Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/290

Այս էջը սրբագրված չէ

Ի. Վ. ժոլտովԱկքւ

ԺՈԼՏՈՎՍԿԻ Իվան վլադիսլավովիչ [15(27).11.1867, Պինսկ –16.7.1959, Մոսկ– վա], սովետական ճարտարապետ: ՌՍՖՍՀ գիտության և արվեստի վաստ. գործիչ (1932): ԲՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1947): 1887–98-ին սովորել է Պետեր– բուրգի Գեղարվեստի ակադեմիայում, 1909-ին ստացել է ճարտ–յան ակադեմի– կոսի կոչում: 1918–23-ին մասնակցել է Մոսկվայի վերակառուցման նախագծի ըս– տեղծմանը: Կիրառելով դասական ճարտ–յան ձևերը՝ Մոսկվայում, Մախաչկա– լայում, Սոչիում և այլուր կառուցել է վար– չական, բնակելի և հասարակական շեն– քեր: Երևանում նրա նախագծով է կառուց– ված Ս. Շահումյանի հուշարձանը (1930, քանդակագործ՝ Ս. Մերկուրով):

ԺՈՂԿՈՄԽՈՐՀ, տես ժողովրդական կո– միսարների խորհուրդ:

ԺՈՂՈՎԱԾՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐ–

ՎԵՍՏԻ», տես «էշեր գրականության և արվեստի»:

ԺՈՂՈՎԱՐԱՆ (եբր. bet-hakneset, հուն. Guvaycovil), հրեից կրոնական կազմա– կերպություն, ինչպես նաև ժողովատեղի, աղոթատուն: Առաջացել է հրեաների բըռ– նագաղթումներից, գերեվարումներից (մ. թ. ա. VI դ.) հետո: Պաղեստինում ժ. հիմ– նըվել է մ. թ. ա. IV դ., Եգիպտոսում՝ մ. թ. ա. III դ., իսկ Երուսաղեմի տաճարի ավերումից (հռոմ. զորքերի ձեռքով, մ. թ. 70-ին) և հրեաների նոր տարագրությու– ՞նից հետո՝ Մերձավոր Արևէլքում և Հռո– մեակաև կայսրության մեջ սփռված բազ– մաթիվ երկրներում: ժ. հնում կառավա– րում էր Երից խորհուրդը, իսկ XI դարից՝ ռաբբիները: Նրանք էին լուծում վեճերը, դատում համայնքի հանցավոր անդամին: ժ–ից արտաքսվելը (ազգային արտոնու– թյուններից զրկվել) կամ բանադրվելը համայնքի անդամի համար համարվում է մեծ պատիժ: ժ–ում հավաքվում են շա– բաթ ու տոնական օրերին: ժ–ի պաշտոն– յան՝ «հրեշտակը», բեմից կարդում է աղոթքն ու քարոզը, մեկնաբանում հատ– վածներ Հնգամատյանից ու մարգարենե– րից: Արարողությունները եզրափակում են նզովքներով կամ օրհնություններով: Ընթերցումները, երգասացությունները հնում ընթանում էին եբրայնցերենով, արամերենով կամ հունարենով, հետագա– յում՝ նաև այլ լեզուներով: Գբկ. Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881; Б M.C., И, M., 1966.

ԺՈՂՈՎՐԴԱ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱ–

ՓՈԽՈՒԹՅՈՒՆ, երկրորդ համաշխարհա– յին պատերազմի ընթացքում (1939–1945) և նրանից հետո Եվրոպայում ու Ասիայում ծավալված հակաիմպերիալիստական, հա– կաֆեոդալական, դեմոկրատական հե– ղափոխություն, որը մի շարք երկրներում դարձավ սոցիալիստական վերափոխու– թյունների նախերգանք: Օգտագործվում են նաև այլ տերմիններ (ազգային–դեմո– կրատական հեղափոխություն՝ Չեխոսլո– վակիայում, դեմոկրատական հեղսոիոխու– թյուն՝ Հունգարիայում ևն): ժ–դ. հ–ները կատարվեցին կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի առկայությամբ հասարակա– կան–տնտ եսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում (Չեխո– սլովակիա ու Հունգարիա, Ռումինիա ու Չինաստան ևն): XX դ. 40-ական թթ. հե– ղափոխությունների համանման, թեկուզ և ոչ միշտ նույնատիպ բովանդակությու– նը պայմանավորված է ժ–դ. հ. կատարած ժողովուրդների սոցիալ–տնտեսական և քաղաքական վիճակի ընդհանրությամբ (գաղութային և կիսագաղութային կախ– վածությունը գերմ., իտալ., ճապոնական իմպերիալիզմից): Դա նրանց առաջ դրեց ընդհանուր խնդիր, պայքար ֆաշիզմի դեմ՝ հանուն ազգային անկախության և դեմոկրատիայի, և պայմանավորեց հե– ղափոխական զարգացման ուղիների էա– կան նմանությունը: ՍՍՀՄ վճռական մաս– նակցությամբ գերմ. ու իտալ. ֆաշիզմի և ճապոնական միլիտարիզմի ջախջախման, Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրների ազատագրման շնորհիվ ստեղծվեց ժ–դ. հ–յանը նպաստող իրադրություն: Կոմու– նիստների գլխավորած՝ հեղափոխական– դեմոկրատական ուժերի պայքարով առա– ջացավ նոր, ժողովրդա–դեմոկրատական կարգը: Օբյեկտիվ հիմքերով, շարժիչ ուժերով, իշխանության դասակարգային բնույթով, իրագործվող սոցիալ–տնտեսական վերա– փոխություններով ժ–դ. հ. սոցիալիստա– կան տիպի հեղափոխություն չէ, սակայն միաժամանակ էապես տարբերվում է բուր– ժուա–դեմոկրատական հեղափոխությու– նից: Եթե հին տիպի բուրժուա–դեմոկրա– տական հեղափոխության տնտ. հիմքը արտադրողական ուժերի զարգացման U ֆեոդալական (կիսաֆեոդալական) ար– տադրահարաբերությունների հակասու– թյունն է, իսկ սոցիալիստական հեղափո– խության հիմքը՝ արտադրողական ուժերի զարգացման և իրենց դարն ապրած կա– պիտալիստական արտադրահարաբերու– թյունների հակասությունը, ապա Եվրո– պայում ու Ասիայում ժ–դ. հ–ների հիմքում, որպես կանոն, ընկած են երկու տարբեր հակասություններ, մի կողմից արտադրո– ղական ուժերի զարգացման և իրենց դարն ապրած ֆեոդալական (կիսաֆեոդալա– կան) արտադրահարաբերությունների, մյուս կողմից՝ ազգային տնտ. զարգաց– ման շահերի և օտարերկրյա ու նրա հետ կապված տեղական կապիտալի միջև: ժ–դ. հ. ուրույն է նաև իր շարժիչ ուժերով: Եթե բուրժուա–դեմոկրատական հեղափո– խության (հին տիպի) շարժիչ ուժերը բուրժուազիայի ղեկավարած դասակար– գերն էին, իսկ սոցիալիստական հեղափո– խության շարժիչ ուժը՝ պրոլետարիատի գլխավորած բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների դաշինքը, ապա ժ–դ. հ–յան շարժիչ ուժը պրոլետարիատի, գյու– ղացիության, մանր բուրժուազիայի և այլ դասակարգերի տարբեր խավերի ժող. լայն ճակատն է, որը մարքս–լենինյան կուսակցության գլխավորությամբ հեն– վում է պրոլետարիատի ու գյուղացիության դաշինքի վրա: Հեղափոխական ուժերի դաշինքը գլխավորող պրոլետարիատի հե– գեմոնիան ապահովում է ժ–դ. հ–յան ար– մատական բնույթը: ժ–դ. հ–յան կարևոր գիծը իշխանության՝ պրոլետարիատի գըլ– խավորած դասակարգերի հեղափոխական– դեմոկրատական դիկտատուրայի բնույթն է: Իշխանությունը կոչված է իրականաց– նելու ամենից առաջ դեմոկրատական վե– րափոխումներ (արտադրության միջոցնե– րի մասնավոր կապիտալիստական սեփա– կանության պահպանմամբ), սակայն ի տարբերություն բուրժուական դեմոկրա– տիայի (փոքրամասնության իշխանու– թյուն), այն մեծամասնության իշխանու– թյուն է, կատարում է սոցիալ–տնտեսական վերափոխումներ ի շահ բնակչության մե– ծամասնության: Այդ ամենը ուղեկցվել է դասակարգային պայքարով (Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա, Ալբանիա, ԳԴՀ, ՉԺՀ, ԿԺԴՀ, ՎԴՀ), բազմակուսակցականության առկայու– թյան պայմաններում: ժողովրդա–դեմո– կրատական իշխանությունը դասակարգա– յին բնույթով տարբերվում է պրոլետա– րիատի դիկտատուրայից: Դրա հետ մեկ– տեղ այն դեմոկրատական իշխանության շրջանակներում պրոլետարիատի դիկտա– տուրայի սաղմն է: ժ–դ. հ. սոցիալիստա– կան վերափոխումներին անցնելու մերձա– վորագույն փուլն է. լուծում է բուրժուա– դեմոկրատական հեղափոխության խնդիր– ները, ստեղծում հիմնականում սոցիալիս– տական տիպի կացութաձև և պրոլե– տարիատի ղեկավարությամբ՝ ժող. պե– տություն: Այդ ամենը փոխակերպում է ժ–դ. հ–յանը հաջորդող սոցիափստական հեղափոխության խնդիրներն ու ձևերը, բացում սոցիալիզմին անցնելու խաղաղ ճանապարհ: Տես նաև ժողովրդական դե– մոկրատիա: Գրկ. Լենին Վ.Ի., Սոցիալ–դեմոկբտ– տիայի երկու տակտիկան դեմոկրատական ռևոլյուցիայի մեշ, Երկ., հ. 9: ՍՄԿԿ ծրագիր, Ե., 1974: IIporpaMMHHe flOKyMeHTM 6opb6w 3a MHp, fleMOKpaTHIO H COH;HaJIH3M, M., 1961.

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՏԵՆԱԿԱԼ, ՍՍՀՄ դա– տարանների կազմում ընտրված անձ, որը մասնակցում է առաջին ատյանի քրեական և քաղաքացիական գործերի քննությանը: Դատարանում գործերի քըն– նությունը ժ. ա–ների մասնակցությամբ սահմանվել է 1917-ի նոյեմբ. 22-ին՝ դատարանի մասին դեկրետով: Առաջին ատյանի բոլոր դատարաններում գործերը քննվում են կոլեգիալ՝ դատավորի և երկու ժ. ա–ի մասնակցությամբ: ժ. ա. կարող է ընտրվել ընտրական իրավունքից օգտվող 25 տարին լրացրած ՍՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացի: Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժ. ա–ները ընտրվում են ըստ իրենց բնակության կամ աշխատանքի վայրի՝ բանվորների, ծա– ռայողների և կոլտնտեսականների ընդ– հանուր ժողովներում, իսկ զինտրիբունալ– ների ժ. ա–ները՝ զինվորական ծառայող– ների ընդհանուր ժողովներում ըստ զո– րամասերի, բաց քվեարկությամբ՝ երկու– աււկես տարի ժամկետով (ՍՍՀՄ Սահ–