Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/330

Այս էջը սրբագրված է

է. Դեգա. «Երկնագույն պարուհիներ», կավճաներկ (Ա. Ս. Պուշկինի անվ.կերպարվեստի թանգարան, Մոսկվա) ոչ միայն սկզբունքային վերադարձ էր դեպի բնությունը, այլև ժամանակակից քաղաքի հակադրությունների, առօրյայի, հասարակ մարդու իրական ապրումների ու կեցության, նրան շրջապատող իրերի գեղեցկության նոր մեկնաբանում: Նյութական աշխարհում օդի և լույսի տարածման, բեկբեկման, տրոհման անգերազանց արտացոլումն Ի-ում օգտագործվում էր մաքուր գույների օպտիկական համադրումով: Պատկերման մեջ երանգների արտահայտիչ ուժը հաստատվում էր դրանց ինքնուրույն արժեքով: Լույսը դառնում էր պատկերվող աշխարհի շարժման հիմնական կրողը: Ի. գրականության մեջ նույնպես արվեստագետի անհատական տպավորությունների, զգացումների, ապրումների մարմնավորումն է: Լայն է Ի-ի ոճական ազդեցությունը տարբեր երկրների գրականության վրա. է. Զոլա, ժ.-Կ. Հյուիսմանս, է. և ժ. Գոնկուր Եղբայրներ, Գի դը Մոպասան, Ս. Պրուստ (Ֆրանսիա), 0. Ուայլդ, Ռ. Ստիվենսոն, Ջ. Կոնրադ (Անգլիա), Յո. Շլաֆ, Ս. Գերգե, Հ. Բար, Գ. Հաուպտման, Ռ.-Մ. Ռիլկե (Գերմանիա), Կ. Համսուն, Ս. Շնիցլեր (Նորվեգիա), Ա. Չեխով, Ի. Բունին, Ա. Բալմոնտ (Ռուսաստան) և ուրիշներ:

է. Մանե. «Բար Ֆոլի-Բերժերում», հատված (1881-82, Կուրտո ինստիտուտ, Լոնդոն)

Այդ գրողների որոշ մասի ստեղծագործությունը, հիմնականում պատկանելով գեղ. այլ ուղղությունների, ձևավորվել է նաև Ի-ի ստեղծագործական հնարներով: Դրանց մեջ կան նաև Ի-ի հետևողական ներկայացուցիչներ: Հայ գրականության մեջ ամենացայտուն իմպրեսիոնիստը Տ. Չրաքյանն է՝ ստեղծագործությամբ և տեսական հայացքներով: Ի-ի ոճի ազդեցությունը նկատվում է Գ. Զոհրապի, Ս. Զորյանի, Ա. Բակունցի պատմվածքներում: Թատրոնում Ի-ի արտահայտչամիջոցները կիրառվեցին Ա. Անտուանի (Ֆրանսիա), Մ. Ռայնհարդի (Գերմանիա), Վ. Մեյերխոլդի (Ռուսաստան) բեմադրություններում: Դրանք աչքի էին ընկնում գործող անձանց և բեմական մթնոլորտի վառ, ցայտուն, փութկոտ բնութագրումներով, կերպարների հոգեբանության ներքին պրոցեսների ընդգծված արտահայտությամբ: Ի-ի ուղղության երաժշտական ճյուղը ձևավորվեց Ֆրանսիայում, XIX դ. 80-90-ական թթ.: Աննախընթաց կերպով հարստացավ գունահնչյունային երանգապնակը, ընդլայնվեց լադային և հարմոնիկ հիմքը: Ավանդական բազմազան ձևերի ազատ մեկնաբանումը, քմահաճ, փոփոխական ռիթմիկան, նվագախմբային թարմ հնչերանգները, կոլորիստական բռնկումներն ու առկայծումները բնորոշ դարձան երաժշտական Ի-ի շատ գործերի: Ի-ի երաժշտական ճյուղի սկզբնավորողը և խոշորագույն ներկայացուցիչն էր Կ. Դեբյուսին: Ի-ի կարևորագույն միտումներից շատերը դրսևորվել են Մ.Ռավելի, Պ. Դյուկայի (Ֆրանսիա), Ա. Կազելայի, Օ. Ռեսպիգիի (Իտալիա), Ֆ. Դելիուսի, Ս. Սկոտի (Անգլիա), Կ. Շիմանովսկու (Լեհաստան), վաղ շրջանի Ի. Ստրավինսկու (Ռուսաստան) ստեղծագործություններում: Երաժշտական Ի-ի վրա ներգործեցին «Հզոր խմբակի» կոմպոզիտորների կոլորիստական նվաճումները. Ֆրանսիայի, Իսպանիայի, արլ. երկրների ժող. երաժշտությունը: Ի-ի առանձին կողմերը արտացոլում գտան Ա. Խաչատրյանի (վաղ շրջան), Ռ. Մելիքյանի, Գ. Եղիազարյանի և այլոց գործերում: Տես նաև Նեո իմպրեսիոնիզմ, Պոստ իմպրեսիոնիզմ: Գրկ. Beнтypи Л., Oт Maнe дօ Лoтpeкa, nep. c итaл., M., 1958; Pевалд Дж., История Импреccиoнизма, Л.-M., 1959. Պատկերազարդումը տես 225-րդ էջից առաջ՝ ներդիրում: Ս. Թոփչյան, Ա. Բուդաղյան

ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ (ֆրանս. improvisation, իտալ. improvvisazione, < լատ. improvisus-անսպասելի, հանկարծակի), գեղարվեստական երկի հանպատրաստից ստեղծումը կատարման ընթացքում: Սկիզբ է առել ժող. ստեղծագործությունից: Հնուց տարբեր ժողովուրդներ ունեցել են իրենց երգիչ-իմպրովիզատորները (հին հունական աեդոսները, հայկ. վիպասաններն ու գուսանները, արևմտաեվրոպական շպիլմանները, ռուս ասացողները, ուկրաինական կոբզարները, ղազախ և կիրգիզ ակինները ևն): Բանաստեղծության մեջ Ի. սովորաբար կատարվում է նախապես նշված թեմայով (օրինակ, էքսպրոմտը): Պրոֆեսիոնալ երաժշտական Ի-ի վաղ ձևերը Եվրոպայում կապված են միջնադարյան վոկալ պաշտամունքային երաժշտությանը, քանի որ ձայնագրությունը (նեմեր, Հայաստանում՝ խազեր) մոտավոր էր, և յուրաքանչյուր կատարող իր երգամասում պետք է դիմեր Ի-ի: XVI-XVIII դդ. Ի. արտահայտվել է գործիքային պիեսների և օպերային երգամասերի զարդարանքներում (տես Զարղհնչյուններ): XVIII-XIX դդ. երաժշտական տեքստի առավել կատարյալ գրառման պատճառով կատարողի Ի. պակասել է: Սակայն XIX դ. 1-ին կեսին Ի-ին լայն տեղ են տվել մեծ կոմպոզիտոր–կատարողները (Լ. Բեթհովեն, Ն. Պագանինի, Ֆ. Լիստ, Ֆ. Շոպեն): Երաժշտական մի շարք ժանրերի անուններ ցույց են տալիս նրանց մասնակի կապը Ի-ին (օրինակ, ֆանտազիա, էքսպրոմտ, իմպրովիզացիա): ժամանակակից երաժշտ. պրակտիկայում Ի. էական նշանակություն չունի, բացառյալ ջազը և Ի. կամայականորեն կիրառող որոշ մոդեռնիստական հոսանքներ: Հնագույն ժամանակներից ի վեր Ի. պարի անկապտելի մասն է: ժող. բազմաթիվ պարերում իմպրովիզատորը դուրս է գալիս պարային կայուն ձևերից (հայկ., վրաց. և այլ արական պարեր): Իմպրովիզացիոն էր մեծ մասամբ Ա. Դունկանի արվեստը: XXդ. 2-րդ կեսին Ի. ժող. պարի պարտադիր տարր է, լայնորեն կիրառվում է պարահանդեսային պարերում (չառլստոն, լիպսի, թվիստ, շեյկ ևն): Ի. թատրոնում որոշակի դրամատուրգիական տեքստով չպայմանավորված, փորձերի ժամանակ չնախապատրաստված դերասանի խաղն է: Ի. ծիսակատարություններում, ժող. դերասանների արվեստում գոյություն է ունեցել շատ հին ժամանակներից: Ի-ի արվեստը ժամանակակից թատերական մանկավարժության հիմնական տարրերից է:

ԻՄՊՈՒԼՍ (լատ impulsus-հարված, հրում), 1.մեխանիկական Ի., տես Շարժման քանակ: 2. էլեկտրական Ի., էլեկտրական լարման կամ հոսանքի ուժի կարճատև փաիոխություն: Զրոյից տարբեր հաստատուն բաղադրիչ ունեցող հոսանքի կամ լարման (նույն բևեռայնության) Ի-ները կոչվում են տեսաիմպուլսներ (նկ.1): Տարբերում են ուղղանկյունաձև, սղոցաձև, էքսպոնենտային, զանգակաձև և այլ տեսաիմպուլսներ, դրանք կիրառվում են հեռուստատեսության մեջ, հաշվողական տեխնիկայում, ռադիոլոկացիայում և այլուր: Ռադիո իմպուլսներ են կոչվում էլեկտրական հոսանքի կամ լարման բարձր ու գերբարձր հաճախականության ընդհատ տատանումները (նկ.2), որոնց ամպլիտուդն ու տևողությունը կախված են մոդուլող տատանումների պարամետրերից: Ռադիոիմպուլսներն օգտագործվում են ռադիոտեխնիկայում և կապի տեխնիկայում: 3. էլեկտրամագնիսական դաշտի ի., դաշտի դինամիկ բնութագիր՝ շարժման քանակ, որով օժտված է էլեկտրամագնիսական դաշտը տվյալ ծավալում: Հայտնաբերվել է լույսի ճնշմանը վերաբերող փորձերում (Պ. Ն. Լեբեդե,