Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/287

Այս էջը սրբագրված չէ

ղաքներն են ժիտոմիրը, Բերդիչեը, Նո– վոգրադ–Վոլինսկին, Կորոստենը: Տ ն ա և ս ու թ յ ու ն ը: Արդյունահան– վում է քվարցիտ, թերթաքար, գրանիա, լաբրադորիտ: էներգետիկ տնտեսությու– նը հիմնված է բերովի և տեղական ածխի, տորֆի, հիդրոէներգապաշարների և մերձ– կարպատյան գազի վրա: Զարգացած է սննդի և տեքստիլ արդյունաբերությունը: Զգալի նվաճումների են հասել մեքենա– շինությունը և մետաղամշակումը: Քիմ. մեքենաշինական գործարանները կենտրո– նացած են Բերդիչնում, Կորոստենում, հաստոցաշինականը՝ Բերդիչնում, ճանա– պարհաշինական մեքենաներինը՝ Կորոս– տենում, գյուղատնտ. մեքենաներինը՝ Նովոգրադ–Վոլինսկում, էլեկտրասար– քաշինական («էլեկտրոիզմերիտել» և «Շչիտավտոմատիկա») գործարանները՝ ժիտոմիրում: Գյուղատնտեսությունն ըզ– բաղվում է վուշի, կարտոֆիլի, հացահա– տիկային կուլտուրաների մշակությամբ: Անասնապահությունը մսակաթնատու է: Զարգանում է նաև ճագարաբուծությու– նը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությու– նը, լճային ձկնաբուծությունը: Երկաթուղագծերի երկարությունը 1101 irU է (1970): ժ. մ–ով են անցնում Օդեսա–Լենինգրադ, Ւաւրկով–Լվով, Բրեստ–Կիե, Մոսկվա–Չոպ մայրուղի– ները: Երկաթուղային հիմնական հան– գույցներն են՝ Կորոստենը, ժիտոմիրը, Բերդիչեը, Նովոգրադ–Վոլինսկին, Օվրու– չը: Ավտոճանապարհների երկարությունը 13,1 հզ. կւէ է: Ավտոմայրուղիներն են՝ Կիե–Լվով, Վիննիցա–Մոգիր:

ԺԻՐԱՐԴՈՆ (Girardon) Ֆրանսուա (1628– 1715), ֆրանսիացի քանդակագործ, XVII դ. ֆրանսիական կլասիցիզմի ներկայացու– ցիչ: 1657-ից Փարիզի Գեղանկարչության ե քանդակագործության արքայական ակադեմիայի անդամ: Ստեղծել է մոնու– մենտալ–դեկորատիվ արձաններ, արձա– նախմբեր Վերսալում («Պրոզերպինի առել վանգումը», մարմար, 1699), կարդինա– Ռիշելյեի մահարձանը Սորբոնի եկեղե– ցում (մարմար, 1675–94), հեծյալ Լյուդո– վիկոս XIV-ի արձանը Փարիզի Վանդոմի հրապարակում (բրոնզ, 1683–99, քանդ– վել է 1792-ին), դիմաքանդակներ:

ԺԻՐՄՈՒՆՍԿԻ Վիկտոր Մաքսիմովիչ [21.7 (2.8).1891, Պետերբուրգ–31.1.1971, Լե– նինգրադ], սովետական բանասեր, լեզ– վաբան: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966-ից): Սովետական գերմանագիտության հիմ– նադիրը: Հատկապես հայտնի է Ժ–ոլ <Գերմանական բարբառագիտություն» (1956) աշխատությունը: Եղել է ««Գերմանա– կան լեզուների համեմատական քերակա– նության» (հ. 1–4, Մ., 1962–66) խմբագիր և համահեղինակ: Ընտրվել է Բեռլինի Գեր– մանական ԳԱ (1956), Բրիտանական ԳԱ (1962), Դանիայի ԳԱ (1967) և Բավարիա– յի ԳԱ (1970) թղթ–անդամ:

ԺԻՐՈՆԴԻԱՏՆԵՐ, քաղաքական խմբա– վորում (Փաստորեն կուսակցություն) Ֆրանսիական մեծ հեղափոխության ժա– մանակ: Ներկայացնում էին առետրա– արդյունաբերական և հողատեր, գլխավո– րապես գավառական բուրժուազիան: Ան– վանումը՝ ժիրոնդա դեպարտամենտից, որտեղից սերում էին այդ կուսակցության շատ գործիչներ: Պարագլուխներն էին ժ. Բրիսսոն, Պ. Վերնյոն, Ռոլան ամուսին– ները, ժ. Կոնդորսեն և ուրիշներ: Հեղա– փոխության սկզբում ժ. Յակոբինյան ակոէմբի անդամներ էին և հեղափոխական այլ ուժերի հետ հանդես էին գալիս միա– պետության, ապա և ֆեչյանների դեմ: Սակայն անցնելով իշխանության գլուխ (1792)՝ ժ. աշխատում էին արգելակ ել հեղափոխության հետագա զարգացումը: 1793-ի մայիսի 31 –հունիսի 2-ի ժող. ապստամբությունը տապալեց ժ–ի իշխա– նությունը: ժ. փորձեցին քաղաքացիական պատերազմ սկսել յակոբինյան կառավա– րության դեմ, սակայն նրանց խռովությու– նը ճնշվեց: Տերմիդորյան հեղաշրջման (1794) հետեանքով յակոբինյան դիկտա– տուրայի անկումից հետո ժ. դարձան հա– կահեղափոխության ամենամարտնչող ուժը:

ԺԽՏՈՒՄ՛, տրամաբանական գործողու– թյուն, որի միշոցով տվյալ ասույթից ըս– տացվում է նոր ասույթ, որը դասական տրամաբանության շրջանակներում հա– մարվում է կեղծ, եթե ելակետային դա– տողությունը ճշմարիտ է, և ճշմարիտ, եթե ելակետային դատողությունը կեղծ է: A-ի ժ. արտահայտվում է «ոչ–A», (A), «ճիշտ չէ, որ A» են ձեերով: ժ. տարբեր տրամա– բանական համակարգերում ըմբռնվում է տարբեր կերպ: Եթե ելակետային ասույթը ճշմարիտ է, ապա բոլոր համակարգերում նրա ժ. կեղծ է: Այնինչ ասույթի ժ–ման կեղծ լինելուց նրա ճշմարիտ լինելը բխեց– վում է միայն դասական տրամաբանու– թյան կշռադատություններում: «Որոշ X-եր ոչ A-են» ե«ճիշտ չէ, որ բոլոր X-երը A-են» դատողությունները դասական տրամաբա– նության շրշանակներում համարժեք են,