Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/297

Այս էջը սրբագրված չէ

արմոցեմենտային հավաքովի տարրերից պատրաստված թաղանթով: Միասնական, հենարաններից ազատ ներքին տարածու– թյունը հնարավորություն է տալիս միա– ժամանակ ընկալեւ ողջ ցուցադրությունը: Գիտության և մշակույթի տաղավարը (1960, ճարտ. Ֆ. Դարբինյան, Ռ. Մելքում– յան) ունի մոտավորապես Ո–աձե հատա– կագիծ: Այն աչքի է ընկնում շրջակա կա– նաչապատ տարածության հետ համա– հնչյուն լուծումով և հայ ճարտ. ավանդ– ների նորովի մեկնաբանությամբ: Նկ. տես նաև Երևան հողվածի ներդիրում: Գ. Աղա ջան յան, Մ. Հասրաթ յան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՎԱ–

ՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ (ԺՏՆՅ) U Ա Հ Մ, արդյունաբերության, շինարարու– թյան, գյուղատնտեսության, տրանսպոր– տի, մշակույթի և առողջապահության նվա– ճումների՝ մշտապես գործող համամիու– թենական ցուցահանդես Մոսկվայում: ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (Մոսկվա) գլխավոր տաղա– վարը (1954, ճարտ. Ցու. Շչուկո) խնդիրն է պրոպագանդել գիտության, տեխնիկայի, մշակույթի U առաջավոր փորձի նվաճումները, ժողտնտեսության բոլոր ճյուղերի աշխատողների մեջ տա– րածել արտադրության նոր մեթոդները: Կազմակերպվել է համամիութենական արդ., գյուղատնտ. և շինարարական ցու– ցահանդեսների միավորման բազայի վրա՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1958-ի մայիսի 28-ի որոշմամբ, գործում է 1959-ի հունիսի 16-ից: Ցուցահանդեսին մասնակ– ցում են առաջավոր հիմնարկ–ձեռնարկու– թյուններ, ԳՀԻ–ներ, ինչպես նաև արտա– դրության գյուտարարներ, ռացիոնալիզա– տորներ, նորարարներ: Լավագույնները պարգևատրվում են I, II, III աստիճանի և պատվո դիպլոմներով, իսկ ցուցանմուշ– ների անմիջական ստեղծողները՝ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով և դրամով: խոշորազույն տաղավարներն են. «Գլխա– վոր», «Մեքենաշինություն», «Ատոմա– յին էներգիա», «ժողովրդական կրթու– թյուն», «Առողջապահություն», «Ռադիո– էլեկտրոնիկա», «Սովետական մշակույթ»: 1971-ին պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: ԺՏՆՑ–ի համալիրի ճարտ. հորինվածքի հիմքը համամիութենական գյուղատնտ. ցուցահանդեսի՝ 1939-ի և 1954-ի հատա– կագծերն ու կառույցներն են, որոնց ստեղծմանը մասնակցել են սովետական ականավոր ճարտ–ներ Վ. Շչուկոն, Վ. Գել– ֆրեյխը, Կ. Հալաբյանը, գեղանկարիչներ Բ. Իոգանսոնը, Մ. Սարյանը, Ա. Դեյնե– կան, քանդակագործներ Ս. Մերկուրովը, Գ. Մոտովիլովը, Վ. Մուիփնան և ուրիշ– ներ, ժող. արվեստի վարպետներ: Առանձ– նապես հաջող ճարտ. լուծում ունեն գլխա– վոր (ճարտ. Յու. Շչուկո, 1954), «Առողջա– պահություն» (նախկինում՝ ՀՍՍՀ տաղա– վար, 1939, ճարտ. Կ. Հալաբյան և Ս. Սա– ֆարյան) և «Սովետական մշակույթ» (նախ– կինում՝ Ուզբեկ. ՍՍՀ տաղավար, 1954, ճարտ. Ս. Պոլուպանով) տաղավարները: 1955-ից ժամանակակից ոճով վերակա– ռուցվել և կառուցվել են մի շարք տաղա– վարներ («Ռադիո էլեկտրոնի կա», 1958, «Քիմիական արդյունաբերություն», 1967):

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԼԱ–

ՆԱՉԱՓ ՀԱՄԱՄԱՍՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՕՐԵՆՔ, սոցիալիզմի տնտեսական օրենք, արտահայտում է տնտեսությունը միաս– նական պետական պլանով վարելու, ժո– ղովրդական տնտեսության մեջ համամաս– նություններ սահմանելու և պահպանելու օբյեկտիվ անհրաժեշտությունն ու հնարա– վորությունը՝ ելնելով արտադրության արագ աճի և ժողովրդական սպառման շահերից: Համամասնականությունը ժող– տնտեսության տարբեր ճյուղերի ու ար– տադրատեսակների տեսակարար կշիռն է էկոնոմիկայում՝ տոկոսային արտահայ– տությամբ, պլանաչափությունը՝ համա– մասնությունների գոյատևումը՝ շատ թե քիչ տևական ժամանակահատվածում: Կա– պիտալիստական սեփականությունը տըն– տեսությունն անջատում է առանձնացված մասնավոր ձեռնարկությունների, արտա– դրությունը բնորոշվում է անարխիայով ու մրցակցությամբ, անհրաժեշտ համա– մասնությունները սահմանվում են տարե– րայնորեն, համամասնականության ան– թիվ խախտումների և ճգնաժամերի պայ– մաններում: Հանրային սոցիալիստական սեփականությունը ձեռնարկությունները երկրի մասշտաբով միավորում է մեկ միասնական տնտեսության մեջ: Պլանա– չափ, համամասն զարգացման օրենքը կարգավորում է ժողտնտեսության հա– մամասնությունները (տես Համամասնու– թյուններ հասարակական արտադրու– թյան: Ելնելով սոցիափզմի հիմնական տնտեսական օրենքի պահանջներից՝ որո– շակի հարաբերակցություն է սահմանում հասարակական արտադրության I և II ստորաբաժանումների, արդյունաբերու– թյան և գյուղատնտեսության, բնակչու– թյան դրամական եկամուտների և ապրան– քաշրջանառության, արտադրության և ըս– պառման, արտադրության և կուտակման միջև: ժողտնտեսության զարգացման հա– մամասնականությունը փոփոխվում է, հատկապես, գիտության և տեխնիկայի առաջընթացի շնորհիվ: Արտադրամիջոց– ների հանրային սեփականությունը սո– ցիալիստական երկրներում անհրաժեշտ է դարձնում նրանց տնտ. և մշակութային կապերն իրականացնել պլանաչափ, հա– մամասն զարգացման օրենքի պահանջ– ներին համապատասխան: Դրա լավա– գույն օրինակը սոցիալիստական ինտե– գրացիայի կենսագործվող 15-ամյա պլանն է (տես նաև Պչանավորում ժողովրդական տնտեսության): Վ. Աղուզումցյան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, աշ– խատանքի հասարակական բաժանման վրա հիմնված արտադրության ճյուղերի պատմականորեն ձևավորված ամբողջու– թյուն: Բաժանվում է նյութական արտա– դրության և ոչ արտադրական ոլորտների: Նյութական արտադրության ոլորտը նե– րառում է ժ. տ–յան այն ճյուղերը, ուր ստեղծվում է հասարակական ամբողջա– կան արդյունքը, արդյունաբերությունը, շինարարությունը, գյուղատնտեսությու– նը, անտառային տնտեսությունը, բեռնա– տար տրանսպորտը, կապը (նյութական արտադրության ոլորտը սպասարկող), առևտուրը, հասարակական սնունդը, նյու– թատեխ. մատակարարումը, գյուղատնտ. մթերքների պետ. գնումները: Նյութական արտադրությունը իր հերթին բաժանվում է արտադրության միջոցների (I ստորա– բաժանում) և սպառման առարկաների (II ստորաբաժանում) արտադրության (տես Վերարտադրություն): Ոչ արտադրա– կան ոլորտի մեջ ներառվում են այն ճյուղե– րը, որոնք ոչ ապրանքային բնույթի ծառա– յություններ են մատուցում բնակչությանը և ապահովում երկրի պետ. ու տնտ. կառա– վարումը: Ոչ արտադրական ոլորտի հիմ– նական ճյուղերն են՝ բնակարանային–կո– մունալ տնտ եսությունը, կենցաղսպասար– կումը, առևտուրը, ուղևորատար տրանս– պորտը, կապը (ոչ արտադրական ոլորտը և բնակչությանը սպասարկող), առողջա– պահությունը, ֆիզկուլտուրան, սոցիալա– կան ապահովությունը, լուսավորությունը, գիտությունը, մշակույթը, արվեստը, ֆի– նանսները, վարկը, պետ. ապահովագրու– թյունը, կառավարումը: ժ. տ–յան սոցիալ– անա. էությունը, կառուցվածքը, զարգաց– ման տեմպերն ու համամասնությունները պայմանավորված են տվյալ հասարա– կարգում տիրապետող արտադրահարա– բերությունների բնույթով: Կապիտալիզմի զարգացման արդի փուլում արտադրամիջոցների մասնավոր սեփականության և վարձու աշխատան– քի շահագործման վրա խարսխված ար– տադրահարաբերություններն արգելակում են արտադրողական ուժերի զարգացումը, դանդաղեցնում արտադրության զարգաց– ման տեմպերը: Հասարակական արտա– դրությունը զարգանում է կապիտալիզմին ներհատուկ տնտ. օրենքների թելադրան– քով, անարխիկ ու ցիկլային ձևով՝ ենթարկ– վելով կապիտալիստական արտադրության հիմնական նպատակին՝ առավելագույն շահույթ ապահովելուն: Հարստության մեծ մասը պատկանում է հասարակության չնչին փոքրամասնությանը՝ խոշոր կա– պիտալիստներին: Հասարակական ար– տադրության տարբեր ճյուղերի միջև ար– տադրամիջոցների ու աշխատուժի բաշ– խումը, արտադրության կառուցվածքային տեղաշարժերը որոշվում են արժեքի օրեն– քով: Կապիտալիստական տնտեսության անբաժան ուղեկիցներն են՝ հակամարտ հակասությունների սրումը, պարբերա– բար կրկնվող տնտ. ճգնաժամերը, ար– ժութային ցնցումները, ինֆլյացիան, գոր– ծազրկությունը, արտադրական ապարատի խրոնիկական թերբեռնված ությ ունը: Սոցիա լիզմի ժամանակ ժ. տ. հիմնվում է արտադրամիջոցների հանրա–