ված է ինդուկտիվության կոճից և մագնի– սական համակարգից, վերջինիս շարժա– կան մասը (խարիսխ) տեղաշարժվում է չափվող մեծության ազդեցությամբ: Մագ– նիսական համակարգում օդային բացակի փոփոխության հետևանքով Փոխվում է մագնիսական դիմադրությունը, հետևա– բար և՝ կոճի ինդուկտիվությունը: Ի. տ. միացվում է փոփոխական հոսանքի դիֆե– րենցիալ կաւք կամրջակային չափիչ սխե– մային: Առավել հաճախ կիրառվում են փոփոխական բացակով և բացակի փո– փոխական մակերեսով Ի. տ–ներ (նկ.): Դրանցից առաջինը (ա) օգտագործում են փոքր տեղաշարժերի (մկմ–ւ մասերից մինչև 3–5 till), իսկ երկրորդը (բ)՝ 0.5 i/ /–ից մինչև 15 մմ տեղաշարժերի չափ– ման համար:
ԻՆԴՈՒԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ (< լատ. induc- tio – մակածում, դրդում), ֆիզիկական մեծություն, որը բնութագրում է էլեկտրա– կան շղթայի մագնիսական հատկություն– ները: Հաղորդիչ կոնտուրով անցնող հո– սանքը շրջապատ ող տարածության մեջ մագնիսական դաշտ է ստեղծում, ընդ որում կոնտուրի մեջ ներթափանցող մագ– նիսական ինդուկցիայի հոսքը (Փ) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին(1).Փ= = 11: Համեմատականության 1 գործա– կիցը հենց Ի. է. այն թվապես հավասար է մագնիսական հոսքին, երբ կոնտուրով միավոր հոսանք է անցնում: Միավորների միջազգային համակարգում Ի–յան միա– վորը հենրին է: CGS համակարգում Ի. երկարության չափայնություն ունի, և միա– վորը սանտիմետրն է (հն= 109 սմ): Ի. կախված է կոնտուրի ձևից, չափերից, ինչպես նաև շրջապատող միջավայրի հատկություններից: Կոնտուրի հոսանքի փոփոխության ժամանակ մակածվող ինք– նինդուկցիայի էլշուն արտահայտվում է Ի–յամբ՝ E = – 1^ՀՃ1-ն հոսանքի փոփո– խությունն է At ժամանակում): Տվյալ 1-ի դեպքում Ի. է որոշում հոսանքի մագնի– II2 սական դաշտի W էներգիան, W=–^–:
ԻՆԴՈՒԿՏՈՐ (լատ. inductor, < induco – գործի եմ գցում, դրդում եմ, գրգռում եմ), 1.տաքացնող Ի., ինդուկցիոն տա– քացման համար նախատեսված էլեկտրա– մագնիսական հարմարանք: Կազմված է երկու հիմնական մասերից՝ հաղորդալա– րից, որի օգնությամբ փոփոխական մագ– նիսական դաշտ է ստեղծվում, և հոսանքի առբերիչներից՝ հաղորդալարը էլեկտրա– կան էներգիայի աղբյուրին միացնելու համար: 2. Հեռախոսային Ի., ձեռ– քի շարժաբերով մագնիսաէլեկտրական մեքենա, կիրառվում է գյուղական կապի հեռախոսային ապարատներում՝ կանչի և ավարտի ազդանշաններ ուղարկելու համար: 3. Հաստատուն հոսանքի մեքե– նայի գրգռման մագնիսական համակար– գի՝ գործածությունից դուրս եկած անվա– նումը:
ԻՆԴՈՒԿՑԻԱ (<լատ. inductio–մակածում), տրամաբանության մեջ՝ հետազոտության և կշռադատության եղանակ, որով առան– ձին փաստերի իմացությունից՝ մասնա– վոր գիտելիքներից կատարվում է անցում ընդհանուր գիտելիքի: Զևական–տրամա– բանական կառուցվածքի տեսակետից Ի. այնպիսի մտահանգում է, որի մեջ դասի առանձին անդամների նկատմամբ նա– խադրյալներում հաստատված հատկանի– շը եզրակացության մեջ հաստատվում է որպես դասի հատկանիշ: Տարատեսակ– ներն են լ ր ի վ կամ կատարյալ Ի., որի նախադրյալները սպառում են ամ– բողջ դասը, և ոչ լրիվ Ի., որի նախա– դրյալներում հատկանիշը հաստատվում է դասի անդամների որոշ մասի նկատմամբ, իսկ եզրակացության մեջ՝ փոխադրվում դասի վրա: Ոչ լրիվ Ի–ի տարատեսակներն են՝ պարզ թվարկման Ի. և գիտական Ի. (ընտրության և բեկոն–միլյան): Ոչ լրիվ Ի–ի եզրակացության ճշմարիտ լինելու հավանականությունը կախված է այն բա– նից, թե ինչ հիմունքով է կատարվում ան– ցումն ընդհանուրին: Դասական էմպիրիս– տական փիլիսոփայության և տրամաբա– նության մեջ Ի. գնահատվել է որպես փորձնական տվյալներն ընդհանրացնե– լու, օրենքներ ձևակերպելու միջոց, ին– դուկտիվ ւքտահանգումներն ու մեթոդները դիտվել են որպես հայտնագործության ալ– գորիթմներ: Սակայն այդ մեթոդներով հնարավոր է ձևակերպել միայն փորձնա– կան առնչություններ, բայց ոչ տեսական լայն ընդհանրացումներ: ժամանակակից ինդուկտիվ տրամաբանությունն ուշա– դրությունը փոխադրել է ընդհանուր դրույթների (հիպոթեզների) հիմնավոր– ման խնդրի վրա. ուսումնասիրվում է հիպոթեզի հավանականության կախումը դրա հետ առնչվող դրույթների և, հատկա– պես, փորձով ստուգելի մասնավոր պըն– դումների հավանականությունից: Հիշյալ խնդրին հաջողությամբ կարող է ծառա– յել մաթեմատիկական հավանականու– թյունների տեսության ձևական աքսիո– մատիկայի տրամաբանական մեկնաբա– նությունը: Այս իմաստով ժամանակակից ինդուկտիվ տրամաբանությունը ներկա– յանում է որպես հավանականային տրա– մաբանություն: Գրկ. Գևորգյան Հ. Ա., Ինդուկւոիտ մտահանգումներ, Ե., 1967: M h ji ji b R. C., CucTeMa jioruKH cHJiJiorHCTiraecKOH h hh^yk- thbhoh, nep. c amvi., M., 1914; JIaKaTOC H., ^0Ka3aTejibCTBa h onpOBep jkchhh, nep. c aHrji., M., 1967; II o h a JI., MaTeMaTHKa h npaBflo- no,n;o6Hbie paccyacfleiraH, nep. c aHrji., 2 U3R., Hcnp., M.,1975. Հ. Գևորգյան
ԻՆԴՈՒԿՑԻԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ, ընդ– հանուր սկզբունք, ըստ որի կամայական P պնդումը համարվում է ապացուցված At, A2,… բոլոր օբյեկտների համար, եթե՝ 1. P-ն ապացուցված է Ai-ի («ինդուկցիա– յի հիմք») համար, և 2. ապացուցված է, որ եթե P-ն տեղի ունի ինչ–որ An-ի համար, ապա այն տեղի ունի նաև An+i-ի համար («ինդուկցիայի քայլ»): Առանց Ի. մ–ի ըս– կըզբունքի կարելի է միայն պնդել, որ P-ն տեղի ունի առանձին կոնկրետ An օբյեկտ– ների համար: Ի. մ–ի սկզբունքը թույլ է տալիս այն պնդել միանգամից բոլոր An-երի համար (և այդ պատճառով եր– բեմն կոչվում է «լրիվ ինդուկցիա»): Ի. մ–ի սկզբունքը հաճախ օգտագործվում է բնա– կան թվերի զանազան հատկություններ ուսումնասիրելիս, իսկ նրա որոշ ընդհան– րացումները՝ տրանսֆինիտ թվերն (տես Բազմությունների տեսություն) ու կոնս– տրուկտիվ օբյեկտները (տես Կոնստրուկ– տիվ մաթեմատիկա) ուսումնասիրելիս: Թվաբանության ձևական կառուցման դեպ– քում Ի. մ–ի սկզբունքը ձևակերպվում է որպես աքսիոմ կամ աքսիոմների խումբ, իսկ, օրինակ, բազմությունների տեսու– թյունում այն կարելի է ստանալ տեսու– թյան այլ սկզբունքներից:
ԻՆԴՈՒԿՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ, միատեղ ըն– թացող երկու քիմիական ռեակցիա, որոն– ցից մեկը պայմանավորում կամ արագաց– նում է մյուսը, տես Զուգորդված ռեակ– ցիաներ:
ԻՆԴՈՒԿՑԻՈՆ ՎԱՌԱՐԱՆ, հալման էլեկ– տրական վառարան, որտեղ մետաղը, տե– ղավորվելով ՓոՓոխական էլեկտրամագ– նիսական դաշտում, տաքանում է իր մեջ ինդուկտված էլեկտրական հոսանքով Նկ. 1. խ ո ղ ո– վակավոր ի ն– դուկցիոն վա– ռարան. /. ին– դուկաոր, 2. հալ– ված մետաղ, 3. աիգել, 4. մագնի– սական միջուկ, 5. հատակի քար՝ ջերմահեռացման խողովակով (տես Ինդուկցիոն տաքացում): Ի. վ–ները լինում են՝ խողովակավոր (նկ. 1, կիրառ– վում են գլխավորապես գունավոր մետա– լուրգիայում) և տիգելային (նկ. 2, օգտա– գործվում են հիմնականում պողպատի և թուջի հալման համար): Ի. վ–ի տարողու– թյունը մի քանի կգ–հց մինչև հարյուրա– վոր տ է: Հալումը կատարվում է ինչպես ‘յաշտպանական գազային միջավայրում, Նկ. 2. տիգելային ինդուկցիոն վառարան. /. տիգել, 2. ինդուկտոր, 3. հեղուկ ւքետաղ, 4. հեղուկաթաՓ ծորակ, 5. հանովի ծածկույթ այնպես էլ վակուումում: Վակուումային Ի. վ–ներում հալեցվում են բարձր լեգիր– ված ջերմամուր, ջերմակայուն, կոնս– տրուկցիոն պողպատներն ու հատուկ հա– մաձուլվածքները: Ի. վ–ների առավելու– թյուններն են՝ ստացվող նյութի մաքրու– թյունը, տաքացման մեծ արագությունը.