Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/32

Այս էջը սրբագրված չէ

րում) համար: է. հ–ման վառարանում մեաաղների տաքացման և հալման հա– մար օգտագործվում է մեծ արագությամբ թռչող ազատ էլեկտրոնների կտրուկ ար– գելակման ժամանակ անջատված էներ– գիան (երբ նրանց շարժման կինետիկ էներգիան փոխակերպվում է ջերմայինի): Ազատ էլեկտրոնների աղբյուր է բարձր վակուումի պայմաններում մինչե բարձր ջերմաստիճաններ տաքացած մետաղե ձո– ղիկը կամ թիթեղը, որից պոկված էլեկ– տրոնները (ջերմաէլեկտրոնային էմիսիա) հատուկ հավաքող, շեղող և ուղղող հար– մարանքների օգնությամբ հավաքվում և ճառագայթի ձեով ուղղվում են դեպի հալվող մետաղը (բովախառնուրդը): Բար– ձըր նոսրացման պայմաններում մետաղը հալելու և հեղուկ վիճակում երկար ժամա– նակ պահելու հնարավորությունը լավ պայմաններ է ստեղծում մետաղի գազա– զերծման և զտման համար: է. հ. կիրառ– վում է 1950-ից և այժմ լայն տարածում է ստանում մետալուրգիայի մի շարք բնա– գավառներում: Լ. Գասպարյան

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԱՋ, հաղորդակա– նության կամ «ազատ» էլեկտրոնների (այսինքն՝ էլեկտրական հոսանքի առա– ջացմանը մասնակցող էլեկտրոնների) ամ– բողջությունը բյուրեղում կամ պլազմա– յում: Տես նաև Պինդ մարմին:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, էլեկտրագեներացված հնչյունների կոմ– պոզիցիա: է. ե. ստեղծող կոմպոզիտորի «պարտիտուրը» թվային աղյուսակն է, որ, ծրագրված վիճակում մտնելով էլեկտրո– նային հաշվողական մեքենայի մեջ, թվա– յին կոմբինացիաները տրանզիստորա– յին համակարգի միջոցով վերափոխվում է հնչյունայինի: Ստացված երաժշտու– թյունը հաղորդվում է բարձրախոսով, որը կարող է գրանցվել մագնիտաֆոնի ժապավենի վրա և տարածվել ձայնա– սկավառակներով: Գյուտարարն է գեր– մանացի ինժեներ Հ. էյմերտը: Այն չի կարեչի շֆոթեւ էւեկարական գործիքնե– րով (էլեկտրակիթառ, էլեկարաերգեհոն, էլեկտրադաշնամուր են) հնչող երաժշտու– թյան հետ: է. ե–յան տարրերի ձեերի բազ– մազանության պատճառով սովորական նոտագրությամբ հնարավոր չէ այն գրա– ռել, ուստի և մշակվել է գրառման հատուկ համակարգ (ակուստիկ դիագրամներ): Ակուստիկ դիագրամի հնչյունային բարձ– րության և հնչերանգի մակարդակը կոոր– դինացվում և ղեկավարվում է աճողակա– նության համակարգով: է. ե. հաճախ սին– թեզում են ավանդական պարտիտուրնե– րի հետ: է. ե. հնչյունային նոր էֆեկտներ ստեղծելու և հնչյունի բնույթը ուսումնա– սիրելու կարեոր միջոց է: ծ. Երկան յան

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԷՄԻՍԻԱ, պինդ մարմ– նից կամ հեղուկից էլեկտրոնների առաք– ման երևույթը: Տեղի ունի այն դեպքում, երբ էլեկտրոնները հաղթահարում են պոտենցիաչային արգեչքը, որը խոչըն– դոտում է էլեկտրոնների պոկվելուն և վակուում կամ գազային միջավայր անց– նելուն: էլեկտրոնների էներգետիկ որո– շակի բաշխման հետևանքով հնարավոր է, որ դրանց մի մասը կարողանա հաղթա– հարել պոտենցիալային արգելքը և պոկ– վել մարմնից: Սովորական պայմաննե– րում այդպիսի էլեկտրոնների թիվն ան– նշան է, սակայն, լրացուցիչ էներգիա հա– ղորդելով, կարելի է այն զգալիորեն մե– ծացնել: էլեկտրոնների գրգռման եղա– նակից կախված՝ տարբերում են է. է–ի հետեյալ տեսակները, ջերմաէչեկտրոնա– յին էմիսիա (էլեկտրոններին լրացուցիչ էներգիա է հաղորդվում նյութը տաքացնե– լու շնորհիվ), ֆոաոէւեկւորոնային էմիսիա (արտաքին ֆոտոէֆեկտ, կարճալիք տիրույթի լուսային ճառա - գայթների ազդեցությամբ էլեկտրոններն անհրաժեշտ էներգիա են ձեռք բերում մետաղի կամ կիսահաղորդչի մակերե– վույթից պոկվելու համար), երկրոր– դային էլեկտրոնային էմի– սիա, որի դեպքում էլեկտրոններն առաք– վում են այլ մասնիկներով (էլեկտրոններ, իոններ) պինդ մարմնի մակերևույթը ռմբակոծելիս: Երկրորդային է. է. քանա– կապես բնութագրվում է երկրորդային էմիսիայի գործակցով (6), որը հավասար է երկրորդային էլեկտրոնների թվի (N2) և մարմնի վրա ընկած մասնիկների թվի N2 (Ni) հարաբերությանը՝ 6=--: 8-ն կախ– Ni ված է ռմբակոծող մասնիկների բնույթից, էներգիայից, անկման անկյունից, ինչպես նաե ռմբակոծվող մակերևույթի տեսակից և վիճակից: Երկրորդային էմիսիայի երե– վույթի վրա է հիմնված էլեկտրոնային բազմապատկիչների աշխատանքի սկըզ– բ ունքը: է. է–ի առանձնահատուկ տեսակ է էլեկտրաստատիկ էլեկտրո– նային էմիսիան կամ ավտոէլեկ– տրոնային էմիսիան՝ էլեկտրոնների առա– քումն արագացնող ուժեղ (106–107 վ/սմ կարգի) էլեկտրական դաշտի ազդեցու– թյամբ (այս երևույթը հաճախ անվանում են նաև էլեկտրոնների պոկում էլեկտրա– կան դաշտի միջոցով): էմիսիայի այս տեսակը բնորոշ է նրանով, որ էլեկտրոն– ներին լրացուցիչ էներգիա չի հաղորդվում, այլ Փոխվում է պոտենցիալային արգելքի ձևը. վերջինս նեղանում է, և էլեկտրոնը արգելքն անցնելու որոշակի հնարավո– րություն է ձեռք բերում (տես Թունեչա– յին էֆեկտ): էլեկտրաստատիկ է. է. կի– րառվում է սնդիկային ուղղիչներում: Գրկ. JXo6peu,OB JI. H., T օ m օ M- h o b a M. B., 3MHCHOHHaa ajieKTpoHHica, M., 1966. 6nt. Այունց

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԱՂԱՆԹ ԱՏՈՄԻ, ուղեծրային շարժման քանակի որոշակի մոմենտով և էներգիայով էչեկարոնների համախումբը ատոմում: Պաուչիի սկզբուն– քի համաձայն, քվանտային յուրաքանչյուր վիճակում կարող է գտնվել ոչ ավելի, քան մեկ էլեկտրոն: Ատոմում էլեկտրոնի վիճակը որոշվում է ո (գլխավոր), 1 (ուղեծ– րային), m (մագնիսական) և ms (սպինա– յին) քվանտային թվերով: Թաղանթում կարող է գտնվել 2(21+ 1) էլեկտրոն, քա– նի որ տրված 1-ի դեպքում m-ը ընդունում է (21+ 1), իսկ ms-ը՝ 2 արժեքներ: Այդ պատճառով s թաղանթում (1=0) կարող է լինել 2, p-ում (1=1)՝ 6, d-ում (1 = 2)՝ 10, f-nuf (1 = 3)՝ 14 էլեկտրոն են: Տրված ո–ի դեպքում 1-ը կարող է ունենալ 0, 1, 2, …, ո–1 արժեքներ: Որոշակի ո–ով էլեկտրոնները կազմում են շերտ, որը պարունակում է .^ո2 էլեկտրոն: էլեկտրոն– ների դասավորությունը ըստ ո և 1 քվան– տային թվերով որոշվող վիճակների, կոչ– վում է կոնֆիգուրացիա (փոխդասավորու– թյուն): Օրինակ՝ հիմնական վիճակում գտնվող թթվածնի ատոմի կոնֆիգուրա– ցիան ls22s22p6 է: Երբեմն ատոմի էլեկ– տրոնային թաղանթ ասելով հասկացվում է էլեկտրոնների ողջ համախումբը միջու– կի շուրջը: է. Չուբարյան

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԼԱՄՊ, էփկարավակոէ– ումային սարք, որտեղ ստեղծվում է հա– տուկ էլեկտրոդների (ցանցի) օգնությամբ կառավարվող էլեկտրոնների հոսք: է. լ. ապակե, մետաղե, մետաղե–ապակե կամ մետաղե–խեցե բալոն է, որտեղ ստեղծված է բարձր վակուում (մինչև 10՜6–10~8 մմ սնդ. ս.) և տեղավորված են էլեկտրոդներ, շիկացման կաթոդ, անոդ, ցանց (բոլոր է. լ–երը, բացի դիողից, ունեն մեկ կամ ավելի ցանց): է. լ–երը տարբերվում են ըստ էլեկտրոդների թվի, հզորության, հաճախականությունների տիրույթի և նշանակման: Ըստ էլեկտրոդ– ների թվի լինում են 2-էլեկտրոդային (դիող, կենոտրոն), 3-էլեկտրոդային (տրիոդ), 4-էլեկտրոդային (աեարոդ), 5-էլեկտրոդային (պենաոդ), 6-էլեկ– տրոդային (հեկսոդ), 7-էլեկտրոդային (հեպաոդ) և 8-էլեկտրոդային (օկաոդ): Ըստ աշխատանքային հաճախականու– թյունների տիրույթի տարբերում են ցածր (մինչև մի քանի Մհց), բարձր (մինչև 30 Մհց) և գերբարձր հաճախականության է. լ–եր (մագնեարոններ, կփստրոններ, վազող ափքի չամպեր են): Ըստ նշանակ– ման է. լ–երը լինում են ուղղիչ, ուժեղա– ցուցիչ, փոխակերպիչ, գեներատորային են, ինչպես նաև անընդհատ գործողու– թյան և իմպուլսային: Հաճախ մի բալոնի մեջ տեղավորում են երկու կամ ավելի լամպեր (կրկնակի դիող, կրկնակի տրիոդ, դիոդ–հեկսոդ ևն): Այդսյիսի ւամսյեյւը կոչվում են համակցված: է. լ–երը լայնո– րեն կիրառվում են ավտոմատիկայում, ռադիոլոկացիայում, հեռուստատեսու– թյունում, ռադիոկապում, էլեկտրոնային սարքաշինության մեջ և այլ բնագավառ– ներում: Բարձր և գերբարձր հաճախա– կանության հզոր է. լ–երը կիրառվում են նաև տեխնոլոգիական նպատակներով:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԽՆԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ, էներգիայի քանակ, որն անջատվում է ատոմին, մոլեկուլին, ռադիկալին կամ իոնին լրացուցիչ մեկ էլեկտրոն միացնե– լիս: Քիմ. տարրերի է. խ–յան մեծություն– ները կախված են պարբերական համա– կարգում տարրի գրաված տեղից: է. մ. մեծ է, երբ ատոմը էլեկտրոն միացնելիս ձեռք է բերում օրբիտալ կայուն կոնֆի– գուրացիա: Ամենամեծ է. խ. ունեն հալո– գենները: Եթե ատոմն ունի օրբիտալ կա– յուն կոնֆիգուրացիա, ապա է. խ. <0, օրինակ, մագնեզիումի է խ. հավասար է –0,22 էվ, կադմիումինը՝ –0,27 է վ են: Իներտ գազերին էլեկտրոն միացնելու համար պահանջվում է էներգիայի ծախս: Դրանց է. խ–ների մեծությունները բացա– սական են, օրինակ, հելիումի է. խ. –0,37 էվ է, նեոնինը՝ –0,25 էվ: է. խ. արտահայտվում է էւեկարոն–վոչաերով: