Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/321

Այս էջը սրբագրված չէ

ինքնաթիռները 1938–39-ին կատարել են Մոսկվա–Վլադիվոստոկի շրշան և Մոսկ– վա–Միսկա կղզի (Հյուսիսային Ամերի– կա) անվայրէջք թռիչքներ: Իլ–4 բազմա– նպաաակ ինքնաթիռը Հայրենական մեծ պատերազմի տարիներին հիմնական հե– ռավոր ռմբակոծիչն ու տորպեդակիրն էր: 1939–ին ստեղծել է Իլ–2 զրահապատ, ապա՝ Իլ–8 (1943), Իլ–10 (1943), Իլ–16 գրոհիչները և ավիացիայի պատմության մեջ առաջին Իլ–40 ռեակտիվ գրոհիչը: Այնուհետև ստեղծվեցին Իլ–6-ը (1943), փորձնական ռեակտիվ Իլ–22-ը, սերիա– կան թողարկմամբ առաջին հայրենական Իլ–28 ռեակտիվ ռմբակոծիչը: Իլ–12 և Իլ–14 մարդատար ինքնաթիռները թողարկվել են 1946-ին և 1951-ին: Տուրբապտուտա– կավոր բազմատեղ Իլ–18-ը 1957-ից հիմ– նական մարդատար ինքնաթիռն է, իսկ տուրբաօդափոխիչ տրանսմայրցամաքային Իլ–62-ը (1962)՝ աերոֆլոտի ֆլագմանը: Ի. հիմնել է ինքնաթիռաշինության իր դպրոցը: ՍՍՀՄ I –VII գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ է: Արժանա– ցել է ՍԱՀՄ պետ. (1941, 1942, 1943, 1946, 1947, 1950, 1952) և լենինյան (1960) մրցանակների: Պարգևատրվել է Լենինի 7 շքանշանով:

ԻԼՊԻՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մալաթիա գավառի Կերկեր գավառակում: XX դ. սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, ջորեպանությամբ և արհեստներով: Վարժարանը, որ կա– ռուցված էր գյուղի կենտրոնում, բարձրա– դիր վայրում, կիրակի օրերին ծառայում էր որպես եկեղեցի: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: ԻԼՈՒ ՎԱՆՔ, Քառասուն խորան վանք, XI դարի հայկական ճարտարա– պետական հուշարձան Վասպուրականի Ռշտունյաց գավառի Իլու գյուղում: Կի– սամշակ քարից կառուցված Ա. Աստվածա– ծին եկեղեցին ներքուստ խաչաձև, դրսից ուղղանկյուն, չորս անկյուններում երկ– հարկ ավանդատներով հորինվածք է՝ պսակված ութնիստ թմբուկով և բրգաձև ծածկ ունեցող գմբեթով: Վանքի երկրորդ՝ հվ. կողմի եկեղեցին ունեցել է նույն հո– րինվածքը (գմբեթը և ծածկը քանդված են): Գրկ. Լալայան Ե., Վասսյուրական: Նշանավոր վանքեր, պր. 1, Թ., 1912, էշ 32–33: ԻԼՖ Ի. ԵՎ ՊԵՏՐՈՎ ԵՎ., համատեղ աշխա– տած ռուս սովետական երգիծաբան–գրող– ներ: Իլֆ Իլյա [իսկական անունը՝ Ֆայնզիլբերգ Իլյա Առնոլդովիչ [3(15).10.1897, Օդեսա –13.4.1937, Մոսկ– վա]: 1923-ին տեղափոխվել է Մոսկվա: Տպագրել է ակնարկներ, պատմվածքներ, ֆելիետոններ: Պետրով Եվգենի [իս– կական անունը՝ Կատաև Եվգենի Պետրո– վիչ [30.11(13.12). 1903, Օդեսա–2.7. 1942]: 1923-ին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել որպես լրագրող: Ի. և Պ. ծանո– թացել են 1925-ին, համատեղ աշխատել 1926-ից: Նրանց առաշին նշանակալից գործը եղել է «Տասներկու աթոռ» (1928) վեպը, որը մեծ համբավ է բերել հեղինակ– ներին: Արան հաջորդել են մի քանի պատմվածքներ ու վիպակներ («Պայծառ անձնավորություն», 1928, «1001 օր կամ նոր Շեհերազադ», 1929), բազմաթիվ ֆե– լիետոններ: 1931-ին լույս է տեսել Ի–ի և Պ–ի «Ոսկե հորթ» վեպը, որը «Տասներկու աթոռ»-ի շարունակությունն է: 1935– 1936-ին Ի. և Պ. շրջագայել են ԱՄՆ–ում, որի արդյունքն է «Միհարկանի Ամերիկան» (1936) վեպը: Ի. 1937-ին մահացել է թո– քախտից: Ետմահու լույս տեսած «Հուշա– տետրեր» (1938) ստեղծագործությունը գնահատվել է որպես գրական երևույթ: Ի–ի մահից հետո Պ. գրել է կինոսցենար– ներ, պիեսներ և «ճակատային օրագիր» (1942) հուշապատումը: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրից Պ. «Պրավ– դայի» և Ինֆորմբյուրոյի զինվորական թղթակիցն էր: Զոհվել է 1942-ին: Պարգե– վատրվել է Լենինի շքանշանով: Ի–ի և Պ–ի գործերը բազմիցս բեմադրվել, էկրա– նացվել ու հրատարակվել են ՍՍՀՄ–ում և արտասահմանում: Երկ. Co6p. co^., t. 1–5, M., 1961; Տասն– երկու աթոռ, Ոսկե հորթը, Ե., 1962: Վէրջին հանդիպում, Ե., 1963: Միհարկանի Ամերիկան, Ե., 1964:

ԻՒԵՏՈՒԱՆՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ (Բոքսյորների ապստամբություն), հակա– իմպերիալիստական ապստամբություն Չինաստանում 1899–1901–ին: Շարժիչ ուժը գյուղացիներն ու քաղաքային չքա– վորությունն էր: Ի. ա. նախաձեռնեց Իխե– ցյուան («Բռունցք հանուն արդարության և համաձայնության») կրոնական գաղտ– նի ընկերությունը: Հետագայում Իխե– ցյուանի ջոկատները վերանվանվեցին Իխետուաններ (Արդարության և համա– ձայնության ջոկատներ): «Ցյուան» (բը– ռունցք) խոսքից էլ հետագայում Ի. ա. օտարների մոտ ստացավ «Բոքսյորների ապստամբություն» անվանումը: Այն ըս– կըսվեց Շանդուն նահանգում (Հյուսի– սային Չինաստան) և տարածվեց Շանսի ուՄանջուրիա նահանգներում: 1900-ի հու– նիսին ապստամբները մտան Պեկին և պաշարեցին դեսպանական թաղամասը, սպանվեց գերմ. դեսպանորդը: Իմպերիա– լիստական տերությունները (Մեծ Րրի– տանիա, Գերմանիա, Ավստրո–Հունգա– րիա, Ֆրանսիա, ճապոնիա, ԱՄՆ, ցարա– կան Ռուսաստան, Իտալիա) իրենց դի– վանագետների անվտանգությունն ապա– հովելու պատրվակով ինտերվենցիա կազ– մակերպեցին Չինաստանի դեմ: 1900-ի հունիսի 17–ին նրանց զորքերը գրավեցին Դագու ամրոցը: Չինական կառավարու– թյունը, թեև պատերազմ էր հայտարարել ինտերվենտներին, սակայն ոչինչ չէր անում երկիրը պաշտպանելու համար: 1900-ի հուլիս–օգոստոսին ինտերվենտ– ները հաղթահարելով ապստամբների դի– մադրությունը՝ գրավեցին նախ Տյանցզի– նը, ապա՝ Պեկինը: 1901-ին Ի. ա. ճնշվեց: Իմպերիալիստական տերությունները Չինաստանին պարտագրեցին, այսպես կոչված՝ «Եզրափակիչ արձանագրությու– նը», որն այդ երկիրը վերածում էր կիսա– գաղութի:

ԻՒԹԻՈձԱՎՐԵՐ ( <հուն. ix$VQ – ձուկ և §avpo£ – մողես), ձկնամողես– ն և if, մեզոզոյի մահացած սողունների ենթադաս: Ամենից ավելի տարածվել են յուրայի ժամանակաշրջանում: Խոշոր (մի քանի ձևերի երկարությունը՝ 10 */-ից ավե– լի) գիշատիչներ են, ցամաքային կենդա– նիների հետնորդներ, որոնք հարմարվել են ծովային պայմաններին և կրել կառուց– վածքային Փաիոխություններ: Ի. կենդա– նածին են: Նրանց բազմաթիվ մնացորդ– ներ հայտնաբերվել են Հյուսիսային կի– սագնդի (նաև ՍՍՀՄ) ծովային նստվածք– ներում (միջին տրիաս–վեիին կավիճ):

ԻԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ», տես ժայռապատ– կեր:

ԻԿԱՐՈՍ ԵՎ ԴԵԴԱԼՈՍ, հին հունական ավանդազրույց: Աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսն, իբր, նախան– ձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրա– մանով Մինոտավրոս հրեշի համար կա– ռուցել է Լաբիրինթոս: Բայց երբ Մինոսի դուստր Արիադնային սովորեցրել է հրե– շին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում: Այնտե– ղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով: Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացնող մոմերը, և նա ընկել է Եգեյան ծով: Հայրը որդուն թա– ղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա: Կրետեի հին արձա– նագրություններում Դեդալոսը հիշվում է որպես արհեստները հովանավորող աստ– վածություն: Հետագայում երբեմն նույ– նացվել է Հեփեստոսին: Հնագույն շատ կոթողներ վերագրվել են Դեդալոսին: Իսկ աթենացի արվեստագետ Դեդալյան– ների տոհմը նրան համարել է իր նախնին:

ԻԿԵԲԱՆԱ, ծաղկեփնջեր կազմելու ար– վեստ: Բնօրրանը ճապոնիան է: Հաճախ Ի–ի կանոններով կազմված ծաղկեփուն– ջը նույնպես անվանում են Ի.: Սկզբնա– վորվել է XV դ., որպես «թեյի ծիսակատա– րության» մաս: Ի–ի երեք հիմնական բա– ղադրիչներն են՝ բնանյութը (ծաղիկներ, ծառերի ճյուղեր, տերևներ ևն), սափորը և կենձանը (ծաղկացողունն ամրացնելու և հարկավոր դիրք տալու հարմարանք): Ի–ի կոմպոզիցիայում վճռորոշ են երեք հիմնական ծառաճյուղերը (կամ ծաղիկ– ները). բարձրը՝ երկինք, միջինը՝ մարդ, ցածրը՝ երկիր: Կան Ի–ի հիմունքները տա– րածող դպրոցներ: Հանրահայտ է Սոֆու Տեսիգահարայի դպրոցը:

ԻԿԻՆՍ (է յ կ ի ն ս, Eakins) Թոմաս 25.7.1844–25.6.1916), ամերիկյան նկա– Թ. Ի կ ի ն n. Ուոլա Ուիւոմենի դիմանկարը (1887, Փենսիլվա– նիայի գեղարվես– տի ակադեմիա, Ֆիլադելֆիա) րիչ: Սովորել է Փենսիլվանիայի գեղար– վեստի ակադեմիայում և Փարիզում: Ռեա– լիստական դիմանկարների և ժանրային