XI. Գրականությունը Ի–ի գրական առաշին հուշարձանները վերաբերում են VII–VIII դդ.: Անցյալում առավել զարգացման է հասել ճավայա– կան գրականությունը («Ռամայանա», IX դ., Կանվայի «Արջունայի հարսա– նիքը», XI դ. պոեմները են): ճավայական գրական ավանդույթը օրինակ է դարձել XVI – XVIII դդ. ձևավորվող սունդանական և մադուրական գրականությունների հա– մար: Ազգային–ազատագրական շարժումնե– րի շրջանում մալայերենը դարձել է երկրի քաղ. ու մշակութային միասնացման լեզու: Ինղոնեզերեն վեպի ժանրում առաշին փորձերն արեցին պրոլետարական գրող– ներ Մ. Կարտոդիկրոմոն (1878–1928) և Սեմաուն (մահ. 1971): Սակայն 20– 30-ական թթ. գերակշռող ազդեցություն ուներ կենցաղագրական վեպը: Ռոման– տիկական և սենտիմենտալ սյուժեներով վեպեր են գրել Ս.Մ. Ալիշախբանան (ծն. 1908) և Ի՚ամկան (ծն. 1908): Գաղութային շրջանում երևան են եկել մերկացնող ստեղծագործություններ (Աբդուլլա Մուի– սի, 1886–1959, Ասմարա Հաղի, ծն. 1914): 30-ական թթ. վերջերին որոշ գրողների գործերում ուժեղացել են ռեալիստական միտումները (Արմայն Պան, 1908–70, խ. Ցասսին, ծն. 1917, խ. Բանդախարո, ծն. 1917): Ի–ի անկախության հռչակումը ակ– տիվացրեց գրական պրոցեսը: խայրիլա Անվարի (1922–49) պոեզիայի արտա– հայտչականությունը, Իդրուսի (ծն. 1921) պատմվածքների անողոք ծաղրը, Պ. Տուրի (ծն. 1925) պատմվածքներն ու վիպակնե– րը, Ախդիատ Կարտամիխարջիի (ծն. 1911) «Աթեիստ» վեպը, Ու. Սոնտանիի (ծն. 1920) պիեսները «45 թվականի սերունդ» գրական հոսանքի նկատելի նվաճումներն են: 50-ական թթ. սկզբներից խոշորագույն գրողների և դրամատուրգների մի մասը աստիճանաբար մտել է ժող. մշակույթի ընկերության (Լեկրա) և այլ առաջադեմ կազմակերպությունների մեջ, մյուս մասը պարփակվել է անձնական խնդիրների շրջանակում կամ տարագրվել: 1965-ի դեպքերը վերացրել են Լեկրան: Ի–ի ժա– մանակակից գրականության առավել նշա– նակալի երևույթը 50-ական թթ. կեսերին ձևավորված «հողականություն»-ն է («non- BeHHHnecTBo») (Վ. Ռենդրա, ծն. 1935, Ռամադան Քարտախադիմաջա, ծն. 1927, Աիպ Ռոսիդա, ծն. 1938, Տոխա Մոիսոար, ծն. 1926): Մոտինգո Բուշեն, ԳերսոնՊոյկը և ուրիշներ իրենց ստեղծագործություննե– րում անդրադարձել են ժամանակակից Ի–ի սոցիալական սուր խնդիրներին: էք– զիստենցիալիստական փիլիսոփայության ազդեցությունն են կրում Սիմատուպանգի (1928–70) 60-ական թթ. վերջերին լույս տեսած վեպերը: XII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ի–ի տարածքում հայտնաբերվել են մի– ջին և նոր քարի դարերի ժայռապատկեր– ներ, խեցեղեն: Հնագույն ճարտ. հուշար– ձանները մեգալիթյան կառույցներ են: Քանդակագործության մեջ նշանակալի տեղ է հատկացվել ֆանտաստիկ ֆիգուր– ներին: Ի–ի բազմաթիվ կղզիներում զար– գացել է ժող. դեկորատիվ–կիրաոական ար– վեստը: Նշանավոր են կենտրոնական ճավայի ոսկերչական իրերը՝ ձևով և նախ– շերով յուրօրինակ դաշույնները, XIV–XVI դդ. բրոնզաձույլ արձանիկները, կանթեղ– ները, զանգակները, անոթները: ճավան գեղարվեստական «բատիկ» գործվածքնե– րի հայրենիքն է: ճավան և Բալին գոմեշի կաշվի մշակման կենտրոններ են: Բսղիում զարգացած է ավանդական գեղանկարչու– թյունը: Բազմազան են ժող. բնակավայ– րերի տիպերը: XIX դ. կեսին Ի–ում սկըգբ– նավորվել է ռեալիստական հայրենասի– րական թեմայով գեղանկարչությունը (Ռադեն Սալեհ), XIX–XX դդ. սահմանա– գծին՝ ազգային ռոմանտիկական բնա– նկարչությունը (Ս. Ս. Աբդուլահ): Անկա– խության հռչակումից հետո ռեալիստա– կան ուղղությունը դարձել է առաջա– տար՝ գոյակցելով ռոմանտիկ էկզոտիկա– յի ավանդույթի (Բ. Աբդուլահ) և մոդեռ– նիզմի հետ: Զարգացել են ռեալիստական քանդակագործությունը (Գ. Հենդրա) և «Սափորով աղջի– կը». Մոշոկերտո– յի քանդակներից, հատված (մոտ XIV դ., Ջակար– տայի թանգարան) գրաֆիկան (Ու. էֆենդի, Սուրոմո): Սկըս– վել է նոր քաղաքների շինարարությունը (Սումբերջայա՝ Սումատրայում, Զակար– տա–Քեբայորան). նոր շրջաններ են ըս– տեղծվել Ջակարտայում, Զոկյակարտա– յում, Բանդունգում: Սովետական մասնագետների օգնու» թյամբ կառուցվել են հասարակական շեն– քեր, արդյունաբերական, ուսումնական, մարզական համալիրներ: XIII. Երաժշտությունը Ի–ի երաժշտությունը սերտորեն կապ– ված է ժող. կենցաղին, պարերին և թատե– րական արվեստին: Լադային հիմքը պեն– տատոնիկայի սլենդրո տեսակն է: Բնորոշ առանձնահատկությունները՝ զարգացած հետերոֆոնիա և բազմաձայնություն: Վո– կալ և գործիքային երաժշտության մեջ գերիշխում է մեղեդին: Ի–ի դասական երա– ժըշտության բարձունքն է վաղ միջնա– դարից գոյատևող ժող. գործիքների նվա– գախումբը (գամելան), հիմնականում կազմված հարվածային (քսիլոֆոնի տի– պի նվագարաններ, գոնգ, թմբուկ), եր– բեմն նաև լարային կսմիթավոր ու փողա– յին (սուլինգ) նվագարաններից: Կոմ– պոզիտորներից են՝ Կ. Սիմանջութակը, Ա. Պսաարիբուն, Սուջասմինան: Ի–ի անկախ հանրապետության կազ– մավորումից հետո ստեղծվել են կամե– րային նվագախմբեր, սիմֆոնիկ նվագա– խումբ (1968, Զակարտա), հիմնվել պետ. երաժշտական դպրոց (1952, Զոկյակար– տա), կոնսերվատորիա (I960, Սուրա– կարտա): XIV. Թատրոնը Պատմական երկարատև ժամանակա– շրջանում Ի–ում կազմավորվել է բեմական տարբեր ինքնատիպ արտահայտչամիջոց– ներով օժտված ավանդական թատրոն: Դիմակների թատրոնում դերասանները հանդես են գալիս դիմակներով և կիրա– ռում մնջախաղի ու պարի արտահայտչա– միջոցներ (հիշվում է IX դարից): Հանրա– հայտ են նաև ստվերների թատրոնը (XI դարից) և հարթ փայտե տիկնիկների թատրոնը: XIX–XX դդ. սահմանագծում ձևավորվել է նաև ժամանակակից թատրո– նը՝ կետոպրակ և լուդրուկ, որոնք ավան– դական արտահայտչամիջոցները զուգոր– դում են եվրոպականին: Կազմակերպվել են նաև արդի եվրոպական թատրոնին ավելի մոտ թատերախմբեր, որոնց խաղա– ցանկում ազգային դրամատուրգներից բացի ներկայացվում են Հ. Իբսենի, Ա. Չե– խովի և ուրիշների գործերը: XV. Կինոն Առաջին ֆիլմերը 1920-ական թթ. նկարահանել են հոլանդացի ռեժիսորնե– րը: 1950-ին Ջակարտայում ստեղծվել են առաջին պետ. «ՊՖՆ» և խոշոր «Պերֆինի» մասնավոր կինոֆիրմաները, ավելացել է գեղարվեստական ֆիլմերի թողարկու– մը, նկարահանվել են սոցիալական թե– մաներով մի շարք կինոնկարներ՝ «Հաշ– մանդամը» (1952, ռեժ. Կ. Սուկարդի), «Տուրանգ» (1954, ռեժ. Բ. Սիագին) ևն: 1960-ական թթ. վերջերի կինոնկարներից են՝ «6ոթ ասպետ» (1969, ռեժ. Վ. Ումբոխ), «Ի՞նչ ես որոնում, Պալուպա» (1971, ռեժ. Ա. Սանի) ևն: Կինոյում նկարահանվում են դերասաններ Չիտրա Դեվին, Ռիմա Մելատին, Ֆարուկ Աֆերոն և ուրիշներ: XVI. Հայերն Ւնդոնեզիայում Ի–ում կազմավորված հայ համայնքի մասին առաջինը տեղեկություն է տալիս ռուս գիտնական Ի. Բակունինը, որի տըվ– յալներով XVII դ. ճավա կղզում բնակվել է 2000 հայ: XVII դ. հայ համայնքի գոյու– թյան փաստը հաստատում է նաև Կոս– տանդ Ջուղայեցին «Առևտրական մատ– յան»-ում: Հոլանդական արևելա–հնդկա– կան ընկերության 1656-ի արձանագրու– թյուններից մեկում հիշվում է Մակասա– րում բնակություն հաստատած խոջա Սո– լիմա հայ վաճառականը, իսկ 1747-ի մարտի 21-ի հրովարտակով հոլանդացի– ները ինդոնեզահայերին շնորհել են եվրո– պացիներին հավասար «ազատ քաղաքա– ցու» իրավունք: Հայերը Ի. են գաղթել հիմնականում Նոր Ջուղայից և Հնդկաստա– նից (Մադրասից), աննշան թվով՝ բուն հայրենիքից: Նրանք բնակություն են հաս– տատել Բատավիայում (այժմ՝ Ջակարտա), Սեմարանգում, Սուրաբայայում, Ջապա– րայում, Չերիբոնում, Թեգալում, Բան– դունգում, Սուրակարտայում, Մակասա– րում: Գլխավորապես զբաղվել են վաճա– ռականությամբ, մասամբ՝ արհեստով; Համայնքի ազգային կյանքն աշխուժացել է XIX դ.: 1831-ին կառուցվել է հայկ. մա– տուռ, իսկ 1852-ին՝ Ս. Հովհաննես եկե– ղեցին (1927-ից Սուրաբայայում գործում է Ս. Գևորգ եկեղեցին, որը համայնքի հո– գևոր և մշակութային կենտրոնն է): 1855-ին, Բատավիայում, Գևորգ Մանուկ Մանուչարյանի կաակած գումարով նրա
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/339
Այս էջը սրբագրված չէ