Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/293

Այս էջը սրբագրված չէ

Տեսարան Գ. Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի ներկայացումից (1964, Ստեփանավանի մշակույթի պալատին կից ժողովրդական թատ– րոն, ռեժ. Ս. Խանթեկյան) աշխատանքի անհրաժեշտ պայմաններ (տես Ինքնագործունեություն գեղարվես– տական): Պետական ցանցի առաշին ժ . թ–ները ստեղծվել են 1959-ին, արհմիու– թենականը՝ 1961-ին: 1959-ին Հայաստանում ժ. թ–ներ են կազմակերպվել Դիլիշանում, էշմիածնում, Ստեփանավանում, Արթիկում, Ալավեր– դիում և Անիում, 1960–61-ին՝ Հոկտեմ– բերյանում, Վեդիում, Կալինինոյում, Ապարանում, Աշտարակում, Թալինում, Սպիտակում: Ամենաերիտասարդը Արա– զածի և Երեանի N. 3 մշակույթի տան ժ. թ–ներն են, որոնք այդ կոչմանն արժանա– ցել են 1975-ին: ՀՍՍՀ–ում գործում է (1977) 31 Ժ. թ., որոնցից յոթը՝ արհմիու– թենական: Գյուղերում, բանավաններում, շրշկենտրոններում, քաղաքներում, ուր չկան պրոֆեսիոնալ թատրոններ, դրանց փոխարինում են ժ. թ–ները՝ կարեոր դեր խաղալով աշխատավորության գեղագի– տական ճաշակի բարձրացման, հայրենա– սիրության ու մարդասիրության վեհ գա– ղափարներով դաստիարակելու գործում, միաժամանակ նպաստելով մասնակիցնե– րի կատարողական վարպետության բարձ– րացմանը: Հայաստանի ժ. թ–ները ելույթ են ունենում նաև եղբայրական հանրա– պետությունների հայաբնակ վայրերում: Նրանց առավել հետաքրքիր ներկայա– ցումներից են՝ Գ. Բորյանի «Նույն հարկի աակ»–ը (Ստեփանավանի մշակույթի պա– լատին կից ժ. թ., ռեժ. Ս. 1սանբեկյան), Ա. Արաքսմանյանի «Վարդեր և արյուն»-ը (Իշեանի մշակույթի տանը կից ժ. թ., ռեժ. Ա. Հովհաննիսյան), Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն (էշմիածնի մշակույթի պալա– տին կից ժ. թ., ռեժ. Գ. Սիմոնյան), Ս. Ղա– լումյանի «Երեանյան մանրապատում– ներ»^ (Երեանի JNP 3 մշակույթի տանը կից «Երիտասարդություն» ագիտ ժ. թ., ռեժ. Կ. Ֆեսչյան), որոնք Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 60-ամյակին նվիր– ված համամիութենական փառատոնում (1977) արժանացել են ոսկե մեդալի: Բազ– մաթիվ ժ. թ–ներ ստեղծում են սեփական օրիգինալ խաղացանկ, ներկայացումներ են բեմադրում գրական նյութի հիման վրա, օգտագործում վավերագրեր, հրա– պարակախոսություն: Այդօրինակ ժ. թ–ներից է Երեանի N* 3 մշակույթի տանը կից ժ. թ., որը, բացի նշված բեմադրու– թյունից, Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ստեղծել է «Կապկազ– թամաշա» գրական–բանաստեղծական ներ– կայացումը (ռեժ. Կ. Ֆեսչյան): ժ. թ–ները համարվում են կիսապրոֆեսիոնալ թատ– րոններ, որ ղեկավարում են գլխավոր ռեժիսորը և նկարիչը (բեմադրական մասի վարիչը), երաժշտական ժ. թ–ներում՝ նաե դիրիժորը, խմբավարը, բալետայիննե– րում՝ բալետմայստերը, որոնք սովորա– բար հաստիքային աշխատողներ են: Դե– րասանները և ներկայացման մյուս մաս– նակիցները (լուսարարները, բեմադիրնե– րը, հանդերձարարները են) տվյալ շըր– շանի դերասանական շնորհք ունեցող բանվոր–ծառայողներ են կամ պարզապես թատերական գործը սիրողներ, որոնք հասարակական հիմունքներով, մեծ սի– րով ու նվիրումով մասնակցում են թատե– րախմբի աշխատանքներին: Շատ ժ. թ–ներին կից կան թատերական ստուդիա– ներ, ուր տարվում է դերասանի վարպե– տության, բեմական խոսքի, բեմական շարժման, դիմահարդարման սիստեմա– տիկ ուսուցում: Հայաստանում ստուդիա– ներ են ստեղծվել Իշեանի, էշմիածնի, Երեանի «Նաիրիտ» միավորման մշակույթի պալատի ժ. թ–ներին կից: ժ. թ–ների բազմաթիվ ռեժիսորներ արժանացել են արվեստի վաստ. գործչի, կուլտուրայի վաստ. գործչի և այլ պատվավոր կոչումնե– րի: ՀՍՍՀ վաստ. արտիստի կոչման են արժանացել Մ. Գալոյանը, Ա. Կայծունին, Ռ. Սարգսյանը, վաստակավոր նկարչի կոչ– ման՝ Գ. Ոսկանյանը, ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործչի կոչման՝ Ս. խանբեկյանը: ժ. թ–ների ղեկավար ռեժիսորներ պատրաս– տում են կուլտուրայի պետ. ինստիտուտ– ները և Ե. Վախթանգովի անվ. թատրոնին կից Բ. Վ. Շչուկինի անվ. թատերական ու– սումնարանի հեռակա ռեժիսորական բա– ժանմունքը (1959-ից),Հայաստանում՝ Երե– վանի գեղարվեստա–թատերական ինստ–ը, |ս. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի կուլտուրայի ֆակուլտետը, էշ– միածնի ակումբա–գրադարանային տեխ– նիկումը, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրու– թյան կուլտուր–լուսավորական աշխատան– քի և ժող. ստեղծագործւսթյան հանրապե– տական գիտամեթոդական կենտրոնի վե– րապատրաստման դասընթացները: ժ. թ–ներին ստեղծագործական օգնություն են ցույց տալիս պրոֆեսիոնալ թատրոն– ները և Համառուսաստանյան թատերա– կան ընկերությունը, ուր 1959-ից ստեղծ– վել են ժ. թ–ների կաբինետ և ժ. թ–ների խորհուրդ: Կաբինետն ուսումնասիրում է ժ. թ–ների գործունեությունը, նրանց զար– գացման միտումները, մասնակցում մե– թոդական գրականության պատրաստմա– նը, անց է կացնում ժ. թ–ների ռեժիսոր– ների սեմինարներ: Հայաստանում այդ գործը կատարում է Հայկական թատերա– կան ընկերությանը կից գեղարվեստա– կան ինքնագործունեության բաժինը (վա– րիչ՝ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ Ղ. Ղազարյան) և ՀՍՍՀ կուլտուրայի մի– նիստրության կուլտուր–լուսավորական աշխատանքի և ժող. ստեղծագործության հանրապետական գիտամեթոդական կենտրոնը: 1974-ին ՍՍՀՄ–ում գործել է 2000-ից ավելի ժ. թ. (այդ թվում՝ 50 երա– ժըշտական): Բանավոր ստեղծագործու– թյան հետ կապված ժ. թ–ի մասին տես Ստեղծագործություն ժողովրդական հոդ– վածում : Գրկ. Հովակիմյան Հ. Մ., Հայաս– տանի ժողովրդական թատրոնները, Ե., 1972: HapoflHbie TeaTpM CTpaHM, [Cdopmnc cTaTefi], M., 1968. Հ. Հովակիմյան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻԱՂԻԿՆԵՐ, ժողովրդա– կան երգի տեսակ՝ հիմնականում քառա– տող, ինչպես նաև եռատող և երկտող; Մեծ մասամբ ունի դարձ կամ կրկնակ մեկ կամ մի քանի բառից, տողից, անգամ՝ քառատողից: Կրկնակը պարզում է ժ. խ–ի իմաստը և ստեղծում երաժշտական ամբողշություն: Կրկնակով են որոշվում նրա եղանակները: ժ. խ. բաղկացած են 5–12-վանկանի նույնահանգ, զուգա– հանգ կամ 3-րդ անհանգ տողից: Բնույ– թով մեծ մասամբ սիրային են, ծագումով և բովանդակությամբ՝ գեղշկական, արտա– ցոլում են հիմնականում գյուղական կյան– քի պատկերներ: Կիրառվում են իբրե պարերգ, ծիսական վիճակահանություն և սիրային երգ: ժ. խ. ժող. երգերի ամե– նապարզ տիպն են: Գրկ. Ա բ և ղ յ ա ն Մ., ժողովրդական խա– ղիկներ, Ե., 1940: Ս. Հարությունյան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ&Մ», բուր– ժուական գռեհիկ տնտեսագիտական տե– սություն, «հիմնավորում է» կապիտալիզ– մի փոխակերպման գաղափարը: Տարած– վել է XX դ. 50-ական թթ., հատկապես ԱՄՆ–ում (Մ. Նադլեր), Իտալիայում (Մ. Սալվադորի) և ԳՖՀ–ում (Լ. էրհարդ): Ըստ «ժ. կ.»-ի տեսության ժամանակակից կապիտալիզմի համար իբր բնորոշ է հասարակության անդամների միշե «դա– սակարգային սահմանների» և տարբե– րությունների վերացում, «դասակարգա– յին միասնություն» և «դասակարգային ն երդաշէակ ությ ուն»: «ժ. կ.» նպատակ ունի գունազարդել կապիտալիզմը, սքողել աշխատավորների և մոնոպոլիստների միշե անհաշտելի հա– կասությունների գոյությունը: Տես նաե Կապիտափզմ:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ (ժող– կոմատ), սովետական պետության պետա– կան ճյուղային կառավարման կենտրո– նական մարմին, ստեղծվել է 1917-ին, «ժողովրդական կոմիսարների խորհուրդ հիմնադրելու մասին» Սովետների համա– ռուսաստանյան II համագումարի որոշ– մամբ: Վ. Ի. Լենինի գլխավորած սովետա– կան առաշին կառավարության՝ ժողովըր– դական կոմիսարների խորհրդի կազմում ընդգրկվեցին ռազմ, և ծովային գործերի կոմիտեի և 12 հանձնաժողովների ղեկա– վարները՝ ժողովրդական կոմիսարները: ՍՍՀՄ կազմավորումից հետո ստեղծվել է հինգ համամիութենական ժ. կ., իսկ պետական կյանքի ընդհանուր շահեր շո– շափող հարցերում միութենական հանրա– պետությունների շանքերը կոորդինաց– նելու նպատակով՝ հինգ միացյալ ժ. կ.: Այդ կարգն ամրապնդվեց ՍՍՀՄ Սահմա– նադրությամբ (1924): Միութենական հան– րապետությունների սահմանադրություն– ները նախատեսում էին ստեղծել հինգ միացյալ և վեց հանրապետական ժ. կ.: Վերջինները մտնում էին բացառապես հանրապետության տնօրինության ներքո: ՍՍՀՄ ժ. կ–ների կազմակերպման և գոր–