(1284 – 91) և Քեյղաթուն (1291–95) ամ– րապնդեցին Ի–յան ինքնուրույնությունը: Ղազանը (1295–1304) «իլխան»-ի փոխա– րեն իրեն կոչում էր «խան», Օւլջայթուն (Օլհայթու, 1304–16)՝ սուլթան՝ շեշտելով իրենց անկախությունը մեծ խանից: Ի–յան կենտրոնը նախապես Մարաղան էր, ապա՝ Թավրիզը, 1307-ից՝ Սուլթանիեն (Ղազվի– նի մոտ): Բադդադը (գրավվել է 1258-ին) եղել է Ի–յան կարևոր կենտրոններից մեկը: Իլխանները պաաերազմել են Ոսկե Հորդայի դեմ, փորձել են գրավել Փոքր Ասիան և Եգիպտոսը, ձգտել են դաշնակ– ցել խաչակիրների U Կիլիկիայի հայկա– կան պետության հետ՝ ընդդեմ սելջուկնե– րի և մաղուքների: XIV դ. 20-ական թթ. Ի. սկսում է թուլանալ, իսկ նույն դարի կեսից՝ մասնատվել: Նրա տարածքում ա– ռ աջացել են առանձին իշխանություններ: 1353-ից Ի. դադարել է գոյություն ունե– նալուց: Ի–ում պետության գլուխ կանգ– նած էր իլխանը: Երկիրը կառավարելու համար ստեղծվել են գերատեսչություն– ներ՝ դիվաններ՝ վեզիրների գլխավորու– թյամբ: Հարկահանության դիվանը են– թակա էր գլխավոր բասղաղին (բասկակ), որին հայ պատմիչներն անվանել են ոս– տիկան: 1236–45-ին մոնղոլները գրավեցին Հայաստանը, որը հետագայում մտավ Ի–յան կազմի մեջ: Հնազանդություն հայտ– նած հայ ֆեոդալները դարձան իլխաննե– րի վասալները՝ օժանդակ զորք և հարկ տալու պայմանով: Իլխանները Հայաս– տանը կառավարելու համար օգտվում էին հայ խոշոր իշխանների ծառայություն– ներից՝ նախ Զաքարյանների (Իվանե, Ավագ, Աթաբեգ Սադուն), ապա Օրբելյան– ների (Սմբատ, Տարսայիճ, էլիկում, Բուր– տել): Ինչպես Ի–ում, այնպես էլ ՜Հայաս– տանում հողատիրության ձևը ինջուն էր: Մոնղոլները ոչ միայն պահպանեցին ավա– տատերերի արտոնությունները, այլև ուժե– ղացրին գյուղացիների կախումը նրանցից: 1303-]] հրովարտակով գյուղացիները ամ– րացվեցին հողին: 1254–55–ին աշխար– հագիր անցկացվեց՝ հարկատվության և զինապարտության նոր կարգ սահմանե– լու համար: Բնակչությունը վճարում էր շուրջ 40 տեսակ հարկ և տուրք: Հարկերից ազատված էին վանքերն ու հոգևորական– ները: Ազգային, տնտ. ճնշման քաղաքա– կանության դեմ 1259–61-ին բռևկեց հայ– վրացական ապստամբություն, որը գլխա– վորում էր վրաց թագավոր Դավրթը: Հայ իշխաններից ապստամբությանը մասնակ– ցում էին Խաչենի իշխան Հասան–Զալալը, Զաքարյանները և ուրիշներ: Մոնղոլների տիրապետությունը ծանր հետևանք ունե– ցավ Հայաստանի համար: Քայքայվեի տնտեսությունը, անկում ապրեցին քա– ղաքները: Հայաստանի տարբեր վայրե– րից հայերը զանգվածաբար գաղթում էին Կիլիկիայի հայկական պետություն ն օ– տար երկրներ: Գրկ. Սաեփանոս Օրբելյան, Պաւոմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Կիրակոս Գանձակեցի, Պատմու– թյուն Հայոց, Ե., 1961: Ա լ թ ու ն յ ա ն Գ., Թաթարների արշավանքը, «Արարատ», 1912, JSle 7 – 8: Ալպոյաճյան Ա., Պատմական Հայաստանի սահմանները, Կահիրե, 1950: Բ ա բ ա յ ա ն Լ. Հ., ^Հայաստանի սոցիալ– տնտեսական և քաղաքական պատմությունը XIII–XIV դարերում, Ե., 19*4: Ա. Սաքիասյան ԻԼՄԱ&ԼՈՒ, գյուղ Հայկական ՄԱՀ Կալի– նինոյի շրջանում, շրջկենտրոնից մոտ 7,5 կմ հյուսիս–արևմուտք: Կաթնաանաս– նապահական սովետական տնտեսությու– նը զբաղվում է նաև կերային կուլտուրա– ների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ:
ԻԼՄԵՆ (ըստ տարեգրությունների՝ Իլմեր, հին սլավոնների մոտ՝ Սլովենյան ծով), լիճ ՌՍՖՍՀ Նովգորոդի մարզում, մոտ 18 մ բարձրության վրա: Տարածությունը 982 կմ2 է, երկարությունը՝ 45 կմ, լայնու– թյունը՝ մինչև 35 կմ, խորությունը ափերի մոտ 3–4 մ է, կենտրոնական մասում՝ 6–10 մ՝. Ի–ի մեջ է թափվում մոտ 50 գետ (Մստա, Պոլա, Լովատ, Պսիժա, Շելոն ևն), Ի–ից սկիզբ է առնում Վոլխովը:
ԻԼՄԵՆԻՏ (Իլմենյան լեռների անվանու– մից) , տիտանային երկաթա– քար, միներալ, FeTiC>3 (Fe36,8%, Ti– –31,6%, 0–31,6%): Խառնուրդների ձևով պարունակում է մագնեզիում և մանգան: Բյուրեղագիտական համակարգը տրիգո– նային է: Առաջացնում է բարդ ռոմբոեգրիկ բյուրեղներ, հատիկավոր և հոծ զանգված– ներ: Դույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղա– կան: Կարծրությունը՝ 5–6, խտությունը՝ 4700 կգ/մ3: Տարածված է գաբրոներում, դիաբազներում, պիրոքսենիտներում, սիենիտային պեզմատիտներում, ցրոննե– րում: Հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ–ում (Ուրալ, Ալթայ), Նորվեգիա– յում: Ի. արժեքավոր հանքանյութ է աիտա– նի ստացման համար:
ԻԼՅԱՇԵՆԿՈ Կիրիլ Ֆեոդորովիչ [ծն. 14(27).5.1915, գ. Լիպեցկոյե (այժմ Օդե– սայի մարզի Կաաովսկի շրջանում)], սո– վետական պետական և կուսակցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1939-ին ավարտել է Տիրասպոլի մանկավարժա– կան ինստ–ը: 1963-ից Մոլղավիայի Գերա– գույն սովետի Նախագահության նախա– գահն է, միաժամանակ 1966-ից՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նա– խագահի տեղակալ: Կուսակցության XXIII համագումարում ընտրվեւ է ՄՄԿԿ Կենտ– րոնական վերստուգիչ հանձնաժողովի ան– դամ, XXIV–XXV-ում՝ ՄՄԿԿ ԿԿ–ի անդա– մության թեկնածու: ՍՍՀՄ VII – IX գու– մարումների Գերագույն սովետի դեպու– տատ է: Պարգևատրվել է չորս շքանշանով:
ԻԼՅԻՆՍԿԻ Իգոր Վլադիմիրովիչ [ծն. 11 (24).7.1901, Մոսկվա], ռուս սովետական դերասան: ՄՍՀՄ ժող. արտիստ (1949): ՍՄԿԿ անդամ 1960-ից: Բեմական գործու– նեությունն սկսել է 1918-ին: Հանդես է եկել մոսկովյան օպերետում, «Չղջիկ» կա– բարեում և այլուր, 1920-ից՝ ՌՍՖՍՀ 1–ին և Մեյերխոլդի անվ. թատրոններում: Վ. է. Մեյերխոլդի բեմադրություններում խաղա– ցել է Պրիսիպկին (Մայակովսկու «Փայ– տոջիլ»), Մչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ»), Ռասպլյուև (Սուխովո–Կոբի– լինի «Կրեչինսկու հարսանիքը») և այլ դերեր: 1938-ից Մոսկվայի Փոքր թատրոնի դերասան: Ստեղծել է և՝ կոմիկական, և՝ հոգեբանական խոր ու նուրբ կերպար– ներ՝ Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Շմագա, Ցուսէւվ (Ա. Օստրովսկու «Անմեղ Ի.Վ. Իլյինսկի մեղավորներ», «Եկամտաբեր պաշտոն»), Ակիմ (Լ. Ն. Տոլստոյի «Խավարի իշխա– նությունը»): Եղել է կոմիկական դերերի նշանավոր կատարող կինոյում («Տորժոկի դերձակը», «Միսս Մենդ»), Բիվալու] («Վոլգա–Վոլգա», 1938), Օգուրցով («Կառ– նավալային գիշեր», 1956): Արժանացել է ՄՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1942, 1951): Գրկ. B JiaflHMHpoBa 3. B., Hropb MjIbHHCKHH, M., 1967.
ԻԼՅԻՁՌՎՍԿ (մինչև 1964-ը՝ Նորաշեն), քաղաքատիպ ավան, Նախիջևանի ԻՍՍՀ Իլյիչովսկի շրջանի վարչական կենտրոնը (Ադրբեջանական ՍՍՀ կազմում): Երկա– թուղային կայարան է Երևան–Ջուլֆա գծի վրա: Ունի բամբակազտիչ գործարան:
ԻԼՅՈՒձԻԱ, տես Պատրանք:
ԻԼՅՈՒԶԻՈՆԻՍՏ (ֆրանս. illusionner – մոլորության մեջ գցել), տես Աճպարար:
ԻԼՅՈՒՇԻՆ Ալեքսեյ Անտոնովիչ [ծն. 7(20). 1.1911, Կազան], սովետական մե– խանիկ: ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1943): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավարտել է Մոսկ– վայի համալսարանը (1934): 1936–60–ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստ–ում (1953-ից՝ դիրեկտոր): 1950– 1952-ին եղել է Լենինգրադի համալսա– րանի ռեկտորը: Աշխատանքները վերա– բերում են առաձգականության և պլաստի– կության տեսության հարցերին: Առաջար– կել է գերձայնային հոսանքով շրջհոսման մոդելավորման մեթոդ և գազային դինա– միկայի մի քանի խնդիրների լուծումներ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1948):
ԻԼՅՈՒՇԻՆ Մերգեյ Վլադիմիրովիչ [ծն. 18(30).3.1894, գ. Դիլյալևո, Վոլոգդայի նահանգ–9.2.1977, Մոսկվա], սովետա– Ս.Վ. Ւլյուշին կան ավիակոնստրուկտոր: ՄՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968), ինժեներա–տեխնի– կական ծառայության գեներալ–գնդապետ (1967), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1941, 1957): ԱՄԿԿ ան– դամ 1918-ից: 1926-ին ավարտել է Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժե– ներական ակադեմիան: Նրա ստեղծած