Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/316

Այս էջը սրբագրված չէ

են 65–99% 1,4-ցիս օղակներ (I), ինչպես նան 1,4-տրանս (II) և 3,4 օղակներ (III). 92–99% 1,4-ցիս օղակներ սաացվում են կոմպլեքս կատալիզատորների առկա– յությամբ: Ի. կ–ի խտությունը 910–920 կգ/մ3 է՝, ապակեցման ջերմաստիճանը՝ մոտ 70°CԼուծվում են քառաքլորածխած– նում, քլորաֆորում, տոլուոլում U այլ լուծիչներում, անլուծելի՝ սպիրտներում և կետոններում: Անկայուն են խիտ թթու– ների, հիմքերի, կայուն՝ ջրի նկատմամբ: Ի. կ–ի ուռտումը արոմատիկ յուղերում հաս– նում է 500%-ի: Հիմնական վուլկանաց– նող միջոցը ծծումբն է: Կոմպլեքս կատա– լիզատորների առկայությամբ ստացված Ի. կ. կիրառվում են բնական կաուչուկի փոխարեն՝ անվաղողերի, ժող. լայն սպառ– ման ապրանքների, բժշկության մեջ օգ– տագործվող ռետինե իրերի արտադրու– թյան մեջ: Ի. կ–ի արտադրությունը առա– ջինը կազմակերպվել է ԱՄՆ–ում, 1958-ին, ՍՍՀՄ–ում՝ 1964-ին: 1967-ին ՍՍՀՄ դար– ձավ Ի. կ–ի խոշորագույն արտադրողը: Առևտրական մակնիշներն են. ՍԱՀՄ–ում՝ CKH–3, արտասահմանում՝ IR–307, IR–310, ամերիպոլ SN, նատսին ևն:

ԻԶՈՍՏԱԶԻԱ (իզո… և հուն, էւճօւգ – հավասարակշռություն), երկրակեղևի սՀ>.սվնլ կայուՆ հավասարակշռության վի– ճակ: Տերմինն առաջարկել և ավելի նեղ իմաստով օգտագործել է ամերիկացի երկ– րաբան Ք. Դեթոնը (1892): ժամանակա– կից տվյալներով երկրակեղևը գտնվում է նվազագույն ազատ էներգիայով օժտված իզոստատիկ վիճակում, որի դեպքում լի– թոսֆերայի խոշոր բեկորները և պսթե– նոսֆերայի կիսահեղուկ զանգվածները միմյանց հետ փոխազդեցության մեջ են մտնում Արքիմեդի օրենքի համաձայն: Բացառություն են կազմում միայն մոլո– րակի ընդհանուր մակերևույթի փոքր մասը զբաղեցնող ինտենսիվ տեկտոնական շարժման գոտիները:

ԻԶՈՍՏԱՏԻԿ ՀԻՊՈԹԵԶ, հիմնված է XIX դարի վերջերին սահմանված իզոսաազիա– յի երևույթի վրա: Առաջինը իզոստազիան տեկտոնական գործոն է համարել Ք. Դե– թոնը՝ 1892-ին: Ըստ նրա, երկրակեղևի բարձրադիր տեղամասերից քայքայված նյութի հեռացումը, թեթևացնելով մայր ցամաքները, խախտում է իզոստատիկ վի– ճակը, նպաստում տվյալ տեղամասի բարձ– րացմանը: Այդ նույն ժամանակ հարևան ցածրադիր տեղամասը, որտեղ կուտակ– վում է բերված քայքայված նյութը, կրե– լով լրացուցիչ ծանրաբեռնվածություն, իջ– նում է: Ներկայումս կան իզոստազիայի բացատրման երկու հիմնական հիպոթեզ: Էյրի–Հեյսկանենի հիպոթեզով երկրա– կեղևի խոշոր բեկորներն ունեն համարյա միատեսակ միջին խտություն և, կարծես, լողում են ավելի ծանր ենթակեղևային կիսահեղուկ զանգվածի վրա: Այդ բեկոր– ների ընկղման տարբեր խորությունները պայմանավորված են նրանց ուղղահայաց չափերով: Պրաթ–Հեյֆորդի հիպոթեզի համաձայն այդ բեկորների նյութի միջին խտությունը տարբեր է. որի պատճառով էլ տարբեր է բեկորների դուրս ցցման բարձրությունը կիսահեղուկ զանգվածից: Արդի պատկերացումներով, թվարկված երկու հիպոթեզներից և ոչ մեկը սպառիչ չէ: Երկրակեղևի առավել կայուն հավասա– րակշռության վիճակի ստեղծման համար նշված բոլոր գործոնները կարևոր են: Իզոստատիկ վիճակը ոչ միշտ և ոչ ամենուր է լրԻՎ -

ԻԶՈՏՈՆՆԵՐ (<իզո… և հուն. x6vO£ – լարում), միևնույն թվով նեյտրոններ ունե– ցող միջուկներով ատոմներ: Ի–ի օրինակ են շ He, շ Li* 4 ®e» 5 B-Ի ատոմները, որոնց միջուկները պարունակում են 3 նեյտրոն: Տես նաև Միջուկ ա տ ո մի:

ԻԶՈՏՈՊ ԻՆՎԱՐԻԱՆՏՈԻԹՅՈՒՆ, տես Իզոտոպ սպին՝.

ԻԶՈՏՈՊ ՍՊԻՆ, քվանտային թիվ (I), որը վերագրվում է ուժեղ փոխազդող մաս– նիկներին՝ հադրոններին: Որոշակի Ի. ս. վերագրվում է հադրոնների այնպիսի խըմ– բերին, որոնց կազմի մեջ մտնող մասնիկ– ներն ունեն միևնույն քվանտային թվերը և տարբերվում են միայն էլեկտրական լից– քով: Այդպիսի խմբերը կոչվում են իզո– տոպ կամ լիցքային մուլտիպլետներ: Մաս– նիկների թիվը տվյալ իզոտոպ մուլտիպլե– տում հավասար է 21+ 1-ի: Նրանք տար– բերվում են Ի. ս–ի երրորդ պրոյեկցիայով՝ 13-ով, որն ընդունում է I3=–I, –1+ 1,…, 1–1, I արժեքներ: Իզոտոպ մուլտիալետ– ներ են պրոաոն–նեյտրոն ղուբլեաը (1= 1 1 =–2–, 13==է–շ–), պիոնների տրիպլետը յ *-, Jt°, jt–, 1 = 1, I3= 1,0, –1) ևն: Մուլտիպլետի անդամների զանգվածները տարբերվում են մի քանի Էլեկտրոնային զանգվածով: Այդ տարբերությունը պայ– մանավորված է մուլտիպլետի անդամ– ների Էլեկտրական լիցքերի տարբերու– թյամբ: Իզոտոպ մուլտիպլետի անդամնե– րի Էլեկտրական Q լիցքը 13-ի հետ կապ– ված է Գել–Ման–Նիշիջիմայի բանաձևով՝ Y Q = I3H–յ–, որտեղ Y^rB+S-ը հիպեր– լիցքն Է, B-ն՝ բարիոնային լիցքը, Տ–ը՝ տարօրինակությունը: Հադրոնների ուժեղ փոխազդեցության հիմնական հատկու– թյուններից մեկն այն Է, որ նա անկախ Է Էլեկտրական լիցքից: Դա նշանակում Է, որ հադրոնների փոխազդեցությունը կախ– ված է նրանց լրիվ Ի. ս–ից և անկախ է նրա երրորդ պրոյեկցիայից: Այս դրույթը ձևա– կերպվում է նաև որպես ուժեղ փոխազդե– ցության ինվարիանտություն պայմանա– կան լիցքային (կամ իզոտոպ) տարածու– թյան պտույտների նկատմամբ: Ուժեղ փոխազդեցության այս հատկությունը կոչ– վում է իզոտոպ ինվարիանաություն: Իզո– տոպ ինվարիանտության հետևանքներից մեկը լրիվ Ի. ս–ի պահպանումն է ուժեղ փոխազդեցություններում: Օրինակ՝ d+ d–»He4+ Jt° ռեակցիան արգելված Է, որովհետև դեյտրոնի և հելիումի միջւււկ– ների Ի. ս. հավասար է 0-ի, իսկ յւ°-ինը՝ 1-ի: Լրիվ Ի. ս–ի պահպանման օրենքը ունի մոտավոր բնույթ: Նա բացարձակ ճիշտ է միայն ուժեղ փոխազդեցություն– ների համար: Էլեկտրամագնիսական փո– խազդեցության առկայությունը, որն ավե– լի քան հարյուր անգամ թույլ է ուժեղ փո– խազդեցությունից, հանգեցնում է այդ պահպանման օրենքի խախտմանը: Այդ խախտումները համեմատական են Էլեկ– տրամագնիսական և ուժեղ փոխազդեցու– թյունների հարաբերությանը և այդ պատ– ճառով կազմում են մի քանի տոկոս: Գրկ. աես Տարրական մասնիկներ հոդվածի գրականությունը: Ա. Ամաաունի

ԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ, Էլեկտրա– կան Էներգիայի աղբյուր՝ տիեզերական թռչող ապարատների Էներգասնման հա– մակարգերում: Պարունակում է ռադիո– ակտիվ իզոտոպներ, որոնց ատոմների ռադիոակտիվ տրոհման պատճառով ջեր– մություն է անջատվում: Այդ ջերմությունը հատուկ փոխակերպչի, օրինակ, կիսա– հաղորդչային ջերմաէլեկտրական գենե– րատորի օգնությամբ վերածվում է էլեկ– տրական էներգիայի: Ի. գ–ի հզորությու– նը հասնում է մի քանի կվտ. աշխատանքի տևողությունը որոշվում է իզոտոպի կի– սատրոհման պարբերությամբ և ջերմա– էլեկտրական փոխակերպչի պարամետրե– րով: Ի. գ–ի աշխատանքը Տիեզերքում ստուգված է Երկրի արհեստական մի շարք արբանյակների միջոցով:

ԻԶՈՏՈՊՆԵՐ (<իզո… և հուն, ttfjtog – տեղ), քիմիական միևնույն տարրի տա– րատեսակներ, որոնց միջուկներում պրո– տոնների Z թիվը (էլեկտրական լիցքը) միևնույնն է, իսկ նեյտրոնների N թիվը՝ տարբեր: Այսպիսի միջուկներով աւոոմ– ները, որոնց էլեկտրոնային թաղանթնե– րը հավասար թվով էլեկտրոններ են պա– րունակում, Մենդելեևի պարբերական աղ– յուսակում նույն տեղն են գրավում (այս– տեղից էլ՝ անգլ. գիտնական Ֆ. Սոդիի առաջարկությամբ դրանք ստացել են իզո– տոպներ անվանումը): Ատոմների ցանկա– ցած տարատեսակները նշելու համար օգ– տագործվում է նաև նուկլիդներ տեր– մինը: Քիմ. տարրը սովորաբար նշանակ– վում է կամ ավելի լրիվ՝ որտեղ A=N+Z և կոչվում է զանգվածի թիվ կամ նուկլոնների թիվ միջուկում: Տվյալ իզոտոպի ատոմների թվի հարաբերու– թյունը տարրի բոլոր Ի–ի ատոմների ընդ– հանուր թվին (տոկոսներով արտահայտ– ված) կոչվում է իզոտոպի հարաբերական տարածվածություն: Օրինակ, բնության մեջ հայտնի են թթվածնի 3 կայուն Ի. հետևյալ տարածվածությամբ՝ JgO (99, 759%), "Օ (0,0374%) և g8 Օ (0,2036%): Միջուկային հատկություննե– րով Ի. բավական տարբեր են, սակայն ունեն գրեթե նույն ֆիզիկական և քիմ. հատկությունները, քանի որ վերջիններս հիմնականում պայմանավորված են ատոմի