Բորոբուդուր բլուր–տաճարը (VIII դ. վերջ –IX դ. սկիզբ), հատված ե այլ կարևոր կեաեր Մոլուքյան կղզինե– րում: 1596-ից Ի. են թափանցել հոլանդա– ցիները, որոնք դուրս մղելով պորտուգա– լացիներին, աստիճանաբար նվաճել են ինդոնեզական կղզիները: Հոլանդացինե– րը հաստատեւ են գաղութային տիրապե– տություն և դաժանորեն շահագործել ին– դոնեզացիներին, ճ^ւշել հակագաղութա– սփրական շարժումները: 1811-ին Ի. նվա– ճել են անգլիացիները, սակայն 1814-ի անգլո–հոլանդական համաձայնագրով այն վերադարձրել Հոլանդիային: Ազգային–ազատագրական շարժումը Ի– ում ծնունդ է առել XX դ. սկգբին, որին մեծապես նպաստել է 1905–07-ի ռուս, հեղափոխությունը: ճավայում ստեղծվել են բանվորների և ծառայողների արհ– միություններ (1905), առաջ են եկել քաղ. կազմակերպություններ: Առաջին համաշ– խարհային պատերազմի ժամանակ գյու– ղացիական զինված ապստամբություններ են տեղի ունեցել հոլանդական գաղութա– րարների դեմ: 1920-ին ստեղծվել է Ինդո– նեզիայի կոմունիստական կուսակցու– թյունը (ԻԿԿ), 1920-ին ճավայում բռընկ– ված հակագաղութային ապստամբությու– նը, որը 1927-ին տարածվել է նաև Սումատ– րայ ում, դաժանորեն ճնշվել է: 1927-ին Ա. Սուկառնոյի ղեկավարությամբ ստեղծ– վել է Ինդոնեզիայի Ազգային կուսակցու– թյունը, որը հանդես է եկել անկախության և ժողովրդի դրության բարելավման օգ– տի ն: Ազգային ու մանր բուրժուազիայի հե– ղափոխական ներկայացուցիչները և կո– մունիստները 1937-ին հիմնել են Ինդոնե– զական ժողովրդի շարժում (Գերական Ռակյաթ Ինդոնեսիա, Գերինդո) հայրե– նասիրական կազմակերպությունը: Գե– րինդոյի նախաձեռնությամբ, և քաղ. մյուս կուսակցությունների ու կազմակեր– պությունների համատեղ ջանքերով, ըս– տեղծվել է Ինդոնեզական քաղ. միությու– նը (Գաբունգան պոլիտիկ Ինդոնեսիա, ԳԱՊԻ): 1942-ի մարտին հոլանդական իշ– խանությունները անձնատուր եղան ճա– պոնացիներին, որոնք օկուպացրին Ի.: Սովետական բանակի և դաշնակից զոր– քերի հաջողությունները ֆաշիզմի և ճա– պոնիայի դեմ նպաստեցին ինդոնեզական ժողովրդի ազգային–ազատագրական պայ– քարի վերելքին: 1945-ի օգոստ. 17-ին Ի. հռչակվեց անկախ հանրապետություն: Պրեզիդենտ ընտրվեց Սուկառնոն: Ըն– դունվեց սահմանադրություն: Սակայն 1945-ի աշնանից իմպերիալիստական տե– րությունները, երկրում գաղութային կար– գը վերականգնելու նպատակով, պատե– րազմ սանձազերծեցին: Չորսամյա (1945– 1949) պայքարից հետո՝ 1949-ին ճանաչ– վեց Ի–ի անկախությունը: Երկիրը բաժան– վեց 16 մասի (նահանգների) և կազմվեց «Ինդոնեզիայի Միացյալ Նահանգներ»: Հոլանդիայի տիրապետության տակ մնաց Ի–ի մի մասը՝ Արևմտյան Իրիանը: Պայ– քարը Ի–ի լիակատար անկախության հա– մար շարունակվեց: 1950-ին Ի. հայտա– րարվեց միացյալ հանրապետություն: Ի պատասխան Արևմտյան Իրիանը Ի–ին վե– րադարձնելու Հոլանդիայի հրաժարմանը, 1957-ին Ի, փակեց իր տերիտորիայում գտնվող գրեթե բոլոր հոլանդական հյու– պատոսությունները և սկսեց երկրից ար– տաքսել արտադրության մեջ չընդգրկված հոլանդացիներին: Հսկողություն սահման– վեց երկրում գտնվող հոլանդական բան– կերի, առևտրական և այլ ձեռնարկություն– ների գործունեության վրա: Ընդլայնվեցին Ի–ի կապերը սոցիալիստական երկրների հետ: 1956-ին Սուկառնոն այցելեց ՍՍՀՄ և սոցիալիստական այլ երկրներ: Կնքվե– ցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ ՍՍՀՄ–ի հետ տնտ., տեխ. համագործակ– ցության և առևտրի վերաբերյալ: Հենվե– լով դեմոկրատական ուժերի վրա՝ Սուկառ– նոն 1959-ի հուլիսի 5-ին վերականգնեց 1945-ի սահմանադրությունը: 1960-ի մար– տի 5-ին արձակվեց ընտրովի պառլամեն– տը, այն վւոխարինվեց նոր՝ նշանակովի պառլամենտով, որտեղ բացի երեք հիմ– նական կուսակցություններից (Ազգային կուսակցություն, Նախտադուլ Ուլամա և ԻԿԿ) ընդգրկված էին նաև բանվորական, գյուղացիական ու այլ կազմակերպու– թյունների ու զինված ուժերի ներկայա– ցուցիչները: 1960-ի օգոստոսին Ինդոնե– զիան խզեց դիվանագիտական հարաբե– րությունները Հոլանդիայի հետ: Երկիրը եռանդուն ռազմական նախապատրաստու– թյուն էր տեսնում Արևմտյան Իրիանը զեն– քի ուժով ազատագրելու ուղղությամբ: 1962-ին Հոլանդիայի և Ի–ի միջև կընք– վեց համաձայնագիր՝ Արևմտյան Իրիա– նը աստիճանաբար Ի–ին վերադարձ– նելու վերաբերյալ: Այդ հարցը վերջնակա– նապես լուծվեց 1969-ի օգոստոսին Ի–ում անցկացված հանրաքվեով: ԻԿԿ–ի որոշ պարագլուխներ, չին. կոմկուսի ղեկավա– րության ազդեցությամբ, տարածում էին ձախ օպորտունիստական և ավանտյու– րիստական գաղափարներ: Օգտագործե– լով երկրի տնտ. ծանր վիճակը և դրա հե– տևանքով առաջացած ժող. զանգվածների դժգոհությունը, հետադիմական ուժերը, գեն. Սուխարտոյի գլխավորությամբ, 1965-ի սեպտեմբերին դաժան հաշվեհար– դար տեսան կոմունիստների և դեմոկրա– տական մյուս ուժերի հետ: Հարյուր հա– զարավոր կոմունիստներ և առաջադեմ գործիչներ, որոնց թվում և ԻԿԿ–ի բազմա– թիվ ղեկավարներ, սպանվեցին: 1966-ի մարտին ԻԿԿ–ի գործունեությունն արգել– վեց: Սկզբնական շրջանում Սուկառնո– յին ձևականորեն թողնելով պրեզիդենտի պոստում՝ Սուխարտոն և նրա համախոհ– ները ամբողջ իշխանությունը կենտրոնաց– րին իրենց ձեռքում: 1967-ի մարտին ժա– մանակավոր կոնսուլտատիվ կոնգրեսը, Սուկառնոյին զրկելով պրեզիդենտական մանդատից, Սուխարտոյին նշանակեց պրեզիդենտի պաշտոնակատար, իսկ 1968-ի ապրիլին նա ընտրվեց Ի–ի պրեզի– դենտ : Երկրի արտաքին քաղաքականության հիմք է հռչակված չմիանալու սկզբունքը: Սակայն տնտ. կախումը արևմուտքից, ներքին քաղաքականության հակակոմու– նիստական բնույթը լրջորեն սահմանա– փակում են իսկապես անկախ քաղաքա– կանություն վարելու հնարավորություն– ները: Ի–ի հասարակության ներսում, հատ– կապես ազգայնական շրջաններում, ծա– վալվում է ինքնուրույն քաղաքականու– թյուն վարելու, սոցիալիստական և զար– գացող երկրների հետ համագործակցու– թյունը զարգացնելու շարժում: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են. 1974-ի դեկտեմբերին կնքվել է տնտ. և տեխ. համագործակցության սովետա–ին– դոնեզական համաձայնագիր: Ընդլայն– վում են Ի–ի կապերը սոցիալիստական երկրների հետ: 1976-ի հուլիսին, հակա– ռակ ՄԱԿ–ի որոշման, Ի. միացրել է Արևել– յան Թիմորը: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները Ֆունկցիոնալ խմբեր (Գոլ– կար), ստեղծվել է 1964-ին: Կառավարու– թյանը հարող քաղ. կազմակերպություն է, ընդգրկում է շուրջ 200 տարբեր կազմա– կերպություններ: Ինդոնեզիայի դեմոկրատական կ ու ս ա կ ց ու– թյուն (ԻԴԿ): Հիմնվել է 1973-ին՝ Ի–ի ազգային կուսակցության, քրիստոնեական կուսակցության, կաթոլիկական կուսակ– ցության և այլ կուսակցությունների միա– վորումով: Միասնության և զար– Բոգորի բուսաբանական այգին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/337
Այս էջը սրբագրված չէ