Ի, հայերեն այբուբենի տասնմեկերորդ տառը: Անունն է ինի: Ի տառը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ աառակերտման սե– փական սկզբունքով: Տողին ուղղահայաց երկարին աջից, կենտրոնում, միանում է կարճը: Լայնը տեղավորված է երկարի ձախ կողմում՝ ստորին մասում, տողա– գծից ցած և վերին ծայրից նուրբով միա– նում է երկարի ստորին ծայրին՝ J1: Դյու– րագրության պահանջով լայնը նուրբի հետ ձգվում է ներքե, ապա ընկնում՝ ի. պահպանվել է հատկապես գլխագրում: Այս երևույթը ավարտվում է IX դ., որից հետո Ի նույնն է բոլոր գրատեսակներում. ենթարկվում է միայն յուրաքանչյուր գրա– տեսակի գծագրական յուրահատկություն– ներին՝ գրչագիր՝ ի, երկաթագիր՝ ի, բո՜ չորգիր՝ ի, շղագիր՝ ի, Նոարգիր J*: ժա– մանակակից շղագրում մեծատառը վերևի ձախ կողմից ընդունում է մազագծիկ, իսկ ներքևի ձախ կողմից, օղակ: Ի նշանագրում է հայերենի վերին բարձ– րացման առաջնային շարքի ոչ շրթնայ– նացած ձայնավոր հնչյունը (հնչույթը): Գրաբարում, միանալով ա և ւ հնչյուն– ներին, կազմում է երկբարբառներ (հա– րիւր, պատանեակ), հանդես է գալիս որ– պես նախդիր (ի բանի)՝ ձայնավորից ա– ռաջ հնչյունափոխվելով յ–ի (յազգէ), ու–ից առաջ ընկնում է (վայրենի–վայրե– նութիւն), հոլովման մեջ ո–ից առաջ փոխարինվում է ւ–ով: ժամանակակից հայերենում (ինչպես նաև գրաբարում) փակ վանկի շեշտակիր Ի շեշտից զրկվե– լով, որպես կանոն, հնչյունափոխվում է ը–ի կամ սղվում է (սիրտ–սըրտի, ամուսին– ամուսնական): Միանալով ա–ին՝ կարող է տալ և (տարի+ ական = տարեկան): Ի հանդես է գալիս նաև որպես բառակազմա– կան [խնձորի (խնձորենի), կաղնի ևն] և բառաթեքական (սեղանի) ձևույթներ: Ի հայոց այբուբենի տասնմեկերորդ տառն է, բայց քանի որ տասնավորների շարքում երկրորդ տառն է, նշանակել է քսան և քսաներորդ, բյուրի նշանով (ի )՝ քսան բյուր (200000): Արաբական թվա– նշանների ընդունումից հետո էլ գործած– վել է քանակական և դասական թվականի արժեքներով: Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական: Ա. Մաթևոսյան.
ԻԲԱԴԱՆ (Ibadan), քաղաք Նիգերիայում, Արևմտյան նահանգի վարչական կենտրո– նը: 745,8 հզ. բն. (1970): Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է:
ԻԲԱՐՐՈՒՐԻ (Ibarruri) Դոլորես (ծն. 9.12. 1895, Հալյարտա, Րիսկայա պրովինցիա), իսպանական և միջազգային բանվորա– կան շարժման գործիչ: 1917-ից՝ սոցիա– լիստական կազմակերպության, 1920-ից՝ Իսպանիայի կոմունիստական կուսակցու– թյան անդամ: 1932–43-ին եղել է ԻԿԿ ԿԿ–ի քարտուղար: Կոմինտերնի VII կոնգ– րեսում (1935) ընտրվել է գործկոմի անդա– մության թեկնածու, 1936-ին՝ Իսպանիայի կորտեսների դեպուտատ, 1937-ին՝ կոր– տեսների փոխնախագահ: Կարևոր դեր է կատարել ֆաշիստական խռովարարնե– րի ու օտարերկրյա զավթիչների դեմ իս– պանական ժողովրդի 1936–39-ի ազգա– յին–հեղափոխական պատերազմի շրջա– նում: 1939–77-ին եղել է տարագրության մեջ: Երկրորդ համաշխարհային պատե– րազմի տարիներին ակտիվ մասնակցել է միջազգային հակաֆաշիստական շարժ– մանը: 1942-ին (խ. Դիասի մահից հետո) ընտրվել է ԻԿԿ գլխավոր քարտուղար, 1960-ին՝ նախագահ: Ի. կանանց միջազգա– յին շարժման ականավոր գործիչներից է: Ի. «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լե– նինյան մրցանակի դափնեկիր է (1964): Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով: Ի–ի նկարը տես 306-րդ էջում:
ԻԲԵՐԱԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, Կով– կասյան լեզ ու ներ, Կովկասի անդ– րենածին լեզուներ (մոտ 40), որոնք կազ– մում են մեկ լեզվաընտանիք: խոսվում է Կովկասյան լեռնաշղթայի տարածքում, նրանից հվ. և հս. ընկած շրջաններում, բացի ուբիխերենից (Թուրքիա): խոսող– ների թիվն ավելի քան 4,5 մլն է: Բաժան– վում են 3 հիմնական լեզվախմբի՝ քարթ– վելական (կամ հվ–կովկասյան), աբխազ– ադըղեական (կամ արմ–կովկասյան), նախյան–դաղստանյան (կամ արլ–կովկաս– յան): Քարթվելականը և նախյան–դաղըս– տանյանը պայմանականորեն կոչվում են նաև լեռնա–կովկասյան կամ հս–կովկաս– յան լեզուներ: Ունեն բարդ բաղաձայնա– կան համակարգ (որոշ լեզուներում՝ 70– 80 բաղաձայն): Առկա են կոկորդային պայթական, լեզվակային և երախային բաղաձայններ: Շեշտը ուժային է: Ի–կ. լ. քերականական կառուցվածքով կցական