Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/289

Այս էջը սրբագրված չէ

Արևմուտքի միջև անւո. և մշակութային կապերի զարգացման:

ԺՆԵՎԻ ՀԱՄԱՁԱՏՆԱԳՐԵՐ 1954 Հ ը ն դ– կաչինի վերաբերյալ, ընդուն– վել են ՍՍՀՄ, ՉԺՀ–ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստրների խորհրդակցությունում (26.4–21.7, ժնե): Համաձայնագրերը վերջ տվեցին Վիետնամի, Լաոսի և Կամ– պուչիայի ժողովուրդների դեմ 1945-ի սեպ– տեմբերից ի վեր Ֆրանսիայի մղած պատե– րազմին: ժ. հ. պարտավորեցրին խոր– հըրդակցության մասնակիցներին հարգել Հնդկաչինի պետությունների ինքնիշխա– նությունը, անկախությունը, միասնու– թյունն ու տերիտորիալ ամբողջականու– թյունը և կանխանշեցին Հնդկաչինի քաղ. կարգավորման սկզբունքները (ընդհա– նուր ընտրություններ, օտարերկրյա ռազմ, բազաների ստեղծման արգելում են): Հա– մաձայնագրերի կատարումը վերահսկելու համար ստեղծվեց Միջազգային հանձ– նաժողով՝ Հնդկաստանի (նախագահ), Լեհաստանի և Կանադայի ներկայացու– ցիչներից: Հնդկաչինում ռազմ, գործողու– թյունների դադարեցումից հետո տեղի ու– նեցան ընտրություններ. Կամպուչիայում՝ 1955-ին, Լաոսում՝ 1958-ին: Ընդհանուր ընտրությունների հիման վրա Վիետնամի միավորումը խափանվեց հարավվիետնա– մական իշխանությունների մեքենայու– թյունների հետևանքով: խախտելով ժ. հ.՝ ԱՄՆ Հարավային Վիետնամին ցույց տվեց ռազմ, օգնություն և պատերազմ սանձազերծեց (1964) Հնդկաչինի ժողո– վուրդների դեմ:

ԺՆԵՎԻ ՀԱՄԱՁԱՏՆԱԳՐԵՐ 19Ճ2 Լաո– սի վերաբերյալ, ստորագրվել են ժնևի (Շվեյցարիա) միջազգային խորհըր– դակցությունում (16.5.1961–23.7.1962), որին մասնակցում էին Լաոսի, ՍՍՀՄ–ի, ՉԺՀ–ի, ՎԴՀ–ի, Լեհաստանի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստա– նի, Բիրմայի, Կամպուչիայի, Կանադայի, Թաիլանդի և սայգոնյան կառավարության ներկայացուցիչները: Խորհրդակցությա– նը հավասար հիմունքներով հրավիրված էին Լաոսի երեք քաղ. ուժերի ներկայա– ցուցիչները [արքայազն Սուվաննա Ֆու– ման՝ չեզոքներից, արքայազն Սուֆանու– վոնգը՝ Լաոսի հայրենասիրական ճակա– տից (Նեո Լաո Խակսաթ), արքայազն Բուն Ումը և գեն. Ֆումի Նոսավանը՝ աջ խմբավորումից]: Համանախագահներն էին ՍԱՀՄ–ի և մեծ Բրիտանիայի ներկա– յացուցիչները: ժ. հ. ամփոփում էին Լաոսի չեզոքության մասին հայտարարությունը և նրան կից արձանագրությունը, որոնք խոր– հըրդակցության մասնակիցներին պար– տավորեցնում էին հարգել Լաոսի ինքնիշ– խանությունը, անկախությունը, չեզոքու– թյունը, միասնությունն ու տերիտորիալ ամբողջականությունը: Պատերազմ սկսե– լով Վիետնամի ժողովրդի դեմ, ԱՄՆ խախ– տեց ժ. հ.՝ 1964-ից ներխուժելով Լաոսի օդային տարածությունները, ռմբակոծե– լով ազատագրված շրջանները: Լաոսի խաղաղությունը ձեռք բերվեց միայն Վիենտյանի համաձայնագրով (21.2.1973), որը հենվելով ժ. հ–ի վրա, նախատեսում էր ամեն կարգի ամերիկյան միջամտու– թյան դադարեցում Լաոսի գործերին ե ազգային միասնության վերականգնում՝ երկրում գոյություն ունեցող փաստական երկու կողմերի (հայրենասիրական ուժե– րի և Վիենտյանի կառավարության) հա– մաձայնեցված գործողություններով:

ԺՆԵՎՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ պ ա տերազմում հեղձուցիչ, թ ու– նավոր և նման այլ գազեր ու բակտերիալոգիական մի– ջոցներն արգելել ու մասին (1925), միջազգային համաձայնագիր քի– միական և բակտերիալոգիական պատե– րազմի արգելման վերաբերյալ: 1972-ի հունվ. 1-ին ժ. ա. ստորագրել և վավե– րացրել են 29 պետություն, իսկ 36-ը՝ ստորագրել են կամ միացել՝ առանց վա– վերացման: 1928-ին ՍՍՀՄ վավերացրել է ժ. ա. երկու վերապահումով. 1.ՍՍՀՄ կառավարությունը պարտավորվում է այն պետությունների նկատմամբ, որոնք ստո– րագրել և վավերացրել են ժ. ա. կամ նրան միացել վերջնականապես, 2. ՍՍՀՄ կա– ռավարությունը կդադարի արձանագրու– թյունը պարտադիր համարել այն պետու– թյան կամ նրա դաշնակցի նկատմամբ, որը հաշվի չի առնի արձանագրության պահանջները: ժ. ա. ժամանակի սահմա– նափակում չունի:

ԺՆԵՎՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ 1949, պա– տերազմից տուժածների պաշտպանու– թյան վերաբերյալ միջազգային չորս կոն– վենցիաներ. 1. Գործող բանակում վիրա– վորների և հիվանդացածների վիճակը բարելավելու մասին, 2. Վիրավոր, հի– վանդացած ծովայինների, ինչպես նաև նավաբեկյալների վիճակը բարելավելու մասին, 3. Ռազմագերիների հետ վարվե– լու մասին, 4. Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության մասին: ժ. կ. պատերազմում տուժածների պաշտ– պանության մասին Հաագայի (1899, 1907) և ժնևի (1864, 1906, 1929) կոնվենցիանե– րում հաստատված միջազգային իրավա– կան նորմերի զարգացումն էին: ժ. կ. ամրապնդեցին ժամանակակից միջազ– գային իրավունքի հիմնական սկզբունքը, պատերազմական գործողություններն ուղղված են միայն հակառակորդի զին– ված ուժերի դեմ, իսկ բնակչության, հի– վանդների, վիրավորների և ռազմագերի– ների նկատմամբ՝ արգելվում են: Ըստ ժ. կ–ի, մասնակից պետությունները պար– տավորվում են հետապնդել և պատասխա– նատվության ենթարկել կոնվենցիայի դրույթները խախտողներին: Նրանց դրույթները պարտադիր են նաև չեզոք պետությունների համար: ժ. կ. ՍՍՀՄ Գե– րագույն սովետի Նախագահությունը վա– վերացրել է 1951-ին:

ԺՈԼԻՈ–ԿՅՈՒՐԻ (Joliot-Curie) Իրեն (12.9. 1897, Փարիզ–17.3.1956, Փարիզ), ֆրան– սիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ: Պ. Կյուրխի և Մ. Սկչոդովսկայա–Կյուրիի դուստրը: Ավարտել է Փարիզի համալսա– րանը (1920), որտեղ 1934-ին, մոր մահից հետո, զբաղեցրել է նրա ամբիոնը: Աշխա– տանքները վերաբերում են ատոմի մի– ջուկի ռադիոքիմիային և ֆիզիկային: Ամուսնու՝ Ֆ. ժոչիո՜Կյուրիի հետ հայտ– նագործել է (1934) արհեստական ռադիո– ակտիվության երևույթը, ստացել արհես– տական ռադիոակտիվ իզոտոպներ, բա– ցահայտ ել պոզիտրոնային ռադիոակտի– վությունը: Հետազոտել է նաև զույգերի առաջացման և անիհիլացման պրոցեսնե– րը: Եղել է Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի մշտական կո– միտեի և խաղաղության համաշխարհա– յին խորհրդի անդամ: Արժանացել է (1935) նոբելյան մրցանակի: Գրկ. ffiacKOJii»cKaH M. Ո., HpeH 2Kojiho-Kk)ph, «Ycnexn cl>H3iraecKHX Hayio, 1956, t. 59, b. 4.

ԺՈԼԻՈ–ԿՅՈՒՐԻ (Joliot-Curie) Ֆրեդերիկ (19.3.1900, Փարիզ– 14.8.1958, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ, Փարիզի ԳԱ անդամ (1943-ից): Ա– վարտելէ (1923) ֆիզիկայի և կիրառական քիմիայի դպրոցը: 1937-ից ղեկավարել է Քոլեժ դը Ֆրանսի միջուկային ֆիզիկայի Ֆ. Ժոլիո–Կյուրի և քիմիայի ամբիոնը: Այստեղ Ժ–Կ. ստեղ– ծել է միջուկային ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիա, կառուցել ֆրանս. առա– ջին ցիկլոտրոնը: 1946–50-ին ղեկավա– րել է ատոմային էներգիայի կոմիսարիա– տը, 1956-ից՝ Ռադիումի ինստ–ի լաբորա– տորիան և Օրսի միջուկային ֆիզիկայի ինստ–ը: 1934-ին Ժ–Կ. իր կնոջ՝ Ի. ժոչիո– Կյուրիի հետ հայտնագործել է արհեստա– կան ռադիոակտիվության երևույթը (նո– բելյան մրցանակ, 1935), ստացել ռադիո– ակտիվ նոր իզոտոպների շարք, բացահայ– տել պոզիտրոնային ռադիոակտիվությու– նը: Աշխատակիցների հետ ուսումնասիրել է ալֆա–մասնիկների և դեյտրոնների ազ– դեցությամբ ընթացող միջուկային ռեակ– ցիաները, արհեստական ռադիոակտիվ իզոտոպները որպես նշանակիր ատոմներ կիրառելու միջոցները: Նրա ղեկավարու– թյամբ կառուցվել և 1948-ին շահագործ– ման է հանձնվել ֆրանս. ատոմային առա– ջին ռեակտորը: Ժ–Կ. ակտիվորեն մասնակցել է հա– սարակական կյանքին: 1942-ից Ֆրանսիա– յի կոմկուսի անդամ էր, Ֆրանսիայի օկու– պացման տարիներին (1940–44) եղել է Դիմադրության շարժման մասնակից, գլխավորել է «Ազգային ճակատ» կազմա– կերպությունը: 1946-ից գիտաշխատողնե– րի համաշխարհային ֆեդերացիայի պրե– զիդենտն էր, 1947-ից՝ «Ֆրանսիա–ՍՍՀՄ» ընկերության պրեզիդենտը, 1951-ից՝ խա– ղաղության համաշխարհային խորհրդի նախագահը: Ընտրվել է մի շարք երկըր– ների, այղ թվում նաև ՍՍՀՄ ԳԱ արտա– սահմանյան անդամ (1949): Արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լե– նինյան մրցանակի (1951): Գրկ. OacKOflbCKaa M. Ո., >Kojiho- KiopH, M»f 1966.