություններից խուսափած ծնողնե– րըն ու չափահաս զավակները: Ըստ օրեն– քի ժառանգության են հրավիրվում երկ– հերթ. առաշին հերթին՝ մահացածի զա– վակները (այդ թվում որդեգրվածները), ամուսինն ու ծնողները (որդեզրողները), ինչպես նաև ժառանգատուի մահից հետո ծնված նրա երեխաները: Եթե առաշին հերթի ժառանգներ չկան կամ հրաժար– վել են ժառանգությունից, ինչպես նաե, եթե ժառանգատուն նրանց զրկել է ժա– ռանգությունից, երկրորդ հերթի ժառանգ– ներ են դիտվում և ժառանգության հրա– վիրվում մահացածի եղբայրներն ու քույ– րերը, պապը, տատը (ինչպես հոր, այն– պես էլ մոր կողմից): Այս հերթին ժառանգ– ների հետ հավասար իրավունքներով ժա– ռանգության են հրավիրվում նաև մինչե ժառանգատուի մահը առնվազն մեկ տարի նրա խնամքի տակ գտնված անաշխատու– նակներն ու անչափահասները: Ըստ օրեն– քի ժառանգներ են ճանաչվում նաև ժա– ռանգատուի այն թոռներն ու ծոռները, որոնց ծնողները կենդանի լինելու դեպ– քում ժառանգներ կհամարվեին: Առանձ– նահատուկ կարգով են ժառանգվում տնա– յին գործածության առարկաները: Դրանք անցնում են ժառանգատուի հետ առնվազն մեկ տարի համատեղ ապրած ըստ օրենքի ժառանգներին՝ անկախ հերթից կամ ժա– ռանգության բաժնից: Արտասահմանյան քաղաքացիների գույքի ժառանգման հար– ցերով զբաղվում է ինյուրկոչեգիան: Գրկ. ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, Ե., 1964: Գևորգյան Ս. Վ., ժառանգու– մը ըսա սովետական քաղաքացիական օրենս– դրության, Ե., 1966: KoMMeHTapHH k rpaacflaH- cKOMy KOfleKcy PCOCP, M.f 1970.
ԺԱՌԱՆԳՈՒՄ, տես ժառանգման իրա– վունք:
ԺԱՍՄԵՆ [Մ ա ր ի ա մ Հ ո վ ս եփի Գրի– գոր յ ա ն, 7(19).6.1894, Թիֆլիս – 18.1. 1978, Երևան], հայ դերասանուհի: Ադրբ. ժասմեն (Մ. Հ. Գրիգորյան) ՍՍՀ (1935) և ՀՍՍՀ (1963) ժող. ար– տիստուհի: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Բեմ է բարձրացել 1909-ին, Հավլաբարի «Նոր դրամա» թատրոնում, ապա խաղացել Արտիստական ընկերության թատրոնում: Նրա դերասանական արվեստի ձևավորմա– նը մեծապես նպաստել են Միրանույշը և, հատկապես, Հ. Աբելյանը: 1912-ին մաս– նակցել է հայ թատրոնի հյուրախաղե– րին Մոսկվայում, իբրև ազատ ունկնդիր ընդունվել Գեղարվեստական թատրոնի I ստուդիա, Գ. Բուրշալովի ղեկավարու– թյամբ պատրաստել Սալոմեի դերը (Օ. Ուայլդի «Սալոմե»): 1913-ին Կիեում նկարահանվել է «Երշանկության բանա– լիները» ֆիլմում (Սոնյա): 1913-ից հան– դես է եկել Հ. Աբելյանի թատերախմբում, մարմնավորել հոգեբանական բարդ ապ– րումներով կերպարներ՝ Սուսան, Սոնա (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի»), Տրիլբի (Գ. Գեի «Տրիլբի»), Դեզդեմոնա, Կատարինա (Շեքսպիրի «Օթելլո», «Կա– մակոր կնոշ սանձահարումը») են: 1917-ից ժ ա ս մ և ն ը Սո– նայի դերում (Շիրվանզադեի «Չար ոգի») մասնակցել է Բաքվի հայոց կուլտուրա– կան միության թատերախմբի ելույթնե– րին: Որպես գթության քույր 1918-ին մաս– նակցել է Բաքվի կոմունայի պաշտպա– նությանը: Ադրբեշանի սովետական հայ– կական թատրոնի հիմնադիրներից է և առաշին ռեժիսորը (1920): 1924–25-ին խաղացել է Երևանի «Հեղափոխության թատրոնում», 1925–49-ին՝ Բաքվի հայ– կական թատրոնում: Լավագույն դերակա– տարումներից են՝ էփեմիա (Գ. Սունդուկ– յանի «Պեպո»), Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Ռուզան (Մուրա– ցանի «Ռուզան»), Լիդա (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Լաուրենսիա (Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր»): ժ–ի դե– րասանական արվեստի գլուխգործոցնե– րից են՝ Մարգարիտը (Շիրվանզադեի «Պատվի համար»), Սևիլը (Ջաբարլիի «Սևիլ»), Կատերինան, Կրուչինինան (Ա. Օստրովսկու <Ամպրոպ», «Անմեղ մե– ղավորներ»): 1959–67-ին աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվ. թատրո– նում, կատարել Կրուչինինայի և Մեծ մայրիկի (Դեմիրճյանի «Վարդանանք») դե– րերը: ժ–ի ռեալիստորեն մարմնավորած կերպարներում արտահայտվել է կնոշ պայքարն ազատության ու անկախության համար: Դերակատարումները եղեւ են հոգեբանորեն համոզիչ, ներգործուն, բուռն ապրումներով հագեցված: Նրա արվեստին բնորոշ է բեմական խոսքի բարձր կուլտուրան, հարուստ դիմախաղը, համր տեսարանները խաղով լրացնելու վարպետությունը: Եղել է Ադրբ. ՍՍՀ I–IV գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ: Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: Գրկ. Թերզիբաշյան Վ., ժասմեն, Ե., 1959: Ժասմեն (ալբոմ–ժողովածու), Ե., 1976: Ր. Հովակիմյան
ԺԱՎԵԼԱՋՈՒՐ, կալիումի հիպոքլորիտի՝ KCIO, և կալիումի քլորիդի՝ KC1, շրային լուծույթը: Առաշին անգամ ստացվել է 1789-ին, Փարիզի ժավել արվարձանում (այդտեղից էլ անվանումը), ֆրանսիացի քիմիկոս Կ. Բերտոլեի առաջարկով՝ սառը պայմաններում քլորն անցկացնելով KOH-ի շրային լուծույթի միշով: Օժտված է սպիտակեցնող հատկությամբ: Կիրառ– վում է թղթի և տեքստիլ արդյունաբերու– թյան մեշ: Նույն հատկություններով է օժտված ավելի էժան և հեշտ եղանակով ստացվող նատրիումի հիպոքլորիտը՝ NaCIO, որի 7–8%-անոց շրային լուծույ– թի արտադրությունը ՍՍՀՄ–ում առաշին անգամ կազմակերպվել է Երևանում (ին– ժեներ Կ. Խաչատրյան) և «սպիտակեցնող հեղուկ» անվան տակ կիրառվում է կեն– ցաղում:
ԺԱՐԳՈՆ (<ֆրանս. jargon, ենթադրա– բար՝ գալիառոմանական gargone – շա– ղակրատանք), սոցիալական բարբառ, որը, լինելով ընդհանուր խոսակցական լեզվի ճյուղավորումը, նրանից տարբեր– վում է ուրույն բառապաշարով, դարձ– վածների արաահայտչակ անութ] ամբ, բայց չունի սեփական հնչյունական ու քերականական համակարգ: Զարգանում է համեմատաբար նեղ շ ւշանակներում՝ աշակերտների, ուսանողների, զինվորա– կանների, զանազան արհեստակցական խմբերի: Այս ժ–ները չպետք է շփոթել պրոֆեսիոնալ լեզուների հետ, որոնց հա– մար բնութագրական է այս կամ այն ար– հեստի, տեխնիկայի ճյուղի խիստ զարգա– ցած ու բավականաչափ ճշգրիտ տերմինա– բանությունը, ինչպես նաև «գողական ժարգոնների»՝ հասարակության ապա– դասակարգայնացած, հանցավոր տարրե– րի լեզվի հետ: Կան նաև այլալեզու բնակ– չության շփումից առաշացած ժ–ներ: Գե– ղարվեստական գրականության մեջ ժ. օգտագործվում է կերպարներին լեզվա– կան միջոցներով անհատականացնելու նպատակով:
ԺԱՐՈԿՈՎ Թաիր ժարոկովիչ (1908– 1965), ղազախ սովետական բանաստեղծ: ՍՄԿԿ անդամ 1939-ից: Բանաստեղծու– թյունների առաշին ժողովածուն («Աստղե– րի փայլը») լույս է տեսել 1932-ին: «Հեղեղ»