Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/323

Այս էջը սրբագրված չէ

պայքարի ժամանակաշրջանում (աես Կով– կասյան ւկաաերազմ 1817–64) 1820-ական թթ. վերջից մյուրիդականության ստեղծած պետությունը: ծ. Նազարյան ԻՄԱՆ ԴՐԱ, լիճ Կոլա թերակղզու հարավ– արևմտյան մասում, ՌՍՖՍՀ Մուրմանսկի մարզում: Տարածությունը 812 կմ2 է, խո– րությունը՝ մինչև 67 մ: Գտնվում է 126,7 մ բարձրության սառցադաշտա–տեկտոնա– կան գոգավորությունում: Բաղկացած է 3 մասից: Կան կղզիներ: Արմ ից ընդու– նում է մի շարք գետեր: Սնվում է ձնա– անձրևաջրերով: Սառցակալում է նոյեմ– բերին, սառցազերծվում՝ մայիսին: Հա– րուստ է ձկներով: 1952-ին Նիվա ՀԷԿ–1–ի կառուցումով Ի. դարձել է ջրամբար: Օգ– տագործվում է նաև ջրամատակարարման ու լաստառաքման համար: Ի–ից սկիզբ է առնում Նիվա գետը:

ԻՄԱՆԵՆՏ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (<լատ. immanens–հատուկ է, վերաբերում է), XIX դարի վերջի վփլիսոփայական (գըլ– խավորապես գերմանական) սույբեկտիվ իդեալիստական հոսանք: Ներկայացու– ցիչներից էին Վ. Շուպպեն, ի. Ռեմ– կեն, Ա. Լեկլերը, Ռ. Շուբերտ–Զոլդեռնը: Ըստ Ի. փ–յան, ճանաչողության օբյեկտը գոյություն չունի գիտակցությունից ան– կախ, այն «իմանենտ» է (ներքնապես հա– տուկ է) «փորձին», փորձնական գիտելի– քին: Սոչիւցսիզմից խուսափելու համար որոշ իմանենտներ առաջադրեցին «գի– տակցություն ընդհանրապես» հասկացու– թյունը, որն իբր գոյություն ունի ուղեղից անկախ: Ի. փ–յան ներկայացուցիչները սուբյեկտիվ իդեալիզմի դիրքերից քննա– ղատել են Ի. Կանտին, ժխտել նրա թեզը «ինքնին իրի» մասին: «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքում Վ. Ի. Լենինը իմանենտներին բնորոշել է որպես ծայրա– հեղ հետադիմականներ, «ֆիդեիզմի ան– վերապահ քարոզիչներ»: Գրկ. BaKpafl3e K.C., OqepKH no hcto– phh HOBemneH h coBpeMeHHofi 6ypascya3HOH 4)HJiocoHH, T6., 1960. Լ. Աբրահամյան.

ԻՄԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆ (սեմիո– տիկայում), լեզվական նշանի և դրա հետ անմիջականորեն հարաբերակցվող նշա– նային իրադրության բաղադրիչների կա– պերի սխեմատիկ պատկերումը: Այդ հա– րաբերությունների բնույթի բացահայտ– ման փորձեր կատարել են դեռևս ստոիկ– ները: Կախված սեմիոտիկական պրոբ– լեմների այս կամ այն ըմբռնումից և փիլ. մոտեցումներից, տարբեր ուսմունք– ներում Ի. ե. կառուցվում և բացատրվում է տարբեր կերպ: Սովետական գիտնա– կանների հետազոտություններում նշա– նային իրադրությունը ներկայացվում է եռանկյան տեսքով, որի գագաթներում նշվում են՝ լեզվական նշան, նշանակվող առարկա, հասկացություն: Լեզվական նշանը նշանակում է իրականության ինչ– որ երևույթ և արտահայտում է համապա– տասխան հասկացությունը (մտապատ– կերը): Նշանի և նշանակվող առարկայի հարաբերությունը միջնորդավորում է մեկ– նաբանը՝ նշաններից օգտվողը: Մեկնա– բանի գիտակցությունում եղած հասկա– ցությունը նշանակվող առարկայի արտա– ցոլումն է: Այդ հարաբերությունները, որ կազմում են համակարգ, կարող են ռեալ գոյություն ունենալ մարդկանց միջև լոկ լեզվական հաղորդակցման ընթացքում:

ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, սեմանտի– կա (< հուն. (TT)|uav£bt6c; – նշանակ– վող), 1. ուսմունք նշանների և նշանային արտահայտությունների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Ի. հանդես է գալիս նշանային համակարգեր (լեզուներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Ի. սեմիոտիկայի հիմնական բա– ժիններից է. Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առար– կայական նշանակությունը կրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրի– նաչաւիությունները: Տրամաբանական Ի. հետազոտում է արդի ձևական տրամաբա– նության այն պրոբլեմատիկան, որն առա– ջանում է կապված այդտեղ կիրառվող ձևա– կան նշանային համակարգերի մեկնա– բանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի (անվան), նշանակ– վող առարկայի և նշանի միջոցով արտա– հայտվող հասկացության բովանդակու– թյան փոխհարաբերություններին: Տար– բերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիու– թյան ձևական կանոնների հաստատումը: 30–50-ական թթ. արտասահմանում, հատ– կապես ԱՄՆ–ում, տարածվեց այսպես կոչ– ված՝ «ընդհանուր Ի.» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլ. ըմբռնում, որը սուբյեկ– տիվ իդեալիստական դիրքերից մեկնա– բանում էր անհատի ու սոցիալական խմբե– րի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանու– թյան բաժին, զբաղվում է լեզվական տար– բեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի ևն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգ– տագործվում է նաև «սեմասիոլոգիա» (< հուն, օղյաօա–նշանակություն և …չոգիա) տերմինը: Ի. իբրև լեզվաբանու– թյան առանձին բնագավառ հանդես է եկել XIX դ. և երկար ժամանակ սահմա– նափակվել է բառերի իմաստների ոլոր– տով: Այժմ էլ Ի. ամենից ավելի ուսումնա– սիրում է բառիմաստները, դրանց զարգա– ցումն ու փոփոխությունները, կատարում բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբե– րության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: Ձևա– բանության և շարահյուսության մեջ նույն– պես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբե– րակում: Զանազանում են համաժամա– նակյա Ի., որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակա– հատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամա– նակյա (պատմական) Ի., որն ուսումնա– սիրում է մի լեզվի միավորների իմաստա– յին զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջա– նում: Տես Իմաառափոխոէթյոէն: Լ. Աբրահամյան, Ռ. Իշխանյան

ԻՄԱՍՏԱԼԻՑ ԹՎԱՆՇԱՆՆԵՐ մ Ո տ ա վոր հաշվումներում, թվի ներ– կայացման մեջ զրոյից տարբեր թվանշան– ների ձախից առաջինից սկսած բոլոր այն թվանշանները, որոնց ճշտությունը կարե– լի է երաշխավորել: Օրինակ, եթե հաշ– վարկը կատարվել է 0,0001 ճշտությամբ և ստացվել 0,0120, ապա Ի. թ. են 1, 2, 0-ն:

ԻՄԱՍՏԱՅԻՆ ԴԱՇՏ, բառերի խումբ՝ միա– վորված իմաստային կապերով ըստ բա– ռարանային նշանակության նման հատ– կանիշների: Օրինակ, հայերենի գնալ բայը կարող է միավորել գնալ, մեկնել, հեռանալ և այլ բառեր: Ի. դ. հասկացու– թյունը թույլ է տալիս համապատասխա– նորեն նկարագրել լեզվական միավոր– ների միկրոկառուցվածքային համակարգի իմաստային փոխգործողությունները: XX դ. 20–30-ական թթ. Ի. դ. մշակել են գերմ. գիտնականներ 0ո. Տրիրը (ուսում– նասիրել է բառերի ամբողջությունը՝ դը– րանց առար կայական–իմաստային կա– պերի մեջ), Վ. Պորցիգը (հետազոտել է մեկ բառը՝ նրա իմաստային–շարահյուսա– կան կապերում), Ա. Ցոլլեսը (Ի. դ. կա– պել է բառի իմաստաբանական–բառա– կազմական վերլուծության հետ), Գ. Իպ– սենը: XX դ. 50-ական թթ. Ի. դ–ի տեսու– թյունը մշակել է Լ. Վայսգերբերը (ԳՖՀ): Գերմ. գիտնականների այս դրույթները քննադատվում են, որովհետև նրանք Ի. դ. հասկացությունն օգտագործում են «մի– ջակա լեզվական աշխարհ»-ի իդեալիստա– կան թեզն ապացուցելու, դաշտերի բա– ժանման հարցում սուբյեկտիվիզմ ցուցա– բերելու, դրանցում ամբողջ բառապաշարի ընդգրկման անհնարինության, առանձին բառի ինքնուրույն դերը նվազեցնելու մի– տումով: XX դ. 60-ական թթ. ուսումնասիր– վում են բառերի բառապաշարային Ի. դ–երը և մեկ բառի շարահյուսական Ի. դ.: Այս հասկացության ոլորտն ընդլայն– վում է. տարբերակում են բառապաշարա– յին, քերականական, ֆունկցիոնալ–իմաս– տային, բառակազմական և այլ տիպի դաշտեր: Գրկ. HI y P r. C., TeopHH ա>յա b jihhtbhc- THKe, 1974; CienaHOB 10.C.. Ochobm o6iu,ero fl3biK03HaHHH, 2 H3#., nepe- pa6oT., M., 1975; Trier J., Der deutsche Wortschatz im Sinnbezirk des verstandes, Heidelberg, 1931; P o r z i g W., Das Wunder der Sprache, 3 Aufl., Bern, 1962; Weisger- ber Lt, Grundziige der inhaltbezogenen Grammatik, 3 Aufl., Diisseldorf, 1962.

ԻՄԱՍՏԱՓՈՒ»ՈՒԹՅՈԻՆ, լեզվական միա– վորների, գլխավորապես բառերի իմաստի փոփոխությունը (տեղաշարժը): Կա բա– ռերի Ի–յան մի քանի տեսակ. 1. բառի– մաստի նորացում, երբ նախկին իմաստը մոռացվում է, և բառը գործածվում է միայն նոր իմաստով (հաստոց՝ նախկինում «պատվար, պատնեշ», այժմ միայն՝ ար– տադրական հատուկ հարմարանք, դազ– գահ), 2. բառիմաստի նեղացում, երբ բառիմաստը մասնավորվում է և նշանա– կում մեկ տեսակ առարկա՝ նախկին լայն նշանակությունը պահելով կամ կորցնե– լով (ծայր՝ ընդհանրապես՝ «եզր, վերջ», այժմ նաև՝ «գրչածայր» իմաստով, հավ՝ նախկինում առհասարակ «թռչուն», այժմ՝ ընտանի թռչունի մի տեսակ), 3. բառի– մաստի ընդլայնում, երբ բառի մասնավոր նշանակությունը լայն ընդգրկում է ստա– նում (կառավարել՝ հնում միայն «կառք վարել», այժմ՝ առհասարակ «ղեկավա–