Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/294

Այս էջը սրբագրված չէ

ծունեության ընդհանուր հարցերը սահ– մանվել են 1923-ին՝ ՍՍՀՄ ժողկոմատների մասին կանոնադրությամբ: ՀՍՍՀ–ում առաշին ժ. կ–ները (ներքին գործերի, արտաքին գործերի, ռազմական, արդա– րադատության, լուսավորության, սոցիա– լական ապահովության, պարենավորման, հողագործության) կազմակերպվել են 1920-ին՝ սովետական իշխանության հաս– տատումից հետո: ժ. կ–ները 1946-ի մար– տի 15-ի օրենքով վերակազմվեցին մինիս– տրությունների :

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐ–

ՀՈՒՐԴ (Ժողկոմխորհ, ԺԿխ), պետական իշխանության բարձրագույն գործադիր– կարգաղրիչ մարմին, սովետական պետու– թյան կառավարություն: Առաշին ԺԿխ Վ. Ի. Լենինի նախագահությամբ կազմը– վել է Սովետների համառուսաստանյան II համագումարում՝ 1917-ի հոկտ. 26 (նոյեմբ. 8)-ին: 1922-ին, ՍՍՀՄ կազմա– վորումից հետո, ստեղծվեց ՄՍՀՄ ԺԿԻ*՝ Վ. Ի. Լենինի գլխավորությամբ: 1924-ի Մահմանաղրությամբ ՍՍՀՄ ԺԿԻ* կազմե– լու իրավունքը վերապահվում էր ՄՍՀՄ ԿԳԿ–ին, միութենական հանրապետու– թյունների ԿԳԿ–ներին: 1936-ի Մահմանա– դրությամբ ԺԿԻ* կազմելու իրավունքը վերապահվել էր ՍՍՀՄ Գերագույն սովե– տին, միութենական հանրապետություն– ներում՝ հանրապետությունների Գերա– գույն սովետներին: ՄՄՀՄ ԺԿԽ–ները միա– վորում և ուղղություն էին տալիս ընդհա– նուր միութենական և միութենական–հան– րապետական մինիստրությունների աշ– խատանքին, ղեկավարում ժողտնտեսու– թյան պլանի և պետ. բյուջեի կատարումը, վարկա–ղրամական համակարգի ամրա– պընդումը, հասարակական կարգի պահ– պանումը, արտասահմանյան երկրների հետ արտաքին հարաբերությունների իրա– կանացումը: 1921-ին Հայաստանի Հեղ– կոմը վերակազմվեց ԺԿխ–ի՝ Ա. Մյասնիկ– լաՆ–էւ , –ին ՍՍՏՄ ԺԿԽ վերակազմվեց ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, միութենական և ինքնավար հան– րապետությունների ԺԿ1ս–ները՝ հանրա– պետությունների մինիստրների խորհուրդ– ների:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, կրթա– կան–դաստիարակչական հիմնարկների ու միջոցառումների համակարգ, որ հա– սարակության և պետության շահերին ու պահանջմունքներին համապատասխան ապահովում է ժողովրդի կրթությունն ու դաստիարակությունը: Ընդգրկում է նա– խադպրոցական դաստիարակության հիմ– նարկները, հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական, միջնակարգ մասնա– գիտական և բարձրագույն ուս. հաստա– տությունները: Մինչև XVIII դ. վերջը ուսու– ցումը և դաստիարակությունը դպրոցնե– րում հաջորդաբար եղել է տոհմական, ստրկատիրական և ֆեոդալական վերնա– խավի արտոնությունը: Կապիտալիստա– կան հարաբերությունների զարգացման շրջանում արտադրությունը կաւոարելա– գործելու, ինչպես նաև ժող. զանգվածնե– րին բուրժ. հեղափոխությանը մասնակից դարձնելու նպատակը կապիտալիստական զարգացման ուղին թևակոխած երկրնե– րում բուրժուազիային մղեցին քաղաքա– ցիների կրթության իրավունքի մասին օրենքներ հրապարակելուն: Մակայն այղ օրենքներն արտացոլում էին միայն ան– ցումը դասայինից դասակարգային դպրո– ցի: Բուրժ. կրթական համակարգի հե– տագա բարեփոխումները չվերացրեցին դրանց դասակարգային բնույթը: Կրթական համակարգի իսկապես ժող. բնույթը հնարավոր է միայն սոցիալիստա– կան և կոմունիստական հասարակարգում: ՄՄՀՄ–ում և սոցիալիստական մյուս եր– կըրներում ապահովվում է կրթության ամեն տիպի ու ձևի լայն զարգացումն ու հանրամատչելիությունը, միասնական դպրոցի սկզբունքների հետևողական իրա– գործումը, մայրենի լեզվով ուսուցումը, անվճար կրթությունը բոլոր աստիճան– ներում, դպրոցի անջատումը եկեղեցուց, պետ. կրթաթոշակի վճարումը պրոֆտեխ– նիկական ուսումնարանների, բարձրա– գույն և միջնակարգ մասնագիտական ուս. հաստատությունների սովորողներին: Լուսավորության համակարգը նախատե– սում է բնակչության կրթության բարձր մակարդակ՝ անկախ ռասայական և ազգա– յին պատկանելությունից, գույքային և սո– ցիալական վիճակից, սեռից, դավանանքից: Բոլոր երկրներում ժ. կ–յան համակարգի հիմքը սկզբնական (տարրական) կրթու– թյունն է, որի տևողությունը, որպես կա– նոն, 3–6 տարի է: Միջնակարգ կրթու– թյունը սովորաբար իրագործվում է դըպ– րոցներում, 6-ամյա ժամկետով (քերակա– նական դպրոցներ Մեծ Բրիտանիայում, գիմՆազիաներ ԳՖՀ–ում, լիցեյներ Ֆրան– սիայում և Իտալիայում), ՄՍՀՄ–ում՝ բո– լոր տիպի միջնակարգ հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսում– նարաններում և միջնակարգ մասնագի– տական ուս. հաստատություններում: Բարձրագույն կրթություն տալիս են հա– մալսարանները, ինստիտուտները, մյուս բարձրագույն դպրոցները, որոշ կոլեջներ, սովորաբար 4“6 տարվա ուսմամբ: Բազ– մաթիվ կապիտալիստական երկրներում դպրոցների մի մասը պատկանում է եկե– ղեցուն, բարեգործական կազմակերպու– թյուններին և առանձին մարդկանց: ՄՄՀՄ–ում և սոցիալիստական մյուս եր– կըրներում ուս. հաստատություններն առավելապես պետական են (առանձին հաստատություններ ենթակա են արհ– միությունների, կոոպերատիվ և այլ կազ– մակերպությունների տնօրինությանը): Գոյություն ունեն ժ. կ–յան կառավարման պատմականորեն ձևավորված համակար– գեր՝ կենտրոնացած, ապակենտրոնացած և խառը տիպի: Առաջինի դեպքում կըր– թական գործը վարում են հատուկ մինիս– տրություններ և տեղական մարմինները, պետությունը ֆինանսավորում է դպրոցը, հրատարակում պարտադիր ուս, ծրագրեր, դասագրքեր, հաստատում կրթության վե– րաբերյալ Փաստաթուղթ ստանալու միաս– նական պահանջները, ղեկավարում դա– սատուներ պատրաստելու գործը (Ֆրան– սիա, Իտալիա, Բելգիա, Լատինական Ամերիկայի երկրներ): Ապակենտրոնա– ցած համակարգում կրթությունը տնօրի– նում են տեղական վարչական մարմիննե– րը, և դպրոցի վիճակը նշանակալիորեն կախված է բնակչության նախաձեռնու– թյունից: Պետության դերը սահմանափակ– վում է միայն առանձին դեպքերում լու– սավորության կարիքների մասնակի ֆի– նանսավորմամբ (Մեծ Բրիտանիա, Նոր– վեգիա, Շվեդիա): Կրթության կառավար– ման խառը համակարգին (Հնդկաստան, Պակիստան) հատուկ է ֆունկցիաների բաժանումը իշխանդւթյան կենտրոնական և տեղական մարմինների միջև: ՄՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում ժ. կ. ղեկավարում են կառա– վարությունները՝ դեմոկրատական ցենտ– րալիզմի հիման վրա. կենտրոնական ղեկավարությունը զուգակցվում է տեղա– կան մարմինների և հասարակայնության լայն նախաձեռնության հետ: ժ. կ–յան հա– մակարգի կառուցման սկզբունքները և կատարելագործման խնդիրներն ու ուղի– ները սահմանված են «Մովետական Միու– թյան և միութենական հանրապետություն– ների ժող. կրթության օրենսդրության հի– մունքներում» (19 հուլիսի, 1973): Այն ընդգրկում է նախադպրոցական և արտա– դպրոցական դաստիարակությունը, ընդ– հանուր միջնակարգ, պրոֆտեխնիկական, միջնակարգ մասնագիտական, բարձրա– գույն կրթությունը: Գիտատեխնիկական առաջընթացը պահանջում է աշխատավոր– ների հանրակրթական, ընդհանուր տեխ– նիկական և մասնագիտական գիտելիք– ների պարբերական համալրում: Ուստի լայնորեն զարգանում են երեկոյան և հեռակա կրթությունը, աշխատավորների ինքնակրթության, որակավորման բարձ– րացման տարբեր ձևերը: ՄՄՀՄ ուս. հաս– տատություններում 1973-ին ներգրավված էր գրեթե 81 մլն մարդ, գործում էր 181 հզ. հանրակրթական դպրոց (49,3 մլն աշա– կերտ), 5,7 հզ. պրոֆտեխնիկական ուս. հաստատություն (2,8 մլն սովորող), 4,3 հզ. միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն (ձ,ձ մւև աշա1/եյււո), 8Չ5 բուհ (4,6 մլն ուսանող)*, ժող. տնտեսու– թյան տարբեր ճյուղեր են ուղարկվել 1,8 մլն մասնագետ՝ մոտ 700 հզ. բարձրա– գույն, 1,1 մլն միջնակարգ մասնագիտա– կան կրթությամբ: ՀՍՍՀ–ում 1975–76 ուս. տարում ուսման մեջ ներգրավված էր 1035 հզ. մարդ, ընդ որում հանրակրթական դպրոցներում՝ 679,05 հզ., պրոֆտեխնի– կական ուս. հաստատություններում՝ 22 հզ., միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ 51 հզ., բարձրա– գույն ուս. հաստատություններում՝ 54 հզ.: 1975-ին ՀՍՍՀ 1596 հանրակրթական դըպ– րոցներն ավարտել են 124,7 հզ., 63 միջ– նակարգ մասնագիտական ուս. հաստա– տությունները՝ 13765,13 բարձրագույն ուս. հաստատությունները՝ 9885 մարդ: (Տես նաև երկրների, ՍՍՀՄ միութենական և ավտոնոմ հանրապետությունների, երկ– րամասերի, մարզերի, խոշորագույն քա– ղաքների վերաբերյալ հոդվածների հա– մապատասխան բաժինները, Բարձրա– գույն կրթություն, Գրագիտություն, Ընդ– հանուր ուսուցում, ժողովրդական հա– մաչսարաններ, Մասնագիտական կրթու– թյուն, Միջնակարգ կրթություն, Պրոֆ– տեխնիկական կրթություն հոդվածները): Գրկ. JI eh hh B.H., Օ HapoHHQM otfpaso-